< ՄԱՏԹԷՈՍ 4 >

1 Այն ատեն Յիսուս անապատը տարուեցաւ Սուրբ Հոգիէն՝ Չարախօսէն փորձուելու համար:
Тогда Иисус возведен был Духом в пустыню, для искушения от диавола,
2 Քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր ծոմ պահելէ ետք՝ անօթեցաւ:
и, постившись сорок дней и сорок ночей, напоследок взалкал.
3 Եւ Փորձիչը մօտենալով անոր՝ ըսաւ. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, ըսէ՛ որ այս քարերը հաց ըլլան»:
И приступил к Нему искуситель и сказал: если Ты Сын Божий, скажи, чтобы камни сии сделались хлебами.
4 Ան ալ պատասխանեց. «Գրուած է. “Միայն հացով չէ որ մարդը պիտի ապրի, հապա ամէն խօսքով՝ որ կ՚ելլէ Աստուծոյ բերանէն”»:
Он же сказал ему в ответ: написано: не хлебом одним будет жить человек, но всяким словом, исходящим из уст Божиих.
5 Այն ատեն Չարախօսը առաւ տա֊րաւ զայն սուրբ քաղաքը, կայնեցուց զայն տաճարին աշտարակին վրայ,
Потом берет Его диавол в святой город, и поставляет Его на крыле храма,
6 եւ ըսաւ անոր. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, վա՛ր նետէ քեզ ասկէ. որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներուն պիտի հրահանգէ քեզի համար, որ իրենց ձեռքերուն վրայ կրեն քեզ, որպէսզի քարի՛ մը չզարնես ոտքդ”»:
и говорит Ему: если Ты Сын Божий, бросься вниз, ибо написано: Ангелам Своим заповедает о Тебе, и на руках понесут Тебя, да не преткнешься о камень ногою Твоею.
7 Յիսուս ըսաւ անոր. «Դարձեալ գրուած է. “Մի՛ փորձեր Տէրը՝ քու Աստուածդ”»:
Иисус сказал ему: написано также: не искушай Господа Бога твоего.
8 Չարախօսը դարձեալ առաւ հանեց զայն չափազանց բարձր լեռ մը, ցոյց տուաւ անոր աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու անոնց փառքը,
Опять берет Его диавол на весьма высокую гору и показывает Ему все царства мира и славу их,
9 եւ ըսաւ անոր. «Ասոնք բոլորը պիտի տամ քեզի, եթէ իյնաս՝ երկրպագես ինծի»:
и говорит Ему: все это дам Тебе, если, пав, поклонишься мне.
10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «(Ետե՛ւս) գնա, Սատանա՛յ, որովհետեւ գրուած է. “Տէրո՛ջ՝ քու Աստուծոյդ երկրպագէ, ու միայն զի՛նք պաշտէ”»:
Тогда Иисус говорит ему: отойди от Меня, сатана, ибо написано: Господу Богу твоему поклоняйся и Ему одному служи.
11 Այն ատեն Չարախօսը թողուց զայն, եւ հրեշտակները մօտեցան ու սպասարկեցին անոր:
Тогда оставляет Его диавол, и се, Ангелы приступили и служили Ему.
12 Երբ Յիսուս լսեց թէ Յովհաննէս մատնուեցաւ, մեկնեցաւ Գալիլեա:
Услышав же Иисус, что Иоанн отдан под стражу, удалился в Галилею
13 Ու ձգելով Նազարէթը՝ եկաւ բնակեցաւ Կափառնայում, ծովեզերեայ քաղաքը, Զաբուղոնի ու Նեփթաղիմի հողամասերուն մէջ,
и, оставив Назарет, пришел и поселился в Капернауме приморском, в пределах Завулоновых и Неффалимовых,
14 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
да сбудется реченное через пророка Исаию, который говорит:
15 «Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, ծովու ճամբայով Յորդանանի միւս կողմը, հեթանոսներու Գալիլեան.
земля Завулонова и земля Неффалимова, на пути приморском, за Иорданом, Галилея языческая,
16 խաւարի մէջ բնակող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ, եւ լոյս ծագեցաւ անոնց՝ որ կը բնակէին մահուան երկրին ու շուքին մէջ»:
народ, сидящий во тьме, увидел свет великий, и сидящим в стране и тени смертной воссиял свет.
17 Այդ ատենէն ետք Յիսուս սկսաւ քարոզել եւ ըսել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
С того времени Иисус начал проповедывать и говорить: покайтесь, ибо приблизилось Царство Небесное.
18 Երբ Յիսուս կը քալէր Գալիլեայի ծովուն եզերքը, տեսաւ երկու եղբայրներ՝ Պետրոս կոչուած Սիմոնը, եւ անոր եղբայրը՝ Անդրէասը, որոնք ուռկան կը նետէին ծովը, որովհետեւ ձկնորս էին:
Проходя же близ моря Галилейского, Он увидел двух братьев: Симона, называемого Петром, и Андрея, брата его, закидывающих сети в море, ибо они были рыболовы,
19 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք իմ ետեւէս, ու մարդո՛ց որսորդ ընեմ ձեզ»:
и говорит им: идите за Мною, и Я сделаю вас ловцами человеков.
20 Անոնք ալ իսկոյն թողուցին ուռկանները եւ հետեւեցան անոր:
И они тотчас, оставив сети, последовали за Ним.
21 Անկէ յառաջ երթալով՝ տեսաւ ուրիշ երկու եղբայրներ, Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները, իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ: Կանչեց զանոնք.
Оттуда, идя далее, увидел Он других двух братьев, Иакова Зеведеева и Иоанна, брата его, в лодке с Зеведеем, отцом их, починивающих сети свои, и призвал их.
22 անոնք ալ իսկոյն թողուցին նաւն ու իրենց հայրը, եւ հետեւեցան անոր:
И они тотчас, оставив лодку и отца своего, последовали за Ним.
23 Յիսուս ամբողջ Գալիլեան շրջելով՝ կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ ժողովուրդին մէջ կը բուժէր ամէն տեսակ ախտ ու ամէն տեսակ վատառողջութիւն:
И ходил Иисус по всей Галилее, уча в синагогах их, и проповедуя Евангелие Царствия, и исцеляя всякую болезнь и всякую немощь в людях.
24 Անոր համբաւը տարածուեցաւ ամբողջ Սուրիայի մէջ, եւ բերին անոր բոլոր հիւանդները՝ որ զանազան ախտերով ու տանջանքներով կը տուայտէին, նաեւ դիւահարներ, լուսնոտներ, եւ անդամալոյծներ, ու բուժեց զանոնք:
И прошел о Нем слух по всей Сирии; и приводили к Нему всех немощных, одержимых различными болезнями и припадками, и бесноватых, и лунатиков, и расслабленных, и Он исцелял их.
25 Մեծ բազմութիւններ կը հետեւէին անոր՝ Գալիլեայէն, Դեկապոլիսէն, Երուսաղէմէն, Հրէաստանէն եւ Յորդանանի միւս կողմէն:
И следовало за Ним множество народа из Галилеи и Десятиградия, и Иерусалима, и Иудеи, и из-за Иордана.

< ՄԱՏԹԷՈՍ 4 >