< ՂՈԻԿԱՍ 8 >

1 Անկէ ետք, ինք կը քարոզէր՝ քաղաքէ քաղաք ու գիւղէ գիւղ շրջելով, եւ կ՚աւետէր Աստուծոյ թագաւորութիւնը: Տասներկուքը իրեն հետ էին,
ויהי אחרי כן ויעבר מעיר אל עיר ומכפר אל כפר קורא ומבשר את מלכות האלהים ושנים העשר אתו׃
2 նաեւ քանի մը կիներ՝ որոնք չար ոգիներէ ու հիւանդութիւններէ բուժուած էին.- Մարիամ՝ որ կը կոչուէր Մագդաղենացի եւ որմէ եօթը դեւ ելեր էր,
ונשים אשר נרפאו מרוחות רעות ומחליים מרים הנקראה מגדלית אשר גרשו ממנה שבעה שדים׃
3 Յովհաննա, Հերովդէսի տան վերակացուին՝ Քուզայի կինը, Շուշան ու շատ ուրիշներ, որոնք կը սպասարկէին անոր իրենց ինչքով:
ויוחנה אשת כוזא סוכן הורדוס ושושנה ואחרות רבות אשר שרתהו מנכסיהן׃
4 Երբ մեծ բազմութիւն հաւաքուեցաւ եւ ամէն քաղաքէ իրեն եկան, առակ մը ըսաւ անոնց.
ויהי בהתאסף המון עם רב אשר יצאו אליו מעיר ועיר וידבר במשל׃
5 «Սերմնացան մը գնաց իր հունտը ցանելու: Մինչ կը ցանէր, քանի մը հունտեր ինկան ճամբային եզերքը եւ կոխկռտուեցան, ու երկինքի թռչունները լափեցին զանոնք:
הזורע יצא לזרע את זרעו ובזרעו נפל מן הזרע על יד הדרך וירמס ועוף השמים אכלו׃
6 Ուրիշներ ինկան ժայռի վրայ, եւ հազիւ բուսած՝ չորցան, քանի բուսահող չկար:
ויש אשר נפל על הסלע ויצמח וייבש כי לא היתה לו לחה׃
7 Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ, ու փուշերը բուսնելով անոնց հետ՝ խեղդեցին զանոնք:
ויש אשר נפל בתוך הקצים ויצמחו הקצים עמו וימעכהו׃
8 Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, ու բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուին»: Երբ ըսաւ այս բաները՝ գոչեց. «Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
ויש אשר נפל על האדמה הטובה ויצמח ויעש פרי מאה שערים כזאת דבר ויזעק מי אשר אזנים לו לשמע ישמע׃
9 Իր աշակերտները հարցուցին իրեն. «Ի՞նչ է իմաստը այս առակին»:
וישאלהו תלמידיו לאמר מה המשל הזה׃
10 Ան ալ ըսաւ. «Ձեզի՛ տրուած է հասկնալ Աստուծոյ թագաւորութեան խորհուրդները, բայց ուրիշներուն՝ առակներով կը խօսիմ. որպէսզի նայելով՝ չտեսնեն, ու լսելով՝ չհասկնան»:
ויאמר לכם נתן לדעת את סודות מלכות האלהים ולאחרים במשלים למען בראתם לא יראו ובשמעם לא יבינו׃
11 «Ուրեմն սա՛ է առակին իմաստը. հունտը՝ Աստուծոյ խօսքն է:
וזה הוא המשל הזרע דבר אלהים הוא׃
12 Ճամբային եզերքը եղողները անոնք են՝ որ կը լսեն. յետոյ Չարախօսը կու գայ եւ կը վերցնէ անոնց սիրտէն խօսքը, որպէսզի չհաւատան ու չփրկուին:
ואשר על יד הדרך הם השמעים ואחר כן בא השטן ונשא את הדבר מלבם פן יאמינו ונושעו׃
13 Ժայռի վրայինները անոնք են, որ երբ լսեն՝ ուրախութեամբ կ՚ընդունին խօսքը: Բայց արմատ չունին. ատեն մը կը հաւատան, եւ փորձութեան ժամանակ կը հեռանան:
ואשר על הסלע הם המקבלים בשמחה את הדבר בשמעם ושרש אין להם רק לשעה מאמינים ובעת הנסיון יסגו אחור׃
14 Փուշերու մէջ ինկածները անոնք են, որ լսելէ ետք՝ կ՚երթան, բայց կը խեղդուին այս կեանքին հոգերով, հարստութեամբ ու հաճոյքներով, եւ պտուղ չեն հասունցներ:
ואשר נפל בין הקצים הם השמעים והוליכם להם וימכו בדאגות ובעשר ובתאות החיים ופרי לא ישוו למו׃
15 Իսկ լաւ հողի մէջ ցանուածները անոնք են, որ խօսքը լսելով՝ պարկեշտ ու բարի սիրտի մը մէջ կը պահեն զայն, եւ համբերութեամբ պտուղ կ՚արտադրեն»:
ואשר באדמה הטובה הם השמרים בלב טוב וטהור את הדבר אשר שמעו ועשים פרי בתוחלת׃
16 «Ո՛չ մէկը՝ ճրագ մը վառելէ ետք՝ կը ծածկէ զայն անօթով մը, կամ կը դնէ մահիճի մը ներքեւ. հապա կը դնէ աշտանակի՛ մը վրայ, որպէսզի ներս մտնողները տեսնեն լոյսը:
ואין איש מדליק נר אשר יכסה אותו בכלי או ישימהו תחת המטה כי אם על המנורה יעלהו למען יראו כל באי הבית את האור׃
17 Որովհետեւ չկայ գաղտնիք մը՝ որ բացայայտ պիտի չըլլայ, ո՛չ ալ պահուած բան մը՝ որ պիտի չգիտցուի ու երեւան չելլէ:
כי אין דבר נעלם אשר לא יגלה ואין גנוז אשר לא יודע ובא לאור׃
18 Ուրեմն զգուշացէ՛ք թէ ի՛նչպէս կը լսէք. որովհետեւ ո՛վ որ ունի՝ պիտի տրուի անոր, իսկ ո՛վ որ չունի՝ անկէ պիտի առնուի նոյնիսկ ինչ որ ինք կը կարծէ թէ ունի»:
לכן ראו איך תשמעון כי כל אשר יש לו נתון ינתן לו וכל אשר אין לו גם את אשר הוא חשב להיות לו יקח ממנו׃
19 Անոր մայրն ու եղբայրները եկան իրեն, բայց բազմութենէն չէին կրնար մօտենալ իրեն:
ויבאו אליו אמו ואחיו ולא יכלו לגשת אליו מפני העם׃
20 Անոր լուր տուին՝ ըսելով. «Քու մայրդ ու եղբայրներդ դուրսը կայնած են եւ կ՚ուզեն տեսնել քեզ»:
ויגד לו לאמר אמך ואחיך עמדים בחוץ והם חפצים לראותך׃
21 Ան ալ պատասխանեց անոնց. «Իմ մայրս ու եղբայրներս անո՛նք են, որ կը լսեն Աստուծոյ խօսքը եւ կը գործադրեն զայն»:
ויען ויאמר אליהם אמי ואחי הם השמעים ועשים את דבר האלהים׃
22 Օր մը՝ ինք նաւ մտաւ իր աշակերտներուն հետ, եւ ըսաւ անոնց. «Ծովակին միւս եզերքը անցնինք»: Մեկնեցան.
ויהי היום וירד אל אניה הוא ותלמידיו ויאמר אליהם נעברה אל עבר הים וישוטו הימה׃
23 բայց մինչ կը նաւարկէին՝ ինք քնացաւ: Հովի փոթորիկ մը իջաւ ծովակին վրայ. նաւը կը լեցուէր ջուրով, եւ իրենք վտանգի մէջ էին:
ויהי בלכתם באניה וישכב ויישן ורוח סערה ירדה על הים וישטפו עליהם המים ויהיו בסכנה׃
24 Մօտեցան, արթնցուցին զինք ու ըսին. «Վարդապե՛տ, վարդապե՛տ, կը կորսուինք»: Ան ալ ոտքի ելաւ, սաստեց հովն ու ալիքները. եւ անոնք հանդարտեցան ու խաղաղութիւն եղաւ:
ויגשו ויעירו אותו לאמר מורה מורה אבדנו ויעור ויגער ברוח ובמשברי ים וישתקו ותהי דממה׃
25 Ըսաւ անոնց. «Ո՞ւր է ձեր հաւատքը»: Անոնք՝ վախով համակուած՝ զարմացան, եւ կ՚ըսէին իրարու. «Արդեօք ո՞վ է ասիկա, որ կը հրամայէ նոյնիսկ հովերուն ու ջուրին, եւ կը հնազանդին իրեն»:
ויאמר אליהם איה אמונתכם וייראו ויתמהו ויאמרו איש אל רעהו מי אפוא הוא המצוה גם את הרוחות ואת המים וישמעו לו׃
26 Նաւարկելով իջան Գադարացիներուն երկիրը, որ Գալիլեայի դիմացն է:
ויעברו ויבאו אל ארץ הגדריים אשר ממול הגליל׃
27 Երբ ինք ցամաք ելաւ, քաղաքէն մարդ մը հանդիպեցաւ իրեն: Ան դեւեր ունէր ներսը՝ երկար ժամանակէ ի վեր. հանդերձ չէր հագներ, ո՛չ ալ տան մէջ կը բնակէր, հապա՝ գերեզմաններու մէջ:
ויצא אל היבשה ויפגשהו איש מן העיר אשר שדים בו מימים רבים ובגד לא לבש ובבית לא ישב כי אם בקברים׃
28 Տեսնելով Յիսուսը՝ աղաղակեց, ինկաւ անոր առջեւ եւ ըսաւ բարձրաձայն. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. կ՚աղերսե՛մ քեզի, մի՛ տանջեր զիս»:
וירא את ישוע ויפל לפניו ויקרא בקול גדול מה לי ולך ישוע בן אל עליון מבקש אני ממך אשר לא תענני׃
29 (Որովհետեւ հրամայեց անմաքուր ոգիին՝ որ ելլէ այդ մարդէն. արդարեւ երկար ատեն էր որ գրաւած էր զայն, եւ ան կապուած կը պահուէր՝ շղթաներով ու ոտնակապերով, բայց կը կոտրտէր կապերը եւ դեւէն կը քշուէր անապատը: )
כי צוה את הרוח הטמא לצאת מן האיש כי ימים רבים חטף אתו ונאסר בזיקים ונשמר בכבלים והיה בנתקו את המוסרות ונדחף ביד השד אל המדברות׃
30 Յիսուս հարցուց անոր. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ ըսաւ. «Լեգէոն». որովհետեւ շատ դեւեր մտած էին անոր մէջ:
וישאל אתו ישוע לאמר מה שמך ויאמר לגיון שמי כי שדים רבים נכנסו בו׃
31 Անոնք կ՚աղաչէին իրեն, որ չհրամայէ իրենց՝ անդունդը երթալ: (Abyssos g12)
ויתחנן לו לבלתי צות אתם לרדת אל התהום׃ (Abyssos g12)
32 Հոն խոզերու մեծ երամակ մը կար, որ լեռը կ՛արածէր: Աղաչեցին անոր՝ որ արտօնէ իրենց անոնց մէջ մտնել. եւ արտօնեց իրենց:
ויהי שם עדר חזירים רבים על המרעה בהר ויתחננו לו כי יניח להם לבוא אל תוכם וינח להם׃
33 Ուստի դեւերը՝ դուրս ելլելով մարդէն՝ մտան խոզերուն մէջ. ու երամակը գահավէժ տեղէն ծովակը վազեց եւ խեղդուեցաւ:
ויצאו השדים מן האדם ההוא ויבאו בחזירים וישתער העדר מן המורד אל הים ויטבע׃
34 Խոզարածները տեսնելով պատահածը՝ փախան, ու պատմեցին քաղաքը եւ արտերը:
וינוסו הרעים כראותם את אשר נעשה ויגידו הדבר בעיר ובכפרים׃
35 Մարդիկ դուրս ելան՝ պատահածը տեսնելու: Եկան Յիսուսի քով, ու գտան այն մարդը՝ որմէ դեւերը ելած էին, նստած Յիսուսի ոտքերուն քով, հագուած եւ սթափած. ու վախցան:
ויצאו לראת את אשר נעשה ויבאו אל ישוע וימצאו שם את האדם אשר יצאו ממנו השדים ישב לרגלי ישוע מלבש וטוב שכל וייראו׃
36 Անոնք որ տեսեր էին պատահածը, պատմեցին անոնց թէ ի՛նչ կերպով դիւահարը բուժուեցաւ:
ויספרו להם הראים איך נרפא אחוז השדים׃
37 Գադարացիներուն շրջակայքը եղող ամբողջ բազմութիւնը կը թախանձէր անոր՝ որ երթայ իրենցմէ, որովհետեւ մեծ վախով համակուած էին: Ան ալ նաւ մտնելով վերադարձաւ:
ויבקשו ממנו כל המון חבל הגדריים ללכת מאתם כי אימה גדולה נפלה עליהם וירד אל האניה וישב׃
38 Մարդը՝ որմէ դեւերը ելած էին, կ՚աղերսէր անոր որ ընկերանայ իրեն: Բայց Յիսուս արձակեց զայն եւ ըսաւ.
ויבקש ממנו האיש אשר יצאו ממנו השדים לשבת אתו וישלח אתו ישוע באמרו׃
39 «Վերադարձի՛ր տունդ, ու պատմէ՛ ամէն ինչ որ Աստուած ըրաւ քեզի»: Ան ալ գնաց, եւ ամբողջ քաղաքին մէջ հրապարակեց ամէն ինչ որ Յիսուս ըրաւ իրեն:
שוב לביתך וספר הגדלות אשר עשה לך האלהים וילך לו וישמע בכל העיר את הגדלות אשר עשה לו ישוע׃
40 Երբ Յիսուս վերադարձաւ, բազմութիւնը ընդունեց զինք, որովհետեւ բոլորը կը սպասէին իրեն:
ויהי בשוב ישוע ויקבל אתו העם כי כלם היו מחכים לו׃
41 Եւ ահա՛ Յայրոս անունով մարդ մը եկաւ, որ ժողովարանի պետ էր: Յիսուսի ոտքը իյնալով՝ կ՚աղաչէր անոր որ իր տունը մտնէ,
והנה בא איש ושמו יאיר והוא ראש בית הכנסת ויפל לרגלי ישוע ויתחנן לו לבוא אתו אל ביתו׃
42 որովհետեւ ունէր մէկ հատիկ աղջիկ մը, գրեթէ տասներկու տարեկան, որ մահամերձ էր: Երբ Յիսուս կ՚երթար, բազմութիւնը կը սեղմէր զինք:
כי בת יחידה כשתים עשרה שנה היתה לו והיא נוטה למות ויהי בלכתו שמה וידחקהו המון העם׃
43 Կին մը, որ արիւնահոսութիւն ունէր տասներկու տարիէ ի վեր, եւ իր ամբողջ ունեցածը ծախսած էր բժիշկներուն, բայց ո՛չ մէկէն կրցած էր բուժուիլ,
ואשה זבת דם שתים עשרה שנה אשר הוציאה כל קנינה לרפאים ואין איש יכל לרפאתה׃
44 ետեւէն մօտենալով՝ անոր հանդերձին քղանցքին դպաւ, եւ իր արիւնահոսութիւնը անմի՛ջապէս դադրեցաւ:
היא קרבה מאחריו ותגע בציצת בגדו וזוב דמה עמד פתאם׃
45 Ու Յիսուս ըսաւ. «Ո՞վ էր ան՝ որ դպաւ ինծի»: Երբ բոլորը կ՚ուրանային, Պետրոս եւ իրեն հետ եղողները ըսին. «Վարդապե՛տ, բազմութիւնը քեզ կը սեղմէ ու կը ճնշէ, եւ կ՚ըսես. “Ո՞վ դպաւ ինծի”»:
ויאמר ישוע מי זה נגע בי וכלם כחשו ויאמר פטרוס והעמדים אצלו מורה המון העם דחקים ולחצים אתך ואתה תאמר מי נגע בי׃
46 Յիսուս ըսաւ. «Մէ՛կը դպաւ ինծի, որովհետեւ գիտակցեցայ թէ զօրութիւն մը դուրս ելաւ ինձմէ»:
ויאמר ישוע נגע בי אדם כי ידעתי אשר יצאה ממני גבורה׃
47 Երբ կինը տեսաւ թէ ըրածը անկէ թաքուն չմնաց, դողալով եկաւ, անոր առջեւ ինկաւ, եւ ամբողջ ժողովուրդին առջեւ յայտարարեց անոր թէ ի՛նչ պատճառով դպեր էր անոր, եւ թէ ի՛նչպէս անմի՛ջապէս բժշկուեցաւ:
ותרא האשה כי לא נסתרה ממנו ותחרד לקראתו ותפל לפניו ותגד באזני כל העם על מה נגעה בו ואיך נרפאה פתאם׃
48 Յիսուս ըսաւ անոր. «Քաջալերուէ՛, աղջի՛կ, հաւատքդ բժշկեց քեզ. գնա՛ խաղաղութեամբ»:
ויאמר אליה חזקי בתי אמונתך הושיעה לך לכי לשלום׃
49 Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովարանի պետին տունէն մէկը եկաւ եւ ըսաւ. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ մի՛ անհանգստացներ վարդապետը»:
עודנו מדבר ואיש בא מבית ראש הכנסת ויאמר מתה בתך אל תטריח את המורה׃
50 Բայց երբ Յիսուս լսեց ասիկա՝ ըսաւ անոր. «Մի՛ վախնար, միա՛յն հաւատա, ու պիտի ապրի»:
וישמע ישוע ויען ויאמר לו אל תירא אך האמן והיא תושע׃
51 Երբ տունը մտաւ, ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ մտնէ, բայց միայն՝ Պետրոսի, Յակոբոսի ու Յովհաննէսի, եւ աղջիկին հօր ու մօր:
ויבא הביתה ולא הניח לאיש לבוא אתו בלתי אם לפטרוס וליעקב וליוחנן ולאבי הילדה ולאמה׃
52 Բոլորն ալ կու լային եւ կը հեծեծէին անոր վրայ. բայց ինք ըսաւ. «Մի՛ լաք. ան մեռած չէ, հապա կը քնանայ»:
וכלם בכים וספדים לה ויאמר אל תבכו כי לא מתה אך ישנה היא׃
53 Անոնք ալ զինք ծաղրեցին, քանի գիտէին թէ մեռաւ:
וישחקו עליו באשר ידעו כי מתה׃
54 Իսկ ինք բոլորն ալ դուրս հանելով՝ բռնեց անոր ձեռքէն, ու գոչեց՝ ըսելով. «Աղջի՛կ, ոտքի՛ ելիր»:
והוא אחז בידה ויקרא לאמר הילדה קומי׃
55 Անոր հոգին վերադարձաւ, եւ ան անմի՛ջապէս կանգնեցաւ: Յիսուս հրամայեց՝ որ անոր ուտելիք տան:
ותשב רוחה ותקם פתאם ויצו לתת לה לאכול׃
56 Անոր ծնողները զմայլած մնացին, եւ ինք պատուիրեց անոնց՝ որ պատահածը ո՛չ մէկուն ըսեն:
וישתוממו אביה ואמה והוא צוה אתם לבלתי הגיד לאיש את אשר נעשה׃

< ՂՈԻԿԱՍ 8 >