< ՄԱՏԹԷՈՍ 6 >

1 «Զգուշացէ՛ք որ ձեր ողորմութիւնը չընէք մարդոց առջեւ՝ տեսնուելու համար անոնցմէ. այլապէս՝ վարձատրութիւն չէք ունենար ձեր Հօրմէն, որ երկինքն է:
”היזהרו שלא תעשו את מעשיכם הטובים לפני כולם, כדי שכולם יראו ויכבדו אתכם, כי ככה אין לכם שכר מאביכם שבשמים.
2 Ուրեմն երբ ողորմութիւն ընես, փող մի՛ հնչեցներ առջեւդ, ինչպէս կեղծաւորները կ՚ընեն ժողովարաններուն ու փողոցներուն մէջ, որպէսզի փառաւորուին մարդոցմէ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
אם אתה נותן נדבה, אל תספר על כך לכולם, כפי שעושים הצבועים. הם אף תוקעים בשופר בבית־הכנסת לכבוד זה, כדי שכולם יעריצו את צדקנותם. אני אומר לכם: הם יקבלו את מה שמגיע להם.
3 Իսկ դո՛ւն՝ երբ ողորմութիւն ընես՝ ձախ ձեռքդ թող չգիտնայ աջ ձեռքիդ ի՛նչ տալը,
אם אתה נותן נדבה, עשה זאת בסתר – אל תספר לידך השמאלית מה שעושה ידך הימנית.
4 որպէսզի քու ողորմութիւնդ գաղտնի ըլլայ. եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի»:
ואז אביכם שבשמים, הרואה במסתרים, יגמול לכם.
5 «Երբ աղօթես՝ նման մի՛ ըլլար կեղծաւորներուն, որոնք կը սիրեն աղօթել՝ կայնելով ժողովարաններուն մէջ ու հրապարակներուն անկիւնները, որպէսզի երեւնան մարդոց: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
”כשאתם מתפללים, אל תנהגו כמו הצבועים, המתפללים בפינות רחוב ובבית־הכנסת כדי שכולם יראו אותם. אני אומר לכם: שכרם אתם.
6 Իսկ դո՛ւն՝ երբ աղօթես՝ մտի՛ր ներքին սենեակդ, գոցէ՛ դուռդ, եւ աղօթէ՛ Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի. ու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի:
כשאתם מתפללים, היכנסו לחדר לבד, נעלו את הדלת והתפללו בסתר אל אביכם. ואז אביכם שבשמים, הרואה את הנעשה במסתרים, ייתן לכם שכר בגלוי.
7 Երբ աղօթէք, շատախօս մի՛ ըլլաք հեթանոսներուն պէս, որովհետեւ կը կարծեն թէ պիտի ընդունուին՝ իրենց շատ խօսելուն համար:
”אל תחזרו שוב ושוב על אותה תפילה, כפי שנוהגים עובדי האלילים. הם חושבים שיקבלו תשובה רק אם יחזרו על תפילתם פעמים רבות. זכרו: אביכם יודע מה שאתם צריכים לפני שאתם מבקשים זאת ממנו!
8 Ուրեմն մի՛ նմանիք անոնց, որովհետեւ ձեր Հայրը գիտէ ձեր պէտքերը՝ դեռ դուք չխնդրած իրմէ:
9 Ուստի դուք սա՛պէս աղօթեցէք. “Հա՛յր մեր՝ որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ.
לכן התפללו כך:’אבינו שבשמים, יתקדש שמך.
10 քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ:
תבוא מלכותך, שרצונך ייעשה בארץ כמו בשמים.
11 Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր.
ספק לנו מדי יום את המזון הדרוש לנו.
12 մեզի ներէ՛ մեր պարտքերը, ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
אנא סלח לנו על חטאינו, כשם שאנו סולחים לאלה שחטאו נגדנו.
13 ու մեզ մի՛ տանիր փորձութեան, հապա մեզ ազատէ՛ Չարէն. որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը, զօրութիւնը եւ փառքը յաւիտեան. ամէն”:
עזור לנו לעמוד נגד פיתויים וניסיונות, והצל אותנו מכל רע (כי שלך המלכות, הכוח והתפארת לעולמי עולמים. אמן‘).
14 Արդարեւ եթէ դուք ներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ պիտի ներէ ձեզի.
”אביכם שבשמים יסלח לכם אם תסלחו גם אתם לאלה שחוטאים נגדכם.
15 իսկ եթէ դուք չներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ձեզի պիտի չներէ ձեր յանցանքները»:
אם לא תהיו מוכנים לסלוח להם, לא יסלח ה׳ גם לכם על חטאיכם.
16 «Երբ ծոմ պահէք, տրտումերես մի՛ ըլլաք՝ կեղծաւորներուն պէս. որովհետեւ իրենց երեսները կը խաթարեն, որպէսզի երեւնան մարդոց՝ թէ ծոմ կը պահեն: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
”כאשר אתם צמים, אל תפגינו זאת לפני כולם, כפי שעושים הצבועים. הם מנסים להראות עצובים ושהם בצום. הם יקבלו את מה שמגיע להם.
17 Բայց դո՛ւն՝ երբ ծոմ պահես՝ օծէ՛ գլուխդ ու լուա՛ երեսդ,
אך אתם, כאשר אתם צמים, סדרו וטפחו את מראכם,
18 որպէսզի չերեւնաս մարդոց՝ ծոմ պահողի պէս, հապա քու Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի: Եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, պիտի հատուցանէ քեզի»:
כדי שאיש לא יחשוב שאתם רעבים – מלבד אביכם שבשמים הרואה במסתרים, והוא ייתן לכם את השכר המגיע לכם.
19 «Երկրի վրայ գանձեր մի՛ դիզէք ձեզի, ուր ցեցը եւ ժանգը կ՚ապականեն, ուր գողերը պատ կը ծակեն ու կը գողնան:
”אל תצברו לכם רכוש בארץ, במקום שהוא עלול להחליד, להירקב או להיגנב.
20 Հապա երկի՛նքը գանձեր դիզեցէք ձեզի, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ ժանգը կ՚ապականեն, ու ո՛չ գողերը պատ կը ծակեն եւ կը գողնան:
צברו את רכושכם בשמים, כי שם הוא בטוח מפני גנבה ולא יאבד את ערכו לעולם.
21 Որովհետեւ ձեր գանձը ո՛ւր որ է, ձեր սիրտն ալ հո՛ն պիտի ըլլայ»:
במקום שבו נמצא אוצרכם שם נמצא גם לבכם ומחשבותיכם.
22 «Մարմինին ճրագը աչքն է. ուրեմն եթէ աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսաւոր կ՚ըլլայ:
”עין האדם היא אור גופו. אם עינך טהורה, תמיד יזרח אור השמש בתוך נפשך.
23 Բայց եթէ աչքդ չար է, ամբողջ մարմինդ խաւարամած կ՚ըլլայ. ուրեմն եթէ քու մէջդ եղած լոյսը խաւար է, ա՛լ ո՜րքան է այդ խաւարը»:
אבל אם עינכם רעה, אזי תחשך כולך. מה רבה חשכה זאת!
24 «Ո՛չ մէկը կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ պիտի ատէ մէկը եւ սիրէ միւսը, կա՛մ պիտի յարի մէկուն՝՝ ու արհամարհէ միւսը: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային:
אינך יכול לעבוד שני אדונים; אתה תשנא את האחד ותאהב את האחר, או להיפך – תהיה נאמן לאחד ותזלזל באחר. אינך יכול לעבוד את האלוהים ואת הכסף!
25 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին մասին՝ թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, ո՛չ ալ ձեր մարմիններուն մասին՝ թէ ի՛նչ պիտի հագնիք. միթէ անձը աւելի չէ՞ կերակուրէն, ու մարմինը՝ հագուստէն:
”משום כך אני אומר לכם שלא תדאגו לדברים חומרניים ויום־יומיים כמו מה לאכול ולשתות ומה ללבוש. הלא החיים חשובים מאוכל, והנפש חשובה מהלבוש.
26 Նայեցէ՛ք երկինքի թռչուններուն, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, ո՛չ ալ կը ժողվեն ամբարի մէջ. բայց ձեր երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք: Դուք աւելի չէ՞ք արժեր անոնցմէ:
תחשבו על הציפורים למשל: אין הן דואגות למה שתאכלנה – הציפורים אינן זורעות, אינן קוצרות ואינן אוגרות מזון – כי אביכם שבשמים מאכיל אותן ודואג להן. והלא יקרים אתם לאלוהים הרבה יותר מהציפורים.
27 Հիմա ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով՝ կանգո՛ւն մը աւելցնել իր հասակին վրայ:
חוץ מזה, מה תועיל דאגתכם? האם היא יכולה להוסיף עוד יום לחייכם, או עוד סנטימטר לקומתכם?
28 Եւ ինչո՞ւ կը մտահոգուիք հագուստի մասին. նկատեցէ՛ք դաշտի շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին. ո՛չ կ՚աշխատին ու ո՛չ կը մանեն:
”ומדוע אתם דואגים ללבוש? הביטו בפרחי הבר! אין הם דואגים למה שילבשו!
29 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
ואילו שלמה המלך בכל תפארתו לא היה לבוש יותר יפה מהם!
30 Ուստի եթէ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ վաղը փուռը կը նետուի, Աստուած ա՛յնպէս կը հագուեցնէ, հապա ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
ואם אלוהים מלביש את פרחי השדה הצומחים היום ונובלים מחר, האם אינכם חושבים שילביש גם אתכם, חסרי אמונה שכמותכם?
31 Ուրեմն մի՛ մտահոգուիք՝ ըսելով. "Ի՞նչ պիտի ուտենք", կամ՝ "ի՞նչ պիտի խմենք", կամ՝ "ի՞նչ պիտի հագնինք"
”לכן אל תדאגו לאוכל או ללבוש.
32 (քանի որ հեթանոսնե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները). որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ թէ այդ բոլոր բաները պէտք են ձեզի:
בני־אדם שאינם מאמינים באלוהים דואגים יום־יום למה שיאכלו וישתו, אולם אביכם שבשמים יודע בדיוק מה אתם צריכים.
33 Բայց նախ խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնն ու անոր արդարութիւնը, եւ այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի:
בקשו לפני הכול את מלכותו של אלוהים וחיו ביושר, והוא ייתן לכם את כל מה שאתם צריכים.
34 Ուստի մի՛ մտահոգուիք վաղուան համար, որովհետեւ վաղուան օրը պիտի հոգայ իրեն համար. բաւական է օրուան իր անձկութիւնը”»:
”אם כן אל תדאגו למחר; אלוהים ידאג למחר שלכם, ודיה לצרה בשעתה.“

< ՄԱՏԹԷՈՍ 6 >