< ՄԱՐԿՈՍ 3 >

1 Դարձեալ ժողովարանը մտաւ, ուր մարդ մը կար՝ որուն ձեռքը չորցած էր:
וישב ויבאו אל בית הכנסת ושם איש אשר ידו יבשה׃
2 Անոնք կը հսկէին անոր վրայ՝ տեսնելու թէ արդեօք պիտի բուժէ՛ զայն Շաբաթ օրը, որպէսզի ամբաստանեն զինք:
ויתבוננו בו אם ירפאהו בשבת למען ימצאו עליו שטנה׃
3 Ինք ալ ըսաւ ձեռքը չորցած մարդուն. «Ելի՛ր, կայնէ՛ մէջտեղը»:
ויאמר אל האיש אשר יבשה ידו קום עמד בתוך׃
4 Յետոյ ըսաւ անոնց. «Շաբաթ օրը բարի՞ք ընել արտօնուած է՝ թէ չարիք ընել, անձ մը փրկե՞լ՝ թէ սպաննել»: Անոնք լուռ կեցան:
ויאמר אליהם הנכון בשבת להיטיב או להרע להציל נפש או לאבדה ויחרישו׃
5 Յիսուս բարկութեամբ շուրջը նայեցաւ՝ անոնց վրայ, տրտմելով անոնց սիրտին կուրութեան համար, ապա ըսաւ այդ մարդուն. «Երկարէ՛ ձեռքդ»: Ան ալ երկարեց, եւ անոր ձեռքը առողջացաւ:
ויבט אליהם סביב בחמה ויתעצב על טמטום לבבם ויאמר אל האיש פשט את ידך ויפשט ידו ותרפא ותשב כאחרת׃
6 Փարիսեցիները՝ իսկոյն դուրս ելլելով Հերովդէսեաններուն հետ՝ խորհրդակցեցան անոր դէմ, թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն:
והפרושים יצאו מהרה ויתיעצו עליו עם ההורדוסיים לאבדו׃
7 Յիսուս իր աշակերտներուն հետ մեկնեցաւ ծովեզերքը, ու մեծ բազմութիւն մը հետեւեցաւ անոր՝ Գալիլեայէն եւ Հրէաստանէն,
וישוע סר משם עם תלמידיו אל יד הים וילכו אחריו המון עם רב מן הגליל ומיהודה׃
8 Երուսաղէմէն, Եդովմէն ու Յորդանանի միւս կողմէն. նաեւ անոնք՝ որ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայ տեղերէն էին, մեծ բազմութեամբ, երբ լսեցին ինչ որ կ՚ընէր՝ եկան իրեն:
ומירושלים ומאדום ומעבר הירדן ומסביבות צור וצידון המון רב אשר שמעו את כל אשר עשה ויבאו אליו׃
9 Յիսուս ըսաւ իր աշակերտներուն որ նաւակ մը տրամադրուի իրեն՝ բազմութեան պատճառով, որպէսզի չսեղմեն զինք:
ויאמר אל תלמידיו כי יכינו לו אניה קטנה מפני העם למען לא ילחצוהו׃
10 Որովհետեւ բուժեց շատերը, այնպէս որ տանջանք ունեցողներ կը խռնուէին շուրջը՝ որպէսզի դպչին իրեն:
כי רפא לרבים עד כי התנפלו עליו כל המנגעים לנגע בו׃
11 Երբ անմաքուր ոգիները տեսնէին զինք, կ՚իյնային իր առջեւ ու կ՚աղաղակէին.
והרוחות הטמאות כראותן אתו נפלו לפניו ותצעקנה לאמר אתה הוא בן אלהים׃
12 «Դո՛ւն ես Աստուծոյ Որդին»: Իսկ ինք սաստիկ կը հրահանգէր անոնց՝ որ չյայտնեն զինք:
ויגער בהן מאד אשר לא תגלינה אותו׃
13 Ապա լեռը ելաւ եւ իրեն կանչեց իր ուզածները, ու քովը գացին:
ויעל אל ההר ויקרא אל אשר הוא חפץ בם ויבאו אליו׃
14 Եւ ընտրեց տասներկու հոգի, որպէսզի ըլլան իրեն հետ, ու ղրկէ զանոնք՝ քարոզելու,
וישם שנים עשר איש למען יהיו אתו ולמען ישלחם לקרא׃
15 նաեւ իշխանութիւն ունենալու՝ ախտերը բուժելու եւ դեւերը դուրս հանելու համար.-
והיה להם השלטן לרפא את התחלאים ולגרש את השדים׃
16 Սիմոնը՝ որ Պետրոս անուանեց,
ויכנה את שמעון בשם פטרוס׃
17 Զեբեդեան Յակոբոսն ու Յակոբոսի եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք Բաներեգէս անուանեց, որ ըսել է. «Որոտումի որդիներ»,
ואת יעקב בן זבדי ואת יוחנן אחי יעקב ויכנה אתם בשם בני רגוש הוא בני רעם׃
18 Անդրէասը, Փիլիպպոսը, Բարթողոմէոսը, Մատթէոսը, Թովմասը, Ալփէոսեան Յակոբոսը, Թադէոսը, Սիմոն Կանանացին
ואת אנדרי ואת פילפוס ואת בר תלמי ואת מתי ואת תומא ואת יעקב בן חלפי ואת תדי ואת שמעון הקני׃
19 եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց զայն:
ואת יהודה איש קריות אשר גם מסרו׃
20 Տուն գացին, ու դարձեալ բազմութիւնը համախմբուեցաւ, այնպէս որ չկրցան նոյնիսկ հաց ուտել:
ויבאו הביתה וישב המון העם להתאסף עד כי לא יכלו אף לאכל לחם׃
21 Երբ իրենները լսեցին՝ գացին որ բռնեն զինք, քանի որ կ՚ըսէին. «Ցնորա՛ծ է»:
וישמעו קרוביו ויצאו להחזיק בו כי אמרו יצא מדעתו׃
22 Երուսաղէմէն իջած դպիրներն ալ կ՚ըսէին. «Անոր մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերուն իշխանո՛վ կը հանէ դեւերը»:
והסופרים אשר ירדו מירושלים אמרו כי בעל זבוב נכנס בו ועל ידי שר השדים הוא מגרש את השדים׃
23 Յիսուս կանչելով զանոնք՝ առակներով խօսեցաւ անոնց. «Սատանան ի՞նչպէս կրնայ դուրս հանել Սատանան:
ויקרא אותם אליו וידבר להם במשלים לאמר איך יוכל השטן לגרש השטן׃
24 Եթէ թագաւորութիւն մը բաժնուի ինքնիր դէմ՝ այդ թագաւորութիւնը չի կրնար կենալ:
ואם נחלקה ממלכה על עצמה לא תוכל לעמד הממלכה ההיא׃
25 Եթէ տուն մը բաժնուի ինքնիր դէմ, այդ տունը չի կրնար կենալ:
ובית אם נחלק על עצמו לא יוכל לעמד הבית ההוא׃
26 Եթէ Սատանան կանգնած ու բաժնուած է ինքնիր դէմ՝ ան չի կրնար կենալ, հապա անոր վախճանը հասած է:
ואם השטן יתקומם אל עצמו ונחלק לא יוכל לעמד כי בא קצו׃
27 Ո՛չ մէկը կրնայ մտնել ուժեղ մարդու մը տունը եւ յափշտակել անոր կարասիները, եթէ նախ չկապէ ուժեղ մարդը, եւ այ՛ն ատեն կողոպտէ անոր տունը:
אין איש אשר יכל לבוא לבית הגבור ולגזל את כליו אם לא יאסר בראשונה את הגבור ואחר ישסה את ביתו׃
28 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մարդոց որդիներուն պիտի ներուի ամէն մեղք, նաեւ հայհոյութիւնները՝ ո՛րքան ալ հայհոյեն:
אמן אמר אני לכם כי כל החטאים יסלחו לבני אדם וכל הגדופים אשר יגדפו׃
29 Բայց ո՛վ որ հայհոյէ Սուրբ Հոգիին դէմ, յաւիտեա՛ն ներում պիտի չունենայ, հապա արժանի պիտի ըլլայ յաւիտենական դատապարտութեան”»: (aiōn g165, aiōnios g166)
אך המגדף את רוח הקדש אין לו סליחה לעולם כי יאשם בעונו לנצח׃ (aiōn g165, aiōnios g166)
30 Որովհետեւ կ՚ըսէին. «Անմաքուր ոգի կայ անոր մէջ»:
כי המה אמרו רוח טמאה בו׃
31 Յետոյ անոր մայրն ու եղբայրները եկան, եւ դուրսը կայնելով՝ մարդ ղրկեցին ու կանչեցին զայն.
ויבאו אמו ואחיו ויעמדו מחוץ לבית וישלחו אליו לקרא לו׃
32 բազմութիւնն ալ նստած էր անոր շուրջը: Երբ ըսին իրեն. «Ահա՛ քու մայրդ ու եղբայրներդ կը փնտռեն քեզ դուրսը»,
והמון העם ישבו סביביו ויאמרו אליו הנה אמך ואחיך בחוץ מבקשים אותך׃
33 ան ալ պատասխանեց անոնց. «Ո՞վ է իմ մայրս, կամ որո՞նք են եղբայրներս»:
ויען ויאמר אליהם מי הם אמי ואחי׃
34 Եւ նայելով իր շուրջը նստողներուն՝ ըսաւ. «Ահա՛ մայրս ու եղբայրներս.
ויבט סביב אל הישבים סביביו ויאמר הנה אמי ואחי׃
35 որովհետեւ ո՛վ որ կը գործադրէ Աստուծոյ կամքը, անիկա՛ է իմ եղբայրս, քոյրս եւ մայրս»:
כי כל אשר יעשה רצון האלהים הוא אחי ואחותי ואמי׃

< ՄԱՐԿՈՍ 3 >