< ՄԱՏԹԷՈՍ 23 >

1 Այն ատեն Յիսուս խօսեցաւ բազմութեան եւ իր աշակերտներուն՝ ըսելով.
אז ידבר ישוע אל המון העם ואל תלמידיו לאמר׃
2 «Դպիրներն ու Փարիսեցիները բազմած են Մովսէսի աթոռին վրայ:
על כסא משה ישבו הסופרים והפרושים׃
3 Ուրեմն ինչ որ ըսեն ձեզի՝ որ պահէք, պահեցէ՛ք եւ ըրէ՛ք. բայց մի՛ ընէք անոնց գործերուն պէս, որովհետեւ կ՚ըսեն՝ սակայն չեն ըներ:
לכן כל אשר יאמרו לכם תשמרו לעשות אך כמעשיהם לא תעשו כי אמרים הם ואינם עשים׃
4 Արդարեւ ծանր ու դժուարակիր բեռներ կը կապեն եւ կը դնեն մարդոց ուսերուն վրայ, ու իրենց մատո՛վ իսկ չեն ուզեր շարժել զանոնք:
כי אסרים משאת כבדים ועמסים על שכם האנשים ולא יאבו להניעם אף באצבעם׃
5 Իրենց բոլոր գործերը կ՚ընեն մարդոցմէ տեսնուելու համար. կը լայնցնեն իրենց գրապանակները եւ կ՚երկնցնեն իրենց հանդերձներուն քղանցքները.
ועשים את כל מעשיהם להראות בהם לבני אדם כי מרחיבים את תפליהם ומגדילים את ציציותיהם׃
6 կը սիրեն առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ, առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, բարեւները՝ հրապարակներու վրայ,
ואהבים את הסבת הראש בסעודות ואת מושבי הראש בבתי הכנסיות׃
7 ու “ռաբբի՛, ռաբբի՛” կոչուիլ մարդոցմէ:
ואת שאלות שלומם בשוקים ואת אשר יקראו להם בני האדם רבי רבי׃
8 Բայց դուք մի՛ կոչուիք “ռաբբի”, որովհետեւ մէ՛կ է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոս,
אולם אתם אל תקראו רבי כי אחד הוא רבכם המשיח ואתם אחים כלכם׃
9 եւ դուք բոլորդ եղբայր էք: Ու երկրի վրայ ո՛չ մէկը կոչեցէք ձեր “հայրը”, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը՝ որ երկինքն է:
ואל תקראו אב לאיש מכם על האדמה כי אחד הוא אביכם אשר בשמים׃
10 Եւ դուք մի՛ կոչուիք “ուսուցիչ”, որովհետեւ մէ՛կ է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոս:
גם אל תקראו מנהיגים כי אחד הוא מנהיגכם המשיח׃
11 Ու ձեր մէջէն մեծագոյնը՝ ձեր սպասարկո՛ւն թող ըլլայ:
והגדול בכם יהי לכם למשרת׃
12 Ո՛վ որ բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
כל המרומם את עצמו ישפל והמשפיל את עצמו ירומם׃
13 «Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը գոցէք երկինքի թագաւորութիւնը մարդոց առջեւ. դո՛ւք չէք մտներ, ու մտնողներուն ալ թոյլ չէք տար՝ որ մտնեն:
אך אוי לכם הסופרים והפרושים החנפים כי סגרים אתם לפני האדם את מלכות השמים הן אתם לא תבאו בה ואת הבאים לא תניחו לבוא׃
14 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը լափէք այրիներուն տուները, ու իբր պատրուակ՝ աղօթքը կ՚երկարէք. ուստի աւելի՛ խստութեամբ պիտի դատուիք՝՝:
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי בלעים אתם את בתי האלמנות ומאריכים בתפלה למראה עין תחת זאת משפט על יתר תקחו׃
15 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը շրջիք ծով ու ցամաք՝ մէկը նորահաւատ ընելու, եւ երբ ըլլայ՝ զայն ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ՚ընէք: (Geenna g1067)
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי סובבים אתם בים וביבשה למען גיר גר אחד וכי יתגיר תעשו אותו לבן גיהנם כפלים יותר מכם׃ (Geenna g1067)
16 Վա՜յ ձեզի, կո՛յր առաջնորդներ, որ կ՚ըսէք. “Ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարին վրայ՝ բան մը չէ, բայց ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարի ոսկիի՛ն վրայ՝ պարտաւոր կ՚ըլլայ”:
אוי לכם מנהלים עורים האמרים הנשבע בהיכל אין זאת מאומה והנשבע בזהב ההיכל יאשם׃
17 Յիմարնե՛ր ու կոյրե՛ր, ո՞րը մեծ է, ոսկի՞ն՝ թէ տաճա՛րը, որ կը սրբացնէ ոսկին:
אתם הכסילים והעורים כי מה הוא הגדול אם הזהב או ההיכל המקדש את הזהב׃
18 Նաեւ կ՚ըսէք. “Ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայ՝ բան մը չէ, բայց ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայի ընծայի՛ն վրայ՝ պարտաւոր կ՚ըլլայ”:
ואמרתם הנשבע במזבח אין מאומה והנשבע בקרבן אשר עליו יאשם׃
19 Յիմարնե՛ր ու կոյրեր, ո՞րը մեծ է, ընծա՞ն՝ թէ զոհասեղանը, որ կը սրբացնէ ընծան:
אתם הכסילים והעורים כי מה הוא הגדול אם הקרבן או המזבח המקדש את הקרבן׃
20 Ուրեմն, ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայ, երդում կ՚ընէ անոր վրայ ու անոր վրայ եղած բոլոր բաներուն վրայ:
לכן הנשבע במזבח נשבע בו ובכל אשר עליו׃
21 Եւ ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարին վրայ, երդում կ՚ընէ անոր վրայ ու անոր մէջ բնակողին վրայ:
והנשבע בהיכל נשבע בו ובשוכן בתוכו׃
22 Եւ ո՛վ որ երդում կ՚ընէ երկինքի վրայ, երդում կ՚ընէ Աստուծոյ գահին վրայ ու անոր վրայ բազմողին վրայ:
והנשבע בשמים נשבע בכסא אלהים ובישב עליו׃
23 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը վճարէք անանուխին, սամիթին ու չամանին տասանորդը, բայց կը թողուք Օրէնքին աւելի ծանր բաները՝ իրաւունքը, կարեկցութիւնն ու հաւատքը. ասո՛նք պէտք է ընէիք, եւ զանոնք չձգէիք:
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי מעשרים אתם את המנתא ואת השבת ואת הכמן ותניחו את החמורות בתורה את המשפט ואת החסד ואת האמונה והיה לכם לעשות את אלה ולא להניח גם את אלה׃
24 Կո՛յր առաջնորդներ, որ կը քամէք մժղուկը ու կը կլլէք ուղտը:
מנהלים עורים המסננים את היתוש ובלעים את הגמל׃
25 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը մաքրէք գաւաթին ու պնակին դուրսի՛ կողմը, բայց ներսէն լեցուն են յափշտակութեամբ եւ անիրաւութեամբ:
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי מטהרים אתם פני הכוס והקערה מחוץ ותוכן מלא גזל ופריצות׃
26 Կո՛յր Փարիսեցի, նախ մաքրէ՛ գաւաթին ու պնակին ներսի՛ կողմը, որպէսզի անոնց դուրսի կողմն ալ մաքուր ըլլայ:
פרוש עור טהר בראשונה את תוך הכוס למען תטהר גם מחוץ׃
27 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը նմանիք ծեփուած գերեզմաններու, որոնք արդարեւ դուրսէն գեղեցիկ կ՚երեւնան, բայց ներսէն լեցուն են մեռելներու ոսկորներով ու ամէն տեսակ անմաքրութեամբ:
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי דמים אתם לקברים המסידים הנראים נאים מחוץ ותוכם מלא עצמות מתים וכל טמאה׃
28 Նոյնպէս դուք դուրսէն արդար կ՚երեւնաք մարդոց, իսկ ներսէն լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ»:
ככה גם אתם מחוץ נראים כצדיקים אל בני אדם ותוככם מלא חנפה ואון׃
29 «Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու Փարիսեցիներ, որ կը կառուցանէք մարգարէներուն տապանները եւ կը զարդարէք արդարներուն գերեզմանները,
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי בונים אתם את קברי הנביאים ותיפו את מצבות קברות הצדיקים׃
30 ու կ՚ըսէք. “Եթէ մեր հայրերուն օրերը ըլլայինք, անոնց հետ կամակից չէինք ըլլար մարգարէներուն արիւնին թափուելուն”:
ואמרתם אם היינו בימי אבותינו לא היתה ידנו עמהם לשפך דם הנביאים׃
31 Հետեւաբար դո՛ւք կը վկայէք ձեր մասին, թէ որդիներն էք անո՛նց՝ որ կը սպաննէին մարգարէները:
ובכן תעידו על נפשכם כי בנים אתם לרוצחי הנביאים׃
32 Ուստի դո՛ւք ալ ձեր հայրերուն չափը լեցուցէք:
אף אתם מלאו סאת אבותיכם׃
33 Օձե՛ր, իժերո՛ւ ծնունդներ, ի՞նչպէս պիտի խուսափիք գեհենի դատապարտութենէն: (Geenna g1067)
נחשים אתם ילדי הצפעונים איכה תמלטו מדין גיהנם׃ (Geenna g1067)
34 Ուստի ահա՛ ես կը ղրկեմ ձեզի մարգարէներ եւ իմաստուններ ու դպիրներ: Անոնցմէ ոմանք պիտի սպաննէք եւ խաչէք, ոմանք ալ պիտի խարազանէք ձեր ժողովարաններուն մէջ ու հալածէք քաղաքէ քաղաք:
לכן הנני שלח לכם נביאים וחכמים וסופרים ומהם תהרגו ותצלבו ומהם תכו בשוטים בבתי כנסיותיכם ותרדפום מעיר לעיר׃
35 Որպէսզի ձեր վրայ գայ երկրի վրայ թափուած ամբողջ արդար արիւնը, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին՝ Զաքարիայի արիւնը, որ սպաննեցիք տաճարին եւ զոհասեղանին միջեւ:
למען יבא עליכם כל דם נקי הנשפך בארץ מדם הבל הצדיק עד דם זכריה בן ברכיה אשר רצחתם אותו בין ההיכל ולמזבח׃
36 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս բոլոր բաները պիտի գան այս սերունդին վրայ”»:
אמן אמר אני לכם בא יבא כל אלה על הדור הזה׃
37 «Ո՛վ Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կը սպաննէիր մարգարէները ու կը քարկոծէիր քեզի ղրկուածները. քանի՜ անգամ ուզեցի հաւաքել զաւակներդ, ինչպէս հաւը թեւերուն տակ կը հաւաքէ իր ձագերը, բայց դուք չուզեցիք:
ירושלים ירושלים ההרגת את הנביאים והסקלת את השלוחים אליה כמה פעמים רציתי לקבץ את בניך כתרנגלת המקבצת את אפרחיה תחת כנפיה ולא אביתם׃
38 Ահա՛ ձեր տունը ամայի պիտի մնայ ձեզի:
הנה ביתכם יעזב לכם שמם׃
39 Արդարեւ կ՚ըսեմ ձեզի թէ ա՛լ ասկէ ետք պիտի չտեսնէք զիս՝ մինչեւ որ ըսէք. “Օրհնեա՜լ է ա՛ն՝ որ կու գայ Տէրոջ անունով”»:
כי אני אמר לכם ראה לא תראוני מעתה עד אשר תאמרו ברוך הבא בשם יהוה׃

< ՄԱՏԹԷՈՍ 23 >