< ՄԱՐԿՈՍ 5 >

1 Ծովուն միւս եզերքը եկան՝ Գադարացիներուն երկիրը:
И приидоша на он пол моря, во страну Гадаринскую.
2 Երբ ինք նաւէն ելաւ, իսկոյն գերեզմաններէն ելած մարդ մը հանդիպեցաւ իրեն, որ անմաքուր ոգի ունէր:
И излезшу Ему из корабля, абие срете Его от гробов человек в дусе нечисте,
3 Անոր բնակած տեղը գերեզմաններուն մէջ էր, ու շղթայո՛վ ալ ո՛չ մէկը կրնար կապել զայն.
иже жилище имяше во гробех, и ни веригами никтоже можаше его связати:
4 որովհետեւ յաճախ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց շղթաները կոտրտեր ու ոտնակապերը փշրեր էր, եւ ո՛չ մէկը կրնար նուաճել զայն:
зане ему многажды путы и ужы (железны) связану сущу, и растерзатися от него ужем (железным) и путом сокрушатися: и никтоже можаше его умучити:
5 Ամէն ատեն, գիշեր ու ցերեկ, գերեզմաններուն եւ լեռներուն մէջ՝՝ կ՚աղաղակէր, ու իր մարմինը կը ճեղքռտէր քարերով:
и выну нощь и день во гробех и в горах бе, вопия и толкийся камением.
6 Երբ հեռուէն տեսաւ Յիսուսը, վազեց ու երկրպագեց անոր,
Узрев же Иисуса издалеча, тече и поклонися Ему,
7 եւ բարձրաձայն աղաղակեց. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, մի՛ տանջեր զիս»:
и возопив гласом велиим, рече: что мне и Тебе, Иисусе, Сыне Бога Вышняго? Заклинаю Тя Богом, не мучи мене.
8 (Քանի որ կ՚ըսէր անոր. «Անմաքո՛ւր ոգի, ելի՛ր այդ մարդէն»: )
Глаголаше бо ему: изыди, душе нечистый, от человека.
9 Հարցուց անոր. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ պատասխանեց. «Անունս Լեգէոն է, որովհետեւ բազմաթիւ ենք»:
И вопрошаше его: что ти есть имя? И отвеща глаголя: легеон имя мне, яко мнози есмы.
10 Շատ կ՚աղաչէին անոր՝ որ այդ երկրէն դուրս չղրկէ զիրենք:
И молиша Его много, да не послет их вне страны.
11 Հոն, լերան մօտ, խոզերու մեծ երամակ մը կար՝ որ կ՚արածէր:
Бе же ту при горе стадо свиное велие пасомо.
12 Բոլոր դեւերը աղաչեցին անոր եւ ըսին. «Մեզ խոզերո՛ւն ղրկէ, որպէսզի անոնց մէջ մտնենք»:
И молиша Его вси беси, глаголюще: посли ны во свиния, да в ня внидем.
13 Յիսուս իսկոյն արտօնեց անոնց: Երբ անմաքուր ոգիները դուրս ելան ու խոզերուն մէջ մտան, երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց (երկու հազարի չափ կային), եւ ծովուն մէջ խեղդուեցան:
И повеле им абие Иисус. И изшедше дуси нечистии, внидоша во свиния: и устремися стадо по брегу в море, бяху же яко две тысящы, и утопаху в мори.
14 Խոզարածները փախան, ու պատմեցին քաղաքին եւ արտերուն մէջ, ու մարդիկ դուրս ելան՝ տեսնելու թէ ի՛նչ էր պատահածը:
Пасущии же свиния бежаша и возвестиша во граде и в селех. И изыдоша видети, что есть бывшее.
15 Եկան Յիսուսի քով, տեսան լեգէոն ունեցող դիւահարը, որ նստած էր՝ հագուած եւ սթափած, ու վախցան:
И приидоша ко Иисусови, и видеша бесновавшагося седяща и оболчена и смысляща, имевшаго легеон: и убояшася.
16 Անոնք որ տեսեր էին՝ պատմեցին իրենց թէ ի՛նչ պատահեցաւ դիւահարին, նաեւ խոզերուն մասին.
Поведаша же им видевшии, како бысть бесному, и о свиниях.
17 իրենք ալ սկսան աղաչել անոր, որպէսզի իրենց հողամասէն երթայ:
И начаша молити Его отити от предел их.
18 Երբ ան նաւ մտաւ, դիւահարը կ՚աղաչէր անոր՝ որ ըլլայ անոր հետ:
И влезшу Ему в корабль, моляше Его бесновавыйся, дабы был с Ним.
19 Բայց Յիսուս թոյլ չտուաւ անոր, հապա ըսաւ անոր. «Գնա՛ տունդ՝ քուկիններուդ քով, ու պատմէ՛ անոնց ամէն ինչ որ Տէրը ըրաւ քեզի, եւ ի՛նչպէս ողորմեցաւ քեզի»:
Иисус же не даде ему, но рече ему: иди в дом твой ко твоим и возвести им, елика ти Господь сотвори и помилова тя.
20 Ան ալ գնաց, եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ հրապարակել ամէն ինչ որ Յիսուս ըրաւ իրեն. ու բոլորը կը զարմանային:
И иде и нача проповедати в десяти градех, елика сотвори ему Иисус. И вси дивляхуся.
21 Երբ Յիսուս դարձեալ նաւով անցաւ ծովուն միւս եզերքը, մեծ բազմութիւն մը հաւաքուեցաւ անոր քով, եւ ինք ծովեզերքն էր:
И прешедшу Иисусу в корабли паки на он пол, собрася народ мног о Нем. И бе при мори.
22 Ժողովարանի պետերէն մէկը եկաւ, որուն անունը Յայրոս էր, ու երբ տեսաւ զայն՝ ինկաւ անոր ոտքը,
И се, прииде един от архисинагог, именем Иаир, и видев Его, паде при ногу Его
23 շատ աղաչեց անոր եւ ըսաւ. «Աղջիկս մեռնելու մօտ է. եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ՝ որպէսզի բուժուի, ու պիտի ապրի»:
и моляше Его много, глаголя, яко дщи моя на кончине есть: да пришед возложиши на ню руце, яко да спасется и жива будет.
24 Ան ալ գնաց անոր հետ: Մեծ բազմութիւն մը իրեն կը հետեւէր, եւ կը սեղմէր զինք:
И иде с ним: и по Нем идяху народи мнози и угнетаху Его.
25 Կին մը՝ որ արիւնահոսութիւն ունէր տասներկու տարիէ ի վեր,
И жена некая сущи в точении крове лет дванадесяте,
26 շատ չարչարանք կրած էր բազմաթիւ բժիշկներէ, եւ իր ամբողջ ունեցածը ծախսած էր բայց բնա՛ւ չէր օգտուած, այլ փոխարէնը վիճակը կը վատթարանար:
и много пострадавши от мног врачев, и издавши своя вся, и ни единыя пользы обретши, но паче в горшее пришедши:
27 Երբ լսեց Յիսուսի մասին, ետեւէն եկաւ՝ բազմութեան մէջ, ու դպաւ անոր հանդերձին.
слышавши о Иисусе, пришедши в народе созади, прикоснуся ризе Его:
28 քանի որ կ՚ըսէր. «Եթէ միա՛յն անոր հանդերձներուն դպչիմ՝ պիտի բժշկուիմ»:
глаголаше бо, яко, аще прикоснуся ризам Его, спасена буду.
29 Իսկոյն իր արիւնին աղբիւրը ցամքեցաւ, եւ իր մարմինին մէջ գիտցաւ թէ տանջանքէն բժշկուեցաւ:
И абие изсякну источник крове ея: и разуме телом, яко изцеле от раны.
30 Յիսուս իսկոյն գիտցաւ ինքնիր մէջ թէ զօրութիւն մը ելաւ իրմէ դուրս, դարձաւ բազմութեան ու ըսաւ. «Ո՞վ դպաւ իմ հանդերձներուս»:
И абие Иисус разуме в Себе силу изшедшую от Него, (и) обращься в народе, глаголаше: кто прикоснуся ризам Моим?
31 Իր աշակերտները ըսին իրեն. «Կը տեսնե՛ս թէ բազմութիւնը կը սեղմէ քեզ, եւ կ՚ըսես. “Ո՞վ դպաւ ինծի”»:
И глаголаху Ему ученицы Его: видиши народ угнетающь Тя, и глаголеши: кто прикоснуся Мне?
32 Իր շուրջը կը նայէր՝ որպէսզի տեսնէ այս բանը ընողը:
И обглядаше видети сотворшую сие.
33 Կինը վախցաւ ու դողաց, որովհետեւ գիտէր թէ ի՛նչ պատահեցաւ իրեն. եկաւ, ինկաւ անոր առջեւ, եւ պատմեց անոր ամբողջ ճշմարտութիւնը:
Жена же убоявшися и трепещущи, ведящи, еже бысть ей, прииде и припаде к Нему и рече Ему всю истину.
34 Յիսուս ըսաւ անոր. «Աղջի՛կ, հաւատքդ բժշկեց քեզ. գնա՛ խաղաղութեամբ, ու բժշկուա՛ծ եղիր քու տանջանքէդ»:
Он же рече ей: дщи, вера твоя спасе тя: иди в мире и буди цела от раны твоея.
35 Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովարանի պետին տունէն ոմանք եկան եւ ըսին. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ ինչո՞ւ կ՚անհանգստացնես վարդապետը»:
Еще Ему глаголющу, (и) приидоша от архисинагога, глаголюще, яко дщи твоя умре: что еще движеши Учителя?
36 Իսկ Յիսուս, երբ լսեց ըսուած խօսքը, իսկոյն ըսաւ ժողովարանի պետին. «Մի՛ վախնար, միա՛յն հաւատա»:
Иисус же абие слышав слово глаголемое, глагола архисинагогови: не бойся, токмо веруй.
37 Ու ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ իրեն ուղեկցի, բայց միայն Պետրոսի, Յակոբոսի եւ Յակոբոսի եղբօր՝ Յովհաննէսի:
И не остави по Себе ни единаго ити, токмо Петра и Иакова и Иоанна брата Иаковля.
38 Ժողովարանի պետին տունը հասնելով՝ նշմարեց աղմուկը, նաեւ անոնք՝ որ շատ կու լային ու կը հեծեծէին:
И прииде в дом архисинагогов и виде молву, плачущыяся и кричащыя много.
39 Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ իրար անցած էք եւ կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
И вшед глагола им: что молвите и плачетеся? Отроковица несть умерла, но спит.
40 Անոնք ալ զինք ծաղրեցին. բայց ինք բոլորը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը, եւ իրեն հետ եղողները, ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր:
И ругахуся Ему. Он же изгнав вся, поят отца отроковицы и матерь, и иже (беху) с Ним, и вниде, идеже бе отроковица лежащи.
41 Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալիթա՛, կումի՛», որ կը թարգմանուի. «Աղջի՛կ, (քեզի՛ կ՚ըսեմ, ) ոտքի՛ ելիր»:
И емь за руку отроковицу, глагола ей: талифа куми: еже есть сказаемо: девице, тебе глаголю, востани.
42 Իսկոյն աղջիկը կանգնեցաւ եւ քալեց, որովհետեւ տասներկու տարեկան էր. ու տեսնողները հիացումէն զմայլեցան:
И абие воста девица и хождаше: бе бо лет двоюнадесяте. И ужасошася ужасом велиим.
43 Յիսուս սաստիկ պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկը գիտնայ այս բանը, եւ ըսաւ՝ որ ուտելիք տան անոր:
И запрети им много, да никтоже увесть сего, и рече: дадите ей ясти.

< ՄԱՐԿՈՍ 5 >