< ՄԱՏԹԷՈՍ 6 >

1 «Զգուշացէ՛ք որ ձեր ողորմութիւնը չընէք մարդոց առջեւ՝ տեսնուելու համար անոնցմէ. այլապէս՝ վարձատրութիւն չէք ունենար ձեր Հօրմէն, որ երկինքն է:
השמרו לכם מעשות צדקתכם לפני בני אדם למען יראו אתכם ואם לא אין לכם שכר מאת אביכם שבשמים׃
2 Ուրեմն երբ ողորմութիւն ընես, փող մի՛ հնչեցներ առջեւդ, ինչպէս կեղծաւորները կ՚ընեն ժողովարաններուն ու փողոցներուն մէջ, որպէսզի փառաւորուին մարդոցմէ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
לכן בעשותך צדקה אל תריע לפניך בשופר כמעשה החנפים בבתי הכנסיות ובחרבות למען יהללו אותם האמשים אמן אמר אני לכם כי לקחו את שכרם׃
3 Իսկ դո՛ւն՝ երբ ողորմութիւն ընես՝ ձախ ձեռքդ թող չգիտնայ աջ ձեռքիդ ի՛նչ տալը,
ואתה בעשותך צדקה אל תדע שמאלך את אשר עשה ימינך׃
4 որպէսզի քու ողորմութիւնդ գաղտնի ըլլայ. եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի»:
למען תהיה צדקתך בסתר ואביך הראה במסתרים הוא בגלוי יגמלך׃
5 «Երբ աղօթես՝ նման մի՛ ըլլար կեղծաւորներուն, որոնք կը սիրեն աղօթել՝ կայնելով ժողովարաններուն մէջ ու հրապարակներուն անկիւնները, որպէսզի երեւնան մարդոց: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
וכי תתפלל אל תהי כחנפים האהבים להתפלל בעמדם בבתי הכנסיות ואצל פנות השוקים למען יראו לבני אדם אמן אמר אני לכם כי לקחו את שכרם׃
6 Իսկ դո՛ւն՝ երբ աղօթես՝ մտի՛ր ներքին սենեակդ, գոցէ՛ դուռդ, եւ աղօթէ՛ Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի. ու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի:
ואתה כי תתפלל בוא בחדרך וסגר דלתך בעדך והתפלל אל אביך אשר בסתר ואביך הראה במסתרים הוא בגלוי יגמלך׃
7 Երբ աղօթէք, շատախօս մի՛ ըլլաք հեթանոսներուն պէս, որովհետեւ կը կարծեն թէ պիտի ընդունուին՝ իրենց շատ խօսելուն համար:
ובהתפללכם אל תפטפטו כגוים החשבים כי בהרבות דבריהם ישמעו׃
8 Ուրեմն մի՛ նմանիք անոնց, որովհետեւ ձեր Հայրը գիտէ ձեր պէտքերը՝ դեռ դուք չխնդրած իրմէ:
ואתם אל תדמו להם כי יודע אביכם כל צרככם בטרם תשאלו ממנו׃
9 Ուստի դուք սա՛պէս աղօթեցէք. “Հա՛յր մեր՝ որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ.
לכן כה תתפללו אבינו שבשמים יתקדש שמך׃
10 քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ:
תבא מלכותך יעשה רצונך כמו בשמים כן בארץ׃
11 Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր.
את לחם חקנו תן לנו היום׃
12 մեզի ներէ՛ մեր պարտքերը, ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
וסלח לנו את חבותינו כאשר סלחנו גם אנחנו לחיבינו׃
13 ու մեզ մի՛ տանիր փորձութեան, հապա մեզ ազատէ՛ Չարէն. որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը, զօրութիւնը եւ փառքը յաւիտեան. ամէն”:
ואל תביאנו לידי נסיון כי אם חלצנו מן הרע כי לך הממלכה והגבורה והתפארת לעולמי עולמים אמן׃
14 Արդարեւ եթէ դուք ներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ պիտի ներէ ձեզի.
כי אם תסלחו לבני אדם את חטאתם אביכם שבשמים יסלח גם לכם׃
15 իսկ եթէ դուք չներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ձեզի պիտի չներէ ձեր յանցանքները»:
ואם לא תסלחו לבני אדם גם אביכם לא יסלח לכם את חטאתיכם׃
16 «Երբ ծոմ պահէք, տրտումերես մի՛ ըլլաք՝ կեղծաւորներուն պէս. որովհետեւ իրենց երեսները կը խաթարեն, որպէսզի երեւնան մարդոց՝ թէ ծոմ կը պահեն: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
וכי תצומו אל תהיו זעפים כחנפים המשנים את פניהם להראות צמים לבני אדם אמן אמר אני לכם כי לקחו את שכרם׃
17 Բայց դո՛ւն՝ երբ ծոմ պահես՝ օծէ՛ գլուխդ ու լուա՛ երեսդ,
ואתה כי תצום סוך את ראשך ורחץ את פניך׃
18 որպէսզի չերեւնաս մարդոց՝ ծոմ պահողի պէս, հապա քու Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի: Եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, պիտի հատուցանէ քեզի»:
למען לא תראה בצומך לבני אדם כי אם לאביך אשר בסתר ואביך הראה במסתרים הוא בגלוי יגמלך׃
19 «Երկրի վրայ գանձեր մի՛ դիզէք ձեզի, ուր ցեցը եւ ժանգը կ՚ապականեն, ուր գողերը պատ կը ծակեն ու կը գողնան:
אל תאצרו לכם אוצרות בארץ אשר יאכלום שם סס ורקב וגנבים יחתרו שם וגנבו׃
20 Հապա երկի՛նքը գանձեր դիզեցէք ձեզի, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ ժանգը կ՚ապականեն, ու ո՛չ գողերը պատ կը ծակեն եւ կը գողնան:
אבל תאצרו לכם אוצרות בשמים אשר סס ורקב לא יאכלום שם וגנבים לא יחתרו שם ולא יגנבו׃
21 Որովհետեւ ձեր գանձը ո՛ւր որ է, ձեր սիրտն ալ հո՛ն պիտի ըլլայ»:
כי במקום אשר אוצרכם בו שם יהיה גם לבבכם׃
22 «Մարմինին ճրագը աչքն է. ուրեմն եթէ աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսաւոր կ՚ըլլայ:
נר הגוף הוא העין ואם עינך היא תמימה כל גופך יאור׃
23 Բայց եթէ աչքդ չար է, ամբողջ մարմինդ խաւարամած կ՚ըլլայ. ուրեմն եթէ քու մէջդ եղած լոյսը խաւար է, ա՛լ ո՜րքան է այդ խաւարը»:
ואם עינך רעה כל גופך יחשך והנה אם יחשך האור אשר בקרבך מה רב החשך׃
24 «Ո՛չ մէկը կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ պիտի ատէ մէկը եւ սիրէ միւսը, կա՛մ պիտի յարի մէկուն՝՝ ու արհամարհէ միւսը: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային:
לא יוכל איש לעבד שני אדנים כי אם ישנא את האחד ויאהב את האחר או ידבק באחד ויבזה את האחר לא תוכלו עבוד את האלהים ואת הממון׃
25 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին մասին՝ թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, ո՛չ ալ ձեր մարմիններուն մասին՝ թէ ի՛նչ պիտի հագնիք. միթէ անձը աւելի չէ՞ կերակուրէն, ու մարմինը՝ հագուստէն:
על כן אמר אני לכם אל תדאגו לנפשכם מה תאכלו ומה תשתו ולגופכם מה תלבשו הלא הנפש היא יקרה מן המזון והגוף יקר מן המלבוש׃
26 Նայեցէ՛ք երկինքի թռչուններուն, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, ո՛չ ալ կը ժողվեն ամբարի մէջ. բայց ձեր երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք: Դուք աւելի չէ՞ք արժեր անոնցմէ:
הביטו וראו את עוף השמים אשר אינם זרעים ואינם קצרים ואינם אספים לאסמים ואביכם שבשמים מכלכל אתם הלא אתם נעליתם עליהם מאד׃
27 Հիմա ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով՝ կանգո՛ւն մը աւելցնել իր հասակին վրայ:
ומי זה מכם אשר בדאגתו יוכל להוסיף על קומתו אמה אחת׃
28 Եւ ինչո՞ւ կը մտահոգուիք հագուստի մասին. նկատեցէ՛ք դաշտի շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին. ո՛չ կ՚աշխատին ու ո՛չ կը մանեն:
וללבוש למה תדאגו התבוננו נא אל שושני השדה הצמחות אינן עמלות ואינן טות׃
29 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
ואני אמר לכם כי גם שלמה בכל הדרו לא היה לבוש כאחת מהנה׃
30 Ուստի եթէ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ վաղը փուռը կը նետուի, Աստուած ա՛յնպէս կը հագուեցնէ, հապա ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
ואם ככה מלביש האלהים את חציר השדה אשר היום צמח ומחר ישלך לתוך התנור אף כי אתכם קטני האמונה׃
31 Ուրեմն մի՛ մտահոգուիք՝ ըսելով. "Ի՞նչ պիտի ուտենք", կամ՝ "ի՞նչ պիտի խմենք", կամ՝ "ի՞նչ պիտի հագնինք"
לכן אל תדאגו לאמר מה נאכל ומה נשתה ומה נלבש׃
32 (քանի որ հեթանոսնե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները). որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ թէ այդ բոլոր բաները պէտք են ձեզի:
כי את כל אלה מבקשים הגוים הלא ידע אביכם אשר בשמים כי אתם צריכים לכל אלה׃
33 Բայց նախ խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնն ու անոր արդարութիւնը, եւ այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի:
אך בקשו בראשונה את מלכות אלהים ואת צדקתו ונוסף לכם כל אלה׃
34 Ուստի մի՛ մտահոգուիք վաղուան համար, որովհետեւ վաղուան օրը պիտի հոգայ իրեն համար. բաւական է օրուան իր անձկութիւնը”»:
לכן אל תדאגו ליום מחר כי יום מחר הוא ידאג לעצמו ודיו ליום צרתו׃

< ՄԱՏԹԷՈՍ 6 >