< ՂՈԻԿԱՍ 18 >

1 Առակ մըն ալ ըսաւ անոնց, որ գիտնան թէ պէտք է ամէ՛ն ատեն աղօթել՝ առանց ձանձրանալու:
וגם משל דבר אליהם להתפלל תמיד ולא להתרפות׃
2 Ըսաւ. «Քաղաքի մը մէջ դատաւոր մը կար, որ Աստուծմէ չէր վախնար ու մարդ չէր յարգեր:
ויאמר שופט היה בעיר אחת אשר לא ירא את האלהים ולא נשא פנים לאדם׃
3 Նոյն քաղաքին մէջ այրի մըն ալ կար, որ կու գար անոր եւ կ՚ըսէր. “Պաշտպանէ՛ իմ իրաւունքս՝ ոսոխիս դէմ”:
ואלמנה היתה בעיר ההיא ותבא אליו לאמר דינה את דיני ממריבי׃
4 Ան ժամանակ մը չէր ուզեր անոր մտիկ ընել. բայց յետոյ ըսաւ ինքնիրեն. “Թէպէտ Աստուծմէ չեմ վախնար ու մարդ չեմ յարգեր,
וימאן מיום אל יום ואחרי כן אמר בנפשו גם כי את האלהים אינני ירא ולאדם לא אשא פנים׃
5 գո՛նէ պաշտպանեմ այս այրիին իրաւունքը՝ զիս անհանգստացնելուն համար, որպէսզի չգայ ամէն ատեն թախանձէ ինծի”»:
אעשה את דין האלמנה הזאת על הוגיעה אתי פן תבוא תמיד ותדכאני במלים׃
6 Եւ Տէրը ըսաւ. «Լսեցէ՛ք ի՛նչ կ՚ըսէ անիրաւ դատաւորը:
ויאמר האדון שמעו את אשר אמר דין העולה׃
7 Հապա Աստուած պիտի չպաշտպանէ՞ իր ընտրեալներուն իրաւունքը, որոնք կը գոչեն իրեն ցերեկ ու գիշեր, թէեւ համբերատար ըլլայ անոնց հանդէպ:
והאלהים הלא הוא יעשה דין בחיריו הקראים אליו יומם ולילה גם כי יתמהמה להושיעם׃
8 Կը յայտարարեմ ձեզի թէ շուտո՛վ պիտի պաշտպանէ անոնց իրաւունքը. բայց երբ մարդու Որդին գայ, արդեօք հաւատք պիտի գտնէ՞ երկրի վրայ»:
אני אמר לכם כי יעשה את דינם במהרה אך בן האדם בבאו הימצא אמונה בארץ׃
9 Սա՛ առակն ալ ըսաւ ոմանց, որոնք իրենք իրենց վրայ կը վստահէին թէ արդար են, եւ կ՚անարգէին ուրիշները.
ויוסף וישא משלו אל אנשים בטחים בנפשם כי צדיקים המה ואחרים נבזים בעיניהם ויאמר׃
10 «Երկու մարդ տաճարը բարձրացաւ աղօթելու, մէկը՝ Փարիսեցի, ու միւսը՝ մաքսաւոր:
שני אנשים עלו אל המקדש להתפלל האחד פרוש והאחד מוכס׃
11 Փարիսեցին կայնած էր եւ սա՛պէս կ՚աղօթէր ինքնիրեն. “Ո՛վ Աստուած, շնորհակալ եմ քեզմէ՝ որ ուրիշ մարդոց պէս չեմ, յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ալ այս մաքսաւորին պէս.
ויתיצב הפרוש לבדו ויתפלל לאמר אלהים אודך כי אינני כאשר האדם הגזלים והעשקים והנאפים או גם כמכס הזה׃
12 հապա շաբաթը երկու անգամ ծոմ կը պահեմ, եւ ամբողջ եկամուտիս տասանորդը կու տամ”:
אני צם פעמים בשבוע אני מעשר את כל קניני׃
13 Իսկ մաքսաւորը հեռուն կայնած էր, ու չէր ուզեր աչքն ալ բարձրացնել երկինք, հապա՝ ծեծելով իր կուրծքը՝ կ՚ըսէր. “Աստուա՛ծ, ներէ՛ ինծի՝ մեղաւորիս”:
והמוכס היה עמד מרחוק ולא אבה אף לשאת את עיניו לשמים כי אם תופף על לבו לאמר אלהים סלח לי החוטא׃
14 Կը յայտարարեմ ձեզի թէ ասիկա այն միւսէն աւելի արդարացած իջաւ իր տունը. որովհետեւ ո՛վ որ կը բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
אני אמר לכם כי ירד זה לביתו נצדק מזה כי כל המרים את נפשו ישפל ואשר ישפילה ירומם׃
15 Երախաներ ալ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց: Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք:
ויביאו אליו גם את הילדים למען יגע בהם ויראו התלמידים ויגערו בם׃
16 Բայց Յիսուս իրեն կանչելով զանոնք՝ ըսաւ. «Թո՛յլ տուէք այդ մանուկներուն՝ որ ինծի՛ գան, եւ մի՛ արգիլէք զանոնք, որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներո՛ւնն է:
ויקרא אתם ישוע אליו ויאמר הניחו לילדים לבוא אלי ואל תמנעום כי לאלה מלכות האלהים׃
17 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ Աստուծոյ թագաւորութիւնը չընդունի մանուկի մը պէս, բնա՛ւ պիտի չմտնէ անոր մէջ”»:
אמן אמר אני לכם כל אשר לא יקבל את מלכות האלהים כילד הוא לא יבא בה׃
18 Պետ մը հարցուց անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
וישאלהו קצין אחד לאמר רבי הטוב מה לי לעשות ואירש חיי עולמים׃ (aiōnios g166)
19 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. Աստուծմէ զատ բարի չկայ:
ויאמר אליו ישוע מדוע קראת לי טוב אין טוב בלתי אחד האלהים׃
20 Պատուիրանները գիտես. շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, պատուէ՛ հայրդ ու մայրդ»:
את המצות אתה יודע לא תנאף לא תרצח לא תגנב לא תענה עד שקר כבד את אביך ואת אמך׃
21 Ան ալ ըսաւ. «Պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր»:
ויאמר את כל אלה שמרתי מנעורי׃
22 Լսելով ասիկա՝ Յիսուս ըսաւ անոր. «Տակաւին մէ՛կ բան կը պակսի քեզի. ծախէ՛ ամբողջ ունեցածդ եւ բաշխէ՛ աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա հետեւէ՛ ինծի»:
וישמע ישוע ויאמר עוד אחת חסרת מכר את כל אשר לך וחלק לעניים ויהי לך אוצר בשמים ובוא ולך אחרי׃
23 Ան ալ՝ երբ լսեց այս խօսքը՝ շատ տրտմեցաւ, որովհետեւ շատ հարուստ էր:
ויהי כשמעו את זאת ויעצב מאד כי עשר גדול היה לו׃
24 Երբ Յիսուս տեսաւ զայն՝ շատ տրտմած, ըսաւ. «Ո՜րչափ դժուար է մտնել Աստուծոյ թագաւորութիւնը անոնց՝ որ դրամ ունին:
וירא ישוע כי נעצב ויאמר כמה יקשה לבעלי נכסים לבוא אל מלכות האלהים׃
25 Որովհետեւ աւելի դիւրին է՝ որ ուղտը անցնի ասեղին ծակէն, քան թէ հարուստը մտնէ Աստուծոյ թագաւորութիւնը»:
כי נקל לגמל עבר בתוך נקב המחט מבוא עשיר אל מלכות האלהים׃
26 Անոնք որ լսեցին՝ ըսին. «Ա՛լ ո՞վ կրնայ փրկուիլ»:
ויאמרו השמעים ומי יוכל להושע׃
27 Ինք ըսաւ. «Մարդոց քով անկարելի եղած բաները՝ Աստուծոյ քով կարելի են»:
ויאמר מה שיפלא מבני אדם לא יפלא מאלהים׃
28 Պետրոս ըսաւ. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ ու հետեւեցանք քեզի»:
ויאמר פטרוס הן אנחנו עזבנו את הכל ונלך אחריך׃
29 Ան ալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, ծնողներ, եղբայրներ, կին, կամ զաւակներ՝ Աստուծոյ թագաւորութեան համար,
ויאמר אליהם אמן אמר אני לכם אין איש אשר עזב את ביתו או את אבותיו או את אחיו או את אשתו או את בניו למען מלכות האלהים׃
30 եւ չստանայ բազմապատի՛կը ա՛յս ատեն, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ”»: (aiōn g165, aiōnios g166)
ולא יקח תחתיהם כפלים הרבה בעולם הזה ובעולם הבא חיי עולמים׃ (aiōn g165, aiōnios g166)
31 Տասներկուքը իր քով առնելով՝ ըսաւ անոնց. «Ահա՛ մենք Երուսաղէմ կը բարձրանանք, ու մարգարէներուն միջոցով մարդու Որդիին մասին բոլոր գրուածները պիտի կատարուին:
ויקח אליו את שנים העשר ויאמר להם הננו עלים ירושלימה וימלא כל הכתוב בידי הנביאים על בן האדם׃
32 Որովհետեւ հեթանոսներուն պիտի մատնուի եւ պիտի ծաղրուի, պիտի նախատուի ու պիտի թքնեն անոր վրայ,
כי ימסר לגוים ויהתלו בו ויתעללו בו וירקו בפניו׃
33 պիտի խարազանեն եւ սպաննեն զայն. ու յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
ואחרי הכותם אתו בשוטים ימיתוהו וביום השלישי קום יקום׃
34 Բայց անոնք այս բաներէն ո՛չ մէկը հասկցան. այս խօսքը ծածկուած էր անոնցմէ, եւ չէին հասկնար ըսած բաները:
והם לא הבינו מאומה ויהי הדבר הזה נעלם מהם ולא ידעו את הנאמר׃
35 Երբ ինք Երիքովի կը մօտենար, կոյր մը նստած էր ճամբային եզերքը՝ մուրալու:
ויהי בקרבו אל יריחו והנה איש עור ישב על הדרך והוא משאל׃
36 Երբ լսեց բազմութեան անցնիլը, հարցափորձեց թէ ի՛նչ էր այդ:
וישמע את קול העם העבר וידרש לדעת מה זאת׃
37 Լուր տուին իրեն թէ Յիսուս Նազովրեցին կ՚անցնի:
ויגידו לו כי ישוע הנצרי עובר׃
38 Ան ալ գոչեց. «Յիսո՛ւս, Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
ויצעק לאמר ישוע בן דוד חנני׃
39 Անոնք որ առջեւէն կ՚երթային՝ կը յանդիմանէին զայն, որպէսզի լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
וההלכים בראשנה גערו בו להחשתו והוא הרבה עוד לצעק ישוע בן דוד חנני׃
40 Յիսուս կանգ առնելով՝ հրամայեց որ իրեն բերեն զայն: Երբ ան մօտեցաւ, հարցուց անոր.
ויעמד ישוע ויצו להביאו אליו ויהי כאשר קרב וישאלהו לאמר׃
41 «Ի՞նչ կ՚ուզես՝ որ ընեմ քեզի»: Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, թող աչքերս բացուին՝՝»:
מה חפצך כי אעשה לך ויאמר אדני כי אראה׃
42 Յիսուս ըսաւ անոր. «Թող բացուին. հաւատքդ բուժեց քեզ»:
ויאמר אליו ראה אמונתך הושיעה לך׃
43 Անմի՛ջապէս իր աչքերը բացուեցան, եւ կը հետեւէր անոր՝ փառաբանելով Աստուած: Ամբողջ ժողովուրդն ալ՝ երբ տեսաւ՝ գովաբանեց Աստուած:
ופתאם ראה וילך אחריו הלך ושבח את האלהים וכל העם בראותם זאת נתנו תודה לאלהים׃

< ՂՈԻԿԱՍ 18 >