< ՂՈԻԿԱՍ 1 >

1 Քանի շատեր ձեռնարկեցին կարգի դնել մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն պատմութիւնը,
Понеже убо мнози начаша чинити повесть о извествованных в нас вещех,
2 ինչպէս սկիզբէն աւանդեցին մեզի ականատես վկաները եւ խօսքին սպասաւորները,
якоже предаша нам, иже исперва самовидцы и слуги бывшии Словесе:
3 ինծի՛ ալ՝ որ սկիզբէն հետեւած էի այդ բոլոր բաներուն՝ յարմար թուեցաւ կարգով գրել քեզի, պատուակա՛ն Թէոփիլոս,
изволися и мне последовавшу выше вся испытно, поряду писати тебе, державный Феофиле,
4 որպէսզի գիտնաս ստոյգը այն բաներուն մասին՝ որոնց համաձայն կրթուեցար:
да разумееши, о нихже научился еси словесех утверждение.
5 Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ:
Бысть во дни Ирода царя Иудейска, иерей некий, именем Захариа, от дневныя чреды Авиани: и жена его от дщерей Аароновех, и имя ей Елисаветь.
6 Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին, անմեղադրելի կերպով ընթանալով Տէրոջ բոլոր պատուիրաններուն եւ կանոններուն համաձայն:
Беста же праведна оба пред Богом, ходяща во всех заповедех и оправданиих Господних безпорочна.
7 Զաւակ չունէին, որովհետեւ Եղիսաբէթ ամուլ էր, ու երկուքն ալ յառաջացած տարիք ունէին:
И не бе има чада, понеже Елисаветь бе неплоды, и оба заматоревша во днех своих беста.
8 Մինչ ան՝ իր դասին օրերը հասնելուն համար՝ քահանայութիւն կը կատարէր Աստուծոյ առջեւ,
Бысть же служащу ему в чину чреды своея пред Богом,
9 քահանայութեան սովորութեան համաձայն՝ իրեն վիճակուեցաւ Տէրոջ տաճարը մտնել եւ խունկ ծխել:
по обычаю священничества ключися ему покадити вшедшу в церковь Господню:
10 Ժողովուրդին ամբողջ բազմութիւնը դուրսը աղօթքի կայնած էր՝ խունկի ժամուն:
и все множество людий бе молитву дея вне, в год фимиама:
11 Այդ ատեն Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր, ու կայնեցաւ խունկի զոհասեղանին աջ կողմը:
явися же ему Ангел Господень, стоя о десную олтаря кадилнаго:
12 Երբ Զաքարիա տեսաւ՝ վրդովեցաւ, եւ վախը համակեց զինք՝՝:
и смутися Захариа видев, и страх нападе нань.
13 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զաքարիա՛, որովհետեւ քու աղերսանքդ ընդունուեցաւ: Կինդ՝ Եղիսաբէթ որդի մը պիտի ծնանի քեզի, եւ անոր անունը Յովհաննէս պիտի կոչես:
Рече же к нему Ангел: не бойся, Захарие: зане услышана бысть молитва твоя, и жена твоя Елисаветь родит сына тебе, и наречеши имя ему Иоанн:
14 Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ, եւ շատեր պիտի ուրախանան անոր ծնունդին համար.
и будет тебе радость и веселие, и мнози о рождестве его возрадуются:
15 որովհետեւ Տէրոջ առջեւ մեծ պիտի ըլլայ: Ո՛չ գինի պիտի խմէ, ո՛չ ալ օղի, ու դեռ իր մօր որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի,
будет бо велий пред Господем: и вина и сикера не имать пити, и Духа Святаго исполнится еще из чрева матере своея:
16 եւ Իսրայէլի որդիներէն շատերը պիտի դարձնէ Տէրոջ՝ իրենց Աստուծոյն:
и многих от сынов Израилевых обратит ко Господу Богу их:
17 Ինք պիտի գայ անոր առջեւէն՝ Եղիայի հոգիով ու զօրութեամբ, հայրերուն սիրտը վերադարձնելու դէպի զաւակները, եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեան, որպէսզի պատրաստէ Տէրոջ բարեյօժար ժողովուրդ մը»:
и той предидет пред Ним духом и силою Илииною, обратити сердца отцем на чада, и противныя в мудрости праведных, уготовати Господеви люди совершены.
18 Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս գիտնամ ատիկա, որովհետեւ ես ծեր եմ, ու կինս յառաջացած տարիք ունի»:
И рече Захариа ко Ангелу: по чесому разумею сие? Аз бо есмь стар, и жена моя заматоревши во днех своих.
19 Հրեշտակը պատասխանեց անոր. «Ես Գաբրիէլն եմ՝ որ կը կայնիմ Աստուծոյ առջեւ, ու ղրկուեցայ քեզի՝ խօսելու եւ այս բաները քեզի աւետելու:
И отвещав Ангел рече ему: аз есмь Гавриил предстояй пред Богом, и послан есмь глаголати к тебе и благовестити тебе сия:
20 Ահա՛ դուն համր պիտի ըլլաս, ու պիտի չկարենաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանի որ չհաւատացիր իմ խօսքերուս՝ որոնք պիտի իրագործուին իրենց ատենին»:
и се, будеши молчя и не могий проглаголати, до негоже дне будут сия: зане не веровал еси словесем моим, яже сбудутся во время свое.
21 Ժողովուրդը կը սպասէր Զաքարիայի, եւ կը զարմանային որ ան կ՚ուշանար տաճարին մէջ:
И беша людие ждуще Захарию: и чудяхуся коснящу ему в церкви.
22 Երբ դուրս ելաւ՝ չէր կրնար խօսիլ անոնց հետ. ուստի ըմբռնեցին թէ տեսիլք մը տեսած է տաճարին մէջ: Եւ ինք նշան կ՚ընէր անոնց, ու համր կը մնար:
Изшед же не можаше глаголати к ним: и разумеша, яко видение виде в церкви: и той бе помавая им, и пребываше нем.
23 Երբ իր պաշտօնին օրերը լրացան՝ իր տունը գնաց:
И бысть яко исполнишася дние службы его, иде в дом свой.
24 Այդ օրերէն ետք անոր կինը՝ Եղիսաբէթ յղացաւ, եւ հինգ ամիս կը պահուըտէր ու կ՚ըսէր.
По сих же днех зачат Елисаветь жена его, и таяшеся месяц пять, глаголющи:
25 «Ա՛յսպէս ըրաւ ինծի Տէրը՝ այս օրերուս, որ իմ վրաս նայեցաւ՝ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»:
яко тако мне сотвори Господь во дни, в няже призре отяти поношение мое в человецех.
26 Վեցերորդ ամսուան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկուեցաւ Գալիլեայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր,
В месяц же шестый послан бысть Ангел Гавриил от Бога во град Галилейский, емуже имя Назарет,
27 կոյսի մը՝ մարդու մը նշանուած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
к Деве обрученней мужеви, емуже имя Иосиф, от дому Давидова: и имя Деве Мариамь.
28 Հրեշտակը անոր քով մտնելով՝ ըսաւ. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս, Տէրը քեզի հետ է: Դուն կիներուն մէջ օրհնեա՜լ ես»:
И вшед к Ней Ангел рече: радуйся, Благодатная: Господь с Тобою: благословена Ты в женах.
29 Տեսնելով զայն՝ շփոթեցաւ անոր խօսքէն, եւ ինքնիրեն կը մտածէր թէ ի՛նչ տեսակ բարեւ էր ատիկա:
Она же видевши смутися о словеси его и помышляше, каково будет целование сие.
30 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիա՛մ, որովհետեւ շնորհք գտար Աստուծոյ քով:
И рече Ангел Ей: не бойся, Мариамь: обрела бо еси благодать у Бога.
31 Ահա՛ պիտի յղանաս որովայնիդ մէջ ու որդի մը պիտի ծնանիս, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես:
И се зачнеши во чреве, и родиши Сына, и наречеши имя Ему Иисус:
32 Ան մեծ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած անոր պիտի տայ իր հօր՝ Դաւիթի գահը,
Сей будет велий, и Сын Вышняго наречется: и даст Ему Господь Бог престол Давида отца Его:
33 եւ Յակոբի տան վրայ յաւիտեան պիտի թագաւորէ: Անոր թագաւորութիւնը վախճան պիտի չունենայ»: (aiōn g165)
и воцарится в дому Иаковли во веки, и Царствию Его не будет конца. (aiōn g165)
34 Մարիամ ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այդ բանը, քանի որ ես այր մարդ չեմ գիտեր»:
Рече же Мариамь ко Ангелу: како будет сие, идеже мужа не знаю?
35 Հրեշտակը պատասխանեց անոր. «Սուրբ Հոգին պիտի գայ վրադ, ու Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քեզի. ուստի այն սուրբը որ քեզմէ պիտի ծնի՝ Աստուծոյ Որդի պիտի կոչուի:
И отвещав Ангел рече Ей: Дух Святый найдет на Тя, и сила Вышняго осенит Тя: темже и раждаемое Свято наречется Сын Божий:
36 Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.
и се, Елисаветь южика Твоя, и та зачат сына в старости своей: и сей месяц шестый есть ей нарицаемей неплоды:
37 որովհետեւ ոչինչ անկարելի է Աստուծոյ»:
яко не изнеможет у Бога всяк глаголгол.
38 Մարիամ ըսաւ. «Ահա՛ ես Տէրոջ աղախինն եմ, քու խօսքիդ համաձայն թող ըլլայ ինծի»: Ու հրեշտակը գնաց անոր քովէն:
Рече же Мариамь: се, Раба Господня: буди Мне по глаголу твоему. И отиде от Нея Ангел.
39 Այդ օրերը Մարիամ կանգնեցաւ, փութալով գնաց լեռնակողմը՝ Յուդայի մէկ քաղաքը,
Воставши же Мариамь во дни тыя, иде в горняя со тщанием, во град Иудов:
40 մտաւ Զաքարիայի տունը եւ բարեւեց Եղիսաբէթը:
и вниде в дом Захариин и целова Елисаветь.
41 Երբ Եղիսաբէթ լսեց Մարիամի բարեւը, երախան խայտաց անոր որովայնին մէջ. իսկ Եղիսաբէթ լեցուեցաւ Սուրբ Հոգիով,
И бысть яко услыша Елисаветь целование Мариино, взыграся младенец во чреве ея: и исполнися Духа Свята Елисаветь,
42 ու բարձրաձայն գոչելով ըսաւ. «Դուն օրհնեա՜լ ես կիներուն մէջ, եւ օրհնեա՜լ է որովայնիդ պտուղը:
и возопи гласом велиим, и рече: благословена Ты в женах, и благословен плод чрева Твоего:
43 Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի.
и откуду мне сие, да приидет Мати Господа моего ко мне?
44 որովհետեւ ահա՛ երբ քու բարեւիդ ձայնը հասաւ ականջիս, երախան ցնծութենէն խայտաց որովայնիս մէջ:
Се бо, яко бысть глас целования Твоего во ушию моею, взыграся младенец радощами во чреве моем:
45 Երանի՜ անոր՝ որ հաւատացած է, որովհետեւ՝՝ պիտի կատարուին այն բաները՝ որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»:
и блаженна Веровавшая, яко будет совершение глаголголанным Ей от Господа.
46 Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծարէ Տէրը,
И рече Мариамь: величит душа Моя Господа,
47 եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծմովս,
и возрадовася дух Мой о Бозе Спасе Моем:
48 քանի որ նայեցաւ իր աղախինին նուաստութեան. արդարեւ ահա՛ ասկէ ետք՝ բոլոր սերունդները երանելի պիտի կոչեն զիս,
яко призре на смирение Рабы Своея: се бо, отныне ублажат Мя вси роди:
49 որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ ըրաւ ինծի: Անոր անունը սուրբ է,
яко сотвори Мне величие Сильный, и свято имя Его:
50 եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է՝ սերունդէ սերունդ:
и милость Его в роды родов боящымся Его:
51 Իր բազուկով զօրութիւն ցոյց տուաւ, ցրուեց ամբարտաւանները իրենց սիրտին երեւակայութեամբ:
сотвори державу мышцею Своею: расточи гордыя мыслию сердца их?
52 Զօրաւորները իջեցուց իրենց գահերէն, ու բարձրացուց նուաստները:
Низложи сильныя со престол, и вознесе смиренныя:
53 Անօթիները լիացուց բարիքներով, եւ պարապ ճամբեց հարուստները:
алчущыя исполни благ и богатящыяся отпусти тщы:
54 Օգնութեան հասաւ իր Իսրայէլ ծառային, յիշելով իր ողորմութիւնը
восприят Израиля отрока Своего, помянути милости,
55 ինչպէս ինք խոստացած էր մեր հայրերուն - Աբրահամի եւ անոր զարմին հանդէպ՝ յաւիտեան»: (aiōn g165)
якоже глагола ко отцем нашым, Аврааму и семени его до века. (aiōn g165)
56 Մարիամ անոր քով մնաց՝ գրեթէ երեք ամիս, ապա վերադարձաւ իր տունը:
Пребысть же Мариамь с нею яко три месяцы и возвратися в дом свой.
57 Եղիսաբէթի ծնանելու ժամանակը լրացաւ, ու որդի մը ծնաւ:
Елисавети же исполнися время родити ей, и роди сына.
58 Երբ լսեցին անոնք՝ որ կը բնակէին անոր շուրջը, նաեւ անոր ազգականները, թէ Տէրը մեծարած էր զայն իր ողորմութեամբ, անոր հետ ուրախացան:
И слышаша окрест живущии и ужики ея, яко возвеличил есть Господь милость Свою с нею: и радовахуся с нею.
59 Ութերորդ օրը եկան մանուկը թլփատելու, եւ Զաքարիա կը կոչէին զայն՝ իր հօր անունով:
И бысть во осмый день, приидоша обрезати отроча, и нарицаху е именем отца его, Захарию.
60 Իսկ անոր մայրը ըսաւ. «Ո՛չ, այլ՝ Յովհաննէս պիտի կոչուի»:
И отвещавши мати его рече: ни, но да наречется Иоанн.
61 Իրեն ըսին. «Քու ազգականներուդ մէջ չկայ մէկը, որ այս անունով կոչուի»:
И реша к ней, яко никтоже есть в родстве твоем, иже нарицается именем тем.
62 Նշան ըրին անոր հօր թէ ի՛նչ անունով կ՚ուզէ որ ան կոչուի:
И помаваху отцу его, еже како бы хотел нарещи е.
63 Ինք ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է անոր անունը»: Բոլորն ալ զարմացան:
И испрошь дщицу, написа, глаголя: Иоанн будет имя ему. И чудяхуся вси.
64 Անմի՛ջապէս բացուեցաւ իր բերանը, նաեւ՝ լեզուն, ու խօսեցաւ եւ օրհնեց Աստուած:
Отверзошася же уста его абие и язык его, и глаголаше благословя Бога.
65 Վախը համակեց բոլոր անոնց շուրջը բնակողները, եւ այս բոլոր բաները կը պատմուէին Հրէաստանի ամբողջ լեռնակողմը:
И бысть на всех страх живущих окрест их: и во всей стране Иудейстей поведаеми бяху вси глаголи сии.
66 Բոլոր լսողները անոնց մասին կը մտածէին՝՝ ու կ՚ըսէին. «Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ այս մանուկը»: Եւ Տէրոջ ձեռքը անոր հետ էր:
И положиша вси слышавшии в сердцы своем, глаголюще: что убо отроча сие будет? И рука Господня бе с ним.
67 Անոր հայրը՝ Զաքարիա, Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ.
И Захариа отец его исполнися Духа Свята, и пророчествова, глаголя:
68 «Օրհնեա՜լ ըլլայ Տէրը, Իսրայէլի Աստուածը, որ այցելեց իր ժողովուրդին եւ ազատագրեց զայն:
благословен Господь Бог Израилев, яко посети и сотвори избавление людем Своим:
69 Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն,
и воздвиже рог спасения нам, в дому Давида отрока Своего:
70 (ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերանով, որոնք դարերու սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին, ) (aiōn g165)
якоже глагола усты святых сущих от века пророк Его, (aiōn g165)
71 փրկութիւն տալու մեր թշնամիներէն ու բոլոր մեզ ատողներուն ձեռքէն,
спасение от враг наших и из руки всех ненавидящих нас:
72 իրագործելու մեր հայրերուն խոստացած ողորմութիւնը եւ յիշելու իր սուրբ ուխտը,
сотворити милость со отцы нашими и помянути завет святый Свой,
73 (այն երդումը որ մեր հօր՝ Աբրահամի ըրաւ, ) որպէսզի մեզի շնորհէ՝
клятву, еюже клятся ко Аврааму отцу нашему, дати нам,
74 մեր թշնամիներուն ձեռքէն ազատելով՝ առանց վախի պաշտել զինք,
без страха, из руки враг наших избавльшымся,
75 սրբութեամբ եւ արդարութեամբ ընթանալով իր առջեւ՝ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ:
служити Ему преподобием и правдою пред Ним вся дни живота нашего.
76 Իսկ դո՛ւն, մանո՛ւկ, Ամենաբարձրին մարգարէն պիտի կոչուիս, որովհետեւ “պիտի երթաս Տէրոջ առջեւէն՝ անոր ճամբաները պատրաստելու,
И ты, отроча, пророк Вышняго наречешися: предидеши бо пред лицем Господним, уготовати пути Его,
77 անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը՝ իրենց մեղքերուն ներումով”,
дати разум спасения людем Его, во оставление грех их,
78 մեր Աստուծոյն գթառատ ողորմութեամբ, որով Ծագող արեւը բարձրէն այցելեց մեզի՝
милосердия ради милости Бога нашего, в нихже посетил есть нас Восток свыше,
79 “փայլելու խաւարի եւ մահուան շուքի մէջ բնակողներուն վրայ”, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան»:
просветити во тме и сени смертней седящыя, направити ноги нашя на путь мирен.
80 Մանուկը կը մեծնար ու կը զօրանար հոգիով, եւ անապատներուն մէջ էր՝ մինչեւ այն օրը, երբ դարձեալ ցոյց տուաւ ինքզինք Իսրայէլի:
Отроча же растяше и крепляшеся духом: и бе в пустынех до дне явления своего ко Израилю.

< ՂՈԻԿԱՍ 1 >