< ՄԱՏԹԷՈՍ 18 >

1 Նոյն ժամուն աշակերտները եկան Յիսուսի քով ու ըսին. «Ո՞վ է մեծագոյնը երկինքի թագաւորութեան մէջ»:
באותה שעה באו התלמידים אל ישוע ושאלו:”מי מאיתנו יהיה הגדול ביותר במלכות השמים?“
2 Յիսուս ալ կանչեց իրեն մանուկ մը, կայնեցուց զայն անոնց մէջտեղ,
ישוע קרא אליו ילד קטן והציג אותו לפניהם.
3 եւ ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ դարձի չգաք ու մանուկներու պէս չըլլաք, բնա՛ւ պիտի չմտնէք երկինքի թագաւորութիւնը”:
לאחר מכן אמר:”אם לא תחזרו בתשובה ותהיו כמו ילדים, לא תיכנסו למלכות השמים.
4 Ուրեմն ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ այս փոքր մանուկին պէս, անիկա՛ է մեծագոյնը երկինքի թագաւորութեան մէջ.
לכן מי שיהיה עניו כמו הילד הזה, הוא הגדול ביותר במלכות השמים.
5 եւ ո՛վ որ կ՚ընդունի այսպիսի մանուկ մը՝ իմ անունովս, զի՛ս կ՚ընդունի»:
וכל מי שמקבל ילד כזה בשמי, מקבל למעשה אותי.
6 «Ո՛վ որ գայթակղեցնէ մէկը այս պզտիկներէն՝ որոնք ինծի կը հաւատան, աւելի օգտակար պիտի ըլլար անոր՝ որ իշու ջաղացքի քար մը կախուէր իր վիզէն, ու ծովուն անդունդը ընկղմէր:
אבל אוי למי שיגרום לילד המאמין בי לאבד את אמונתו! לאדם כזה מוטב שיקשרו אבן כבדה לצווארו ויטביעו אותו בים!
7 Վա՜յ աշխարհի՝ գայթակղութիւններու պատճառով. որովհետեւ հարկ է որ գայթակղութիւնները գան, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով գայթակղութիւնը կու գայ:
”אוי לעולם על כל הרוע שבו! הפיתוי לעשות את הרע הוא בלתי נמנע, אולם אוי לאדם שיגרום לפיתוי!
8 Ուրեմն եթէ ձեռքդ կամ ոտքդ կը գայթակղեցնէ քեզ, կտրէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. աւելի լաւ է քեզի՝ կա՛ղ կամ պակասաւո՛ր մտնել կեանքը, քան երկու ձեռք կամ երկու ոտք ունենալ եւ նետուիլ յաւիտենական կրակին մէջ: (aiōnios g166)
לכן אם ידך או רגלך גורמת לך לחטוא, כרות אותה והשלך אותה ממך והלאה! מוטב שתיכנס למלכות השמים בעל מום, מאשר שתהיה באש עולם עם שתי ידיך או שתי רגליך. (aiōnios g166)
9 Եթէ աչքդ կը գայթակղեցնէ քեզ, հանէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. աւելի լաւ է քեզի՝ մէ՛կ աչքով մտնել կեանքը, քան երկու աչք ունենալ եւ նետուիլ գեհենի կրակին մէջ»: (Geenna g1067)
ואם עינך גורמת לך לחטוא, עקור אותה והשלך אותה. מוטב שתיכנס למלכות השמים עם עין אחת, מאשר שתהיה בגיהינום עם שתי עיניים ותראה את אש העולם! (Geenna g1067)
10 «Ուշադի՛ր եղէք որ չարհամարհէք այս պզտիկներէն մէկը. քանի որ կ՚ըսեմ ձեզի թէ երկինքի մէջ անոնց հրեշտակները ամէն ատեն կը տեսնեն երեսը իմ Հօրս՝ որ երկինքն է:
”אני מזהיר אתכם שלא לבוז לאחד מן הילדים האלה, כי אני אומר לכם שהמלאכים שלהם יכולים תמיד לגשת אל אבי.
11 Որովհետեւ մարդու Որդին եկաւ կորսուա՛ծը փրկելու:
ואני, בן־האדם, באתי להושיע את האובדים.
12 Ի՞նչ է ձեր կարծիքը. եթէ մարդ մը ունենայ հարիւր ոչխար եւ անոնցմէ մէկը մոլորի, իննսունինը ոչխարները լեռները չի՞ թողուր ու՝՝ երթար՝ փնտռելու մոլորածը:
”אם יש לאדם מאה כבשים, ואחת מהן הולכת לאיבוד – מה יעשה אותו אדם? האם לא יעזוב את תשעים ותשע הכבשים לבדן, ויחזור אל ההרים כדי לחפש את האובדת?
13 Եթէ պատահի որ գտնէ զայն, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ աւելի՛ կ՚ուրախանայ անոր համար, քան իննսունիննին՝ որոնք մոլորած չէին:
כשימצא אותה, האם לא ישמח על הכבשה שנמצאה יותר מאשר על התשעים ותשע שלא אבדו?
14 Ա՛յսպէս՝ ձեր երկնաւոր Հայրը չի հաճիր որ այս պզտիկներէն մէ՛կը կորսուի»:
כך גם אבי אינו רוצה שאף אחד מהקטנים האלה יאבד!
15 «Եթէ եղբայրդ մեղանչէ քեզի դէմ, գնա՛ եւ ըսէ՛ իրեն իր յանցանքը՝ երբ դուն ու ան մինակ էք. եթէ մտիկ ընէ քեզի՝ շահեցա՛ր եղբայրդ:
”אם אחיך חטא לך, הוכח אותו לבד. אם הוא מקשיב לך ומודה באשמתו – רכשת לך אח.
16 Բայց եթէ մտիկ չընէ քեզի, ա՛ռ քեզի հետ մէկ կամ երկու հոգի եւս, որպէսզի ամէն խօսք հաստատուի երկու կամ երեք վկաներու բերանով:
אם לא יקשיב, קח איתך עוד אח או שניים, וחיזרו אליו כששני העדים מאשרים את טענותיך.
17 Եթէ անոնց ալ մտիկ չընէ, ըսէ՛ եկեղեցիին. իսկ եթէ եկեղեցիին ալ մտիկ չընէ, թող ըլլայ քեզի հեթանոսի ու մաքսաւորի պէս:
אם עדיין יסרב להקשיב, הבא את הבעיה לפני הקהילה. אם הקהילה תפסוק לטובתך, והוא בכל זאת יעמוד על דעתו ולא ייכנע, היא רשאית לגרשו משורותיה ולהחרים אותו.
18 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ կապէք երկրի վրայ՝ կապուած պիտի ըլլայ երկինքի մէջ, եւ ի՛նչ որ արձակէք երկրի վրայ՝ արձակուած պիտի ըլլայ երկինքի մէջ”:
ואני אומר לכם: כל מה שתאסרו על הארץ יהיה אסור בשמים, וכל מה שתתירו על הארץ יהיה מותר בשמים.
19 Դարձեալ կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ձեզմէ երկու հոգի համաձայնին երկրի վրայ՝ որեւէ բան խնդրելու, պիտի ըլլայ անոնց իմ Հօրմէս՝ որ երկինքն է”:
”אומר לכם עוד דבר: אם שניים מכם מסכימים ביניכם לבקש דבר מה, אבי שבשמים ייתן לכם את אשר תבקשו.
20 Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի հաւաքուած ըլլան իմ անունովս, ես հոն եմ՝ անոնց մէջ»:
כי בכל מקום שבו נפגשים שניים או שלושה אנשים המאמינים בי, אני שם בתוכם.“
21 Այն ատեն Պետրոս մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, եթէ եղբայրս մեղանչէ ինծի դէմ՝ քանի՞ անգամ ներեմ անոր. մինչեւ եօ՞թը անգամ»:
לאחר מכן בא פטרוס אל ישוע ושאל:”אדוני, כמה פעמים עלי לסלוח לאדם שחטא לי? שבע פעמים?“
22 Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չեմ ըսեր՝ “մինչեւ եօթն անգամ”, հապա՝ “մինչեւ եօթանասուն անգամ եօթը”:
”לא“, ענה ישוע,”שבעים כפול שבע פעמים!“
23 Ուստի երկինքի թագաւորութիւնը կը նմանի թագաւորի մը, որ ուզեց հաշիւ առնել իր ծառաներէն:
”אפשר להמשיל את מלכות השמים למלך שהחליט לעדכן את ספרי החשבונות שלו.
24 Երբ սկսաւ հաշիւ առնել, տասը հազար տաղանդի պարտապան մը բերուեցաւ իրեն:
במהלך יישוב החשבונות הובא לפניו אדם שהיה חייב לו עשרת אלפים ככרי כסף.
25 Բայց ան վճարելու կարողութիւն չունենալով՝ անոր տէրը հրամայեց, որ ան ծախուի, նաեւ անոր կինն ու զաւակները եւ անոր ամբողջ ունեցածը, ու պարտքը վճարուի:
מכיוון שלא היה לאיש כסף לשלם, ציווה המלך למכור אותו, את אשתו, את ילדיו ואת כל רכושו תמורת החוב.“
26 Իսկ ծառան իյնալով՝ երկրպագեց անոր եւ ըսաւ. “Տէ՛ր, համբերատա՛ր եղիր ինծի հանդէպ, ու ամէ՛նը պիտի վճարեմ քեզի”:
”אולם האיש נפל לרגלי המלך, בכה והתחנן:’אנא, אדוני, תן לי חסד ואשלם לך את כל החוב!‘
27 Ծառային տէրը՝ գթալով՝ արձակեց զայն, եւ ներեց անոր պարտքը:
”המלך ריחם על האיש, שיחרר אותו וויתר לו על החוב.
28 Նոյն ծառան գնաց, գտաւ իր ծառայակիցներէն մէկը՝ որ հարիւր դահեկան կը պարտէր իրեն, ու բռնելով զայն՝ կը խեղդէր եւ կ՚ըսէր. “Վճարէ՛ ինծի ունեցած պարտքդ”:
”אולם כשיצא האיש מלפני המלך, הלך אל אדם שהיה חייב לו אלף שקלים, תפס אותו ודרש ממנו לשלם מיד את חובו.
29 Ուստի իր ծառայակիցը ինկաւ անոր ոտքը, կ՚աղաչէր անոր ու կ՚ըսէր. “Համբերատա՛ր եղիր ինծի, եւ պիտի վճարեմ քեզի”:
החייב נפל על ברכיו והתחנן:’אנא, עשה עמי חסד; חכה בסבלנות ואשלם לך הכל!‘
30 Բայց ինք չէր ուզեր. հապա գնաց ու բանտը նետել տուաւ զայն՝ մինչեւ որ վճարէր պարտքը:
”אולם המלווה לא הסכים לחכות, וציווה לכלוא את החייב בבית־הסוהר עד שיגמור לשלם את חובו.
31 Երբ իր ծառայակիցները տեսան ինչ որ պատահեցաւ՝ շատ տրտմեցան, ու եկան եւ պատմեցին իրենց տիրոջ ամբողջ պատահածը:
”כשראו חבריו העבדים את הנעשה התעצבו מאוד והלכו אל המלך וסיפרו לו מה שקרה.
32 Այն ատեն անոր տէրը կանչեց զայն ու ըսաւ. “Չա՛ր ծառայ, այդ ամբողջ պարտքը ներեցի քեզի՝ քանի որ աղաչեցիր ինծի.
המלך קרא אליו את האדם שעל חובו ויתר, ואמר:’נבזה מרושע שכמוך! אני ויתרתי לך על חוב עצום רק משום שביקשת זאת ממני!
33 ուրեմն պէտք չէ՞ր որ դո՛ւն ալ ողորմէիր ծառայակիցիդ, ինչպէս ես ողորմեցայ քեզի”:
האם לא היה עליך לרחם על חברך העבד, כשם שאני ריחמתי עליך?‘
34 Եւ անոր տէրը բարկանալով՝ յանձնեց զայն տանջողներուն, մինչեւ որ վճարէր ամբողջ պարտքը:
”המלך הנרגז שלח את האיש לתא העינויים, עד שיגמור לשלם את חובו עד הפרוטה האחרונה.
35 Իմ երկնաւոր Հայրս ալ նո՛յնպէս պիտի ընէ ձեզի, եթէ ձեզմէ իւրաքանչիւրը իր եղբօր սրտանց չներէ իր յանցանքները»:
כך יעשה לכם אבי שבשמים אם תסרבו לסלוח לאחיכם בכל לבכם.“

< ՄԱՏԹԷՈՍ 18 >