< ՄԱՐԿՈՍ 15 >

1 Առտուն՝ իսկոյն քահանայապետները, երէցներուն ու դպիրներուն հետ, նաեւ ամբողջ ատեանը՝ խորհրդակցեցան, կապեցին Յիսուսը ու տարին մատնեցին Պիղատոսի:
וישכימו ראשי הכהנים עם הזקנים והסופרים וכל הסנהדרין בבקר ויתיעצו ויאסרו את ישוע ויוליכהו משם וימסרהו אל פילטוס׃
2 Պիղատոս հարցուց անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: Ան ալ պատասխանեց անոր. «Դո՛ւն կ՚ըսես»:
וישאל אותו פילטוס האתה מלך היהודים ויען ויאמר אליו אתה אמרת׃
3 Իսկ քահանայապետները կ՚ամբաստանէին զինք շատ բաներով:
וראשי הכהנים הרבו לשטנו׃
4 Պիղատոս դարձեալ հարցուց անոր. «Ոչի՞նչ կը պատասխանես. նայէ՛, ո՜րքան կը վկայեն քեզի դէմ»:
ויוסף פילטוס וישאלהו לאמר האינך משיב דבר ראה כמה הם מעידים בך׃
5 Յիսուս տակաւին ոչինչ կը պատասխանէր, այնպէս որ Պիղատոս զարմացաւ:
וישוע לא השיב עוד אף דבר אחד ויתמה פילטוס׃
6 Տօնին ատենը բանտարկեալ մը կ՚արձակէր անոնց, ո՛վ որ ուզէին:
ובכל חג היה דרכו לפטר להם אסיר אחד את אשר יבקשו׃
7 Մէկը կար՝ Բարաբբա կոչուած, կապուած իրեն հետ ապստամբողներուն հետ, որոնք մարդասպանութիւն գործած էին ապստամբութեան ատեն:
ויהי איש הנקרא בשם בר אבא אסור עם המורדים אשר רצחו רצח בעת המרד׃
8 Բազմութիւնը՝ գոռալով՝ սկսաւ խնդրել, որ ընէ՝ ինչպէս միշտ կ՚ընէր իրենց:
וישא ההמון את קולו ויחלו לבקש שיעשה להם כפעם בפעם׃
9 Պիղատոս պատասխանեց անոնց. «Կ՚ուզէ՞ք որ արձակեմ ձեզի Հրեաներուն թագաւորը».
ויען אתם פילטוס ויאמר התחפצו כי אפטר לכם את מלך היהודים׃
10 որովհետեւ գիտէր թէ քահանայապետները նախանձի՛ համար մատնած էին զայն:
כי ידע אשר רק מקנאה מסרוהו ראשי הכהנים׃
11 Բայց քահանայապետները գրգռեցին բազմութիւնը՝ որ ան փոխարէնը Բարաբբա՛ն արձակէ իրենց:
וראשי הכהנים הסיתו את ההמון לבלתי פטר להם כי אם בר אבא׃
12 Դարձեալ Պիղատոս ըսաւ անոնց. «Հապա ի՞նչ կ՚ուզէք որ ընեմ անոր՝ որ կը կոչէք Հրեաներուն թագաւորը»:
ויסף פילטוס ויען ויאמר להם ומה אפוא חפצתם ואעשה לאשר אתם קראים מלך היהודים׃
13 Անոնք դարձեալ աղաղակեցին. «Խաչէ՛ զայն»:
ויוסיפו לצעק הצלב אותו׃
14 Պիղատոս ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չարիք ըրած է»: Անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին. «Խաչէ՛ զայն»:
ויאמר אליהם פילטוס מה אפוא עשה רעה והם הרבו עוד לצעק הצלב אותו׃
15 Պիղատոս ալ՝ փափաքելով գոհացնել բազմութիւնը՝ Բարաբբան արձակեց անոնց, ու խարազանելով Յիսուսը՝ յանձնեց անոնց որպէսզի խաչուէր:
ויואל פילטוס לעשות כרצון העם ויפטר להם את בר אבא ואת ישוע הכה בשוטים וימסר אותו להצלב׃
16 Զինուորները ներս տարին զայն՝ գաւիթը, այսինքն՝ կառավարիչին պալատը, եւ հաւաքեցին ամբողջ գունդը:
ויוליכהו אנשי הצלב אל החצר הפנימית הוא בית המשפט ויזעיקו את כל הגדוד׃
17 Ծիրանի հագցուցին անոր, ու հիւսելով փուշէ պսակ մը՝ դրին անոր գլուխը.
וילבישהו ארגמן וישרגו עטרת קצים ויעטרהו׃
18 եւ սկսան բարեւել զայն ու ըսել. «Ողջո՜յն, Հրեաներո՛ւ թագաւոր»:
ויחלו לברכו לאמר שלום לך מלך היהודים׃
19 Եղէգով կը զարնէին անոր գլուխին, կը թքնէին անոր վրայ, եւ ծնրադրելով՝ կ՚երկրպագէին անոր:
ויכו על ראשו בקנה וירקו בו ויכרעו על ברכיהם וישתחוו לו׃
20 Երբ ծաղրեցին զայն, հանեցին վրայէն ծիրանին, հագցուցին անոր իր հանդերձները, ու դուրս տարին զայն՝ որպէսզի խաչեն:
ואחרי התלוצצם בו הפשיטו אותו את הארגמן וילבישהו את בגדיו ויוציאהו לצלב אותו׃
21 Ստիպեցին մէկը՝ Սիմոն Կիւրենացին, Աղեքսանդրոսի ու Ռուփոսի հայրը, որ ատկէ կ՚անցնէր՝ արտէն գալով, որպէսզի վերցնէ անոր խաչը:
ויאנסו איש עבר אחד הבא מן השדה ושמו שמעון הקוריני אבי אלכסנדרוס ורופוס לשאת את צלבו׃
22 Եւ տարին զայն Գողգոթա կոչուած տեղը, (որ կը թարգմանուի՝ Գանկի տեղ, )
ויביאהו אל מקום גלגלתא הוא מקום הגלגלת׃
23 ու տուին անոր զմուռսով խառնուած գինի՝ որ խմէ. բայց ինք չառաւ:
ויתנו לו יין מזוג במר והוא לא קבל׃
24 Երբ խաչեցին զայն, բաժնեցին անոր հանդերձները՝ վիճակ ձգելով անոնց վրայ, թէ ո՛վ՝ ի՛նչ պիտի առնէ:
ויהי כאשר צלבו אותו ויחלקו בגדיו להם בהפילם עליהם גורל מה יקח איש איש׃
25 Երրորդ ժամն՝՝ էր՝ երբ խաչեցին զայն:
ותהי השעה השלישית ויצלבהו׃
26 Անոր ամբաստանագիրին վրայ գրուած էր. «Հրեաներուն թագաւորը»:
ומכתב דבר אשמתו כתוב למעלה מלך היהודים׃
27 Երկու աւազակներ ալ խաչեցին անոր հետ, մէկը՝ անոր աջ կողմը, ու միւսը՝ ձախ կողմը:
ויצלבו אתו שני פריצים אחד לימינו ואחד לשמאלו׃
28 Այսպէս իրագործուեցաւ գրուածը՝ որ կ՚ըսէ. «Անօրէններու հետ սեպուեցաւ»:
וימלא הכתוב האמר ואת פשעים נמנה׃
29 Անոնք որ կ՚անցնէին՝ կը հայհոյէին անոր, կը շարժէին իրենց գլուխը եւ կ՚ըսէին. «Աւա՜ղ, որ կը քակէիր տաճարը, ու կը կառուցանէիր երեք օրուան մէջ.
והעברים גדפו אותו ויניעו ראשם לאמר האח אתה ההורס את ההיכל ובונה אותו בשלשת ימים׃
30 փրկէ՛ դուն քեզ եւ իջի՛ր խաչէն»:
הושע את עצמך ורדה מן הצלב׃
31 Նմանապէս քահանայապետներն ալ՝ դպիրներուն հետ՝ իրենց մէջ ծաղրելով կ՚ըսէին. «Ուրիշները փրկեց, ինքզի՛նք չի կրնար փրկել:
וכן לעגו לו גם ראשי הכהנים עם הסופרים באמרם איש אל רעהו את אחרים הושיע ואת עצמו לא יוכל להושיע׃
32 Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը՝ հի՛մա թող իջնէ խաչէն, որպէսզի տեսնենք ու հաւատանք»: Իրեն հետ խաչուածներն ալ կը նախատէին զայն:
המשיח מלך ישראל ירד נא מן הצלב למען נראה ונאמין וגם הנצלבים אתו חרפוהו׃
33 Երբ վեցերորդ ժամը հասաւ՝ խաւար եղաւ ամբողջ երկրին վրայ, մինչեւ իններորդ ժամը:
ובהיות השעה הששית היה חשך על כל הארץ עד השעה התשיעית׃
34 Իններորդ ժամուն՝ Յիսուս բարձրաձայն գոչեց. «Էլոհի՜, Էլոհի՜, լամա՞ սաբաքթանի», որ կը թարգմանուի. «Իմ Աստուա՜ծս, իմ Աստուա՜ծս, ինչո՞ւ լքեցիր զիս»:
ובשעה התשיעית ויצעק ישוע בקול גדול אלהי אלהי למה שבקתני אשר פרושו אלי אלי למה עזבתני׃
35 Քովը կայնողներէն ոմանք, երբ լսեցին՝ ըսին. «Եղիա՛ն կը կանչէ»:
ומקצת העמדים אצלו בשמעם את זאת אמרו הנה אל אליהו הוא קורא׃
36 Ու մէկը վազեց, լեցուց սպունգ մը քացախով, անցուց եղէգի մը եւ տուաւ անոր որ խմէ՝ ըսելով. «Թողուցէ՛ք, տեսնենք թէ Եղիա պիտի գա՞յ՝ իջեցնելու զայն»:
וירץ אחד מהם וימלא ספוג חמץ וישם על קנה וישקהו ויאמר הניחו ונראה אם יבא אליהו להורידו׃
37 Յիսուս բարձր ձայն մը արձակեց ու հոգին տուաւ:
וישוע נתן קול גדול ויפח את נפשו׃
38 Տաճարին վարագոյրը երկուքի պատռեցաւ՝ վերէն վար:
ופרכת ההיכל נקרעה לשנים קרעים מלמעלה למטה׃
39 Հարիւրապետը՝ որ կեցած էր անոր դիմաց, տեսնելով որ ա՛յսպէս աղաղակելով հոգին տուաւ՝ ըսաւ. «Ճշմա՛րտապէս այս մարդը Աստուծոյ Որդին էր»:
וירא שר המאה העמד לנגדו כי בזעקו כן נפח את נפשו ויאמר אכן האיש הזה היה בן האלהים׃
40 Կիներ ալ կային, որոնք հեռուէն կը նայէին: Անոնց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի ու Յովսէսի մայրը՝ Մարիամ, եւ Սողովմէ,
וגם נשים היו שם ראות מרחוק ובתוכן גם מרים המגדלית ומרים אמו של יעקב הצעיר ושל יוסי ושלמית׃
41 որոնք՝ երբ Յիսուս Գալիլեա էր՝ հետեւեր ու սպասարկեր էին անոր: Ուրիշ շատ կիներ ալ կային՝ որոնք անոր հետ ելած էին Երուսաղէմ:
אשר גם הלכו אחריו ושרתהו בהיותו בגליל ואחרות רבות אשר עלו אתו ירושלים׃
42 Երբ արդէն իրիկուն եղաւ, քանի որ այդ օրը Ուրբաթ էր, այսինքն՝ Շաբաթին նախորդ օրը,
ועת הערב הגיע ומפני אשר ערב שבת היה הוא היום שלפני השבת׃
43 Յովսէփ Արիմաթեացին, մեծայարգ խորհրդական մը՝ որ ի՛նք ալ կը սպասէր Աստուծոյ թագաւորութեան, եկաւ ու յանդգնութեամբ մտաւ Պիղատոսի քով, եւ խնդրեց Յիսուսի մարմինը:
ויבא יוסף הרמתי יועץ נכבד אשר היה מחכה גם הוא למלכות האלהים ויתחזק ויבא אל פילטוס וישאל את גופת ישוע׃
44 Պիղատոս զարմացաւ որ արդէն մեռած է: Կանչելով հարիւրապետը՝ հարցուց անոր թէ շատո՛նց մեռած է:
ויתמה פילטוס על אשר הוא כבר מת ויקרא אל שר המאה וישאלהו הגוע כבר׃
45 Ու երբ ստոյգը գիտցաւ հարիւրապետէն, պարգեւեց մարմինը Յովսէփի:
וידע מפי שר המאה כי כן ויתן את גופתו מתנה ליוסף׃
46 Յովսէփ կտաւ գնեց, եւ իջեցնելով զայն՝ փաթթեց կտաւով, դրաւ գերեզմանի մը մէջ՝ որ փորուած էր ժայռի մէջ, ու քար մը գլորեց գերեզմանին դուռը:
והוא קנה סדין ויורד אתו ויכרכהו בסדין וישימהו בקבר חצוב בסלע ויגל אבן על פתח הקבר׃
47 Մարիամ Մագդաղենացին, եւ Յովսէսի մայրը՝ Մարիամ, կը նայէին թէ ո՛ւր կը դնէին զայն:
ומרים המגדלית ומרים אם יוסי היו ראות את המקום אשר הושם שמה׃

< ՄԱՐԿՈՍ 15 >