< ՂՈԻԿԱՍ 6 >

1 Առաջին ամսուան երկրորդ Շաբաթ օրը՝ ինք կ՚անցնէր արտերու մէջէն, եւ իր աշակերտները ցորենի հասկեր փրցնելով՝ իրենց ձեռքերուն մէջ կը շփէին ու կ՚ուտէին:
באחת השבתות, כשעברו ישוע ותלמידיו בשדה, קטפו התלמידים שיבולים, הפרידו את המוץ ואכלו את הגרעינים.
2 Փարիսեցիներէն ոմանք ըսին անոնց. «Ինչո՞ւ կ՚ընէք ինչ որ արտօնուած չէ ընել Շաբաթ օրերը»:
הדבר לא מצא־חן בעיני כמה פרושים אשר באו לישוע, ואלה קראו:”מדוע תלמידיך קוטפים שיבולים בשבת? הלא הם מחללים את השבת!“
3 Յիսուս պատասխանեց անոնց. «Չէ՞ք կարդացեր Դաւիթի ըրածը, երբ ինք եւ իրեն հետ եղողները անօթեցան.
השיב להם ישוע:”האם מעולם לא קראתם מה עשה דוד המלך כשהוא ואנשיו היו רעבים?
4 ի՛նչպէս մտաւ Աստուծոյ տունը, առաւ առաջադրութեան հացերը ու կերաւ, նաեւ տուաւ իրեն հետ եղողներուն. ո՛չ մէկուն արտօնուած էր ուտել զանոնք՝ բացի քահանաներէն»:
דוד נכנס לאוהל מועד, לקח את לחם הפנים – שעל־פי התורה היה מיועד לכוהנים בלבד – ואכל אותו עם אנשיו.“
5 Եւ ըսաւ անոնց. «Մարդու Որդին տէրն է նաեւ Շաբաթին»:
ישוע עוד הוסיף:”בן האדם הוא אדון השבת.“
6 Ուրիշ Շաբաթ օր մըն ալ մտաւ ժողովարանը եւ կը սորվեցնէր: Հոն մարդ մը կար՝ որուն աջ ձեռքը չորցած էր:
בשבת אחרת, כשלימד ישוע בבית־הכנסת, היה בקהל אדם שידו הימנית משותקת.
7 Դպիրներն ու Փարիսեցիները կը հսկէին իր վրայ՝ տեսնելու թէ պիտի բուժէ՛ զայն Շաբաթ օրը, որպէսզի ամբաստանութեան առիթ մը գտնեն իրեն դէմ:
הסופרים והפרושים רצו לראות אם ישוע ירפא את האיש בשבת, מפני שחיפשו סיבה להאשים אותו במשהו.
8 Իսկ ինք՝ գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ այն մարդուն, որուն ձեռքը չորցած էր. «Ոտքի՛ ելիր, կայնէ՛ մէջտեղը»: Ան ալ ելաւ ու կայնեցաւ:
ישוע ידע היטב את מחשבותיהם, ולכן אמר לבעל היד המשותקת:”בוא ועמוד לפני כולם.“האיש עשה כדבריו.
9 Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Ձեզի բան մը հարցնեմ. “Շաբաթ օրը ո՞րը արտօնուած է, բարի՞ք ընել՝ թէ չարիք ընել, անձ մը փրկե՞լ՝ թէ կորսնցնել”»:
ישוע פנה אל הסופרים והפרושים:”יש לי שאלה אליכם: על־פי התורה, האם עלינו לעשות בשבת מעשים טובים, או מעשים רעים? האם עלינו להציל חיים בשבת, או להרסם?“
10 Եւ շուրջը նայելով՝ բոլորին վրայ, ըսաւ անոր. «Երկարէ՛ ձեռքդ»: Ան ալ այնպէս ըրաւ, ու անոր ձեռքը առողջացաւ միւսին պէս:
ישוע הביט בעיני הנוכחים ואחר כך אמר לאיש שידו משותקת:”הושט את ידך.“האיש הושיט את ידו והיא נרפאה כליל.
11 Իսկ անոնք լեցուեցան մոլեգնութեամբ, եւ կը խօսէին իրարու հետ՝ թէ ի՛նչ ընեն Յիսուսի:
מעשה זה של ישוע עורר את זעם אויביו, והם החלו להתייעץ ביניהם מה לעשות לו.
12 Այդ օրերը՝ լեռը գնաց աղօթելու, եւ ամբողջ գիշերը անցուց Աստուծոյ աղօթելով:
זמן קצר לאחר מכן יצא ישוע אל ההרים להתפלל, ובילה את כל הלילה בתפילה לאלוהים.
13 Առտուն՝ կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց անոնցմէ տասներկու հոգի, ու առաքեալ անուանեց զանոնք.-
עם עלות השחר הוא קרא אליו את תלמידיו, ובחר מתוכם שנים־עשר איש שיהיו מלוויו הקבועים. יותר מאוחר ישוע מינה את אלה להיות שליחים.
14 Սիմոնը՝ որ Պետրոս ալ անուանեց, եւ անոր եղբայրը՝ Անդրէասը, Յակոբոսն ու Յովհաննէսը,
אלה שמותיהם: שמעון (ישוע קרא לו גם פטרוס), ‎אַנְדְּרֵי (אחיו של שמעון), יעקב, יוחנן, פיליפוס, בר־תלמי,
15 Փիլիպպոսը եւ Բարթողոմէոսը, Մատթէոսն ու Թովմասը, Ալփէոսեան Յակոբոսը եւ Նախանձայոյզ կոչուած Սիմոնը,
מתתיהו, תומא, יעקב (בן־חלפי), שמעון (מכת הקנאים),
16 Յակոբոսի եղբայրը՝ Յուդան, ու Իսկարիովտացի Յուդան՝ որ մատնիչ եղաւ:
יהודה (בן־יעקב), יהודה איש־קריות (אשר מאוחר יותר הסגיר את ישוע).
17 Անոնց հետ իջնելով՝ տափարակ տեղ մը կայնեցաւ, ինչպէս նաեւ իր աշակերտներուն խումբը եւ ժողովուրդի մեծ բազմութիւն մը՝ ամբողջ Հրէաստանէն, Երուսաղէմէն, ու Տիւրոսի եւ Սիդոնի ծովեզերքէն.
ישוע ירד איתם מההר, וכשהגיעו למקום נרחב הוא עמד מלכת. קהל גדול כבר ציפה לו שם; ביניהם תלמידיו הרבים ואנשים רבים שבאו ממרחקים להקשיב לדבריו ולהירפא ממחלותיהם. הם באו בהמוניהם מירושלים, מיהודה ומאזור צור וצידון.
18 անոնք եկած էին մտիկ ընելու անոր խօսքերը, ու բուժուելու իրենց ախտերէն: Անմաքուր ոգիներէն տանջուողներն ալ եկան եւ բժշկուեցան:
גם אנשים שהיו אחוזים רוחות רעות נרפאו.
19 Ամբողջ բազմութիւնը կը ջանար դպչիլ իրեն, որովհետեւ զօրութիւն կ՚ելլէր իրմէ ու բոլորը կը բժշկէր:
כל אחד ואחד מהם השתוקק לגעת בישוע, כי יצא ממנו כוח מרפא שריפא את כולם.
20 Այն ատեն աչքերը բարձրացուց դէպի իր աշակերտները եւ ըսաւ. «Երանի՜ ձեզի՝ աղքատներուդ, որովհետեւ ձերն է Աստուծոյ թագաւորութիւնը:
ישוע פנה אל תלמידיו ואמר:”אשריכם העניים, כי מלכות האלוהים שייכת לכם.
21 Երանի՜ ձեզի՝ որ հիմա անօթի էք, որովհետեւ պիտի կշտանաք: Երանի՜ ձեզի՝ որ հիմա կու լաք, որովհետեւ պիտի խնդաք:
אשריכם הרעבים עתה, כי תשבעו. אשריכם הבוכים עתה, כי עוד תשמחו.
22 Երանի՜ ձեզի՝ երբ մարդիկ ատեն ձեզ, ու երբ զատեն ձեզ իրենց ընկերութենէն, նախատեն եւ վարկաբեկեն ձեր անունը՝ մարդու Որդիին պատճառով:
אשריכם אם שונאים ומנדים אתכם, ואם מקללים אתכם בגלל אמונתכם בבן־האדם.
23 Ուրախացէ՛ք այդ օրը ու ցնծացէ՛ք, քանի որ ձեր վարձատրութիւնը շատ է երկինքը. արդարեւ իրենց հայրերը նո՛յնպէս կ՚ընէին մարգարէներուն:
”שמחו ורקדו, כי מצפה לכם שכר רב בשמים! ואל תשכחו שכך רדפו גם את הנביאים!
24 Բայց վա՜յ ձեզի՝ հարուստներուդ, որովհետեւ ունեցա՛ծ էք ձեր մխիթարութիւնը:
אך אוי לעשירים, מפני שכבר קיבלתם את כל מה שמגיע לכם בעולם הזה.
25 Վա՜յ ձեզի՝ որ կուշտ էք, որովհետեւ պիտի անօթենաք. վա՜յ ձեզի՝ որ հիմա կը խնդաք, որովհետեւ պիտի սգաք ու լաք:
אוי לאלה שיש לכם את כל משאלות לבבכם, כי יבוא יום שבו לא יהיה לכם דבר! אוי לכם הצוחקים עתה, כי לא רחוק היום שבו תתאבלו ותבכו!
26 Վա՜յ ձեզի՝ երբ մարդիկ լաւ խօսին ձեր մասին, որովհետեւ իրենց հայրերը ա՛յդպէս կ՚ընէին սուտ մարգարէներուն»:
אוי לכם המקבלים מחמאות ושבחים מכל בני־האדם, כי כך החניפו אבותיהם לנביאי השקר.
27 «Բայց կը յայտարարեմ ձեզի՝ որ մտիկ կ՚ընէք. “Սիրեցէ՛ք ձեր թշնամիները, բարի՛ք ըրէք ձեզ ատողներուն,
”הקשיבו כולכם: אהבו את אויביכם, השיבו טובה לשונאיכם,
28 օրհնեցէ՛ք ձեզ անիծողները, աղօթեցէ՛ք ձեզ պախարակողներուն համար:
ברכו את המקללים אתכם, והתפללו בעד אלה שלועגים לכם ומביישים אתכם.
29 Եթէ մէկը զարնէ այտիդ, մի՛ւսն ալ մօտեցուր անոր. եթէ առնէ հանդերձդ քեզմէ, մի՛ արգիլեր որ առնէ բաճկոնդ ալ:
”אם מישהו יסטור לך על לחי אחת, הושט לו גם את הלחי השנייה. אם מישהו ייקח מעילך אל תמנע ממנו את חולצתך.
30 Տո՛ւր ամէն մարդու՝ որ քեզմէ կ՚ուզէ, ու քու բաներդ առնողէն մի՛ պահանջեր զանոնք:
תן מה שיש לך לכל המבקש, וכאשר לוקחים ממך דבר, אל תצטער ואל תדרוש אותו חזרה.
31 Ի՛նչպէս կ՚ուզէք որ մարդիկ ընեն ձեզի, նո՛յնպէս ալ դուք ըրէք անոնց:
עשו לאחרים את מה שהייתם רוצים שיעשו לכם.
32 Եթէ սիրէք ձեզ սիրողները, ի՞նչ շնորհք կ՚ունենաք. որովհետեւ մեղաւորնե՛րն ալ կը սիրեն զիրենք սիրողները:
”אם אתם אוהבים רק את אלה שאוהבים אתכם, מה המיוחד בכך? גם הפושעים אוהבים את אלה שאוהבים אותם!
33 Եթէ բարիք ընէք ձեզի բարիք ընողներուն, ի՞նչ շնորհք կ՚ունենաք. որովհետեւ մեղաւորնե՛րն ալ նոյն բանը կ՚ընեն:
ואם אתם עושים טובה רק לאלה שעושים לכם טובה – החושבים אתם שמגיע לכם פרס? גם הפושעים מחזירים טובה תחת טובה!
34 Եթէ փոխ տաք այնպիսի մարդոց՝ որոնցմէ յոյս ունիք վերստանալու, ի՞նչ շնորհք կ՚ունենաք. որովհետեւ մեղաւորնե՛րն ալ փոխ կու տան մեղաւորներուն, որպէսզի վերստանան նոյն չափով:
אם אתם מלווים רק לאלה שיכולים להחזיר לכם, האם אתם עושים מעשה נעלה? גם הקמצנים והרשעים מלווים לאנשים כמותם תמורת שכר מלא.
35 Հապա դուք՝ սիրեցէ՛ք ձեր թշնամիները ու բարի՛ք ըրէք, փո՛խ տուէք՝ առանց փոխարէնը բան մը սպասելու, եւ ձեր վարձատրութիւնը շատ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին որդիները պիտի ըլլաք, որովհետեւ ան քաղցր է ապերախտներուն ու չարերուն հանդէպ:
”עליכם לאהוב את אויביכם, לעשות מעשים טובים ולהלוות כספים בלי לצפות שיחזירו לכם. ואז שכרכם מאת אלוהים יהיה רב, וכך גם תוכיחו שאכן בניו אתם, שהרי אלוהים טוב גם לרשעים ולכפויי־טובה.
36 Ուրեմն արգահատո՛ղ եղէք, ինչպէս ձեր Հայրն ալ արգահատող է”»:
”היו רחמנים כמו שאביכם שבשמים.
37 «Մի՛ դատէք՝ ու պիտի չդատուիք. մի՛ դատապարտէք՝ եւ պիտի չդատապարտուիք. ներեցէ՛ք՝ ու պիտի ներուի ձեզի:
אל תמתחו ביקורת על אחרים ואל תשפטו אותם, ואז לא ימתחו ביקורת עליכם ולא ישפטו אתכם. אל תאשימו איש, ואז לא יאשימו אתכם. סלחו לאחרים, ואז ייסלח גם לכם.
38 Տուէ՛ք՝ եւ պիտի տրուի ձեզի. լաւ չափով՝ կոխուած, ցնցուած, լեփլեցուն պիտի տրուի ձեր գոգը. քանի որ պիտի չափուի ձեզի ա՛յն չափով՝ որով դուք կը չափէք»:
”אם תתנו לאחרים תקבלו חזרה מידה יפה, גדושה ושופעת, כי במידה שאתם נותנים לאחרים יינתן לכם חזרה.“
39 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Կոյրը կրնա՞յ առաջնորդել կոյրը. միթէ երկո՛ւքն ալ փոսը պիտի չիյնա՞ն:
ישוע סיפר להם את המשל הבא:”היכול עיוור להדריך עיוור? הלא שניהם יפלו לתוך בור!
40 Աշակերտը իր վարդապետէն գերիվեր չէ. բայց ամէն կատարեալ աշակերտ՝ իր վարդապետին պէս պիտի ըլլայ:
התלמיד אינו יודע יותר ממורו, אולם אם ילמד בשקידה ובחריצות יוכל להגיע לרמת ידיעותיו של המורה.
41 Ինչո՞ւ կը տեսնես եղբօրդ աչքին մէջի շիւղը, ու չես նշմարեր քու աչքիդ մէջի գերանը:
”כיצד יכול אתה לראות שביב־עץ קטן בעין חברך, ולא להבחין בקרש הגדול שבעינך?
42 Կամ ի՞նչպէս կրնաս ըսել եղբօրդ. “Եղբա՛յր, թո՛յլ տուր որ հանեմ աչքիդ մէջի շիւղը”, երբ դուն չես տեսներ քու աչքիդ մէջի գերանը: Կեղծաւո՛ր, նախ հանէ՛ քու աչքէդ գերանը, եւ ա՛յն ատեն յստակ պիտի տեսնես՝ հանելու համար եղբօրդ աչքին մէջի շիւղը»:
איך אתה יוכל לומר לו:’אחי, הרשה לי לסלק את השביב מעינך‘, בזמן שאינך רואה את הקרש הגדול שבעינך? צבוע שכמותך! סלק תחילה את הקרש מעינך, ורק לאחר מכן תוכל לסלק את שביב העץ מעין חברך!
43 «Արդարեւ չկայ լաւ ծառ մը՝ որ վատ պտուղ բերէ, ո՛չ ալ վատ ծառ մը՝ որ լաւ պտուղ բերէ.
”עץ משובח אינו נותן פרי רקוב, כשם שעץ רקוב אינו נותן פרי משובח.
44 քանի որ իւրաքանչիւր ծառ կը ճանչցուի իր պտուղէն: Որովհետեւ փուշերէն թուզ չեն քաղեր, ու մորենիէն խաղող չեն կթեր:
את העץ מכירים לפי הפרי שהוא נותן. הרי התאנים לעולם אינן צומחות על שיחי קוצים, וענבים לעולם אינם צומחים על חוחים.
45 Բարի մարդը՝ բարութիւն կը բխեցնէ իր սիրտին բարի գանձէն, իսկ չար մարդը՝ չարիք կը բխեցնէ իր սիրտին չար գանձէն. քանի բերանը կը խօսի սիրտին լիութենէն»:
אדם טוב מפיק מעשים טובים מהטוב שבלבו, בעוד שאדם רע מפיק מעשים רעים מהרוע שבלבו, שהרי אדם מדבר מתוך הממלא את לבו.
46 «Ինչո՞ւ “Տէ՛ր, Տէ՛ր” կը կոչէք զիս, բայց չէք գործադրեր ինչ որ կ՚ըսեմ:
”מדוע אתם קוראים לי’אדון, אדון‘, ואינכם עושים את מה שאני אומר לכם?
47 Ո՛վ որ կու գայ ինծի, կը լսէ իմ խօսքերս ու կը գործադրէ զանոնք, ցոյց տամ ձեզի թէ որո՛ւ կը նմանի:
כל מי שבא אלי ואינו רק מקשיב לדברי, כי אם גם מקיים אותם,
48 Ան կը նմանի տուն կառուցանող մարդու մը, որ փորեց, խորացաւ եւ հիմը դրաւ վէմի վրայ. երբ ողողում եղաւ՝ հեղեղը զարկաւ այդ տան բայց չկրցաւ սարսել զայն, որովհետեւ վէմի վրայ հիմնուած էր:
דומה לאדם שבנה את ביתו על יסודות איתנים החצובים בסלע. כשבא שיטפון, הבית עומד איתן כי נבנה היטב.
49 Իսկ ա՛ն որ կը լսէ իմ խօսքերս ու չի գործադրեր, կը նմանի մարդու մը, որ հողի վրայ տուն կառուցանեց՝ առանց հիմի. հեղեղը զարկաւ անոր եւ իսկոյն փլաւ, ու մեծ եղաւ այդ տան աւերումը»:
אולם מי שמקשיב לדברי ואינו מקיים אותם, דומה לאדם שבנה את ביתו על אדמת־חול ללא יסודות. כשבא שיטפון הבית נהרס כליל.“

< ՂՈԻԿԱՍ 6 >