< ՂՈԻԿԱՍ 21 >

1 Մինչ կը նայէր, տեսաւ հարուստները՝ որ գանձանակը կը ձգէին իրենց ընծաները:
Воззрев же виде вметающыя в храм набдящий имения дары своя богатыя:
2 Տնանկ այրի մըն ալ տեսաւ, որ երկու լումայ ձգեց հոն:
виде же и некую вдовицу убогу вметающу ту две лепте,
3 Ուստի ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ բոլորէն աւելի ձգեց.
и рече: воистинну глаголю вам, яко вдовица сия убогая множае всех вверже:
4 որովհետեւ անոնք իրենց առատութենէն ձգեցին Աստուծոյ ընծաներուն մէջ, բայց ասիկա ձգեց իր կարօտութենէն՝ իր ամբողջ ունեցած ապրուստը»:
вси бо сии от избытка своего ввергоша в дары Богови: сия же от лишения своего все житие, еже име, вверже.
5 Երբ ոմանք կ՚ըսէին տաճարին մասին թէ “զարդարուած է գեղեցիկ քարերով ու նուէրներով”,
И неким глаголющым о церкви, яко камением добрым и сосуды украшена, рече:
6 ըսաւ. «Ասոնք որ կը տեսնէք, օրերը պիտի գան, երբ քար քարի վրայ պիտի չմնայ. ամէնը պիտի քակուի»:
сия яже видите, приидут дние, в няже не останет камень на камени, иже не разорится.
7 Հարցուցին իրեն. «Վարդապե՛տ, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ է նշանը՝ թէ այդ բաները պիտի ըլլան»:
Вопросиша же Его, глаголюще: Учителю, когда убо сия будут? И что есть знамение, егда хотят сия быти?
8 Ան ալ ըսաւ. «Զգուշացէ՛ք որ չմոլորիք. որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը, ու ժամանակը մօտեցած է”. ուրեմն մի՛ երթաք անոնց ետեւէն:
Он же рече: блюдите, да не прельщени будете: мнози бо приидут во имя Мое, глаголюще, яко Аз есмь: и время приближися. Не изыдите убо вслед их.
9 Բայց երբ լսէք պատերազմներու եւ խառնակութիւններու մասին՝ մի՛ սարսափիք, որովհետեւ պէտք է որ նախ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»:
Егда же услышите брани и нестроения, не убойтеся: подобает бо сим быти прежде: но не у абие кончина.
10 Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
Тогда глаголаше им: востанет (бо) язык на язык, и царство на царство:
11 տեղ-տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան, սովեր ու ժանտախտներ. նաեւ երկինքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան:
труси же велицы по местом и глади и пагубы будут, страхования же и знамения велия с небесе будут.
12 Բայց այս բաներէն առաջ՝ իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն ձեր վրայ ու հալածեն ձեզ. ժողովարաններու եւ բանտերու պիտի մատնեն, ու թագաւորներու եւ կառավարիչներու առջեւ պիտի տարուիք՝ իմ անունիս համար:
Прежде же сих всех возложат на вы руки своя и ижденут, предающе на сонмища и темницы, ведомы к царем и владыкам, имене Моего ради:
13 Եւ ասիկա վկայութեան առիթի պիտի յանգի ձեզի համար:
прилучится же вам во свидетелство.
14 Ուրեմն որոշեցէ՛ք որ նախապէս չմտածէք՝ թէ ի՛նչպէս պիտի պաշտպանէք դուք ձեզ:
Положите убо на сердцах ваших, не прежде поучатися отвещавати:
15 Որովհետեւ ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկարենան ընդդիմախօսել կամ դիմադրել ձեր բոլոր հակառակորդները:
Аз бо дам вам уста и премудрость, ейже не возмогут противитися или отвещати вси противляющиися вам.
16 Պիտի մատնուիք ծնողներէ, եղբայրներէ, ազգականներէ եւ բարեկամներէ, ու ձեզմէ ոմանք պիտի մեռցուին:
Предани же будете и родители и братиею и родом и други, и умертвят от вас:
17 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար.
и будете ненавидими от всех имене Моего ради:
18 բայց մա՛զ մը պիտի չկորսուի ձեր գլուխէն:
и влас главы вашея не погибнет:
19 Ձեր համբերութեամբ պիտի տիրանաք ձեր անձերուն»:
в терпении вашем стяжите душы вашя.
20 «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ չորս կողմէն զօրքերով շրջապատուած, ա՛յն ատեն գիտցէք թէ մօտ է անոր աւերումը:
Егда же узрите обстоимь Иерусалим вои, тогда разумейте, яко приближися запустение ему:
21 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին, եւ անոր մէջ եղողները թող հեռանան, ու անոնք որ արտերն են՝ թող չմտնեն անոր մէջ.
тогда сущии во Иудеи да бегают в горы: и иже посреде его, да исходят: и иже во странах, да не входят в онь:
22 որովհետեւ այդ օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի իրագործուին բոլոր գրուածները:
яко дние отмщению сии суть, яко исполнитися всему писанному.
23 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն եւ ծիծ տուողներուն, որովհետեւ մեծ հարկադրանք պիտի ըլլայ երկրի վրայ, ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ:
Горе же имущым во утробе и доящым в тыя дни: будет бо беда велия на земли и гнев на людех сих,
24 Եւ սուրի բերանով պիտի իյնան, բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին, ու Երուսաղէմը հեթանոսներուն ոտքի կոխան պիտի ըլլայ՝ մինչեւ որ լրանան հեթանոսներուն ժամանակները»:
и падут во острии меча, и пленени будут во вся языки: и Иерусалим будет попираемь языки, дондеже скончаются времена язык.
25 «Եւ արեւին, լուսինին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան, երկրի վրայ՝ ազգերը վարանումով պիտի կսկծին, եւ ծովն ու ալիքները պիտի գոռան:
И будут знамения в солнце и луне и звездах: и на земли туга языком от нечаяния шума морскаго и возмущения,
26 Մարդոց սիրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ երկրագունդին վրայ եկող բաներուն սպասելէն, որովհետեւ երկինքի զօրութիւնները պիտի սարսին:
издыхающым человеком от страха и чаяния грядущих на вселенную: силы бо небесныя подвигнутся,
27 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին ամպի մէջ եկած՝ զօրութեամբ ու մեծ փառքով:
и тогда узрят Сына Человеческа грядуща на облацех с силою и славою многою.
28 Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէ՛ք եւ վերցուցէ՛ք ձեր գլուխը, որովհետեւ ձեր ազատագրութիւնը կը մօտենայ»:
Начинающым же сим бывати, восклонитеся и воздвигните главы вашя: зане приближается избавление ваше.
29 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Տեսէ՛ք թզենին ու բոլոր ծառերը:
И рече притчу им: видите смоковницу и вся древа:
30 Երբ արդէն բողբոջին, տեսնելով դուք ձեզմէ կը գիտնաք թէ արդէն ամառը մօտ է:
егда прошибаются уже, видяще сами весте, яко близ жатва есть.
31 Նոյնպէս դուք՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է:
Тако и вы, егда узрите сия бывающа, ведите, яко близ есть Царствие Божие.
32 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
Аминь глаголю вам, яко не имать прейти род сей, дондеже вся сия будут:
33 Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
небо и земля мимо идет, а словеса Моя не имут прейти.
34 «Ուշադի՛ր եղէք դուք ձեզի, որպէսզի ձեր սիրտերը չծանրանան կերուխումով, արբեցութեամբ եւ այս կեանքին հոգերով, ու այդ օրը անակնկալօրէն չհասնի ձեր վրայ.
Внемлите же себе, да не когда отягчают сердца ваша объядением и пиянством и печальми житейскими, и найдет на вы внезапу день той:
35 որովհետեւ վարմի մը պէս պիտի հասնի ամբողջ երկրի բոլոր բնակիչներուն վրայ:
яко сеть бо приидет на вся живущыя на лицы всея земли:
36 Ուրեմն հսկեցէ՛ք եւ ամէ՛ն ատեն աղերսեցէք, որպէսզի արժանանաք զերծ մնալու այս բոլորէն՝ որոնք պիտի ըլլան, ու կայնելու մարդու Որդիին առջեւ»:
бдите убо на всяко время молящеся, да сподобитеся убежати всех сих хотящих быти, и стати пред Сыном Человеческим.
37 Յիսուս ցերեկները կը սորվեցնէր տաճարին մէջ. իսկ գիշերները՝ դուրս կ՚ելլէր ու կը կենար Ձիթենիներու կոչուած լեռը:
Бе же во дни во церкви учя: нощию же исходя водворяшеся в горе нарицаемей Елеон.
38 Ամբողջ ժողովուրդը առտուն կանուխ կ՚երթար իրեն՝ տաճարին մէջ լսելու իր խօսքերը:
И вси людие из утра прихождаху к Нему во церковь послушати Его.

< ՂՈԻԿԱՍ 21 >