< ՂՈԻԿԱՍ 16 >

1 Իր աշակերտներուն ալ ըսաւ. «Հարուստ մարդ մը կար՝ որ տնտես մը ունէր. ասիկա ամբաստանուեցաւ անոր առջեւ՝ որպէս թէ կը փճացնէ անոր ինչքը:
ויאמר גם אל תלמידיו איש עשיר היה ולו פקיד על ביתו וילשינהו אליו באמרם כי מפזר הוא את קניניך׃
2 Ուստի կանչեց զայն եւ ըսաւ անոր. “Այս ի՞նչ է՝ որ քու մասիդ կը լսեմ. տնտեսութեանդ հաշի՛ւը տուր, որովհետեւ ա՛լ չես կրնար տնտես ըլլալ”:
ויקרא אתו ויאמר אליו מה זאת שמעתי עליך תן חשבון פקדתך כי לא תוכל להיות עוד פקיד׃
3 Տնտեսը ըսաւ ինքնիրեն. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տէրս տնտեսութիւնը կ՚առնէ ինձմէ. չեմ կրնար հողագործ ըլլալ՝՝, կ՚ամչնամ մուրալ:
ויאמר הפקיד בלבו מה אעשה כי יקח אדני ממני את הפקדה לעדר לא אוכל ולשאל על הפתחים אני בוש׃
4 Գիտե՛մ ինչ պիտի ընեմ, որպէսզի երբ հեռացուիմ իմ տնտեսութենէս՝ ընդունին զիս իրենց տունը:
ידעתי מה אעשה למען יאספוני אל בתיהם בעת אוסר מפקדתי׃
5 Եւ իրեն կանչելով իր տիրոջ պարտապաններէն իւրաքանչիւրը, ըսաւ առաջինին. “Դուն ո՞րչափ կը պարտիս իմ տիրոջս”:
ויקרא אל כל איש אשר נשה בהם אדניו וישאל את הראשון כמה אתה חיב לאדני׃
6 Ան ալ ըսաւ. “Հարիւր մար ձէթ”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ, ու շուտո՛վ նստէ՝ «յիսո՛ւն» գրէ”:
ויאמר מאת בתי שמן ויאמר אליו קח את שטרך ומהר שב וכתבת חמשים׃
7 Յետոյ ըսաւ միւսին. “Դո՛ւն ո՞րչափ կը պարտիս”: Ան ալ ըսաւ. “Հարիւր քոռ ցորեն”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ եւ «ութսո՛ւն» գրէ”:
ואל אחר אמר כמה אתה חיב ויאמר מאת כר חטים ויאמר קח את שטרך וכתב שמנים׃
8 Տէրը գովեց անիրաւ տնտեսը՝ որ ուշիմութեամբ վարուեցաւ. որովհետեւ այս աշխարհի որդիները աւելի՛ ուշիմ են իրենց սերունդին մէջ՝ քան լոյսի որդիները: (aiōn g165)
וישבח האדון את פקיד העולה על אשר הערים לעשות כי בני העולם הזה ערומים הם בדורם מבני האור׃ (aiōn g165)
9 Ես ալ կ՚ըսեմ ձեզի. “Բարեկամնե՛ր ըրէք ձեզի անիրաւ մամոնայէն, որպէսզի երբ ան պակսի՝՝, ընդունին ձեզ յաւիտենական բնակարաններու մէջ”: (aiōnios g166)
וגם אני אמר לכם עשו לכם אהבים בממון העולה למען בעת כלתו יאספו אתכם אל משכנות עולם׃ (aiōnios g166)
10 Ա՛ն որ ամենափոքր բանին մէջ հաւատարիմ է՝ շատին մէջ ալ հաւատարիմ կ՚ըլլայ, եւ ա՛ն որ ամենափոքրին մէջ անիրաւ է՝ շատին մէջ ալ անիրաւ կ՚ըլլայ:
הנאמן במעט מזער נאמן גם בהרבה והמעול במעט מזער מעול גם בהרבה׃
11 Ուրեմն եթէ անիրաւ մամոնային մէջ հաւատարիմ չըլլաք, ճշմարիտ հարստութիւնը ո՞վ պիտի վստահի ձեզի:
לכן אם בממון העולה לא הייתם נאמנים את האמתי מי יפקיד בידכם׃
12 Եթէ ուրիշին բանին մէջ հաւատարիմ չըլլաք, ձե՛րը ո՞վ պիտի տայ ձեզի:
ואם בדבר אשר לאחרים לא הייתם נאמנים את אשר לכם מי יתן לכם׃
13 Ո՛չ մէկ ծառայ կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ մէկը պիտի ատէ եւ միւսը սիրէ, կա՛մ մէկուն պիտի յարի՝՝ ու միւսը արհամարհէ: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային»:
אין עבד אשר יוכל לעבד שני אדנים כי ישנא את האחד ויאהב את האחר או ידבק באחד ואת האחר יבזה לא תוכלו עבד את האלהים ואת הממון׃
14 Փարիսեցիներն ալ՝ որոնք արծաթասէր էին, այս բոլոր բաները լսելով՝ կը քամահրէին զայն:
וישמעו כל זאת גם הפרושים אשר הם אהבי כסף וילעגו לו׃
15 Եւ ըսաւ անոնց. «Դո՛ւք էք որ մարդոց առջեւ կ՚արդարացնէք դուք ձեզ, բայց Աստուած գիտէ՛ ձեր սիրտերը. որովհետեւ մարդոց մէջ բարձր գնահատուածը՝ գարշելի է Աստուծոյ առջեւ:
ויאמר אליהם אתם הם המצטדקים לפני האדם ואלהים יודע את לבבכם כי הגבה באדם תועבה הוא לפני האלהים׃
16 Օրէնքն ու Մարգարէները մինչեւ Յովհաննէս էին. այդ ատենէն ետք Աստուծոյ թագաւորութի՛ւնը կ՚աւետուի, եւ ամէն մէկը կ՚արտորայ մտնել անոր մէջ:
התורה והנביאים עד יוחנן ומן אז והלאה בשורת מלכות האלהים וכל איש בחזקה יבוא בה׃
17 Աւելի դիւրին է՝ որ երկինքն ու երկիրը անցնին, քան Օրէնքէն մէ՛կ նշանագիր իյնայ:
אבל נקל כי יעברו השמים והארץ מאשר יפל קוץ אחד מן התורה׃
18 Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը եւ կ՚ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ, եւ ո՛վ որ կ՚ամուսնանայ իր ամուսինէն արձակուած կնոջ մը հետ՝ շնութիւն կ՚ընէ»:
כל איש המשלח את אשתו ולקח אחרת נאף הוא וכל הלקח את הגרושה מאישה נאף הוא׃
19 «Հարուստ մարդ մը կար՝ որ ծիրանի ու բեհեզ կը հագնէր, եւ ամէն օր փառահեղ խրախճանք կը սարքէր՝՝:
איש עשיר היה והוא לבוש ארגמן ושש ויתעגג וישמח יום יום׃
20 Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար՝ պալարներով ծածկուած, որ պառկած էր անոր դրան քով,
ואיש אביון ושמו לעזר משכב פתח שער ביתו והוא מלא אבעבעות׃
21 ու կը ցանկար կշտանալ հարուստին սեղանէն ինկած փշրանքներէն. նաեւ շուներն ալ կու գային եւ կը լզէին անոր պալարները:
ויתאו לשבע מן הפרורים הנפלים מעל שלחן העשיר וגם הכלבים באו וילקו אבעבעותיו׃
22 Այդ աղքատը մեռաւ, ու հրեշտակները Աբրահամի գոգը տարին զայն: Հարուստն ալ մեռաւ եւ թաղուեցաւ:
ויהי כאשר מת האביון ויובל על ידי המלאכים אל חיק אברהם וימת גם העשיר ויקבר׃
23 Մինչ դժոխքը՝ տանջանքի մէջ էր, իր աչքերը բարձրացնելով՝ հեռուէն տեսաւ Աբրահամը, ու Ղազարոսը՝ անոր գոգը հանգիստ նստած: (Hadēs g86)
ובהיותו במכאבות בשאול וישא את עיניו וירא את אברהם מרחוק ואת לעזר בחיקו׃ (Hadēs g86)
24 Ուստի գոչեց. “Հա՛յր Աբրահամ, ողորմէ՜ ինծի ու ղրկէ՛ Ղազարոսը, որպէսզի ջուրի մէջ թաթխէ իր մատին ծայրը եւ զովացնէ լեզուս, որովհետեւ կը տանջուիմ այս բոցին մէջ”:
ויצעק ויאמר אבי אברהם חנני ושלח נא את לעזר ויטבל את קצה אצבעו במים למען קרר את לשוני כי עניתי במוקד הזה׃
25 Աբրահամ ըսաւ. “Որդեա՛կ, յիշէ՛ թէ դուն կեանքիդ ընթացքին ստացար բարիքներդ, նմանապէս Ղազարոս՝ չարիքներ. հիմա ան (հոս) կը մխիթարուի, ու դուն կը տանջուիս:
ויאמר אברהם בני זכר כי לקחת טובך בחייך וגם לעזר לקח את הרעות ועתה הוא ינחם ואתה תצטער׃
26 Այս բոլորէն զատ՝ մեր եւ ձեր մէջտեղ հաստատուած մեծ անդունդ մը կայ, որպէսզի ասկէ ձեզի անցնիլ ուզողները չկարենան, ո՛չ ալ ատկէ մեզի գալ ուզողները՝ անցնին”:
ומלבד כל זאת שוחה גדולה מפסקת בינינו וביניכם לבלתי יוכלו עבור החפצים ללכת מפה אליכם ולבלתי יעברו משם אלינו׃
27 Ան ալ ըսաւ. “Ուրեմն կը խնդրեմ քեզմէ, հա՛յր, որ ղրկես զայն հօրս տունը,
ויאמר אם כן אבי שאל אני מאתך כי תשלח אתו אל בית אבי׃
28 քանի որ հինգ եղբայր ունիմ. որպէսզի վկայէ անոնց, որ անոնք ալ չգան այս տանջանքի տեղը”:
כי יש לי חמשה אחים למען יעיד בהם פן יבאו גם הם אל מקום המעצבה הזה׃
29 Աբրահամ ըսաւ անոր. “Անոնք ունին Մովսէսն ու մարգարէները, թող անո՛նց մտիկ ընեն”:
ויאמר אברהם יש להם משה והנביאים אליהם ישמעון׃
30 Ան ալ ըսաւ. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. հապա եթէ մեռելներէ՛ն մէկը երթայ անոնց՝ պիտի ապաշխարեն”:
ויאמר לא כן אבי אברהם אך אם ילך אליהם אחד מן המתים אז ישובו׃
31 Իսկ ան ըսաւ անոր. “Եթէ մտիկ չեն ըներ Մովսէսի եւ մարգարէներուն, պիտի չհամոզուին՝ նոյնիսկ եթէ մէկը մեռելներէն յարութիւն առնէ”»:
ויאמר אליו אם לא ישמעו אל משה ואל הנביאים גם כי יקום אחד מן המתים לא יאמינו׃

< ՂՈԻԿԱՍ 16 >