< ՄԱՐԿՈՍ 12 >

1 Ապա սկսաւ առակներով խօսիլ անոնց հետ ու ըսել. «Մարդ մը այգի տնկեց, ցանկ քաշեց անոր շուրջը, հնձանի փոս փորեց, աշտարակ կառուցանեց, մշակներու յանձնեց զայն, եւ ճամբորդեց:
ויחל לדבר אליהם במשלים לאמר איש נטע כרם ויעש גדר סביבותיו ויחצב יקב ויבן מגדל ויתנהו אל כרמים וילך למרחקים׃
2 Ատենին ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէսզի մշակներէն ստանայ այգիին պտուղէն:
ולמועד שלח אל הכרמים עבד לקחת מאת הכרמים מפרי הכרם׃
3 Իսկ անոնք բռնեցին, ծեծեցին զայն ու պարապ ճամբեցին:
ויחזיקו בו ויכהו וישלחהו ריקם׃
4 Դարձեալ ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց անոնց. զայն ալ քարկոծելով՝ գլուխը վիրաւորեցին եւ անպատուուած ճամբեցին:
ויסף לשלח אליהם עבד אחר ואתו סקלו באבנים ומחקו ראשו וישלחהו נכלם׃
5 Դարձեալ ուրիշ մը ղրկեց, ու զայն սպաննեցին: Շատ ուրիշներ ալ ղրկեց, որոնցմէ ոմանք ծեծեցին եւ ոմանք սպաննեցին:
ויסף וישלח אחר וגם אתו הרגו וכן עשו ברבים אחרים מהם הכו ומהם הרגו׃
6 Տակաւին սիրելի որդի մը ունէր. վերջապէս զայն ալ ղրկեց անոնց՝ ըսելով. “Թերեւս պատկառին որդիէս”:
ויהי לו עוד בן יחיד אשר אהבו וישלח גם אתו אליהם באחרנה לאמר מפני בני יגורו׃
7 Բայց այդ մշակները ըսին իրարու. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն, ու ժառանգութիւնը մե՛րը պիտի ըլլայ”:
והכרמים ההם אמרו איש אל רעהו הנה זה הוא היורש לכו ונהרגהו ולנו תהיה הירשה׃
8 Բռնեցին զայն, սպաննեցին եւ այգիէն դուրս հանեցին:
ויחזיקו בו ויהרגו אותו וישליכהו אל מחוץ לכרם׃
9 Ուրեմն այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ. պիտի գայ ու կորսնցնէ մշակները, եւ այգին պիտի տայ ուրիշներու:
ועתה מה יעשה בעל הכרם יבוא ויאבד את הכרמים ההם ויתן את הכרם לאחרים׃
10 Չէ՞ք կարդացեր սա՛ գրուածը. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը.
הלא קראתם את הכתוב הזה אבן מאסו הבונים היתה לראש פנה׃
11 ասիկա Տէրոջմէ՛ն եղաւ, եւ սքանչելի է մեր աչքերուն”»:
מאת יהוה היתה זאת היא נפלאת בעינינו׃
12 Անոնք կը ջանային բռնել զայն, բայց բազմութենէն կը վախնային. որովհետեւ գիտցան թէ այդ առակը խօսեցաւ իրենց դէմ: Ուստի թողուցին զայն, եւ գացին:
ויבקשו לתפשו וייראו מפני העם יען אשר הבינו כי עליהם דבר את המשל הזה ויעזבהו וילכו להם׃
13 Փարիսեցիներէն ու Հերովդէսեաններէն ոմանք ղրկեցին անոր, որպէսզի խօսքով բռնեն զայն:
וישלחו אליו אנשים מן הפרושים ומן ההורדוסים ללכד אתו בדברו׃
14 Անոնք եկան եւ ըսին անոր. «Վարդապե՛տ, գիտենք թէ ճշմարտախօս ես, ու ո՛չ մէկուն համար հոգ կ՚ընես. քանի որ երեսպաշտութիւն չես ըներ մարդոց, հապա ճշմարտութեամբ կը սորվեցնես Աստուծոյ ճամբան: Արտօնուա՞ծ է կայսրին տուրք տալ. տա՞նք՝ թէ չտանք»:
ויבאו ויאמרו אליו רבי ידענו כי איש אמת אתה ולא תגור מפני איש כי לא תכיר פנים כי אם באמת מורה אתה את דרך האלהים הנכון לתת מס אל הקיסר אם לא נתן׃
15 Յիսուս գիտնալով անոնց կեղծաւորութիւնը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ զիս կը փորձէք: Բերէ՛ք ինծի դահեկան մը՝ որ տեսնեմ»:
והוא ידע את חנפתם ויאמר אליהם מה תנסוני הביאו אלי דינר ואראה׃
16 Անոնք ալ բերին: Ըսաւ անոնց. «Որո՞ւնն են այս պատկերն ու գրութիւնը»: Անոնք ըսին իրեն. «Կայսրի՛ն»:
ויביאו ויאמר אליהם של מי הצורה הזאת והמכתב אשר עליו ויאמרו אליו של הקיסר׃
17 Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ինչ որ կայսրինն է՝ կայսրի՛ն տուէք, եւ ինչ որ Աստուծոյ է՝ Աստուծո՛յ oտուէքp»: Ու զարմացան իր վրայ:
ויאמר ישוע אליהם את אשר לקיסר תנו לקיסר ואת אשר לאלהים תנו לאלהים ויתמהו עליו׃
18 Սադուկեցիներն ալ, որոնք կ՚ըսեն թէ յարութիւն չկայ, եկան անոր քով եւ հարցուցին իրեն.
ויבאו אליו מן הצדוקים האמרים כי אין תחיה למתים וישאלהו לאמר׃
19 «Վարդապե՛տ, Մովսէս գրեց մեզի. “Եթէ մէկուն եղբայրը մեռնի, ու կինը այրի ձգէ եւ զաւակ չթողու, անոր եղբայրը թող առնէ անոր կինը ու զարմ տայ իր եղբօր”:
רבי כתב לנו משה כי ימות אחי איש ועזב אשה ובנים אין לו ייבם אחיו את אשתו ויקם זרע לאחיו׃
20 Ուրեմն եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ, ու զարմ չթողուց:
והנה שבעה אחים והראשון לקח אשה ובמותו לא השאיר אחריו זרע׃
21 Երկրորդը առաւ զայն եւ մեռաւ. ա՛ն ալ զարմ չթողուց. նոյնպէս ալ երրորդը:
ויקח אתה השני וימת ולא הניח זרע וכן גם השלישי׃
22 Եօթն ալ զայն առին ու զարմ չթողուցին. բոլորէն ետք՝ կինն ալ մեռաւ:
ויקחוה כל השבעה ולא השאירו אחריהם זרע ואחרי מות כלם מתה גם האשה׃
23 Ուրեմն յարութեան ատեն, երբ յարութիւն առնեն, անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ. որովհետեւ եօթն ալ ունեցան զայն իբր կին»:
ועתה בתחית המתים כשיקומו למי מהם תהיה לאשה כי לשבעה היתה לאשה׃
24 Յիսուս պատասխանեց անոնց. «Արդեօք դուք մոլորած չէ՞ք՝ քանի որ ո՛չ Գիրքերը գիտէք, ո՛չ ալ Աստուծոյ զօրութիւնը:
ויאמר ישוע אליהם הלא בזאת אתם תעים באשר אינכם יודעים גם את הכתובים גם את גבורת האלהים׃
25 Արդարեւ երբ մեռելներէն յարութիւն առնեն, ո՛չ կ՚ամուսնանան եւ ո՛չ ամուսնութեան կը տրուին, հապա երկինքի հրեշտակներուն պէս կ՚ըլլան:
כי בעת קומם מן המתים האנשים לא ישאו נשים ולא תנשאנה אך יהיו כמלאכי השמים׃
26 Բայց մեռելներուն մասին՝ թէ յարութիւն կ՚առնեն, Մովսէսի գիրքին մէջ չէ՞ք կարդացեր, թէ ի՛նչպէս Աստուած մորենիին մէջէն խօսեցաւ անոր՝ ըսելով. “Ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”:
ועל דבר המתים כי קום יקומו הלא קראתם בספר משה בסנה את אשר דבר אליו האלהים לאמר אנכי אלהי אברהם ואלהי יצחק ואלהי יעקב׃
27 Ան մեռելներուն Աստուածը չէ, հապա՝ ողջերուն. ուրեմն դուք շատ մոլորած էք»:
האלהים איננו אלהי המתים כי אם אלהי החיים לכן הרביתם לתעות׃
28 Դպիրներէն մէկը մօտեցաւ, մտիկ ըրաւ անոնց՝ երբ կը վիճաբանէին, ու նշմարելով թէ լաւ պատասխանեց անոնց՝ հարցուց անոր. «Ո՞րն է բոլոր պատուիրաններուն առաջինը»:
ואחד מן הסופרים שמע אתם מתוכחים ויקרב אליהם וירא כי היטב השיבם וישאלהו מה היא הראשנה לכל המצות׃
29 Յիսուս պատասխանեց անոր. «Բոլոր պատուիրաններուն առաջինը սա՛ է. “Մտի՛կ ըրէ, ո՛վ Իսրայէլ. Տէրը՝ մեր Աստուածը՝ միա՛կ Տէրն է:
ויען ישוע וידבר אליו הראשנה לכל המצות היא שמע ישראל יהוה אלהינו יהוה אחד׃
30 Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ միտքովդ եւ ամբողջ զօրութեամբդ”: Ա՛յս է առաջին պատուիրանը:
ואהבת את יהוה אלהיך בכל לבבך ובכל נפשך ובכל מדעך ובכל מאדך זאת היא המצוה הראשנה׃
31 Ու երկրորդը՝ ասոր նման. “Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս”: Ասոնցմէ մեծ ուրիշ պատուիրան չկայ»:
והשנית הדמה לה היא ואהבת לרעך כמוך ואין מצוה גדולה מאלה׃
32 Դպիրը ըսաւ անոր. «Լա՛ւ, վարդապե՛տ, ճշմարտութեամբ ըսիր թէ Աստուած մէ՛կ է, եւ անկէ զատ ուրիշ մը չկայ.
ויאמר אליו הסופר אמנם רבי יפה דברת כי אלהים אחד הוא ואין עוד מלבדו׃
33 նաեւ ամբողջ սիրտով, ամբողջ խելքով, ամբողջ անձով ու ամբողջ զօրութեամբ զայն սիրելը, եւ ընկերը իրեն պէս սիրելը՝ բոլոր ողջակէզներէն ու զոհերէն աւելի է»:
ולאהבה אתו בכל לבב ובכל מדע ובכל נפש ובכל מאד ולאהבה את הרע כנפשו גדולה היא מכל עלות וזבחים׃
34 Յիսուս՝ տեսնելով որ ան խելամտութեամբ պատասխանեց, ըսաւ անոր. «Աստուծոյ թագաւորութենէն հեռու չես»: Եւ ա՛լ ուրիշ ո՛չ մէկը կը յանդգնէր բան մը հարցնել անոր:
וירא ישוע כי ענה בדעת ויאמר אליו לא רחוק אתה ממלכות האלהים ואיש לא ערב עוד את לבו לשאל אותו שאלה׃
35 Երբ Յիսուս կը սորվեցնէր տաճարին մէջ՝ ըսաւ. «Դպիրները ի՞նչպէս կ՚ըսեն թէ “Քրիստոս Դաւիթի որդին է”:
ויען ישוע בלמדו במקדש ויאמר איך יאמרו הסופרים כי המשיח הוא בן דוד׃
36 Արդարեւ ի՛նք՝ Դաւիթ՝ Սուրբ Հոգիով կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս, մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
והוא דוד אמר ברוח הקדש נאם יהוה לאדני שב לימיני עד אשית איביך הדם לרגליך׃
37 Ուրեմն ի՛նք՝ Դաւիթ՝ Տէր կը կոչէ զայն. ի՞նչպէս ան կ՚ըլլայ իր որդին»: Բազմութենէն շատեր հաճոյքով մտիկ կ՚ընէին անոր:
הנה דוד בעצמו קרא לו אדון ואיך הוא בנו ויאהב רב העם לשמע אתו׃
38 Իր ուսուցումին մէջ կ՚ըսէր անոնց. «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն երկայն հանդերձներով շրջիլ, կը փնտռեն բարեւները՝ հրապարակներուն վրայ,
ויאמר אליהם בלמד אתם השמרו מן הסופרים האהבים להתהלך עטופי טלית ואת שאלות שלומם בשוקים׃
39 առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ.
ואת מושבי הראש בבתי כנסיות ואת מסבות הראש בסעודות׃
40 որոնք կը լափեն այրիներուն տուները, ու իբր պատրուակ՝ աղօթքը կ՚երկարեն: Ասոնք աւելի՛ խստութեամբ պիտի դատուին՝՝»:
הבלעים את בתי האלמנות ומאריכים בתפלה למראה עינים המה משפט על יתר יקחו׃
41 Յիսուս գանձանակին դիմաց նստած՝ կը նայէր թէ բազմութիւնը գանձանակին մէջ ի՛նչպէս դրամ կը ձգէ: Շատ հարուստներ՝ շատ բան ձգեցին:
וישוע ישב ממול ארון האוצר והוא ראה את העם משליכים מעות לארון האוצר ועשירים רבים נתנו הרבה׃
42 Աղքատ այրի մըն ալ եկաւ ու երկու լումայ ձգեց, որ նաքարակիտ մը կ՚ընէ:
ותבא אלמנה עניה ותשלך שתי פרוטות אשר הן רבע אסר׃
43 Իր աշակերտները կանչելով իրեն՝ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ գանձանակը դրամ ձգողներուն բոլորէն աւելի ձգեց.
ויקרא אל תלמידיו ויאמר אליהם אמן אמר אני לכם כי האלמנה העניה הזאת נתנה יותר מכל הנתנים אל ארון האוצר׃
44 որովհետեւ բոլորը իրենց առատութենէն ձգեցին, բայց ան՝ իր կարօտութենէն՝ ձգեց իր ամբողջ ունեցածը, իր ամբողջ ապրուստը»:
כי כלם נתנו מן העדף שלהם והיא ממחסרה נתנה כל אשר לה את כל רכושה׃

< ՄԱՐԿՈՍ 12 >