< ՄԱՏԹԷՈՍ 11 >

1 Երբ Յիսուս աւարտեց պատուէր տալը իր տասներկու աշակերտներուն, մեկնեցաւ անկէ՝ սորվեցնելու եւ քարոզելու անոնց քաղաքներուն մէջ:
И бысть, егда соверши Иисус заповедая обеманадесяте ученикома Своима, прейде оттуду учити и проповедати во градех их.
2 Երբ Յովհաննէս բանտին մէջ լսեց Քրիստոսի գործերուն մասին, իր աշակերտներէն երկուքը ղրկելով՝ ըսաւ անոր.
Иоанн же слышав во узилищи дела Христова, посла два от ученик своих,
3 «Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
рече Ему: Ты ли еси Грядый, или иного чаем?
4 Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք եւ պատմեցէ՛ք Յովհաննէսի՝ ինչ որ կը լսէք ու կը տեսնէք.
И отвещав Иисус рече има: шедша возвестита Иоаннови, яже слышита и видита:
5 կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ աղքատներուն կ՚աւետարանուի:
слепии прозирают и хромии ходят, прокаженнии очищаются и глусии слышат, мертвии востают и нищии благовествуют:
6 Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
и блажен есть, иже аще не соблазнится о Мне.
7 Երբ անոնք մեկնեցան, Յիսուս սկսաւ բազմութիւններուն ըսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
Тема же исходящема, начат Иисус народом глаголати о Иоанне: чесо изыдосте в пустыню видети? Трость ли ветром колеблему?
8 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը. ահա՛ փափուկ հանդերձներ կրողները՝ թագաւորներուն տուներն են:
Но чесо изыдосте видети? Человека ли в мягки ризы облеченна? Се, иже мягкая носящии, в домех царских суть.
9 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, մարգարէէ մըն ալ աւելի:
Но чесо изыдосте видети? Пророка ли? Ей, глаголю вам, и лишше пророка.
10 Որովհետեւ ասիկա՛ է ա՛ն՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
Сей бо есть, о немже есть писано: се, Аз посылаю Ангела Моего пред лицем Твоим, иже уготовит путь Твой пред Тобою.
11 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծը ելած չէ”. սակայն երկինքի թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է:
Аминь глаголю вам, не воста в рожденных женами болий Иоанна Крестителя: мний же во Царствии Небеснем болий его есть.
12 Ու Յովհաննէս Մկրտիչին օրերէն մինչեւ հիմա՝ երկինքի թագաւորութիւնը ոյժո՛վ կ՚առնուի, եւ ուժեղնե՛րը կը յափշտակեն զայն.
От дний же Иоанна Крестителя доселе Царствие Небесное нудится, и нуждницы восхищают е:
13 որովհետեւ բոլոր Մարգարէներն ու Օրէնքը մարգարէացան մինչեւ Յովհաննէս:
вси бо пророцы и закон до Иоанна прорекоша.
14 Եթէ կ՚ուզէք ընդունիլ, անիկա՛ է Եղիան՝ որ պիտի գար:
И аще хощете прияти, той есть Илиа хотяй приити:
15 Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ:
имеяй ушы слышати да слышит.
16 Բայց որո՞ւ նմանցնեմ այս սերունդը: Կը նմանի մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրենց ընկերներուն
Кому же уподоблю род сей? Подобен есть детем седящым на торжищих, и возглашающым другом своим
17 եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չհեծեծեցիք”:
и глаголющым: пискахом вам, и не плясасте: плакахом вам, и не рыдасте.
18 Որովհետեւ Յովհաննէս եկաւ, ո՛չ կ՚ուտէր եւ ո՛չ կը խմէր, ու կ՚ըսէին. “Դեւ կայ անոր մէջ”:
Прииде бо Иоанн ни ядый, ни пияй: и глаголют: беса имать.
19 Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսեն. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”: Բայց իմաստութիւնը արդարացաւ իր զաւակներով»:
Прииде Сын Человеческий ядый и пияй: и глаголют: се, человек ядца и винопийца, мытарем друг и грешником. И оправдися премудрость от чад своих.
20 Այն ատեն սկսաւ կշտամբել այն քաղաքները՝ որոնց մէջ կատարուեր էին իր հրաշքներէն շատերը, քանի որ չապաշխարեցին.
Тогда начат Иисус поношати градовом, в нихже быша множайшыя силы Его, зане не покаяшася:
21 «Վա՜յ քեզի՝ Քորազին, վա՜յ քեզի՝ Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք ձեր մէջ կատարուեցան, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային քուրձով ու մոխիրով:
горе тебе, Хоразине, горе тебе, Вифсаидо: яко аще в Тире и Сидоне быша силы были бывшыя в вас, древле убо во вретищи и пепеле покаялися быша:
22 Բայց ձեզի կը յայտարարեմ, Տիւրոսի եւ Սիդոնի աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան ձեզի:
обаче глаголю вам Тиру и Сидону отраднее будет в день судный, неже вам.
23 Իսկ դո՛ւն, Կափառնայում, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք, որովհետեւ եթէ Սոդոմի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք քու մէջդ կատարուեցան, տակաւին մնացած պիտի ըլլար մինչեւ այսօր: (Hadēs g86)
И ты, Капернауме, иже до небес вознесыйся, до ада снидеши: зане аще в Содомех быша силы были бывшыя в тебе, пребыли убо быша до днешняго дне: (Hadēs g86)
24 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սոդոմացիներու երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան քեզի»:
обаче глаголю вам, яко земли Содомстей отраднее будет в день судный, неже тебе.
25 Այդ ատեն Յիսուս ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, ո՛վ Հայր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն:
В то время отвещав Иисус рече: исповедаютися, Отче, Господи небесе и земли, яко утаил еси сия от премудрых и разумных и открыл еси та младенцем:
26 Այո՛, Հա՛յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
ей, Отче, яко тако бысть благоволение пред Тобою.
27 Ամէն բան յանձնուեցաւ ինծի իմ Հօրմէս, եւ ո՛չ մէկը կը ճանչնայ Որդին՝ բայց միայն Հայրը, ու ո՛չ մէկը կը ճանչնայ Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել:
Вся Мне предана суть Отцем Моим: и никтоже знает Сына, токмо Отец: ни Отца кто знает, токмо Сын, и емуже аще волит Сын открыти.
28 Եկէ՛ք ինծի, դուք բոլորդ որ կը յոգնիք ու բեռնաւորուած էք, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ:
Приидите ко Мне вси труждающиися и обремененнии, и Аз упокою вы:
29 Առէ՛ք իմ լուծս ձեր վրայ ու սորվեցէ՛ք ինձմէ՝ որ հեզ եմ եւ սիրտով խոնարհ, ու հանգստութիւն պիտի գտնէք ձեր անձերուն.
возмите иго Мое на себе и научитеся от Мене, яко кроток есмь и смирен сердцем: и обрящете покой душам вашым:
30 որովհետեւ իմ լուծս հեշտ է, եւ իմ բեռս՝ թեթեւ»:
иго бо Мое благо, и бремя Мое легко есть.

< ՄԱՏԹԷՈՍ 11 >