< ՄԱՏԹԷՈՍ 3 >

1 Այդ օրերը Յովհաննէս Մկրտիչը եկաւ, Հրէաստանի անապատին մէջ քարոզելով
בימים ההם בא יוחנן המטביל ויהי קרא במדבר יהודה לאמר׃
2 եւ ըսելով. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
שובו כי מלכות השמים הגיעה׃
3 Ա՛յս է ա՛ն, որուն մասին Եսայի մարգարէն խօսեցաւ՝ ըսելով. «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»:
הלא זה הוא אשר נבא עליו ישעיהו הנביא לאמר קול קורא במדבר פנו דרך יהוה ישרו מסלותיו׃
4 Յովհաննէսի հագուստը ուղտի մազէ էր, իր մէջքին շուրջ՝ կաշիէ գօտի ունէր, եւ իր կերակուրը՝ մարախ ու վայրի մեղր էր:
והוא יוחנן לבושו שער גמלים ואזור עור במתניו ומאכלו חגבים ודבש היער׃
5 Այն ատեն Երուսաղէմէն, ամբողջ Հրէաստանէն եւ Յորդանանի ամբողջ շրջակայքէն կ՚երթային իրեն,
ויצאו אליו ישבי ירושלים וכל יהודה וכל ככר הירדן׃
6 կը մկրտուէին իրմէ՝ Յորդանանի մէջ, ու կը խոստովանէին իրենց մեղքերը:
ויטבלו על ידו בירדן מתודים את חטאתם׃
7 Երբ տեսաւ Փարիսեցիներէն եւ Սադուկեցիներէն շատեր՝ որ եկած էին իր մկրտութեան, ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի՝ խուսափիլ գալիք բարկութենէն:
ויהי כראותו רבים מן הפרושים והצדוקים נגשים לטבילתו ויאמר להם ילדי הצפעונים מי השכיל אתכם להמלט מן הקצף הבא׃
8 Ուրեմն ապաշխարութեան արժանավայել պտո՛ւղ բերէք.
לכן עשו פרי הראוי לתשובה׃
9 ու մի՛ մտածէք ձեր մէջ ըսել. “Մենք Աբրահա՛մը ունինք իբր հայր”. որովհետեւ կը յայտարարեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէ՛ն հանել Աբրահամի զաւակներ:
ואל תחשבו בלבבכם לאמר אברהם הוא אבינו כי אני אמר לכם כי מן האבנים האלה יכול האלהים להקים בנים לאברהם׃
10 Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ որ լաւ պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը նետուի:
וכבר הושם הגרזן על שרש העצים והנה כל עץ אשר איננו עשה פרי טוב יגדע וישלך באש׃
11 Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով՝ ապաշխարութեան համար, բայց ա՛ն որ կու գայ իմ ետեւէս՝ ինձմէ հզօր է, ու ես արժանի չեմ անոր կօշիկները կրելու. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով:
הן אנכי טובל אתכם במים לתשובה והבא אחרי חזק הוא ממני אשר אינני כדי לשאת נעליו והוא יטבל אתכם ברוח הקדש ובאש׃
12 Անոր հեծանոցը իր ձեռքն է. իր կալը պիտի մաքրէ եւ իր ցորենը պիտի ժողվէ ամբարը, իսկ յարդը պիտի այրէ անշէջ կրակով»:
אשר בידו המזרה וזרה את גרנו ואסף את דגנו אל אוצרו ואת המץ ישרפנו באש אשר לא תכבה׃
13 Այն ատեն Յիսուս եկաւ Գալիլեայէն Յորդանան՝ Յովհաննէսի, որպէսզի մկրտուի անկէ:
ויבא ישוע מן הגליל הירדנה אל יוחנן להטבל על ידו׃
14 Յովհաննէս կ՚արգիլէր զայն ու կ՚ըսէր. «Ե՛ս պէտք է որ մկրտուիմ քեզմէ, ու դո՞ւն կու գաս ինծի»:
ויוחנן חשך אותו לאמר אני צריך להטבל על ידך ואתה בא אלי׃
15 Յիսուս պատասխանեց անոր «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ ա՛յսպէս կը պատշաճի մեզի, որ գործադրենք արդարութիւնը իր ամբողջութեամբ»: Այն ատեն թոյլ տուաւ անոր:
ויען ישוע ויאמר אליו הניחה לי כי כן נאוה לנו למלא כל הצדקה וינח לו׃
16 Երբ Յիսուս մկրտուեցաւ, իսկոյն դուրս ելաւ ջուրէն, եւ ահա՛ երկինքը բացուեցաւ ու տեսաւ Աստուծոյ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր ու կու գար իր վրայ:
ויהי כאשר נטבל ישוע וימהר לעלות מן המים והנה נפתחו לו השמים וירא את רוח אלהים יורדת כיונה ונחה עליו׃
17 Եւ ահա՛ ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:
והנה קול מן השמים אומר זה בני ידידי אשר רצתה נפשי בו׃

< ՄԱՏԹԷՈՍ 3 >