< ՄԱՏԹԷՈՍ 24 >

1 Երբ Յիսուս՝ տաճարէն դուրս ելլելով՝ կը մեկնէր, աշակերտները գացին անոր քով՝ ցուցնելու անոր տաճարին շէնքերը:
כשיצא ישוע מבית־המקדש, באו אליו תלמידיו להראות לו את מבני המקדש.
2 Յիսուս ըսաւ անոնց. «Չէ՞ք տեսներ այդ բոլորը. ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Քար քարի վրայ պիտի չմնայ, ամէնը պիտի քակուի”»:
אולם ישוע אמר להם:”כל המבנים האלה ייהרסו ואף אבן לא תישאר במקומה.“
3 Ու երբ ան նստած էր Ձիթենիներու լեռը, աշակերտները գացին իրեն՝ առանձին, եւ ըսին. «Ըսէ՛ մեզի, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, ու ի՞նչ պիտի ըլլայ նշանը քու գալուստիդ եւ աշխարհի վախճանին»: (aiōn g165)
מאוחר יותר, כשישב ישוע על מדרון הר הזיתים, שאלו אותו התלמידים:”מתי יקרה הדבר הזה? אילו מאורעות יסמנו את שובך ואת סוף העולם?“ (aiōn g165)
4 Յիսուս պատասխանեց անոնց. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը մոլորեցնէ ձեզ:
”אל תניחו לאיש לרמות אתכם“, השיב להם ישוע,
5 Որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս եւ ըսեն. “Ե՛ս եմ Քրիստոսը”, ու պիտի մոլորեցնեն շատերը:
”כי אנשים רבים יבואו ויטענו כל אחד’אני המשיח‘, ויטעו אנשים רבים.
6 Պիտի լսէք պատերազմներու մասին, եւ պատերազմներու տարաձայնութիւններ. զգուշացէ՛ք՝ որ չվրդովիք, որովհետեւ պէ՛տք է որ այս ամէնը ըլլայ, բայց դեռ վախճանը չէ:
כאשר תשמעו על מהומות ומלחמות – אל תיבהלו. אמנם תפרוצנה מלחמות ותתחוללנה מהומות, אבל הקץ לא יבוא מיד.
7 Որովհետեւ ազգ ազգի դէմ պիտի ելլէ, ու թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. եւ տեղ-տեղ սովեր, ժանտախտներ ու երկրաշարժներ պիտի ըլլան:
מדינות וממלכות תילחמנה זו בזו, ובמקומות רבים יהיו רעידות אדמה ורעב.
8 Սակայն ասոնք բոլորը ցաւերուն սկիզբն են:
אולם כל אלה יציינו רק את ראשית הצרות והסבל העתידים לבוא.
9 Այն ատեն պիտի մատնեն ձեզ տառապանքներու, պիտի սպաննեն ձեզ, ու բոլոր ազգերուն ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար:
”לאחר מכן יענו אתכם, יהרגו אתכם והעולם כולו ישנא אתכם, משום שאתם שייכים לי.
10 Եւ այն ատեն շատե՜ր պիտի գայթակղին, պիտի մատնեն զիրար ու պիտի ատեն զիրար:
רבים ישובו לחטוא, יבגדו זה בזה וישנאו איש את אחיו.
11 Շա՛տ սուտ մարգարէներ պիտի ելլեն, եւ պիտի մոլորեցնեն շատերը:
נביאי שקר רבים יופיעו ויוליכו שולל אנשים רבים.
12 Անօրէնութեան բազմանալուն համար՝ շատերո՜ւն սէրը պիտի պաղի:
החטא והרשע יתפשטו בכל מקום וידכאו את אהבתם של רבים.
13 Բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը՝ անիկա՛ պիտի փրկուի:
אולם אלה שיחזיקו מעמד עד הסוף יינצלו.
14 Այս արքայութեան աւետարանը պիտի քարոզուի ամբողջ երկրագունդին մէջ՝ իբր վկայութիւն բոլոր ազգերուն, եւ ա՛յն ատեն վախճանը պիտի գայ»:
”הבשורה הטובה על דבר המלכות תתפשט בעולם כולו – כך שכל האומות תשמענה אותה – ולבסוף יגיע הקץ.
15 «Ուրեմն երբ սուրբ տեղը հաստատուած տեսնէք աւերողին պղծութիւնը՝՝, - որու մասին Դանիէլ մարգարէին միջոցով խօսուած է, - (ո՛վ որ կարդայ՝ թող հասկնայ, )
”לכן, כאשר תראו בבית־המקדש את חילול הקודש, שעליו דיבר דניאל הנביא (הקורא – שים לב!)
16 այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին:
על כל תושבי יהודה לברוח להרים.
17 Ա՛ն որ տանիքին վրայ է՝ թող չիջնէ իր տունէն որեւէ բան առնելու,
אלה שעל הגגות – שלא ייכנסו הביתה לארוז את חפציהם.
18 եւ ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ իր հանդերձները առնելու:
אלה שבשדה – שלא יחזרו הביתה לקחת את בגדיהם.
19 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն:
”אוי לנשים ההרות ולמניקות באותם ימים!
20 Աղօթեցէ՛ք՝ որ ձեր փախուստը ձմեռը չըլլայ, ո՛չ ալ Շաբաթ օրը.
התפללו שבריחתכם לא תהיה בחורף ולא בשבת.
21 քանի որ այն ատեն այնպիսի՛ մեծ տառապանք պիտի ըլլայ, որուն նմանը՝ աշխարհի սկիզբէն մինչեւ հիմա եղած չէ, ո՛չ ալ պիտի ըլլայ:
כי תהיה צרה שכמוה טרם הייתה בתולדות העולם, וכמוה לא תהיה עוד!
22 Եթէ այդ օրերը չկարճնային, ո՛չ մէկ մարմին պիտի փրկուէր. բայց ընտրեալներուն համար՝ այդ օրերը պիտի կարճնան:
”למעשה אם אלוהים לא יקצר את הימים הנוראים האלה, כולם יאבדו. אולם אלוהים יקצר ימים אלה למען עמו הנבחר.
23 Այն ատեն եթէ մէկը ըսէ ձեզի. “Ահա՛ հո՛ս է Քրիստոսը”, կամ. “Հո՛ն է”, մի՛ հաւատաք:
”אם מישהו יאמר לכם באותם ימים:’ראיתי את המשיח במקום פלוני!‘או’המשיח נמצא בכפר הסמוך!‘אל תאמינו לו.
24 Որովհետեւ սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարէներ պիտի ելլեն, եւ ցոյց պիտի տան մեծ նշաններ ու սքանչելիքներ, որպէսզի՝ եթէ կարելի ըլլայ՝ մոլորեցնեն ընտրեալնե՛րն իսկ:
כי משיחי־שקר ונביאי־שקר יקומו ויחוללו נסים ונפלאות אשר יתעו את האנשים, ואם יוכלו, הם יתעו אפילו את הנבחרים.
25 Ահա՛ նախապէս ըսի ձեզի:
זיכרו, הזהרתי אתכם!
26 Ուրեմն եթէ ըսեն ձեզի. “Ահա՛ անապատին մէջ է”, մի՛ երթաք. կամ. “Ահա՛ ներքին սենեակներուն մէջ է”, մի՛ հաւատաք:
”על כן, אם יאמרו לכם שהמשיח אי־שם במדבר – אל תטריחו את עצמכם ללכת ולראות, ואם יאמרו לכם שהמשיח מסתתר במקום כלשהו – אל תאמינו.
27 Քանի որ ինչպէս փայլակը կ՚ելլէ արեւելքէն ու կ՚երեւնայ մինչեւ արեւմուտք, ա՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
כי כשם שהברק במזרח מאיר למערב, כך יהיה גם שובו של בן־האדם.
28 Որովհետեւ ո՛ւր որ դիակ կայ, հո՛ն պիտի հաւաքուին արծիւները»:
במקום שבו נמצא הפגר, שם יתאספו הנשרים.
29 «Եւ այդ օրերու տառապանքէն անմի՛ջապէս ետք՝ արեւը պիտի խաւարի ու լուսինը պիտի չտայ իր փայլը. աստղերը պիտի իյնան երկինքէն, երկինքի զօրութիւնները պիտի սարսին,
”מיד לאחר הצרות של אותם ימים תחשך השמש, הירח ישחיר, הכוכבים יפלו מהשמים וכוחות השמים יתמוטטו.
30 եւ ա՛յն ատեն մարդու Որդիին նշանը պիտի երեւնայ երկինքի մէջ: Այն ատեն երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն, ու պիտի տեսնեն մարդու Որդին՝ որ կու գայ երկինքի ամպերուն վրայ, զօրութեամբ ու մեծ փառքով:
”לבסוף ייראה בשמים אות בן־האדם ואבל כבד ירד על העולם כולו. כל אומות העולם יראו את בן־האדם בא על ענני השמים, בגבורה ובכבוד רב.
31 Եւ ան պիտի ղրկէ իր հրեշտակները բարձրաձայն փողով, ու պիտի հաւաքեն իր ընտրեալները չորս հովերէն, երկինքի մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը»:
ואז הוא ישלח את מלאכיו בקול תרועת השופר, והם יאספו את בחיריו מכל קצוות תבל.
32 «Թզենիէ՛ն սորվեցէք առակ մը. երբ անոր ոստերը կակուղնան եւ տերեւները ցցուին՝ կը հասկնաք թէ ամառը մօտ է:
”עץ התאנה ישמש לכם כדוגמה: כאשר הענפים מלבלבים והעלים ירוקים, אתם יודעים שהקיץ קרב.
33 Նո՛յնպէս դուք՝ երբ տեսնէք այս բոլոր բաները, գիտցէ՛ք թէ մօտ է՝ դռներուն քով:
כאשר כל מה שסיפרתי לכם יתחיל להתרחש, דעו לכם שזה קרוב, שאני עומד בפתח.
34 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
אני אומר לכם: כל הדברים האלה יתרחשו לפני שיחלוף הדור הזה.
35 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
השמים והארץ יחלפו, אבל דברי לא יחלפו.
36 «Իսկ այդ օրն ու ժամը՝ ո՛չ մէկ մարդ գիտէ, ո՛չ ալ երկինքի հրեշտակները, հապա՝ միա՛յն իմ Հայրս:
”איש אינו יודע את היום והשעה של התרחשויות אלה; המלאכים בשמים אינם יודעים זאת, ואפילו אני עצמי איני יודע את המועד המדויק. רק אבי שבשמים יודע זאת.
37 Բայց ինչպէս Նոյի օրերուն պատահեցաւ, այնպէս ալ պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
”כימי נוח כן יהיה באו של בן־האדם.
38 Որովհետեւ ինչպէս ջրհեղեղէն առաջ եղած այն օրերը՝ կ՚ուտէին, կը խմէին, կ՚ամուսնանային եւ ամուսնութեան կու տային, մինչեւ այն օրը՝ երբ Նոյ մտաւ տապանը,
בני־האדם חיו בשלווה; הם אכלו, שתו והתחתנו לפני שפתאום בא המבול.
39 ու չգիտցան՝ մինչեւ որ ջրհեղեղը եկաւ եւ քշեց տարաւ բոլորը, այնպէս ալ պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
בני־האדם סרבו להאמין לשמע מה שעמד לקרות, עד שהמבול אכן בא והטביע את כולם. כך יהיה בואי.
40 Այն ատեն եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ.
”באותה עת שני גברים יעבדו יחד בשדה – האחד יילקח והשני יישאר.
41 ու եթէ երկու կիներ ջաղացքին մէջ աղան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ:
שתי נשים יטחנו בָּרֵחָיִם – אחת תילקח והשנייה תישאר.
42 Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ չէք գիտեր թէ ձեր Տէրը ո՛ր ժամուն պիտի գայ:
”לכן היו מוכנים, כי אינכם יודעים באיזה יום יבוא אדונכם.
43 Բայց սա՛ գիտցէք թէ եթէ տանուտէրը գիտնար թէ գիշերուան ո՛ր պահուն գողը կու գայ, արթուն կը կենար եւ չէր թոյլատրեր՝ որ ծակեն իր տունը:
”אילו ידעו את השעה, היו כולם מתכוננים לבואו, כשם שהיו מתכוננים לבואו של גנב אילו ידעו מתי יבוא.
44 Ուստի դո՛ւք ալ պատրա՛ստ կեցէք, որովհետեւ մարդու Որդին պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք ակնկալեր»:
כך גם אתם היו מוכנים תמיד, כי בן־האדם יבוא בשעה בלתי צפויה.
45 «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որ իր տէրը նշանակեց իր ծառաներուն վրայ՝ որպէսզի ատենին կերակուր տայ անոնց:
מי מכם משרת נבון ונאמן לאדונכם, שיפקח על משק ביתו ויקבל את שכרו בעתו?
46 Երանի՜ այդ ծառային, որ իր տէրը՝ եկած ատենը՝ պիտի գտնէ թէ ա՛յնպէս կ՚ընէ:
ברוך תהיה אם בשובי אמצא אותך ממלא את תפקידך בנאמנות.
47 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ պիտի նշանակէ զայն իր ամբողջ ինչքին վրայ:
אנשים נאמנים כאלה אני אפקיד על כל רכושי.
48 Հապա եթէ այդ չար ծառան ըսէ իր սիրտին մէջ. “Իմ տէրս կ՚ուշացնէ իր գալը”,
”אולם אם אתה רשע ותאמר לעצמך:’אה, האדון לא ישוב כל כך מהר‘, –
49 եւ սկսի ծեծել իր ծառայակիցները, ուտել ու խմել արբեցողներուն հետ,
ותתאכזר ליתר העבדים ותבלה את זמנך במסיבות, בזלילה ובשתייה –
50 այդ ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը՝ երբ չի սպասեր, եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր,
אדונך יופיע בשעה בלתי צפויה,
51 ու երկուքի պիտի կտրէ զայն եւ պիտի դնէ անոր բաժինը կեղծաւորներուն հետ. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում »:
ואז הוא יכה אותך קשות ויקבע את מקומך עם הצבועים; שם יהיה בכי וחריקת שיניים.“

< ՄԱՏԹԷՈՍ 24 >