< ՂՈԻԿԱՍ 17 >

1 Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Անկարելի է որ գայթակղութիւններ չգան. բայց վա՜յ անոր, որուն միջոցով կու գան:
”אין ספק שתיתקלו בפיתויים לחטוא ותועמדו בניסיון, “אמר ישוע לתלמידיו,”אבל אוי לאדם שדרכו אלה יבואו!
2 Աւելի օգտակար պիտի ըլլար անոր, որ իշու ջաղացքի քար մը կախուէր իր վիզէն ու ծովը ձգուէր, քան թէ գայթակղեցնէր այս պզտիկներէն մէ՛կը:
לאדם כזה מוטב יהיה אם יקשרו אבן כבדה לצווארו ויטביעו אותו בים, מאשר שישא בעונש החמור המצפה למכשילים את המאמינים הצעירים.
3 Ուշադի՛ր եղէք դուք ձեզի: Եթէ եղբայրդ մեղանչէ քեզի դէմ՝ յանդիմանէ՛ զայն. ու եթէ ապաշխարէ՝ ներէ՛ անոր:
היזהרו לכם.”אם חטא לך אחיך – הוכח אותו, ואם הוא מצטער ומבקש את סליחתך – סלח לו.
4 Եթէ օրը եօթն անգամ մեղանչէ քեզի դէմ, եւ օրը եօթն անգամ վերադառնայ քեզի ու ըսէ՝ “կ՚ապաշխարեմ”, ներէ՛ անոր»:
גם אם הוא חטא לך שבע פעמים ביום אחד, אבל ביקש את סליחתך בכל פעם, עליך לסלוח לו.“
5 Առաքեալները ըսին Տէրոջ. «Աւելցո՛ւր մեր հաւատքը»:
ביקשו השליחים מהאדון:”הגדל את אמונתנו!“
6 Տէրը ըսաւ. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատք ունենայիք, կրնայիք ըսել այս թթենիին. “Արմատախի՛լ եղիր եւ տնկուէ՛ ծովուն մէջ”. ան ալ պիտի հնազանդէր ձեզի»:
”אפילו הייתה אמונתכם כגרגר צמח החרדל, “השיב ישוע,”הייתם אומרים לעץ הגדול הזה להיעקר ממקומו ולהתגלגל לים, והיה נשמע לכם!
7 «Բայց ձեզմէ ո՞վ, ունենալով երկրագործ կամ հովիւ ծառայ մը, երբ ան տուն մտնէ արտէն՝ իսկոյն կ՚ըսէ անոր. “Գնա՛, սեղա՛ն նստէ”:
”נניח שיש לך עבד החורש בשדה או רועה את הצאן. בשובו הביתה מן השדה האם תאמר לו:’שב, נח ואכול את ארוחת־הערב שלך?‘
8 Հապա չ՚ը՞սեր անոր. “Պատրաստէ՛ իմ ընթրիքս, ու գօտիդ կապած՝ սպասարկէ՛ ինծի, մինչեւ որ ես ուտեմ եւ խմեմ. յե՛տոյ դուն ալ կեր ու խմէ”:
ודאי שלא. הרי תאמר לו:’הכן לי את ארוחתי, אחר כך חגור סינר והיה מוכן להגיש לי את מה שאבקש. לאחר שאגמור לאכול תוכל ללכת לאכול את ארוחתך‘.
9 Միթէ շնորհապա՞րտ կ՚ըլլայ այդ ծառային՝ իրեն հրամայուած բաները ընելուն համար. չեմ կարծեր:
העבד אינו מצפה לתודה, מפני שעשה את המוטל עליו.
10 Նոյնպէս դուք, երբ ընէք ձեզի հրամայուած բոլոր բաները՝ ըսէ՛ք. “Մենք անպէտ ծառաներ ենք. ըրինք ինչ որ պարտական էինք ընել”»:
”כך התנהגו גם אתם – אל תצפו לשבחים כשאתם מקיימים את מצוותי, כי אתם רק ממלאים את חובתכם.“
11 Երբ ինք Երուսաղէմ կ՚երթար՝ Սամարիայի եւ Գալիլեայի մէջտեղէն անցաւ:
בדרכו לירושלים יצא ישוע מגבול הגליל ונכנס אל אזור השומרון.
12 Ու երբ գիւղ մը պիտի մտնէր՝ տասը բորոտ մարդիկ հանդիպեցան անոր: Անոնք հեռուն կայնեցան,
בבואו אל אחד הכפרים ראה עשרה מצורעים עומדים במרחק מה
13 իրենց ձայները բարձրացուցին եւ ըսին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմէ՜ մեզի»:
וקוראים בתחינה:”ישוע רבנו, רחם עלינו!“
14 Տեսնելով՝ ըսաւ անոնց. «Գացէ՛ք, ցո՛յց տուէք դուք ձեզ քահանաներուն»: Երբ կ՚երթային՝ մաքրուեցան:
ישוע הביט בהם ואמר:”לכו אל הכהן והראו לו שנרפאתם!“בהיותם בדרך הם נרפאו.
15 Անոնցմէ մէկը, երբ տեսաւ թէ բժշկուեցաւ, վերադարձաւ եւ բարձրաձայն Աստուած կը փառաբանէր,
אחד הנרפאים חזר אל ישוע וקרא בשמחה ובצהלה:”הללויה, אני בריא!“
16 ու երեսի վրայ անոր ոտքը իյնալով՝ շնորհակալ կ՚ըլլար անկէ. եւ ինք Սամարացի էր:
האיש, שהיה שומרוני, נפל על פניו לרגלי ישוע והודה לו מעומק לבו על שריפא אותו.
17 Յիսուս ըսաւ. «Միթէ տա՛սն ալ չմաքրուեցա՞ն. իսկ ո՞ւր են միւս ինը:
”האם לא ריפאתי עשרה אנשים?“שאל ישוע.”היכן תשעת האחרים?
18 Այս օտարազգիէն զատ չգտնուեցա՞ն ուրիշներ՝ որ վերադառնալով փառաբանէին Աստուած»:
האם רק השומרוני הזה חזר כדי להודות לאלוהים?“
19 Եւ ըսաւ անոր. «Կանգնէ՛ ու գնա՛. հաւատքդ բժշկեց քեզ»:
”קום ולך, אמונתך ריפאה אותך“, אמר ישוע לאיש.
20 Երբ Փարիսեցիները հարցուցին իրեն. «Աստուծոյ թագաւորութիւնը ե՞րբ պիտի գայ», պատասխանեց անոնց. «Աստուծոյ թագաւորութիւնը չի գար դուրսէն երեւցած բաներով:
יום אחד שאלו הפרושים את ישוע:”מתי תבוא מלכות האלוהים?“”מלכות האלוהים לא תבוא בצורה גלויה“, השיב ישוע.
21 Եւ պիտի չըսեն. “Ահա՛ հոս է”, կամ. “Ահա՛ հոն”. որովհետեւ ահա՛ Աստուծոյ թագաւորութիւնը ձեր ներսն է»:
”לא תוכלו לומר:’מלכות האלוהים כאן‘, או’מלכות האלוהים שם‘. כי מלכות האלוהים היא בקרבכם.“
22 Աշակերտներուն ալ ըսաւ. «Օրե՛ր պիտի գան, երբ դուք պիտի ցանկաք տեսնել մարդու Որդիին օրերէն մէկը, բայց պիտի չտեսնէք:
ישוע פנה אל תלמידיו ואמר:”יבוא הזמן שתשתוקקו כל־כך שאחזור אליכם, ולו גם ליום אחד בלבד, אך משאלתכם לא תתמלא.
23 Ու եթէ ըսեն ձեզի. “Ահա՛ հոս է”, կամ. “Ահա՛ հոն”, մի՛ երթաք եւ հետամուտ մի՛ ըլլաք:
”אם מישהו יאמר לכם:’ראיתי את המשיח במקום פלוני!‘אל תאמינו לו ואל תלכו לחפש אותי.
24 Որովհետեւ ինչպէս փայլակը՝ երկինքին տակ մէկ ծայրէն փայլատակելով՝ կը լուսաւորէ մինչեւ երկինքին տակ միւս ծայրը, նո՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդին՝ իր գալուստին օրը:
כי כשיבוא בן־האדם באמת, תדעו זאת ללא כל ספק; בואו ייראה לעין כברק המאיר את השמים מקצה לקצה.
25 Սակայն պէտք է որ ինք նախ շատ չարչարանքներ կրէ ու մերժուի այս սերունդէն:
אבל לפני כן עליו לסבול הרבה ולהידחות על־ידי הדור הזה.
26 Ի՛նչպէս պատահեցաւ Նոյի օրերուն, ա՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդիին օրերուն ալ:
”בימי בן־האדם יתנהלו החיים כבימי נוח.
27 Կ՚ուտէին, կը խմէին, կ՚ամուսնանային, ամուսնութեան կու տային, մինչեւ այն օրը՝ երբ Նոյ մտաւ տապանը, ու ջրհեղեղը եկաւ եւ կորսնցուց բոլորը:
בני־האדם אכלו, שתו והתחתנו – הכול התנהל כרגיל עד היום שבו נכנס נוח לתיבה, ואז בא המבול והשמיד את כולם.
28 Նմանապէս՝ ինչպէս Ղովտի օրերուն ալ պատահեցաւ՝ կ՚ուտէին, կը խմէին, կը գնէին, կը ծախէին, կը տնկէին, կը կառուցանէին:
”גם בימיו של לוט היה המצב דומה: האנשים אכלו, שתו, קנו, מכרו, נטעו ובנו.
29 Բայց այն օրը՝ երբ Ղովտ դուրս ելաւ Սոդոմէն, երկինքէն կրակ ու ծծումբ տեղաց եւ կորսնցուց բոլորը:
אולם ביום שעזב לוט את סדום המטיר אלוהים אש וגפרית על העיר, והשמיד את כולם.
30 Նոյնպէս պիտի ըլլայ այն օրը՝ երբ մարդու Որդին յայտնուի:
כך יהיה המצב ביום שובי.
31 Այդ օրը, ա՛ն որ տանիքին վրայ է եւ իր կարասիները՝ տան մէջ, թող չիջնէ՝ զանոնք առնելու. նմանապէս ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ:
”אם תהיה מחוץ לבית ביום ההוא – אל תחזור לארוז את חפציך; אם תהיה בשדה – אל תחזור העירה.
32 Յիշեցէ՛ք Ղովտի կինը:
זכרו מה קרה לאשת לוט!
33 Ո՛վ որ ջանայ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ո՛վ որ կորսնցնէ իր անձը՝ պիտի ապրեցնէ զայն:
מי שמנסה להציל את חייו יאבד אותם; מי שיוותר על חייו יציל אותם.
34 Կը յայտարարեմ ձեզի. “Այդ գիշերը եթէ երկու անձեր մէ՛կ մահիճի մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը մնայ.
בלילה ההוא שני אנשים יישנו באותו חדר: האחד יילקח והשני יישאר.
35 եթէ երկու կիներ միասին աղան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ. եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը մնայ”»:
שתי נשים יטחנו יחד: האחת תילקח וחברתה תישאר.
36 Անոնք պատասխանեցին անոր. «Տէ՛ր, ո՞ւր պիտի ըլլայ այս բանը»:
שני גברים יעבדו בשדה: האחד יילקח וחברו יישאר.“
37 Ան ալ ըսաւ անոնց. «Ո՛ւր մարմին կայ, հոն պիտի հաւաքուին արծիւները»:
”אדון, לאן הם יילקחו?“שאלו התלמידים.”במקום שבו נמצא הפגר, שם יתאספו הנשרים“, השיב ישוע.

< ՂՈԻԿԱՍ 17 >