< ՄԱՏԹԷՈՍ 15 >

1 Այն ատեն Յիսուսի եկան դպիրներ ու Փարիսեցիներ, որոնք Երուսաղէմէն էին, եւ ըսին.
אז באו אל ישוע הסופרים והפרושים אשר מירושלים׃
2 «Ինչո՞ւ քու աշակերտներդ զանց կ՚ընեն նախնիքներուն աւանդութիւնը, քանի որ չեն լուար իրենց ձեռքերը՝ երբ հաց կ՚ուտեն»:
ויאמרו מדוע תלמידיך עברים את קבלת הזקנים כי אינם רחצים את ידיהם באכלם לחם׃
3 Ինք ալ պատասխանեց անոնց. «Հապա դո՛ւք ինչո՞ւ զանց կ՚ընէք Աստուծոյ պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով:
ויען ויאמר אליהם מדוע גם אתם עברים את מצות אלהים בעבור קבלתכם׃
4 Արդարեւ Աստուած պատուիրեց. “Պատուէ՛ հայրդ ու մայրդ.
כי אלהים צוה לאמר כבד את אביך ואת אמך ומקלל אביו ואמו מות יומת׃
5 եւ ո՛վ որ անիծէ իր հայրը կամ մայրը, մահո՛վ թող վախճանի”:
ואתם אמרים האמר לאביו ולאמו קרבן כל מה שאתה נהנה לי אין עליו לכבד את אביו ואת אמו׃
6 Բայց դուք կ՚ըսէք. “Ո՛վ որ իր հօր կամ մօր ըսէ թէ "ի՛նչ օգուտ որ պիտի ստանաս ինձմէ՝ Աստուծոյ տալիք ընծայ է", եւ իր հայրը կամ մայրը չպատուէ՝ ազատ է”: Ա՛յսպէս՝ անվաւեր դարձուցած էք Աստուծոյ պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով:
ותפרו את דבר האלהים בעבור קבלתכם׃
7 Կեղծաւորնե՛ր, Եսայի ճի՛շդ մարգարէացաւ ձեր մասին՝ ըսելով.
חנפים היטב נבא עליכם ישעיהו לאמר׃
8 “Այս ժողովուրդը միայն շրթունքո՛վ կը պատուէ զիս, բայց իրենց սիրտը հեռու է ինձմէ.
העם הזה נגש בפיו ובשפתיו כבדוני ולבו רחק ממני׃
9 եւ պարապ տեղը կը պաշտեն զիս՝ մարդոց պատուէրները սորվեցնելով իբր վարդապետութիւն”»:
ותהו יראתם אתי מצות אנשים מלמדים׃
10 Եւ բազմութիւնը կանչելով իրեն՝ ըսաւ անոնց. «Լսեցէ՛ք ու հասկցէ՛ք.
ויקרא אל העם ויאמר להם שמעו והבינו׃
11 ո՛չ թէ ինչ որ կը մտնէ բերանը՝ կը պղծէ մարդը, հապա ինչ որ կ՚ելլէ բերանէն՝ անիկա՛ կը պղծէ մարդը»:
לא הבא אל הפה יטמא את האדם כי אם היוצא מן הפה הוא מטמא את האדם׃
12 Այն ատեն իր աշակերտները մօտեցան եւ ըսին իրեն. «Գիտե՞ս թէ Փարիսեցիները գայթակղեցան, երբ լսեցին այդ խօսքը»:
ויגשו אליו תלמידיו ויאמרו הידעת כי הפרושים בשמעם את הדבר הזה נכשלו בו׃
13 Ան ալ պատասխանեց. «Ամէն տունկ՝ որ իմ երկնաւոր Հայրս չէ տնկած, պիտի խլուի:
ויען ויאמר כל מטע אשר לא נטע אבי שבשמים עקור יעקר׃
14 Թողուցէ՛ք զանոնք. իրենք կոյր են, ու կոյրերու առաջնորդ: Եթէ կոյրը առաջնորդէ կոյրը, երկուքն ալ փոսը պիտի իյնան»:
הניחו אותם מנהלים עורים המה לעורים וכי יוליך עור את העור ונפלו שניהם בתוך הבור׃
15 Պետրոս ըսաւ անոր. «Բացատրէ՛ մեզի այս առակը»:
ויען פטרוס ויאמר אליו באר לנו את המשל הזה׃
16 Յիսուս ըսաւ. «Դո՞ւք ալ տակաւին անխելք էք.
ויאמר ישוע עדנה גם אתם באין בינה׃
17 չէ՞ք հասկնար թէ ամէն ինչ որ կը մտնէ բերանը, կը պարունակուի փորին մէջ, ու կը ձգուի արտաքնոցը:
העוד לא תשכילו כי כל הבא אל הפה יורד אל הכרש וישפך משם למוצאות׃
18 Իսկ ինչ որ բերանէն դուրս կ՚ելլէ՝ սիրտէ՛ն յառաջ կու գայ, եւ անիկա՛ կը պղծէ մարդը:
אבל היוצא מן הפה יוצא מן הלב והוא מטמא את האדם׃
19 Որովհետեւ սիրտէ՛ն կ՚ելլեն չար մտածումներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ:
כי מן הלב יוצאות מחשבות רע רציחות נאופים זנונים גנבות עדיות שקר וגדופים׃
20 Ասո՛նք են որ կը պղծեն մարդը, բայց անլուայ ձեռքով հաց ուտելը՝ չի պղծեր մարդը»:
אלה הם המטמאים את האדם אבל אכול בלי נטילת ידים לא יטמא את האדם׃
21 Յիսուս անկէ մեկնելով՝ գնաց Տիւրոսի ու Սիդոնի երկրամասերը:
ויצא ישוע משם ויסר אל גלילות צור וצידון׃
22 Եւ ահա՛ քանանացի կին մը, այդ հողամասերէն ելած, կը պոռար անոր. «Ողորմէ՜ ինծի, Տէ՛ր, Դաւիթի՛ որդի, աղջիկս սաստիկ կը չարչարուի դեւէն»:
והנה אשה כנענית יצאה מן הגבולות ההם ותצעק אליו לאמר חנני אדני בן דוד כי בתי מענה מאד על ידי שד׃
23 Ինք ո՛չ մէկ խօսքով պատասխանեց անոր. իսկ իր աշակերտները մօտենալով՝ կը թախանձէին իրեն ու կ՚ըսէին. «Արձակէ՛ զայն, որովհետեւ կ՚աղաղակէ մեր ետեւէն»:
והוא לא ענה אתה דבר ויגשו תלמידיו ויבקשו ממנו לאמר שלחה כי צעקת היא אחרינו׃
24 Ինք ալ պատասխանեց. «Ես ղրկուեցայ միայն Իսրայէլի տան կորսուած ոչխարներուն»:
ויען ויאמר לא שלחתי כי אם אל הצאן האבדות לבית ישראל׃
25 Բայց անիկա եկաւ, երկրպագեց անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, օգնէ՛ ինծի»:
והיא באה ותשתחו לו לאמר אדני עזרני׃
26 Ան ալ պատասխանեց. «Լաւ չէ առնել զաւակներուն հացը ու նետել շուներուն»:
ויען ויאמר לא טוב לקחת את לחם הבנים ולהשליכו לצעירי הכלבים׃
27 Անիկա ալ ըսաւ. «Այո՛, Տէ՛ր. սակայն շուները կը կերակրուին իրենց տիրոջ սեղանէն ինկած փշրանքներով»:
ותאמר כן אדני אפס כי גם צעירי הכלבים יאכלו מפרורים הנפלים מעל שלחן אדניהם׃
28 Այն ատեն Յիսուս պատասխանեց անոր. «Ո՛վ կին, մեծ է հաւատքդ. թող ըլլայ քեզի՝ ի՛նչ որ կ՚ուզես»: Եւ նոյն ժամուն անոր աղջիկը բժշկուեցաւ:
ויען ישוע ויאמר אליה אשה גדלה אמונתך יהי לך כרצונך ותרפא בתה מן השעה ההיא׃
29 Յիսուս անկէ մեկնեցաւ. երբ Գալիլեայի ծովեզերքը հասաւ՝ լեռը ելլելով նստաւ:
ויעבר ישוע משם ויבא אל ים הגליל ויעל ההרה וישב שם׃
30 Ու մեծ բազմութիւններ եկան իրեն, որոնք ունէին իրենց հետ կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ եւ շատ ուրիշներ, ու ձգեցին զանոնք Յիսուսի ոտքը: Ան ալ բուժեց զանոնք.
ויבאו אליו המון עם רב ועמהם פסחים עורים חרשים קטעים ורבים כהמה ויפילום לרגלי ישוע וירפאם׃
31 այնպէս որ բազմութիւնը զմայլեցաւ՝ տեսնելով որ համրերը կը խօսէին, հաշմանդամները կը բժշկուէին, կաղերը կը քալէին եւ կոյրերը կը տեսնէին. ու կը փառաբանէին Իսրայէլի Աստուածը:
ויתמהו העם בראותם את האלמים מדברים והקטעים בריאים והפסחים מתהלכים והעורים ראים וישבחו את אלהי ישראל׃
32 Յիսուս՝ քովը կանչելով իր աշակերտները՝ ըսաւ. «Կը գթամ այդ բազմութեան վրայ, որովհետեւ արդէն երեք օրէ ի վեր քովս են, եւ ուտելիք ոչի՛նչ ունին: Չեմ ուզեր անօթի արձակել զանոնք, որպէսզի ճամբան չպարտասին»:
ויקרא ישוע אל תלמידיו ויאמר נכמרו רחמי על העם כי זה שלשת ימים עמדו עמדי ואין להם מה לאכל ואינני אבה לשלחם רעבים פן יתעלפו בדרך׃
33 Աշակերտները ըսին անոր. «Մենք անապատին մէջ ուրկէ՞ պիտի ունենանք այնչափ հաց, որ կշտացնենք ա՛յսչափ մեծ բազմութիւն մը»:
ויאמרו אליו התלמידים מאין לנו די לחם במדבר להשביע את ההמון הגדול הזה׃
34 Յիսուս ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք»: Անոնք ալ ըսին. «Եօթը, ու քանի մը մանր ձուկ»:
ויאמר ישוע אליהם כמה ככרות לחם לכם ויאמרו שבע ומעט דגים קטנים׃
35 Հրամայեց բազմութեան՝ որ նստին գետինին վրայ:
ויצו את המון העם לשבת לארץ׃
36 Առաւ եօթը նկանակներն ու ձուկերը, շնորհակալ եղաւ, կտրեց եւ տուաւ աշակերտներուն, աշակերտներն ալ՝ բազմութեան:
ויקח את שבע ככרות הלחם ואת הדגים ויברך ויפרס ויתן אל התלמידים והתלמידים נתנו לעם׃
37 Բոլորը կերան ու կշտացան, եւ վերցնելով աւելցած բեկորները՝ եօթը զամբիւղ լեցուցին:
ויאכלו כלם וישבעו וישאו מן הפתותים הנותרים שבעה דודים מלאים׃
38 Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն ու մանուկներէն զատ:
והאכלים היו ארבעת אלפי איש מלבד הנשים והטף׃
39 Երբ արձակեց բազմութիւնը, նաւ մտաւ եւ գնաց Մագդաղայի հողամասը:
וישלח את העם וירד באניה ויבא אל גבול מגדלא׃

< ՄԱՏԹԷՈՍ 15 >