< ՄԱՐԿՈՍ 6 >

1 Անկէ մեկնելով՝ գնաց իր բնագաւառը, եւ իր աշակերտները հետեւեցան անոր:
Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից:
2 Երբ Շաբաթ օրը հասաւ, սկսաւ ժողովարանին մէջ սորվեցնել: Շատեր լսելով կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս բաները. այս ի՞նչ իմաստութիւն է՝ իրեն տրուած, որ այսպիսի հրաշքներ կը գործուին իր ձեռքով:
Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն:
3 Ասիկա հիւսնը չէ՞, Մարիամի որդին, եւ Յակոբոսի, Յովսէսի, Յուդայի ու Սիմոնի եղբայրը. եւ իր քոյրերը հոս՝ մեր քով չե՞ն»: Ուստի անոր պատճառով կը գայթակղէին:
Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին:
4 Սակայն Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը առանց պատիւի չէ, բացի իր բնագաւառին, իր ազգականներուն եւ իր տան մէջ»:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»:
5 Հոն չէր կրնար հրաշք գործել. բայց միայն քանի մը հիւանդի վրայ ձեռք դրաւ ու բուժեց զանոնք:
Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր:
6 Եւ անոնց անհաւատութեան վրայ կը զարմանար, ու շրջակայ գիւղերը երթալով՝ կը սորվեցնէր:
Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ:
7 Իրեն կանչելով տասներկուքը՝ երկու-երկու ղրկեց զանոնք, եւ իշխանութիւն տուաւ անոնց՝ անմաքուր ոգիներուն վրայ:
Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում:
8 Պատուիրեց անոնց՝ որ ոչինչ առնեն ճամբորդութեան համար, բայց միայն գաւազան մը. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ՝ գօտիներուն մէջ,
Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց:
9 հապա հողաթափ հագնին: Ու ըսաւ. «Կրկին բաճկոն մի՛ հագնիք»,
Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ,
10 եւ աւելցուց. «Ո՛ր տունը որ մտնէք, հո՛ն մնացէք՝ մինչեւ որ անկէ մեկնիք:
այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»:
11 Իսկ անոնք որ չեն ընդունիր ձեզ ու մտիկ չեն ըներ ձեզի, երբ անկէ մեկնիք՝ թօթուեցէ՛ք ձեր ոտքերուն ներքեւի փոշին, իբր վկայութիւն անոնց: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Սոդոմացիներուն եւ Գոմորացիներուն աւելի՛ դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան այդ քաղաքին”՝՝»:
Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք:
12 Անոնք ալ մեկնելով՝ կը քարոզէին, որ մարդիկ ապաշխարեն:
Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»:
13 Շատ դեւեր դուրս կը հանէին, շատ հիւանդներ իւղով կ՚օծէին ու զանոնք կը բուժէին:
Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն:
14 Երբ Հերովդէս թագաւորը լսեց, (քանի որ անոր անունը յայտնի եղաւ, ) ըսաւ. «Յովհաննէս Մկրտիչ մեռելներէն յարութիւն առած է. ուստի հրաշքներ կը գործուին անով»:
Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում:
15 Ուրիշներ կ՚ըսէին. «Եղիա՛ն է», ուրիշներ ալ կ՚ըսէին. «Մարգարէ մըն է, կամ մարգարէներէն մէկուն պէս»:
Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»:
16 Բայց երբ Հերովդէս լսեց՝ ըսաւ. «Ասիկա Յովհաննէ՛սն է՝ որ ես գլխատեցի. մեռելներէն յարութիւն առած է»:
Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը:
17 Արդարեւ Հերովդէս՝ ի՛նք մարդ ղրկելով բռներ էր Յովհաննէսը, ու կապելով բանտը դրեր էր, իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ անոր հետ ամուսնացած էր.
Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:
18 որովհետեւ Յովհաննէս կ՚ըսէր Հերովդէսի. «Քեզի արտօնուած չէ եղբօրդ կինը առնել»:
Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել,
19 Հերովդիա ոխ ունէր անոր դէմ եւ կ՚ուզէր զայն սպաննել, բայց չէր կրնար.
եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»:
20 որովհետեւ Հերովդէս կը վախնար Յովհաննէսէ, գիտնալով թէ ան արդար ու սուրբ մարդ մըն է, եւ կը դիտէր զայն: Անկէ լսելով՝ շատ բաներ կ՚ընէր, ու հաճոյքով անոր մտիկ կ՚ընէր:
Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում,
21 Պատեհ օր մը եկաւ, երբ Հերովդէս իր ծնունդի տարեդարձին առիթով ընթրիք մը սարքած էր իր մեծամեծներուն, հազարապետներուն եւ Գալիլեայի գլխաւորներուն:
որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան:
22 Հերովդիայի աղջիկը՝ հանդէսին սրահը մտնելով՝ պարեց, ու հաճեցուց Հերովդէսը եւ իրեն հետ սեղան նստողները: Թագաւորը ըսաւ աղջիկին. «Խնդրէ՛ ինձմէ ի՛նչ որ կ՚ուզես, ու պիտի տամ քեզի»:
Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին:
23 Եւ անոր երդում ըրաւ՝ ըսելով. «Ի՛նչ որ խնդրես ինձմէ՝ պիտի տամ քեզի, մինչեւ թագաւորութեանս կէսը»:
Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»:
24 Ան դուրս ելլելով՝ հարցուց իր մօր. «Ի՞նչ ուզեմ»: Ան ալ ըսաւ. «Յովհաննէս Մկրտիչին գլուխը»:
Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը:
25 Իսկոյն փութալով թագաւորին քով մտաւ ու խնդրեց՝ ըսելով. «Կ՚ուզեմ որ անյապաղ, ափսէի մը վրայ, Յովհաննէս Մկրտիչին գլուխը տաս ինծի»:
Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը:
26 Թագաւորը չափազանց տրտմեցաւ. բայց երդումներուն եւ իրեն հետ սեղան նստողներուն պատճառով՝ չուզեց մերժել անոր խնդրանքը՝՝:
Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»:
27 Ուստի թագաւորը իսկոյն դահիճ մը ղրկեց, ու հրամայեց բերել անոր գլուխը: Ան ալ գնաց, բանտին մէջ գլխատեց զայն,
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
28 ափսէի մը վրայ բերաւ անոր գլուխը եւ տուաւ աղջիկին. աղջիկն ալ տուաւ զայն իր մօր:
Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում
29 Երբ անոր աշակերտները լսեցին՝ եկան, վերցուցին անոր մարմինը եւ դրին գերեզմանի մը մէջ:
ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը:
30 Առաքեալները հաւաքուեցան Յիսուսի քով ու պատմեցին անոր ամէն բան, թէ՛ ինչ որ ըրին, թէ՛ ինչ որ սորվեցուցին:
Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ:
31 Ան ալ ըսաւ անոնց. «Դո՛ւք առանձին եկէ՛ք ամայի տեղ մը, եւ հանգչեցէ՛ք քիչ մը». քանի որ շատեր կու գային ու կ՚երթային, եւ հաց ուտելու իսկ ժամանակ չէին ձգեր:
Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել:
32 Ուստի նաւով ամայի տեղ մը գացին՝ առանձին:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին:
33 Բազմութիւնը տեսաւ զանոնք՝ որ կ՚երթային: Շատեր ճանչցան զայն, ու ոտքով՝ բոլոր քաղաքներէն հոն վազեցին, եւ անոնցմէ առաջ հասնելով՝ անոր քով համախմբուեցան:
Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին:
34 Յիսուս, երբ դուրս ելաւ, մեծ բազմութիւն մը տեսնելով՝ գթաց անոնց վրայ, որովհետեւ հովիւ չունեցող ոչխարներու պէս էին. ու շատ բաներ սորվեցուց անոնց:
Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց:
35 Երբ շատ ժամեր անցան, իր աշակերտները եկան իրեն եւ ըսին. «Հոս ամայի տեղ մըն է, ու ժամանակը արդէն շատ ուշ է:
Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ:
36 Արձակէ՛ ժողովուրդը, որպէսզի երթան շրջակայ արտերն ու գիւղերը եւ իրենց հաց գնեն, որովհետեւ ոչինչ ունին ուտելու»:
Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել,
37 Բայց ինք պատասխանեց անոնց. «Դո՛ւք տուէք ատոնց՝ որ ուտեն»: Ըսին իրեն. «Երթանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց ու տա՞նք ատոնց՝ որ ուտեն»:
արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»:
38 Ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք. գացէ՛ք՝ նայեցէ՛ք»: Երբ գիտցան՝ ըսին. «Հինգ, եւ երկու ձուկ»:
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:
39 Հրամայեց անոնց, որ բոլորը կանաչ խոտին վրայ՝ խումբ-խումբ նստեցնեն.
Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»:
40 ու նստան՝ հարիւրական եւ յիսունական շարքերով:
Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ:
41 Հինգ նկանակներն ու երկու ձուկերը առաւ, դէպի երկինք նայելով՝ օրհնեց, մանրեց նկանակները եւ տուաւ իր աշակերտներուն, որպէսզի հրամցնեն անոնց. երկու ձուկերն ալ բաժնեց բոլորին:
Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն:
42 Բոլորը կերան, կշտացան,
Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին:
43 եւ վերցնելով բեկորներն ու ձուկերը՝ տասներկու կողով լեցուցին:
Կերան եւ յագեցան
44 Այդ նկանակներէն ուտողները՝ հինգ հազարի չափ այր մարդիկ էին:
եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից:
45 Իսկոյն իր աշակերտները հարկադրեց՝ որ նաւ մտնեն, ու իրմէ առաջ անցնին միւս եզերքը՝ Բեթսայիդա, մինչ ինք կ՚արձակէր բազմութիւնը:
Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին:
46 Եւ անոնցմէ հրաժեշտ առնելէ ետք՝ լեռը գնաց աղօթելու:
Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր:
47 Երբ իրիկուն եղաւ, նաւը ծովուն մէջտեղն էր, իսկ ինք ցամաքին վրայ էր՝ մինակ:
Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու:
48 Տեսաւ զանոնք՝ որ կը տանջուէին թի վարելով, որովհետեւ հովը իրենց հակառակ էր: Գիշերուան չորրորդ պահուն ատենները՝ ծովուն վրայ քալելով գնաց անոնց, եւ կ՚ուզէր անցնիլ անոնց քովէն:
Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ:
49 Երբ անոնք տեսան՝ որ ծովուն վրայ կը քալէր, կարծեցին թէ աչքի երեւոյթ մըն է. ուստի աղաղակեցին,
Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ:
50 քանի որ բոլորն ալ տեսան զայն ու վրդովեցան: Եւ ինք իսկոյն խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ անոնց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»:
Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին,
51 Եւ նաւ ելաւ անոնց քով, ու հովը դադրեցաւ: Անոնք իրենք իրենց մէջ չափազանց զմայլած էին եւ կը զարմանային,
որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»:
52 որովհետեւ նկանակներուն հրաշքն իսկ չէին նկատած՝ քանի իրենց սիրտը թմրած էր:
Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին,
53 Միւս կողմը անցնելով՝ հասան Գեննեսարէթի երկիրը, ու նաւը տեղաւորեցին:
քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը:
54 Երբ նաւէն ելան՝ այդ տեղի մարդիկը իսկոյն ճանչցան զայն,
Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան:
55 եւ ամբողջ շրջակայքը հոս-հոն վազելով՝ սկսան մահիճներով ախտաւորներ բերել հո՛ն՝ ո՛ւր կը լսէին թէ կը գտնուէր:
Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին:
56 Ո՛ւր որ մտնէր, գիւղերը, քաղաքները կամ արտերը, հրապարակներուն վրայ կը դնէին հիւանդները, ու կ՚աղաչէին իրեն՝ որ գոնէ իր հանդերձին քղանցքին դպչին: Եւ անոնք որ դպան՝ բժշկուեցան:
Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին:

< ՄԱՐԿՈՍ 6 >