< ՄԱՐԿՈՍ 13 >

1 Մինչ դուրս կ՚ելլէր տաճարէն, իր աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են, եւ ի՛նչ տեսակ շէնքեր»:
ויהי בצאתו מן המקדש ויאמר אליו אחד מתלמידיו רבי ראה מה יפו האבנים והבנינים האלה׃
2 Յիսուս պատասխանեց անոր. «Կը տեսնե՞ս այդ մեծ շէնքերը. քար քարի վրայ պիտի չմնայ, ամէնը պիտի քակուի»:
ויען ישוע אתו ויאמר הראית את כל הבנינים הגדולים האלה לא תשאר אבן על אבן אשר לא תתפרק׃
3 Մինչ ան նստած էր Ձիթենիներու լեռը՝ տաճարին դիմաց, Պետրոս, Յակոբոս, Յովհաննէս ու Անդրէաս հարցուցին իրեն՝ առանձին.
וישב על הר הזיתים ממול המקדש וישאלהו פטרוס ויעקב ויוחנן ואנדרי והם אתו לבדם׃
4 «Ըսէ՛ մեզի, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ նշան պիտի ըլլայ այդ բոլորին կատարուելու ատենը»:
אמר נא לנו מתי תהיה זאת ומה הוא האות בבא העת אשר תעשה בה כל זאת׃
5 Յիսուս պատասխանելով անոնց՝ սկսաւ ըսել. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը մոլորեցնէ ձեզ.
ויען אתם ישוע ויחל לדבר ראו פן יתעה אתכם איש׃
6 որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը”, ու պիտի մոլորեցնեն շատերը:
כי רבים יבאו בשמי לאמר אני הוא ויתעו רבים׃
7 Բայց երբ լսէք պատերազմներու մասին, եւ պատերազմներու տարաձայնութիւններ՝ մի՛ վրդովիք, որովհետեւ պէտք է որ այս ամէնը ըլլայ, բայց դեռ վախճանը չէ:
ובשמעכם מלחמות ושמעות מלחמה אל תבהלו כי היו תהיה זאת אך לא זאת היא הקץ׃
8 Արդարեւ ազգ ազգի դէմ պիտի ելլէ, ու թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի ըլլան. սովեր ու խառնակութիւններ ալ պիտի ըլլան: Ասոնք ցաւերուն սկիզբն են:
כי יקום גוי על גוי וממלכה על ממלכה והיה רעש כה וכה והיה רעב ומהומה׃
9 Զգուշացէ՛ք դուք ձեզի համար. քանի որ ատեաններու պիտի մատնեն ձեզ, ժողովարաններու մէջ պիտի ծեծեն ձեզ, ու կառավարիչներու եւ թագաւորներու առջեւ պիտի կենաք՝ իմ պատճառովս, անոնց վկայութիւն ըլլալու համար:
אלה ראשית החבלים ואתם השמרו בנפשתיכם כי ימסרו אתכם לסנהדריות והכיתם בבתי כנסיות ולפני משלים ומלכים תובאו למעני לעדות להם׃
10 Բայց նախ պէտք է որ աւետարանը քարոզուի բոլոր ազգերուն:
והבשורה צריכה להקרא בראשנה לכל הגוים׃
11 Իսկ երբ մատնելու տանին ձեզ, նախապէս մի՛ մտահոգուիք թէ ի՛նչ պիտի խօսիք, ո՛չ ալ խոկացէք. հապա այդ ժամուն ինչ որ ձեզի տրուի՝ զա՛յն խօսեցէք. որովհետեւ ո՛չ թէ դուք էք որ պիտի խօսիք, հապա Սուրբ Հոգին»:
וכאשר יוליכו ומסרו אתכם אל תדאגו ואל תחשבו מה תדברו כי הדבר אשר ינתן לכם בשעה ההיא אותו דברו יען לא אתם הם המדברים כי אם רוח הקדש׃
12 «Եղբայրը մահուան պիտի մատնէ եղբայրը, ու հայրը՝ զաւակը. եւ զաւակներ պիտի ելլեն իրենց ծնողներուն դէմ ու մեռցնեն զանոնք:
ואח ימסר את אחיו למות ואב את בנו וקמו בנים באבותם והמיתו אותם׃
13 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար: Բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը՝ անիկա՛ պիտի փրկուի:
והייתם שנואים לכל אדם למען שמי והמחכה עד עת קץ הוא יושע׃
14 Երբ տեսնէք թէ աւերողին պղծութիւնը՝՝ - որու մասին Դանիէլ մարգարէին միջոցով խօսուած է - հաստատուած է հո՛ն ուր պէտք չէ ըլլար, (ո՛վ որ կարդայ՝ թող հասկնայ, ) այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին:
וכי תראו את שקוץ משמם הנאמר ביד דניאל הנביא עמד במקום אשר לא לו הקורא יבין אז נוס ינוסו אנשי יהודה אל ההרים׃
15 Ա՛ն որ տանիքին վրայ է՝ թող չիջնէ տունը, ու չմտնէ իր տունէն բան մը առնելու.
ואשר על הגג אל ירד הביתה ואל יבא פנימה לשאת דבר מביתו׃
16 եւ ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ իր հանդերձը առնելու:
ואשר בשדה אל ישב הביתה לשאת מלבושו׃
17 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն:
ואוי להרות ולמיניקות בימים ההמה׃
18 Աղօթեցէ՛ք՝ որ ձեր փախուստը ձմեռը չըլլայ:
אך התפללו אשר לא תהיה מנוסתכם בחרף׃
19 Որովհետեւ այդ օրերը այնպիսի՛ տառապանք պիտի ըլլայ, որուն նմանը՝ Աստուծոյ ստեղծած աշխարհի սկիզբէն մինչեւ հիմա եղած չէ, ո՛չ ալ պիտի ըլլայ:
כי הימים ההם יהיו עת צרה אשר לא נהיתה כמוה מראשית הבריאה אשר ברא אלהים עד עתה וכמוה לא תהיה עוד׃
20 Եթէ Տէրը այդ օրերը չկարճեցնէր, ո՛չ մէկ մարմին պիտի փրկուէր. բայց այդ օրերը կարճեցուց ընտրեալներուն համար՝ որ ընտրեց:
ולולי קצר יהוה את הימים ההם לא יושע כל בשר אך למען הבחירים אשר בחר בם קצר את הימים׃
21 Այն ատեն եթէ մէկը ըսէ ձեզի. “Ահա՛ հո՛ս է Քրիստոսը”, կամ. “Ահա՛ հո՛ն է”, մի՛ հաւատաք:
ואז אם יאמר איש אליכם הנה פה המשיח או הנהו שם אל תאמינו׃
22 Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելլեն, ու ցոյց պիտի տան նշաններ եւ սքանչելիքներ, որպէսզի եթէ կարելի ըլլայ՝ մոլորեցնեն նոյնիսկ ընտրեալնե՛րը:
כי יקומו משיחי שקר ונביאי שקר ונתנו אתות ומופתים להתעות אף את הבחירים אם יוכלו׃
23 Իսկ դուք զգուշացէ՛ք. ահա՛ նախապէս ըսի ձեզի ամէն ինչ»:
ואתם ראו הנה מראש הגדתי לכם את כל׃
24 «Բայց այդ օրերը, այդ տառապանքէն ետք, արեւը պիտի խաւարի եւ լուսինը իր փայլը պիտի չտայ.
והיה בימים ההם אחרי הצרה ההיא תחשך השמש והירח לא יגיה אורו׃
25 աստղերը երկինքէն պիտի իյնան, ու երկինքի մէջ եղող զօրութիւնները պիտի սարսին:
והכוכבים יפלו מן השמים וכחות השמים יתמוטטו׃
26 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին, ամպերու մէջ եկած՝ մեծ զօրութեամբ ու փառքով:
ואז יראו את בן האדם בא בעננים בגבורה רבה ובכבוד׃
27 Այն ատեն պիտի ղրկէ իր հրեշտակները եւ պիտի հաւաքէ իր ընտրեալները չորս հովերէն, երկրի ծայրէն մինչեւ երկինքի ծայրը»:
ואז ישלח את מלאכיו ויקבץ את בחיריו מארבע הרוחות מקצה הארץ עד קצה השמים׃
28 «Թզենիէ՛ն սորվեցէք առակ մը. երբ անոր ոստերը կակուղնան ու տերեւները ցցուին, կը հասկնաք թէ ամառը մօտ է:
למדו נא את משל התאנה כשירטב ענפה ופרח עלה ידעתם כי קרוב הקיץ׃
29 Դուք ալ՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ մօտ է՝ դռներուն քով:
כן אף אתם בראתכם כי היו כל אלה דעו כי קרוב הוא לפתח׃
30 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլորը պատահին”:
אמן אמר אני לכם לא יעבר הדור הזה עד אשר יהיו כל אלה׃
31 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
השמים והארץ יעברו ודברי לא יעברון׃
32 «Իսկ այդ օրն ու ժամը՝ ո՛չ մէկ մարդ գիտէ, ո՛չ ալ երկինքի մէջ եղող հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, հապա՝ միա՛յն Հայրը:
אך עת בוא היום ההוא והשעה ההיא אין איש יודע אותה גם לא מלאכי השמים גם לא הבן מבלעדי האב׃
33 Զգուշացէ՛ք, հսկեցէ՛ք եւ աղօթեցէ՛ք, որովհետեւ չէք գիտեր թէ ատենը ե՛րբ է:
ראו שקדו והתפללו כי לא ידעתם מתי תהיה העת׃
34 Ինչպէս ճամբորդող մարդ մը կը թողու իր տունը, իրաւասութիւն կու տայ իր ծառաներուն, իւրաքանչիւրին՝ իր գործը, ու դռնապանին կը հրամայէ որ արթուն կենայ:
והיה כאיש הולך למרחק אשר עזב את ביתו ויתן שלטן לעבדיו ולאיש איש את מלאכתו וגם את השוער צוה לשקד׃
35 Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ չէք գիտեր թէ տան տէրը ե՛րբ պիտի գայ, իրիկո՞ւնը՝ թէ կէս գիշերին, աքլորականչի՞ն՝ թէ առտուն:
לכן שקדו כי לא ידעתם מתי יבוא בעל הבית אם לעת ערב או בחצות הלילה אם בעת קריאת הגבר או בבקר׃
36 Թերեւս յանկարծ գալով՝ ձեզ գտնէ քունի մէջ:
פן יבוא פתאם ומצא אתכם ישנים׃
37 Եւ ինչ որ կ՚ըսեմ ձեզի՝ կ՚ըսեմ բոլորին. “Արթո՛ւն կեցէք”»:
ואת אשר אמרתי לכם אמר אני לכל שקדו׃

< ՄԱՐԿՈՍ 13 >