< ՄԱՏԹԷՈՍ 21 >

1 Երբ մօտեցան Երուսաղէմի ու հասան Բեթփագէ, Ձիթենիներու լերան մօտ, Յիսուս ղրկեց երկու աշակերտ՝
כשהתקרבו ישוע ותלמידיו לירושלים ועברו ליד בית־פגי, שעל הר הזיתים, שלח ישוע שניים מתלמידיו אל הכפר ואמר:
2 ըսելով անոնց. «Գացէ՛ք այդ ձեր դիմացի գիւղը, ու իսկոյն պիտի գտնէք կապուած էշ մը, եւ անոր հետ՝ աւանակ մը. արձակեցէ՛ք զանոնք ու բերէ՛ք ինծի:
”כשתיכנסו אל הכפר תראו אתון קשורה ולידה עיר. התירו אותם והביאו אלי.
3 Եթէ մէկը բան մը ըսէ ձեզի, ըսէ՛ք. “Տէրոջ պէտք են”, եւ իսկոյն պիտի ղրկէ զանոնք»:
אם מישהו ישאל אתכם מה אתם עושים, אמרו פשוט:’האדון זקוק להם‘. והוא יניח לכם מיד.“
4 Այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
דבר זה בא לקיים את הנבואה:
5 «Ըսէ՛ք Սիոնի աղջիկին. “Ահա՛ Թագաւորդ կու գայ քեզի, հեզ եւ հեծած իշու վրայ, իշու ձագի՝ աւանակի վրայ”»:
”אמרו לבת ציון, הנה מלכך יבוא לך, עני ורוכב על חמור ועל עַיִר בן־אתנות.“
6 Աշակերտները գացին, եւ ըրին ինչպէս Յիսուս պատուիրած էր իրենց.
שני התלמידים הלכו אל הכפר ועשו כדברי ישוע.
7 բերին էշն ու աւանակը, դրին անոնց վրայ իրենց հանդերձները, եւ նստաւ անոնց վրայ:
הם הביאו אליו את העיר ואת האתון, ריפדו את גבם במעיליהם והושיבו עליהם את ישוע.
8 Ահագին բազմութիւն մը փռեց իր հանդերձները ճամբային վրայ. ուրիշներ ճիւղեր կը կտրէին ծառերէն ու կը տարածէին ճամբային վրայ:
רבים מההמון השליכו את מעיליהם על הדרך לפני ישוע, ואחרים כרתו ענפים מהעצים ושטחו אותם לפניו.
9 Եւ առջեւէն գացող ու իրեն հետեւող բազմութիւնները կ՚աղաղակէին. «Ովսաննա՜ Դաւիթի Որդիին: Օրհնեա՜լ է ան՝ որ կու գայ Տէրոջ անունով: Ովսաննա՜ ամենաբարձր վայրերուն մէջ»:
ההמונים החלו להידחק מלפניו ומאחוריו וקראו:”הושע־נא לבן־דוד!“”ברוך הבא בשם ה׳!“”הושע־נא במרומים!“
10 Երբ ան մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը շարժեցաւ եւ ըսաւ. «Ո՞վ է ասիկա»:
כשנכנס ישוע לתוך ירושלים, העיר כולה התרגשה מאוד.”מי האיש הזה?“שאלו האנשים.
11 Բազմութիւնը ըսաւ. «Ա՛յս է Յիսուս մարգարէն՝ Գալիլեայի Նազարէթէն»:
וההמון השיב:”זהו ישוע – הנביא מנצרת שבגליל!“
12 Յիսուս մտաւ Աստուծոյ տաճարը, դուրս հանեց բոլոր անոնք՝ որ տաճարին մէջ կը ծախէին ու կը գնէին, եւ տապալեց լումայափոխներուն սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթոռները,
ישוע הלך לבית־המקדש, גירש את כל הסוחרים והקונים, הפך את השולחנות של מחליפי הכספים ואת הדוכנים של סוחרי היונים.
13 եւ ըսաւ անոնց. «Գրուած է. “Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի”, բայց դուք աւազակներու քարայր ըրիք զայն»:
”בכתבי־הקודש כתוב:’ביתי בית־תפלה ייקרא‘, “קרא ישוע,”ואילו אתם הפכתם אותו למאורת גנבים!“
14 Կոյրեր ու կաղեր եկան իրեն՝ տաճարին մէջ, եւ բուժեց զանոնք:
העיוורים ובעלי המום שהיו בבית־המקדש ניגשו אליו, והוא ריפא אותם שם.
15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան անոր գործած սքանչելիքները, եւ մանուկները՝ որոնք տաճարին մէջ կ՚աղաղակէին. «Ովսաննա՜ Դաւիթի Որդիին», ընդվզեցան
אולם כשראו ראשי הכוהנים והסופרים את הניסים והנפלאות שחולל ישוע, וכששמעו את הילדים הקטנים קוראים במקדש:”הושע־נא לבן־דוד!“הם התרגזו מאוד ושאלו אותו:
16 եւ ըսին անոր. «Կը լսե՞ս ի՛նչ կ՚ըսեն ատոնք»: Յիսուս ըսաւ անոնց. «Այո՛, բնաւ չէ՞ք կարդացած գրուածը. “Երախաներուն ու ծծկերներուն բերանով գովաբանութիւն կատարեցիր”»:
”האם אתה שומע את מה שהילדים האלה אומרים?“”כן“, ענה ישוע.”האם מעולם לא קראתם בכתבי־הקודש:’מפי עוללים ויונקים יסדת עֹז‘!“
17 Ապա ձգեց զանոնք, գնաց քաղաքէն դուրս՝ Բեթանիա, ու կեցաւ հոն գիշերը:
ישוע עזב אותם והלך לבית־עניה – שם נשאר ללון באותו לילה.
18 Առտուն, մինչ կը վերադառնար քաղաքը, անօթեցաւ:
כשחזר בבוקר לירושלים היה רעב.
19 Ու ճամբան տեսնելով թզենի մը՝ քովը գնաց: Ոչինչ գտաւ անոր վրայ՝ տերեւներէն զատ, եւ ըսաւ անոր. «Ասկէ ետք ո՛չ մէկ պտուղ ըլլայ վրադ՝ յաւիտեան»: Թզենին անմի՛ջապէս չորցաւ: (aiōn g165)
הוא ראה עץ תאנה בצד הדרך, אבל כשניגש לחפש תאנים מצא עלים בלבד.”לעולם לא תישאי פרי!“אמר ישוע לתאנה, ומיד התייבש העץ. (aiōn g165)
20 Երբ աշակերտները տեսան, զարմացան ու ըսին. «Ի՜նչպէս թզենին անմի՛ջապէս չորցաւ»:
התלמידים נדהמו ושאלו:”כיצד יבשה התאנה לפתע?“
21 Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ հաւատք ունենաք ու չտատամսիք, ո՛չ միայն պիտի ընէք այդ թզենիին եղածը, այլ նաեւ եթէ ըսէք այս լերան. "Ելի՛ր ու ծո՛վը նետուէ", պիտի ըլլայ”:
וישוע ענה:”אני אומר לכם: אם באמת תאמינו ולא תטילו ספק, תוכלו גם אתם לעשות דברים כאלה ואף גדולים מאלה. אפילו תוכלו לומר להר הזה:’זוז, הזרק לים!‘והוא ישמע בקולכם.
22 Ամէն ինչ որ կը խնդրէք աղօթքի մէջ՝ հաւատքով, պիտի ստանաք»:
תוכלו לקבל כל דבר שתבקשו בתפילה – אם רק תאמינו.“
23 Երբ ան եկաւ տաճարը, քահանայապետներն ու ժողովուրդին երէցները մօտեցան անոր՝ մինչ կը սորվեցնէր, եւ ըսին. «Ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները. ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»:
כשחזר ישוע לבית־המקדש ולימד את העם, באו אליו ראשי הכוהנים וזקני העם, ודרשו לדעת באיזו רשות הוא עושה את כל הדברים האלה.
24 Յիսուս պատասխանեց անոնց. «Ես ալ ձեզի՛ հարցնեմ բան մը. եթէ ըսէք ինծի, ես ալ պիտի ըսեմ ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները:
”אני אענה לשאלתכם אם אתם תענו לשאלתי“, השיב להם ישוע.
25 “Յովհաննէսի մկրտութիւնը ուրկէ՞ էր, երկինքէ՞ն՝ թէ մարդոցմէ”»: Անոնք կը մտածէին իրենց մէջ՝ ըսելով. «Եթէ պատասխանենք. “Երկինքէն”, պիտի ըսէ մեզի. “Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր”:
”האם יוחנן המטביל נשלח על־ידי אלוהים או לא?“הם התייעצו ביניהם:”אם נאמר שאלוהים שלח את יוחנן, הוא ישאל אותנו מדוע לא האמנו בו.
26 Իսկ եթէ պատասխանենք. “Մարդոցմէ”, բազմութենէն կը վախնանք, որովհետեւ բոլորն ալ մարգարէ կը համարեն Յովհաննէսը»:
ואם נאמר שאלוהים לא שלח את יוחנן, העם יתנפל עלינו, כי כולם חושבים שיוחנן היה נביא.“
27 Ուստի պատասխանեցին Յիսուսի. «Չենք գիտեր»: Ինք ալ ըսաւ անոնց. «Ես ալ չեմ ըսեր ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները»:
לבסוף השיבו:”איננו יודעים.“אמר להם ישוע:”אם כך, גם אני לא אענה לשאלתכם.
28 «Ի՞նչ է ձեր կարծիքը. մարդ մը ունէր երկու զաւակ: Առաջինին ըսաւ. “Որդեա՛կ, գնա՛, գործէ՛ այսօր այգիիս մէջ”:
אולם מה דעתכם: לאב אחד היו שני בנים.’בני, לך היום לעבוד בכרם‘, ביקש האב מבנו הבכור.
29 Ան ալ պատասխանեց. “Չեմ ուզեր երթալ”: Բայց յետոյ զղջաց ու գնաց:
’אינני רוצה‘, השיב הבן, אבל אחר כך שינה את דעתו והלך לעבוד בכרם.
30 Միւսին ալ գնաց եւ նոյնը ըսաւ: Ան ալ պատասխանեց. “Կ՚երթամ, տէ՛ր”, սակայն չգնաց:
הלך האב אל הבן הצעיר וחזר על בקשתו.’טוב, אבא אני אלך‘, השיב הבן הצעיר, אולם לא הלך לכרם.
31 Այս երկուքէն ո՞վ գործադրեց իր հօր կամքը»: Ըսին անոր. «Առաջի՛նը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը:
מי מהשניים שמע בקול אביו?“”הבן הבכור, כמובן“, השיבו.”אני אומר לכם שהמוכסים והזונות יכנסו למלכות השמים לפניכם“, הסביר להם ישוע את המשל.
32 Արդարեւ Յովհաննէս արդարութեան ճամբայով եկաւ ձեզի, եւ դուք չհաւատացիք անոր. բայց մաքսաւորներն ու պոռնիկները հաւատացին անոր, իսկ դուք տեսաք եւ յետոյ չզղջացիք՝ որ հաւատայիք անոր»:
”כי יוחנן המטביל אמר לכם לחזור בתשובה ולהאמין באלוהים, ואתם לא שבתם; בעוד שפושעים וזונות כן שבו בתשובה. גם לאחר שראיתם כיצד הם שבו, לא נהגתם כמוהם ולא האמנתם לדברי יוחנן.
33 «Լսեցէ՛ք ուրիշ առակ մըն ալ: Հողատէր մը կար՝ որ այգի մը տնկեց, ցանկով պատեց զայն, հնձան փորեց անոր մէջ, աշտարակ կառուցանեց, մշակներու յանձնեց զայն եւ ճամբորդեց:
”הקשיבו עתה למשל הבא: בעל־אדמה נטע כרם, בנה גדר סביבו, הקים מגדל שמירה, הפקיד את הכרם בידי כורמים שכירים ונסע לארץ רחוקה.
34 Երբ պտուղի ատենը մօտեցաւ՝ իր ծառաները ղրկեց մշակներուն, որպէսզի ստանան անոր պտուղները:
”בעת הבציר שלח בעל־הכרם אחדים מאנשיו אל הכורמים, כדי לאסוף את חלקו ביבול הענבים.
35 Մշակները բռնեցին անոր ծառաները, մէկը ծեծեցին, միւսը սպաննեցին, ուրիշ մը քարկոծեցին:
”אולם הכורמים הכו את האחד, סקלו באבנים את השני והרגו את השלישי.
36 Դարձեալ ծառաներ ղրկեց՝ առաջիններէն շատ, եւ անոնց ալ նոյնպէս ըրին:
”בעל־הכרם שלח קבוצה גדולה יותר של אנשים כדי לאסוף את היבול, אך גורלם היה כגורל קודמיהם.
37 Ամենէն ետք իր որդին ղրկեց անոնց՝ ըսելով. “Թերեւս պատկառին որդիէս”:
לבסוף שלח האיש את בנו, כי חשב שיכבדו אותו ויפחדו מפניו.
38 Բայց մշակները՝ երբ տեսան որդին՝ ըսին իրարու. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն եւ տիրանանք անոր ժառանգութեան”:
”אולם כשראו הכורמים את הבן מרחוק, אמרו זה לזה:’הנה בא יורש הכרם; הבה נהרוג אותו, וכך נזכה אנחנו בירושה!‘
39 Ու բռնեցին զայն, այգիէն դուրս հանեցին եւ սպաննեցին:
הם גירשו את הבן מהכרם והרגו אותו.
40 Ուրեմն երբ այգիին տէրը գայ, ի՞նչ պիտի ընէ այդ մշակներուն»:
”כשישוב בעל־הכרם, מה לדעתכם יעשה לאותם כורמים?“
41 Ըսին իրեն. «Չարաչար պիտի կորսնցնէ այդ չարերը, եւ այգին պիտի յանձնէ ուրիշ մշակներու, որոնք պտուղները իրենց ատենին պիտի տան իրեն»:
השיבו המנהיגים:”הוא יוציא להורג את השכירים הרעים, וייתן את הכרם לפועלים נאמנים יותר, אשר יתנו לו בזמן את היבול המגיע לו.“
42 Յիսուս ըսաւ անոնց. «Բնաւ չէ՞ք կարդացեր Գիրքին մէջ. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը: Ասիկա Տէրոջմէ՛ն եղաւ, եւ սքանչելի է մեր աչքերուն”:
ישוע המשיך ואמר:”האם מעולם לא קראתם בכתובים:’אבן מאסו הבונים היתה לראש פינה, מאת ה׳ היתה זאת; היא נפלאת בעינינו‘?
43 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Աստուծոյ թագաւորութիւնը պիտի առնուի ձեզմէ, ու պիտի տրուի այնպիսի ազգի մը՝ որ անոր պտուղները բերէ”:
”אני מתכוון לומר שאלוהים ייקח מכם את המלכות, וייתן אותה לעם אשר ייתן לו את חלקו ביבול.
44 Ո՛վ որ իյնայ այս քարին վրայ՝ պիտի կոտրտի, եւ որո՛ւն վրայ որ իյնայ՝ պիտի փսորէ զայն»:
מי שייפול על האבן הזאת יתנפץ לרסיסים, ומי שתיפול עליו האבן ישחק לאבק.“
45 Երբ քահանայապետներն ու Փարիսեցիները լսեցին անոր առակները, ըմբռնեցին որ իրենց մասին կը խօսէր.
כשהבינו ראשי הכוהנים והפרושים שישוע התכוון אליהם – כלומר, שהם היו הכורמים במשל –
46 եւ կը ջանային բռնել զայն: Բայց բազմութենէն կը վախնային, քանի որ իբր մարգարէ կ՚ընդունէին զայն:
הם רצו לתפוס אותו, אבל פחדו לעשות דבר מפני ההמון אשר האמין כי ישוע הוא נביא.

< ՄԱՏԹԷՈՍ 21 >