< ՄԱՏԹԷՈՍ 19 >

1 Երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, մեկնեցաւ Գալիլեայէն եւ գնաց Հրէաստանի հողամասը՝ Յորդանանի միւս կողմը:
ויהי ככלות ישוע לדבר את הדברים האלה ויסע מן הגליל ויבא אל גבול יהודה בעבר הירדן׃
2 Մեծ բազմութիւններ հետեւեցան անոր, ու հոն բուժեց զանոնք:
וילכו אחריו המון עם רב וירפאם שם׃
3 Փարիսեցիները մօտեցան անոր եւ փորձեցին զայն՝ ըսելով. «Արտօնուա՞ծ է, որ մարդ մը արձակէ իր կինը՝ որեւէ պատճառի համար»:
ויגשו אליו הפרושים לנסותו לאמר היוכל איש לשלח את אשתו על כל דבר׃
4 Ան ալ պատասխանեց անոնց. «Չէ՞ք կարդացեր թէ ա՛ն՝ որ սկիզբէն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց զանոնք, ու ըսաւ.
ויען ויאמר אליהם הלא קראתם כי עשה בראשית זכר ונקבה עשה אתם׃
5 “Այս պատճառով մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ, ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”:
ואמר על כן יעזב איש את אביו ואת אמו ודבק באשתו והיו שניהם לבשר אחד׃
6 Հետեւաբար ա՛լ երկու չեն, հապա՝ մէկ մարմին. ուրեմն մարդը թող չզատէ ինչ որ Աստուած իրարու միացուցած է»:
אם כן אינם עוד שנים כי אם בשר אחד לכן את אשר חבר האלהים אל יפרידנו האדם׃
7 Ըսին իրեն. «Հապա ինչո՞ւ Մովսէս պատուիրեց ամուսնալուծումի վկայագիր տալ եւ արձակել»:
ויאמרו אליו ולמה זה צוה משה לתת לה ספר כריתת ולשלחה׃
8 Ըսաւ անոնց. «Մովսէս ձեր սիրտին կարծրութեա՛ն համար արտօնեց ձեզի՝ որ արձակէք ձեր կիները. բայց սկիզբէն այնպէս չէր:
ויאמר אליהם בעבור קשי לבבכם הניח לכם משה לשלח את נשיכם אך מראש לא היתה ככה׃
9 Սակայն կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի, ու կ՚ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ: Եւ ո՛վ որ արձակուածին հետ կ՚ամուսնանայ՝ շնութիւն կ՚ընէ”»:
ואני אמר לכם המשלח את אשתו בלתי על דבר זנות ולקח לו אחרת נאף הוא והלקח את הגרושה נאף הוא׃
10 Իր աշակերտները ըսին իրեն. «Եթէ ա՛յդ է պարագան մարդուն եւ իր կնոջ միջեւ, օգտակար չէ ամուսնանալ»:
ויאמרו אליו התלמידים אם ככה הוא ענין איש ואשתו לא טוב לקחת אשה׃
11 Բայց ինք ըսաւ անոնց. «Բոլորը չեն ընդունիր ասիկա, հապա անոնք՝ որոնց տրուած է:
ויאמר אליהם לא יוכל כל אדם קבל את הדבר הזה כי אם אלה אשר נתן להם להבין׃
12 Որովհետեւ կան ներքինիներ, որոնք ա՛յդպէս ծնան՝ իրենց մօր որովայնէն. կան ներքինիներ, որոնք մարդոցմէ՛ ներքինի եղան. ու կան ներքինիներ, որոնք իրենք զիրենք ներքինի ըրին՝ երկինքի թագաւորութեան համար: Ո՛վ որ կրնայ ընդունիլ՝ թող ընդունի»:
יש סריסים אשר נולדו כן מבטן אמם ויש סריסים המסרסים על ידי אדם ויש סריסים אשר סרסו את עצמם למען מלכות השמים מי שיוכל לקבל יקבל׃
13 Այն ատեն մանուկներ բերուեցան իրեն, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ եւ աղօթէ. իսկ աշակերտները կը յանդիմանէին զանոնք:
אז יביאו אליו ילדים למען ישים עליהם את ידיו ויתפלל עליהם ויגערו בם התלמידים׃
14 Յիսուս ըսաւ. «Թո՛յլ տուէք մանուկներուն, ու մի՛ արգիլէք զանոնք՝ որ գան ինծի, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը այդպիսիներունն է»:
והוא ישוע אמר הניחו לילדים ואל תמנעום מבוא אלי כי לאלה מלכות השמים׃
15 Եւ ձեռք դնելէ ետք անոնց վրայ՝ մեկնեցաւ անկէ:
וישם את ידיו עליהם ויעבר משם׃
16 Մէկը մօտենալով՝ ըսաւ անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ՝ որ ունենամ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
והנה איש נגש אליו ויאמר רבי הטוב אי זה הטוב אשר אעשנו לקנות חיי עולמים׃ (aiōnios g166)
17 Ան ալ ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. մէկէ՛ն զատ բարի չկայ, որ Աստուած է: Եթէ կ՚ուզես մտնել կեանքը՝ պահէ՛ պատուիրանները»:
ויאמר אליו מה תקראני טוב אין טוב כי אם אחד האלהים ואם חפצך לבוא אל החיים שמר את המצות׃
18 Ըսաւ անոր. «Որո՞նք»: Յիսուս պատասխանեց. «Սպանութիւն մի՛ ըներ, շնութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար,
ויאמר אליו מה הנה ויאמר ישוע אלה הן לא תרצח לא תנאף לא תגנב לא תענה עד שקר׃
19 պատուէ՛ հայրդ ու մայրդ, եւ սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
כבד את אביך ואת אמך ואהבת לרעך כמוך׃
20 Երիտասարդը ըսաւ անոր. «Պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր. տակաւին ի՞նչ կը պակսի ինծի»:
ויאמר אליו הבחור את כל אלה שמרתי מנעורי ומה חסרתי עוד׃
21 Յիսուս ըսաւ անոր. «Եթէ կ՚ուզես կատարեալ ըլլալ՝ գնա՛, ծախէ՛ ինչքդ եւ տո՛ւր աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա հետեւէ՛ ինծի»:
ויאמר ישוע אליו אם חפצך להיות שלם לך מכר את רכשך ותן לעניים והיה לך אוצר בשמים ושוב הלם ולך אחרי׃
22 Երբ երիտասարդը լսեց այս խօսքը՝ տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր:
ויהי כשמע הבחור את הדבר הזה וילך משם נעצב כי היו לו נכסים רבים׃
23 Յիսուս ըսաւ աշակերտներուն. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Հարուստը դժուարութեամբ պիտի մտնէ երկինքի թագաւորութիւնը”:
ויאמר ישוע אל תלמידיו אמן אמר אני לכם קשה לעשיר לבוא אל מלכות השמים׃
24 Դարձեալ կը յայտարարեմ ձեզի. “Աւելի դիւրին է որ ո՛ւղտը անցնի ասեղին ծակէն, քան թէ հարուստը մտնէ Աստուծոյ թագաւորութիւնը”»:
ועוד אני אמר לכם כי נקל לגמל לעבר דרך נקב המחט מבא עשיר אל מלכות האלהים׃
25 Երբ աշակերտները լսեցին, չափազանց ապշեցան եւ ըսին. «Ուրեմն ո՞վ կրնայ փրկուիլ»:
והתלמידים כשמעם זאת השתוממו מאד ויאמרו מי אפוא יוכל להושע׃
26 Յիսուս նայելով անոնց՝ ըսաւ. «Ատիկա անկարելի է մարդոց քով, բայց ամէն բան կարելի է Աստուծոյ քով»:
ויבט בן ישוע ויאמר להם מבני אדם יפלא הדבר אבל מהאלהים לא יפלא כל דבר׃
27 Այն ատեն Պետրոս ըսաւ անոր. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ ու հետեւեցանք քեզի. ուրեմն ի՞նչ պիտի ըլլայ մեզի»:
ויען פטרוס ויאמר אליו הן אנחנו עזבנו את הכל ונלך אחריך מה יהיה לנו׃
28 Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք՝ որ հետեւեցաք ինծի, միւս գալուստին՝՝, երբ մարդու Որդին բազմի իր փառքի գահին վրայ, դո՛ւք ալ պիտի բազմիք տասներկու գահերու վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու տոհմերը”:
ויאמר ישוע אליהם אמן אמר אני לכם אתם ההלכים אחרי בהתחדש הבריאה כאשר ישב בן האדם על כסא כבודו תשבו גם אתם על שנים עשר כסאות לשפט את שנים עשר שבטי ישראל׃
29 Ո՛վ որ թողուցած ըլլայ տուներ, եղբայրներ, քոյրեր, հայր, մայր, կին, զաւակներ, կամ արտեր՝ իմ անունիս համար, պիտի ստանայ հարիւրապատի՛կը եւ ժառանգէ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
וכל איש אשר עזב את בתיו ואת אחיו ואת אחיותיו ואת אביו ואת אמו ואת אשתו ואת בניו ואת שדותיו למען שמי הוא יקח מאה שערים וחיי עולמים יירש׃ (aiōnios g166)
30 Բայց շատ առաջիններ պիտի ըլլան յետին, ու յետիններ՝ առաջին»:
ואולם רבים מן הראשונים אשר יהיו אחרונים ומן האחרונים יהיו ראשונים׃

< ՄԱՏԹԷՈՍ 19 >