< ՂՈԻԿԱՍ 7 >

1 Երբ լմնցուց իր բոլոր խօսքերը ժողովուրդին ականջներուն ըսելը՝ մտաւ Կափառնայում:
ויהי אחרי כלותו לדבר את כל דבריו באזני העם ויבא אל כפר נחום׃
2 Հարիւրապետի մը ծառան, որ սիրելի էր իրեն, ծանրօրէն հիւանդացած ըլլալով՝ վախճանելու մօտ էր:
ועבד לאחד משרי המאות חלה למות והוא יקר לו מאד׃
3 Երբ լսեց Յիսուսի մասին, Հրեաներէն քանի մը երէցներ ղրկելով՝ թախանձեց անոր, որ գայ եւ ապրեցնէ իր ստրուկը:
וישמע את שמע ישוע וישלח אליו מזקני היהודים וישאל מאתו לבוא ולהושיע את עבדו׃
4 Անոնք ալ եկան Յիսուսի, փութաջանութեամբ կ՚աղաչէին անոր ու կ՚ըսէին. «Ան՝ որուն պիտի ընես այս շնորհքը՝ արժանի է,
ויבאו אל ישוע ויתחננו לו מאד ויאמרו ראוי הוא אשר תעשה בקשתו׃
5 որովհետեւ կը սիրէ մեր ազգը, եւ ի՛նք կառուցանեց ժողովարանը մեզի համար»:
כי אהב עמנו הוא והוא בנה לנו את בית הכנסת׃
6 Յիսուս գնաց անոնց հետ, ու երբ տունէն շատ հեռու չէր, հարիւրապետը քանի մը բարեկամներ ղրկեց եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, մի՛ անհանգստանար, որովհետեւ ես արժանի չեմ որ դուն մտնես իմ յարկիս տակ.
וילך אתם ישוע ויהי כאשר קרב אל הבית וישלח אליו שר המאה על ידי רעיו לאמר לו בי אדני אל נא תטריח את עצמך כי אינני כדי שתבוא בצל קורתי׃
7 ուստի ես ալ արժանի չնկատեցի զիս՝ գալու քեզի. հապա ըսէ՛ խօսք մը՝՝, ու ծառաս պիտի բժշկուի:
ובעבור זאת גם את עצמי לא חשבתי ראוי לבוא אליך אך דבר נא דבר וירפא נערי׃
8 Որովհետեւ ես ալ իշխանութեան տակ դրուած մարդ մըն եմ, եւ զինուորներ ունիմ իմ հրամանիս տակ: Ասոր կ՚ըսեմ. “Գնա՛”, ու կ՚երթայ. եւ միւսին. “Եկո՛ւր”, ու կու գայ. եւ ստրուկիս. “Ըրէ՛ այս բանը”, ու կ՚ընէ»:
כי גם אנכי איש נתון תחת השלטון יש תחת ידי אנשי צבא ואמרתי לזה לך והלך ולזה בוא ובא ולעבדי עשה זאת ועשה׃
9 Յիսուս լսելով ասիկա՝ զարմացաւ անոր վրայ, եւ դառնալով իրեն հետեւող բազմութեան՝ ըսաւ. «Ձեզի կը յայտարարեմ թէ Իսրայէլի մէջ անգամ ես չգտայ ա՛յսչափ մեծ հաւատք»:
וישמע ישוע את דבריו ויתמה עליו ויפן ויאמר אל ההמון ההלך אחריו אמר אני לכם גם בישראל לא מצאתי אמונה גדולה כזאת׃
10 Պատգամաւորները տուն վերադարձան, եւ առողջացած գտան հիւանդ ծառան:
וישובו השלוחים אל הבית וימצאו את העבד החלה והוא נרפא׃
11 Հետեւեալ օրը կ՚երթար քաղաք մը՝ որուն անունը Նային էր: Անոր հետ կ՚երթային իր աշակերտներէն շատերը, նաեւ մեծ բազմութիւն մը:
ויהי ממחרת וילך אל עיר ושמה נעים ורבים מתלמידיו הלכים אתו והמון עם רב׃
12 Երբ մօտեցաւ քաղաքին դրան, ահա՛ մեռել մը դուրս կը հանէին, իր մօր մէկ հատիկ որդին: Ան այրի էր, ու քաղաքէն մեծ բազմութիւն մը անոր հետ էր:
הוא קרב אל שער העיר והנה מוציאים מת בן יחיד לאמו והיא אלמנה ועמה רבים מעם העיר׃
13 Տէրը տեսնելով զայն՝ գթաց անոր վրայ եւ ըսաւ անոր. «Մի՛ լար»:
וכראות אתה האדון נכמרו רחמיו עליה ויאמר לה אל תבכי׃
14 Ու մօտենալով՝ դպաւ դագաղին. կրողները կանգ առին, եւ ըսաւ. «Երիտասա՛րդ, քեզի՛ կ՚ըսեմ. “Ոտքի՛ ելիր”»:
ויגש ויגע בארון והנשאים עמדו ויאמר עלם אמר אני אליך קומה׃
15 Մեռելն ալ ելաւ, նստաւ, եւ սկսաւ խօսիլ. Յիսուս տուաւ զայն իր մօր:
ויתעודד המת ויחל לדבר ויתנהו לאמו׃
16 Վախը համակեց բոլորը, ու Աստուած կը փառաբանէին՝ ըսելով. «Մեծ մարգարէ մը ելած է մեր մէջ, եւ Աստուած այցելած է իր ժողովուրդին»:
ותאחז כלם רעדה וישבחו את האלהים ויאמרו כי נביא גדול קם בקרבנו וכי פקד האלהים את עמו׃
17 Անոր մասին այս տարաձայնութիւնը տարածուեցաւ ամբողջ Հրէաստանի մէջ, ու ամբողջ շրջակայքը:
ויצא הדבר הזה בכל יהודה ובכל הככר׃
18 Յովհաննէսի աշակերտները պատմեցին իրեն այս բոլոր բաներուն մասին:
ותלמידי יוחנן הגידו לו את כל אלה׃
19 Յովհաննէս ալ իր աշակերտներէն երկուքը կանչեց իրեն ու ղրկեց Յիսուսի՝ ըսելով. «Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
ויקרא אליו יוחנן שנים מתלמידיו וישלחם אל ישוע לאמר לו האתה הוא הבא אם נחכה לאחר׃
20 Երբ այդ մարդիկը եկան անոր քով՝ ըսին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ղրկեց քեզի՝ ըսելով. “Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք”»:
ויבאו אליו האנשים ויאמרו יוחנן המטביל שלחנו אליך לאמר האתה הוא הבא אם נחכה לאחר׃
21 Նոյն ժամուն շատեր բժշկեց իրենց ախտերէն, տանջանքներէն եւ չար ոգիներէն, ու շատ կոյրերու տեսութիւն շնորհեց:
בעת ההיא רפא רבים מחליים ומנגעים ומרוחות רעות ולעורים רבים נתן ראות עינים׃
22 Ապա Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք, պատմեցէ՛ք Յովհաննէսի ինչ որ տեսաք եւ լսեցիք, թէ կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, աղքատներուն կ՚աւետարանուի:
ויען ישוע ויאמר להם לכו והגידו ליוחנן את אשר ראיתם ואשר שמעתם כי עורים ראים ופסחים מתהלכים ומצרעים מטהרים וחרשים שומעים ומתים קמים ועניים מתבשרים׃
23 Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
ואשרי אשר לא יכשל בי׃
24 Երբ Յովհաննէսի պատգամաւորները գացին, Յիսուս սկսաւ բազմութիւններուն խօսիլ Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
ויהי כאשר הלכו להם שלוחי יוחנן ויחל לדבר אל המון העם על אדות יוחנן ויאמר מה זה יצאתם המדברה לראות הקנה אשר ינוע ברוח׃
25 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը: Ահա՛ անոնք՝ որ փառաւոր պատմուճաններով ու փափկութեան մէջ են, թագաւորական պալատնե՛րն են:
ואם לא מה זה יצאתם לראות האיש לבוש בגדי עדנים הנה המלבשים בגדי תפארת והמענגים בחצרות המלכים המה׃
26 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, աւելի՛ քան մարգարէ մը:
ועתה מה זה יצאתם לראות אם לראות איש נביא הן אני אמר לכם כי אף גדול הוא מנביא׃
27 Որովհետեւ ասիկա՛ է ան՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
זה הוא אשר כתוב עליו הנני שלח מלאכי לפניך ופנה דרכך לפניך׃
28 Արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծ մարգարէ չկայ”. սակայն Աստուծոյ թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է»:
כי אמר אני לכם אין איש בילודי אשה גדול מיוחנן המטביל אך הקטן במלכות האלהים גדול הוא ממנו׃
29 Երբ ամբողջ ժողովուրդն ու մաքսաւորները լսեցին, արդարացուցին Աստուած՝ որ Յովհաննէսի մկրտութեամբ մկրտուեցան:
וכל העם והמכסים כשמעם הצדיקו את האלהים ויטבלו בטבילת יוחנן׃
30 Բայց Փարիսեցիներն ու օրինականները անարգեցին Աստուծոյ ծրագիրը իրենց հանդէպ՝ անկէ չմկրտուելով:
אך הפרושים ובעלי התורה נאצו את עצת האלהים על נפשם ולא נטבלו על ידו׃
31 «Ուրեմն որո՞ւ նմանցնեմ այս սերունդին մարդիկը, եւ որո՞ւ կը նմանին:
ויאמר האדון עתה אל מי אדמה את אנשי הדור הזה ואל מי הם דמים׃
32 Կը նմանին մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրարու եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չլացիք”:
דמים הם לילדים הישבים בשוק וקראים זה אל זה ואמרים חללנו לכם בחלילים ולא רקדתם קוננו לכם קינה ולא בכיתם׃
33 Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչը եկաւ, ո՛չ հաց կ՚ուտէր եւ ո՛չ գինի կը խմէր, ու կ՚ըսէիք. “Դեւ կայ անոր մէջ”:
כי בא יוחנן המטביל לחם לא אכל ויין לא שתה ואמרתם שד בו׃
34 Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսէք. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”:
ובא בן האדם והוא אכל ושתה ואמרתם הנה זולל וסבא ורע למוכסים ולחטאים׃
35 Եւ իմաստութիւնը արդարացաւ իր բոլոր զաւակներով»:
ותצדק החכמה על ידי כל בניה׃
36 Փարիսեցիներէն մէկը կը թախանձէր՝ որ ան իրեն հետ հաց ուտէ: Ան ալ մտաւ Փարիսեցիին տունը ու սեղան նստաւ:
ויבקש ממנו אחד מן הפרושים לאכל אתו לחם ויבא אל בית הפרוש ויסב׃
37 Քաղաքին մէջ մեղաւոր կին մը կար. երբ գիտցաւ թէ ան սեղան նստած է Փարիսեցիին տունը, անուշահոտ օծանելիքի ալապաստրէ շիշ մը բերաւ,
והנה אשה אחת בעיר והיא חטאת שמעה כי הוא מסב בית הפרוש ותבא פך שמן המור׃
38 լալով կեցաւ անոր ոտքերուն քով՝ ետեւի կողմը, եւ սկսաւ արցունքով թրջել անոր ոտքերը: Իր գլուխին մազերով կը սրբէր ու կը համբուրէր անոր ոտքերը, եւ օծանելիքով կ՚օծէր:
ותעמד לרגליו מאחריו ותבך ותחל להרטיב את רגליו בדמעות ותנגב אתן בשערות ראשה ותשק את רגליו ותמשח אתן בשמן׃
39 Երբ զինք հրաւիրող Փարիսեցին տեսաւ, ըսաւ ինքնիրեն. «Եթէ ասիկա մարգարէ ըլլար, պիտի գիտնար թէ ո՛վ եւ ինչպիսի՛ կին է իրեն դպչողը, որովհետեւ մեղաւոր է»:
וירא הפרוש הקרא אתו ויאמר בלבו אלו היה זה נביא כי עתה ידע ידע מי היא זאת ואי זו היא הנגעת בו כי אשה חטאת היא׃
40 Յիսուս պատասխանեց անոր. «Սիմո՛ն, բա՛ն մը ունիմ քեզի ըսելու»: Ան ալ ըսաւ. «Ըսէ՛, վարդապե՛տ»:
ויען ישוע ויאמר אליו שמעון דבר לי אליך ויאמר רבי דבר׃
41 Յիսուս ըսաւ. «Փոխատու մը ունէր երկու պարտապան. մէկը հինգ հարիւր դահեկան կը պարտէր, ու միւսը՝ յիսուն:
שני חיבים היו לנשה אחד האחד חיב לו דינרים חמש מאות והשני דינרים חמשים׃
42 Երկուքի՛ն ալ շնորհեց պարտքը, քանի կարողութիւն չունէին վճարելու: Հիմա ըսէ՛, անոնցմէ ո՞վ աւելի պիտի սիրէ զայն»:
ויהי באשר לא השיגה ידם לשלם וישמט את שניהם ועתה אמר נא מי משניהם ירבה לאהבה אתו׃
43 Սիմոն պատասխանեց. «Կ՚ենթադրեմ թէ ա՛ն՝ որուն շատ շնորհեց»: Ան ալ ըսաւ անոր. «Շիտա՛կ դատեցիր»:
ויען שמעון ויאמר אחשב כי האיש ההוא אשר הרבה להשמיט לו ויאמר אליו כן שפטת׃
44 Ու դառնալով դէպի այդ կինը՝ ըսաւ Սիմոնի. «Կը տեսնե՞ս այս կինը: Ես տունդ մտայ, եւ դուն ջուր չտուիր ոտքերուս. բայց ասիկա իր արցունքով թրջեց ոտքերս, եւ իր մազերով սրբեց:
ויפן אל האשה ויאמר אל שמעון הראית את האשה הזאת הנה באתי אל ביתך ומים על רגלי לא נתת והיא הרטיבה את רגלי בדמעות ותנגב בשערותיה׃
45 Դուն ինծի համբո՛յր մը չտուիր, բայց ասիկա հոս մտնելէս ի վեր՝ չդադրեցաւ ոտքերս համբուրելէ:
נשיקה לא נשקתני והיא מאז באתי לא חדלה מנשק את רגלי׃
46 Դուն գլուխս չօծեցիր անուշահոտ իւղով, բայց ասիկա ոտքե՛րս օծեց անուշահոտ օծանելիքով:
בשמן לא משחת את ראשי והיא בשמן המור משחה את רגלי׃
47 Ուստի կը յայտարարեմ քեզի. “Ասոր բազմաթիւ մեղքերը ներուած են, որովհետեւ շատ սիրեց. բայց ա՛ն՝ որուն քիչ կը ներուի, անիկա քիչ կը սիրէ”.
לכן אני אמר אליך נסלחו לה חטאתיה הרבות כי הרבה אהבה ואשר נסלח לו מעט הוא אהב מעט׃
48 Եւ ըսաւ անոր. «Քու մեղքերդ ներուած են»:
ויאמר אליה נסלחו לך חטאתיך׃
49 Իրեն հետ սեղան նստողները սկսան ըսել իրենց մէջ. «Ո՞վ է ասիկա՝ որ մեղքերն ալ կը ներէ»:
ויחלו המסבים עמו לאמר בלבם מי הוא זה אשר גם יסלח חטאים׃
50 Իսկ ինք ըսաւ կնոջ. «Հաւատքդ փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:
ויאמר אל האשה אמונתך הושיעה לך לכי לשלום׃

< ՂՈԻԿԱՍ 7 >