< ՂՈԻԿԱՍ 17 >

1 Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Անկարելի է որ գայթակղութիւններ չգան. բայց վա՜յ անոր, որուն միջոցով կու գան:
ויאמר אל תלמידיו אי אפשר שלא יבאו המכשלים אבל אוי לאיש אשר על ידו יבאו׃
2 Աւելի օգտակար պիտի ըլլար անոր, որ իշու ջաղացքի քար մը կախուէր իր վիզէն ու ծովը ձգուէր, քան թէ գայթակղեցնէր այս պզտիկներէն մէ՛կը:
נוח לו שיתלה פלח רכב על צוארו וישלך אל הים מאשר יכשיל את אחד מהקטנים wאלה׃
3 Ուշադի՛ր եղէք դուք ձեզի: Եթէ եղբայրդ մեղանչէ քեզի դէմ՝ յանդիմանէ՛ զայն. ու եթէ ապաշխարէ՝ ներէ՛ անոր:
השמרו לנפשותיכם אם יחטא לך אחיך הוכח לו ואם ינחם סלח לו׃
4 Եթէ օրը եօթն անգամ մեղանչէ քեզի դէմ, եւ օրը եօթն անգամ վերադառնայ քեզի ու ըսէ՝ “կ՚ապաշխարեմ”, ներէ՛ անոր»:
ואם יחטא לך שבע פעמים ביום ושב אליך שבע פעמים ביום ואמר נחמתי וסלחת לו׃
5 Առաքեալները ըսին Տէրոջ. «Աւելցո՛ւր մեր հաւատքը»:
ויאמרו השליחים אל האדון הוסף לנו אמונה׃
6 Տէրը ըսաւ. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատք ունենայիք, կրնայիք ըսել այս թթենիին. “Արմատախի՛լ եղիր եւ տնկուէ՛ ծովուն մէջ”. ան ալ պիտի հնազանդէր ձեզի»:
ויאמר האדון לו היתה לכם אמונה כגרגר החרדל אז תאמרו אל התות הזה העקר והנטע בתוך הים וישמע לכם׃
7 «Բայց ձեզմէ ո՞վ, ունենալով երկրագործ կամ հովիւ ծառայ մը, երբ ան տուն մտնէ արտէն՝ իսկոյն կ՚ըսէ անոր. “Գնա՛, սեղա՛ն նստէ”:
מי הוא זה מכם ולו עבד חרש או רעה אשר בבאו מן השדה יאמר אליו מהר גשה הנה והסב׃
8 Հապա չ՚ը՞սեր անոր. “Պատրաստէ՛ իմ ընթրիքս, ու գօտիդ կապած՝ սպասարկէ՛ ինծի, մինչեւ որ ես ուտեմ եւ խմեմ. յե՛տոյ դուն ալ կեր ու խմէ”:
הלא יאמר אליו הכן לי ארוחת הערב וחגר מתניך ושרתני עד אם כליתי לאכל ולשתות ואחר תאכל ותשתה גם אתה׃
9 Միթէ շնորհապա՞րտ կ՚ըլլայ այդ ծառային՝ իրեն հրամայուած բաները ընելուն համար. չեմ կարծեր:
הגם יתן תודה לעבד על עשתו את אשר צוהו אמרתי לא יתן׃
10 Նոյնպէս դուք, երբ ընէք ձեզի հրամայուած բոլոր բաները՝ ըսէ՛ք. “Մենք անպէտ ծառաներ ենք. ըրինք ինչ որ պարտական էինք ընել”»:
ככה גם אתם אחרי עשותכם את כל אשר צויתם אמרו עבדים אין מועיל בם אנחנו כי רק את המטל עלינו לעשות עשינו׃
11 Երբ ինք Երուսաղէմ կ՚երթար՝ Սամարիայի եւ Գալիլեայի մէջտեղէն անցաւ:
ויהי בנסעו ירושלים והוא עבר בתוך שמרון והגליל׃
12 Ու երբ գիւղ մը պիտի մտնէր՝ տասը բորոտ մարդիկ հանդիպեցան անոր: Անոնք հեռուն կայնեցան,
ויבא אל כפר אחד ויפגעהו עשרה אנשים מצרעים והם עמדים מרחוק׃
13 իրենց ձայները բարձրացուցին եւ ըսին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմէ՜ մեզի»:
וישאו את קולם לאמר ישוע מורה חננו׃
14 Տեսնելով՝ ըսաւ անոնց. «Գացէ՛ք, ցո՛յց տուէք դուք ձեզ քահանաներուն»: Երբ կ՚երթային՝ մաքրուեցան:
וירא אותם ויאמר אליהם לכו והראו אל הכהנים ויהי בלכתם ויטהרו׃
15 Անոնցմէ մէկը, երբ տեսաւ թէ բժշկուեցաւ, վերադարձաւ եւ բարձրաձայն Աստուած կը փառաբանէր,
ואחד מהם בראתו כי נרפא וישב וישבח את האלהים בקול גדול׃
16 ու երեսի վրայ անոր ոտքը իյնալով՝ շնորհակալ կ՚ըլլար անկէ. եւ ինք Սամարացի էր:
ויפל על פניו לרגליו ויודה לו והוא היה שמרוני׃
17 Յիսուս ըսաւ. «Միթէ տա՛սն ալ չմաքրուեցա՞ն. իսկ ո՞ւր են միւս ինը:
ויען ישוע ויאמר הלא העשרה טהרו והתשעה איה הם׃
18 Այս օտարազգիէն զատ չգտնուեցա՞ն ուրիշներ՝ որ վերադառնալով փառաբանէին Աստուած»:
האם לא נמצא אשר שב לתת כבוד לאלהים זולתי הנכרי הזה׃
19 Եւ ըսաւ անոր. «Կանգնէ՛ ու գնա՛. հաւատքդ բժշկեց քեզ»:
ויאמר אליו קום ולך אמונתך הושיעה לך׃
20 Երբ Փարիսեցիները հարցուցին իրեն. «Աստուծոյ թագաւորութիւնը ե՞րբ պիտի գայ», պատասխանեց անոնց. «Աստուծոյ թագաւորութիւնը չի գար դուրսէն երեւցած բաներով:
וישאלהו הפרושים מתי תבוא מלכות האלהים ויען אתם לאמר מלכות האלהים לא תבוא במראה עינים׃
21 Եւ պիտի չըսեն. “Ահա՛ հոս է”, կամ. “Ահա՛ հոն”. որովհետեւ ահա՛ Աստուծոյ թագաւորութիւնը ձեր ներսն է»:
ולא יאמרו הנה פה או הנה שם כי מלכות האלהים הנה בקרבכם היא׃
22 Աշակերտներուն ալ ըսաւ. «Օրե՛ր պիտի գան, երբ դուք պիտի ցանկաք տեսնել մարդու Որդիին օրերէն մէկը, բայց պիտի չտեսնէք:
ויאמר אל התלמידים ימים באים והתאויתם לראות יום אחד מימי בן האדם ולא תראו׃
23 Ու եթէ ըսեն ձեզի. “Ահա՛ հոս է”, կամ. “Ահա՛ հոն”, մի՛ երթաք եւ հետամուտ մի՛ ըլլաք:
ואם יאמרו אליכם הנה שם הנה פה אל תלכו ואל תרוצו אחריהם׃
24 Որովհետեւ ինչպէս փայլակը՝ երկինքին տակ մէկ ծայրէն փայլատակելով՝ կը լուսաւորէ մինչեւ երկինքին տակ միւս ծայրը, նո՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդին՝ իր գալուստին օրը:
כי כברק אשר יברק מקצה השמים ויאיר עד קצה השמים כן יהיה בן האדם ביומו׃
25 Սակայն պէտք է որ ինք նախ շատ չարչարանքներ կրէ ու մերժուի այս սերունդէն:
אך בראשונה צריך הוא לסבל הרבה ולהמאס מן הדור הזה׃
26 Ի՛նչպէս պատահեցաւ Նոյի օրերուն, ա՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդիին օրերուն ալ:
וכאשר היה נח כן יהיה בימי בן האדם׃
27 Կ՚ուտէին, կը խմէին, կ՚ամուսնանային, ամուսնութեան կու տային, մինչեւ այն օրը՝ երբ Նոյ մտաւ տապանը, ու ջրհեղեղը եկաւ եւ կորսնցուց բոլորը:
אכלו ושתו נשאו נשים והשיאו נשים לאנשים עד היום אשר בא נח אל התבה ויבא המבול וישחת את כלם׃
28 Նմանապէս՝ ինչպէս Ղովտի օրերուն ալ պատահեցաւ՝ կ՚ուտէին, կը խմէին, կը գնէին, կը ծախէին, կը տնկէին, կը կառուցանէին:
וכאשר היה בימי לוט אכל ושתה קנה ומכר נטע ובנה׃
29 Բայց այն օրը՝ երբ Ղովտ դուրս ելաւ Սոդոմէն, երկինքէն կրակ ու ծծումբ տեղաց եւ կորսնցուց բոլորը:
ויהי ביום אשר יצא לוט מסדום וימטר אש וגפרית מן השמים וישחת את כלם׃
30 Նոյնպէս պիտի ըլլայ այն օրը՝ երբ մարդու Որդին յայտնուի:
ככה יהיה ביום אשר יגלה בן האדם׃
31 Այդ օրը, ա՛ն որ տանիքին վրայ է եւ իր կարասիները՝ տան մէջ, թող չիջնէ՝ զանոնք առնելու. նմանապէս ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ:
ביום ההוא איש אשר יהיה על הגג וכליו בבית אל ירד לשאת אתם ואיש אשר בשדה אל ישב הביתה׃
32 Յիշեցէ՛ք Ղովտի կինը:
זכרו את אשת לוט׃
33 Ո՛վ որ ջանայ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ո՛վ որ կորսնցնէ իր անձը՝ պիտի ապրեցնէ զայն:
המבקש למלט את נפשו יאבדנה ואשר יאבד אתה יהיה׃
34 Կը յայտարարեմ ձեզի. “Այդ գիշերը եթէ երկու անձեր մէ՛կ մահիճի մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը մնայ.
אני אמר לכם בלילה ההוא שנים יהיו במטה אחת האחד יאסף והאחר יעזב׃
35 եթէ երկու կիներ միասին աղան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ. եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը մնայ”»:
שתים תהיינה טחנות יחד האחת תאסף והאחרת תעזב׃
36 Անոնք պատասխանեցին անոր. «Տէ՛ր, ո՞ւր պիտի ըլլայ այս բանը»:
שנים יהיו בשדה ונאסף האחד והאחר יעזב׃
37 Ան ալ ըսաւ անոնց. «Ո՛ւր մարմին կայ, հոն պիտի հաւաքուին արծիւները»:
ויענו ויאמרו אליו איה זאת אדנינו ויאמר אליהם באשר הפגר שם יקבצו הנשרים׃

< ՂՈԻԿԱՍ 17 >