< ՂՈԻԿԱՍ 5 >

1 Երբ բազմութիւնը խռնուեցաւ անոր շուրջը՝ Աստուծոյ խօսքը լսելու համար, ինք Գեննեսարէթի ծովակին եզերքը կանգնած էր,
ויהי כאשר נדחק המון העם לשמע את דבר האלהים והוא עמד על יד ים גניסר׃
2 ու տեսաւ երկու նաւեր՝ որ ծովակին եզերքը կեցած էին, եւ ձկնորսները՝ անոնցմէ իջած՝ ուռկանները կը լուային:
וירא שתי אניות עמדות על יד הים והדיגים יצאו מהן וידיחו את המכמרות׃
3 Ինք մտաւ այդ նաւերէն մէկուն մէջ՝ որ Սիմոնինն էր, խնդրեց անկէ՝ որ քիչ մը ցամաքէն ծովուն մէջ տանի. ու նստելով նաւուն մէջ՝ կը սորվեցնէր բազմութիւններուն:
וירד אל אחת מן האניות אשר היא לשמעון ויבקש ממנו להוליכו מעט מן היבשה אל הים וישב וילמד את העם מתוך האניה׃
4 Երբ դադրեցաւ խօսելէն՝ ըսաւ Սիմոնի. «Յառա՛ջ տար նաւը՝ դէպի խորունկը, եւ նետեցէ՛ք ձեր ուռկանները՝ ձուկ որսալու»:
ויכל לדבר ויאמר אל שמעון הוליכה אל עמק הים והורידו את מכמרותיכם לצוד׃
5 Սիմոն պատասխանեց անոր. «Վարդապե՛տ, ամբողջ գիշերը աշխատեցանք ու ոչինչ որսացինք. բայց կը նետեմ ուռկանը՝ քու խօսքիդ համար»:
ויען שמעון ויאמר אליו מורה כל הלילה יגענו ולא לכדנו מאומה אך על פי דברך אוריד את המכמרת׃
6 Երբ ատիկա ըրին՝ մեծ քանակութեամբ ձուկ բռնեցին, եւ իրենց ուռկանը կը պատռտէր:
ויעשו כן וילכדו דגים הרבה מאד ותקרע מכמרתם׃
7 Նշան կ՚ընէին միւս նաւուն մէջ եղող իրենց ընկերակիցներուն, որ գան՝ օգնեն իրենց: Եկան ու երկու նաւերն ալ լեցուցին, եւ գրեթէ ընկղմելու մօտ էին:
ויניפו יד אל חבריהם אשר באמיה השנית לבוא אליהם ולעזרם ויבאו וימלאו את שתי האניות עד כי שקעו׃
8 Երբ Սիմոն Պետրոս տեսաւ, ինկաւ Յիսուսի ծունկերուն ու ըսաւ. «Տէ՛ր, հեռացի՛ր իմ քովէս, քանի որ ես մեղաւոր մարդ մըն եմ»:
ויהי כראות שמעון פטרוס את זאת ויפל לברכי ישוע ויאמר אדני צא נא מעמי כי איש חוטא אנכי׃
9 Որովհետեւ այլայլած էր, ինչպէս նաեւ բոլոր իրեն հետ եղողները, իրենց բռնած ձուկերու առատութեան համար.
כי שמה החזיקה אותו ואת כל אשר אתו על ציד הדגים אשר צדו׃
10 նոյնպէս ալ Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոս եւ Յովհաննէս, որոնք Սիմոնի ընկերներն էին: Յիսուս ըսաւ Սիմոնի. «Մի՛ վախնար, ասկէ ետք մարդո՛ց որսորդ՝՝ պիտի ըլլաս»:
וכן גם את יעקב ואת יוחנן בני זבדי אשר התחברו עם שמעון ויאמר ישוע אל שמעון אל תירא מעתה צוד תצוד אנשים׃
11 Ու նաւերը ցամաք հանելով՝ թողուցին ամէն ինչ եւ հետեւեցան անոր:
ויוליכו את האניות אל היבשה ויעזבו את הכל וילכו אחריו׃
12 Երբ ինք քաղաքի մը մէջ էր՝ ահա՛ մարդ մը, բորոտութեամբ լեցուն, տեսնելով Յիսուսը՝ ինկաւ երեսի վրայ, աղերսեց անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնա՛ս մաքրել զիս»:
ויהי בהיותו באחת הערים והנה איש מלא צרעת וירא את ישוע ויפל על פניו ויתחנן אליו לאמר אדני אם תחפץ תוכל לטהרני׃
13 Յիսուս երկարելով իր ձեռքը՝ դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛». եւ իսկոյն բորոտութիւնը գնաց անկէ:
וישלח את ידו ויגע בו ויאמר חפץ אנכי טהר ופתאם סרה ממנו הצרעת׃
14 Ինք պատուիրեց անոր՝ որ ո՛չ մէկուն ըսէ, հապա՝ ըսաւ. «Գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, եւ Մովսէսի պատուիրածին համաձայն՝ մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան, իբր վկայութիւն անոնց»:
ויעד בו לבלתי ספר לאיש כי אם לך והראה אל הכהן והקרב קרבן על טהרתך כאשר צוה משה לעדות להם׃
15 Սակայն անոր համբաւը ա՛լ աւելի կը տարածուէր. ու մեծ բազմութիւններ կը համախմբուէին՝ մտիկ ընելու եւ բուժուելու իրենց հիւանդութիւններէն:
ושמעו הולך הלוך וגדל ויקבצו עם רב לשמוע ולהרפא בידו מתחלואיהם׃
16 Բայց ինք կը քաշուէր ամայի տեղեր ու կ՚աղօթէր:
והוא סר אל המדברות ויתפלל׃
17 Օր մը՝ ինք կը սորվեցնէր, ու Փարիսեցիներ եւ Օրէնքի վարդապետներ նստած էին, - որոնք ժողվուած էին Գալիլեայի, Հրէաստանի ու Երուսաղէմի բոլոր գիւղերէն, - եւ Տէրոջ զօրութիւնը ներկայ էր բժշկելու համար՝՝:
ויהי באחד הימים והוא מלמד וישבו שם פרושים ומורי התורה אשר באו מכל כפרי הגליל ומיהודה וירושלים וגבורת יהוה היתה בו לרפוא׃
18 Եւ ահա՛ քանի մը մարդիկ բերին անդամալոյծ մարդ մը՝ մահիճով, ու կը ջանային ներս մտցնել զայն եւ դնել անոր առջեւ:
והנה אנשים נושאים איש במטה והוא נכה אברים ויבקשו להביאו הביתה ולשום לפניו׃
19 Երբ բազմութեան պատճառով չկրցան ճամբայ գտնել՝ որ ներս մտցնեն զայն, ելան տանիքը, եւ կղմինտրներուն մէջէն՝ մահիճով իջեցուցին զայն մէջտեղը, Յիսուսի առջեւ:
ולא מצאו דרך להכניסו מרב העם ויעלו הגגה ויורידהו ואת ערשו בין הרעפים לתוך הבית לפני ישוע׃
20 Ան ալ՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անոր. «Մա՛րդ, մեղքերդ ներուած են քեզի»:
וירא את אמונתם ויאמר אליו בן אדם נסלחו לך חטאתיך׃
21 Դպիրներն ու Փարիսեցիները սկսան մտածել՝ ըսելով. «Ո՞վ է ասիկա՝ որ հայհոյութիւններ կ՚ըսէ: Ո՞վ կրնայ մեղքերը ներել՝ բացի Աստուծմէ՝՝»:
ויחלו הסופרים והפרושים לחשב מחשבות לאמר מי הוא זה המדבר גדופים מי יוכל לסלח חטאים מבלעדי האלהים לבדו׃
22 Երբ Յիսուս ըմբռնեց անոնց մտածումները՝ պատասխանեց անոնց. «Ի՞նչ կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
וידע ישוע את מחשבותם ויען ויאמר אליהם מה אתם חשבים בלבבכם׃
23 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են քեզի” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛” ըսելը:
מה הוא הנקל האמר נסלחו לך חטאתיך אם אמר קום והתהלך׃
24 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի՝ երկրի վրայ մեղքերը ներելու, (ըսաւ անդամալոյծին, ) քեզի՛ կ՚ըսեմ. “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
אך למען תדעון כי בן האדם יש לו השלטן בארץ לסלח חטאים ויאמר אל נכה האברים אמר אני אליך קום ושא את ערשך ולך לך אל ביתך׃
25 Ան ալ անմի՛ջապէս կանգնեցաւ անոնց առջեւ, վրան առաւ ինչ բանի վրայ որ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ փառաբանելով Աստուած:
וימהר ויקם לעיניהם וישא את משכבו וילך לו אל ביתו מהלל את האלהים וישא את משכבו וילך לו אל ביתו מהלל את האלהים׃
26 Բոլորը՝ հիացումով համակուած՝ փառաբանեցին Աստուած, ու վախով համակուած՝ կ՚ըսէին. «Այսօր արտակարգ բաներ տեսանք»:
ושמה החזיקה את כלם ויברכו את האלהים וימלאו יראה ויאמרו כי נפלאות ראינו היום׃
27 Ատկէ ետք՝ մեկնեցաւ, եւ տեսաւ մաքսաւոր մը՝ որուն անունը Ղեւի էր. ան նստած էր մաքս ընդունելու տեղը: Ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
ויהי אחרי כן ויצא וירא מוכס ושמו לוי יושב בבית המכס ויאמר אליו לכה אחרי׃
28 Ան ալ ձգեց ամէն ինչ, կանգնեցաւ եւ անոր հետեւեցաւ:
ויעזב את הכל ויקם וילך אחריו׃
29 Ղեւի մեծ կոչունք մը սարքեց իր տան մէջ. ու մեծ բազմութիւն կար մաքսաւորներու եւ ուրիշներու, որ անոնց հետ սեղան նստած՝՝ էին:
ויעש לו לוי משתה גדול בביתו ועם רב של מוכסים ואנשים אחרים היו מסבים עמהם׃
30 Անոնց դպիրներն ու Փարիսեցիները կը տրտնջէին անոր աշակերտներուն դէմ՝ ըսելով. «Ինչո՞ւ կ՚ուտէք ու կը խմէք մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
וילונו הסופרים אשר בהם והפרושים על תלמידיו ויאמרו למה אתם אכלים אליהם הבריאים אינם צריכים לרפא כי אם החלים׃
31 Յիսուս պատասխանեց անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
32 Ես եկայ ո՛չ թէ արդարները կանչելու, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
לא באתי לקרוא הצדיקים כי אם החטאים לתשובה׃
33 Անոնք ալ ըսին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները յաճախ ծոմ կը պահեն եւ աղերսանք կը մատուցանեն, նմանապէս Փարիսեցիներուն աշակերտները, բայց քուկիններդ կ՚ուտեն ու կը խմեն»:
ויאמרו אליו הן תלמידי יוחנן צמים הרבה ואמרים תחנות וגם תלמידי הפרושים עשים כן ותלמידיך אכלים ושתים׃
34 Ան ալ ըսաւ անոնց. «Կրնա՞ք ծոմ պահել տալ հարսնեւորներուն՝ մինչ փեսան իրենց հետ է:
ויאמר אליהם התוכלו אנס בני החפה לצום והחתן עוד עמהם׃
35 Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ապա ա՛յդ օրերը ծոմ պիտի պահեն»:
ואולם ימים באים ולקח מאתם החתן אז יצומו בימים ההמה׃
36 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի վրայ: Այլապէս՝ այդ նորը պատռուածք ալ կ՚ընէ, ու հինցածին հետ չի յարմարիր այդ նոր լաթէն եղած կտորը:
וידבר אליהם גם אם המשל הזה אין איש מעלה מטלית של בגד חדש על בגד בלוי כי אז גם החדש יקרע וגם לא תשוה מטלית החדש לבלוי׃
37 Նաեւ ո՛չ մէկը կը դնէ նոր գինին հին տիկերու մէջ: Այլապէս՝ նոր գինին կը պատռէ տիկերը. ինք կը թափի, ու տիկերը կը կորսուին:
ואין איש נתן יין חדש בנאדות בלים כי אז היין החדש יבקע את הנאדות והוא ישפך והנאדות יאבדו׃
38 Հապա նոր գինին դրուելու է նո՛ր տիկերու մէջ, որպէսզի երկուքն ալ պահուին:
אך יתן היין החדש בנאדות חדשים ושניהם יחדו ישמרו׃
39 Եւ ո՛չ մէկը հին գինին խմելէն ետք՝ իսկոյն կ՚ուզէ նորը, քանի որ կ՚ըսէ. “Հինը աւելի ախորժահամ է”»:
ואשר שתה יין ישן איננו חפץ עוד ביין חדש כי יאמר הישן הוא נעים ממנו׃

< ՂՈԻԿԱՍ 5 >