< ՄԱՐԿՈՍ 13 >

1 Մինչ դուրս կ՚ելլէր տաճարէն, իր աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են, եւ ի՛նչ տեսակ շէնքեր»:
И исходящу Ему от церкве, глагола Ему един от ученик Его: Учителю, виждь, каково камение и какова здания.
2 Յիսուս պատասխանեց անոր. «Կը տեսնե՞ս այդ մեծ շէնքերը. քար քարի վրայ պիտի չմնայ, ամէնը պիտի քակուի»:
И отвещав Иисус рече ему: видиши ли сия великая здания? Не имать остати зде камень на камени, иже не разорится.
3 Մինչ ան նստած էր Ձիթենիներու լեռը՝ տաճարին դիմաց, Պետրոս, Յակոբոս, Յովհաննէս ու Անդրէաս հարցուցին իրեն՝ առանձին.
И седящу Ему на горе Елеонстей прямо церкве, вопрошаху Его единаго Петр и Иаков, и Иоанн и Андрей:
4 «Ըսէ՛ մեզի, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ նշան պիտի ըլլայ այդ բոլորին կատարուելու ատենը»:
рцы нам, когда сия будут? И кое (будет) знамение, егда имут вся сия скончатися?
5 Յիսուս պատասխանելով անոնց՝ սկսաւ ըսել. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը մոլորեցնէ ձեզ.
Иисус же отвещав им, начат глаголати: блюдитеся, да не кто вас прельстит.
6 որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը”, ու պիտի մոլորեցնեն շատերը:
Мнози бо приидут во имя Мое, глаголюще, яко Аз есмь: и многи прельстят.
7 Բայց երբ լսէք պատերազմներու մասին, եւ պատերազմներու տարաձայնութիւններ՝ մի՛ վրդովիք, որովհետեւ պէտք է որ այս ամէնը ըլլայ, բայց դեռ վախճանը չէ:
Егда же услышите брани и слышания бранем, не ужасайтеся: подобает бо быти: но не у кончина.
8 Արդարեւ ազգ ազգի դէմ պիտի ելլէ, ու թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի ըլլան. սովեր ու խառնակութիւններ ալ պիտի ըլլան: Ասոնք ցաւերուն սկիզբն են:
Востанет бо язык на язык, и царство на царство: и будут труси по местом, и будут глади и мятежи. Начало болезнем сия.
9 Զգուշացէ՛ք դուք ձեզի համար. քանի որ ատեաններու պիտի մատնեն ձեզ, ժողովարաններու մէջ պիտի ծեծեն ձեզ, ու կառավարիչներու եւ թագաւորներու առջեւ պիտի կենաք՝ իմ պատճառովս, անոնց վկայութիւն ըլլալու համար:
Блюдитеся же вы сами: предадят бо вы в сонмища, и на соборищих биени будете: и пред воеводы и цари ведени будете Мене ради, во свидетелство им.
10 Բայց նախ պէտք է որ աւետարանը քարոզուի բոլոր ազգերուն:
И во всех языцех подобает прежде проповедатися Евангелию.
11 Իսկ երբ մատնելու տանին ձեզ, նախապէս մի՛ մտահոգուիք թէ ի՛նչ պիտի խօսիք, ո՛չ ալ խոկացէք. հապա այդ ժամուն ինչ որ ձեզի տրուի՝ զա՛յն խօսեցէք. որովհետեւ ո՛չ թէ դուք էք որ պիտի խօսիք, հապա Սուրբ Հոգին»:
Егда же поведут вы предающе, не прежде пецытеся, что возглаголете, ни поучайтеся: но еже аще дастся вам в той час, се глаголите: не вы бо будете глаголющии, но Дух Святый.
12 «Եղբայրը մահուան պիտի մատնէ եղբայրը, ու հայրը՝ զաւակը. եւ զաւակներ պիտի ելլեն իրենց ծնողներուն դէմ ու մեռցնեն զանոնք:
Предаст же брат брата на смерть, и отец чадо: и востанут чада на родители и убиют их.
13 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար: Բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը՝ անիկա՛ պիտի փրկուի:
И будете ненавидими всеми имене Моего ради: претерпевый же до конца, той спасен будет.
14 Երբ տեսնէք թէ աւերողին պղծութիւնը՝՝ - որու մասին Դանիէլ մարգարէին միջոցով խօսուած է - հաստատուած է հո՛ն ուր պէտք չէ ըլլար, (ո՛վ որ կարդայ՝ թող հասկնայ, ) այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին:
Егда же узрите мерзость запустения, реченную Даниилом пророком, стоящу, идеже не подобает: чтый да разумеет: тогда сущии во Иудеи да бежат на горы:
15 Ա՛ն որ տանիքին վրայ է՝ թող չիջնէ տունը, ու չմտնէ իր տունէն բան մը առնելու.
и иже на крове, да не слазит в дом, ни да внидет взяти чесо от дому своего:
16 եւ ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ իր հանդերձը առնելու:
и иже на селе сый, да не возвратится вспять взяти ризу свою.
17 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն:
Горе же непраздным и доящым в тыя дни.
18 Աղօթեցէ՛ք՝ որ ձեր փախուստը ձմեռը չըլլայ:
Молитеся же, да не будет бегство ваше в зиме.
19 Որովհետեւ այդ օրերը այնպիսի՛ տառապանք պիտի ըլլայ, որուն նմանը՝ Աստուծոյ ստեղծած աշխարհի սկիզբէն մինչեւ հիմա եղած չէ, ո՛չ ալ պիտի ըլլայ:
Будут бо дние тии скорбь, якова не бысть такова от начала создания, еже созда Бог, доныне, и не будет.
20 Եթէ Տէրը այդ օրերը չկարճեցնէր, ո՛չ մէկ մարմին պիտի փրկուէր. բայց այդ օրերը կարճեցուց ընտրեալներուն համար՝ որ ընտրեց:
И аще не бы Господь прекратил дний, не бы убо спаслася всяка плоть: но избранных ради, ихже избра, прекратит дни.
21 Այն ատեն եթէ մէկը ըսէ ձեզի. “Ահա՛ հո՛ս է Քրիստոսը”, կամ. “Ահա՛ հո՛ն է”, մի՛ հաւատաք:
Тогда аще кто речет вам: се, зде Христос, или: се, онде: не имите веры.
22 Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելլեն, ու ցոյց պիտի տան նշաններ եւ սքանչելիքներ, որպէսզի եթէ կարելի ըլլայ՝ մոլորեցնեն նոյնիսկ ընտրեալնե՛րը:
Востанут бо лжехристи и лжепророцы и дадят знамения и чудеса, еже прельстити, аще возможно, и избранныя.
23 Իսկ դուք զգուշացէ՛ք. ահա՛ նախապէս ըսի ձեզի ամէն ինչ»:
Вы же блюдитеся: се, прежде рех вам вся.
24 «Բայց այդ օրերը, այդ տառապանքէն ետք, արեւը պիտի խաւարի եւ լուսինը իր փայլը պիտի չտայ.
Но в тыя дни, по скорби той, солнце померкнет, и луна не даст света своего,
25 աստղերը երկինքէն պիտի իյնան, ու երկինքի մէջ եղող զօրութիւնները պիտի սարսին:
и звезды будут с небесе спадающя, и силы, яже на небесех, подвижутся.
26 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին, ամպերու մէջ եկած՝ մեծ զօրութեամբ ու փառքով:
И тогда узрят Сына Человеческаго грядуща на облацех с силою и славою многою.
27 Այն ատեն պիտի ղրկէ իր հրեշտակները եւ պիտի հաւաքէ իր ընտրեալները չորս հովերէն, երկրի ծայրէն մինչեւ երկինքի ծայրը»:
И тогда послет Ангелы Своя и соберет избранныя Своя от четырех ветр, от конца земли до конца неба.
28 «Թզենիէ՛ն սորվեցէք առակ մը. երբ անոր ոստերը կակուղնան ու տերեւները ցցուին, կը հասկնաք թէ ամառը մօտ է:
От смоковницы же научитеся притчи: егда уже ветвие ея будет младо и изращает листвие, ведите, яко близ есть жатва:
29 Դուք ալ՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ մօտ է՝ դռներուն քով:
тако и вы, егда сия видите бывающа, ведите, яко близ есть, при дверех.
30 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլորը պատահին”:
Аминь глаголю вам, яко не имать прейти род сей, дондеже вся сия будут.
31 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
Небо и земля прейдут, словеса же Моя не прейдут.
32 «Իսկ այդ օրն ու ժամը՝ ո՛չ մէկ մարդ գիտէ, ո՛չ ալ երկինքի մէջ եղող հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, հապա՝ միա՛յն Հայրը:
О дни же том или о часе никтоже весть, ни Ангели, иже суть на небесех, ни Сын, токмо Отец.
33 Զգուշացէ՛ք, հսկեցէ՛ք եւ աղօթեցէ՛ք, որովհետեւ չէք գիտեր թէ ատենը ե՛րբ է:
Блюдите, бдите и молитеся: не весте бо, когда время будет.
34 Ինչպէս ճամբորդող մարդ մը կը թողու իր տունը, իրաւասութիւն կու տայ իր ծառաներուն, իւրաքանչիւրին՝ իր գործը, ու դռնապանին կը հրամայէ որ արթուն կենայ:
Якоже человек отходя оставль дом свой, и дав рабом своим власть, и комуждо дело свое, и вратарю повеле, да бдит.
35 Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ չէք գիտեր թէ տան տէրը ե՛րբ պիտի գայ, իրիկո՞ւնը՝ թէ կէս գիշերին, աքլորականչի՞ն՝ թէ առտուն:
Бдите убо: не весте бо, когда господь дому приидет, вечер, или полунощи, или в петлоглашение, или утро:
36 Թերեւս յանկարծ գալով՝ ձեզ գտնէ քունի մէջ:
да не пришед внезапу, обрящет вы спящя.
37 Եւ ինչ որ կ՚ըսեմ ձեզի՝ կ՚ըսեմ բոլորին. “Արթո՛ւն կեցէք”»:
А яже вам глаголю, всем глаголю: бдите.

< ՄԱՐԿՈՍ 13 >