< ՂՈԻԿԱՍ 13 >

1 Այդ ատեն ներկայ եղողներէն ոմանք պատմեցին անոր այն Գալիլեացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս խառնեց իրենց զոհերուն հետ:
אז באו אנשים לישוע וסיפרו לו שפילטוס רצח מספר יהודים מהגליל בעת שהקריבו זבחים בבית־המקדש.
2 Յիսուս պատասխանեց անոնց. «Կը կարծէ՞ք թէ այդ Գալիլեացիները աւելի մեղաւոր էին բոլոր Գալիլեացիներէն, քանի որ այսպիսի չարչարանքներ կրեցին:
”האם אתם חושבים שהם נרצחו משום שהיו חוטאים גדולים יותר משאר אנשי הגליל?“שאל ישוע.
3 Կ՚ըսեմ ձեզի՝ ո՛չ: Հապա եթէ չապաշխարէք, բոլորդ ալ նոյնպէս պիտի կորսուիք:
”ודאי שלא! אני אומר לכם שאם לא תחזרו בתשובה ותפנו לאלוהים יהיה סופכם כמו שלהם.
4 Կամ թէ այն տասնութ հոգիները, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ սպաննեց զանոնք, կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմ բնակող բոլոր մարդոցմէ աւելի յանցաւոր էին:
”ומה בנוגע לשמונה־עשר האנשים שנהרגו כשהתמוטט עליהם המגדל בשילוח? האם הם היו החוטאים הגדולים ביותר בירושלים?
5 Կ՚ըսեմ ձեզի՝ ո՛չ: Հապա եթէ չապաշխարէք, բոլորդ ալ նմանապէս պիտի կորսուիք»:
ודאי שלא! אבל דעו לכם שאם לא תחזרו בתשובה יהיה סופכם כשלהם.“
6 Սա՛ առակն ալ ըսաւ. «Մէկը իր այգիին մէջ ունէր տնկուած թզենի մը. եկաւ պտուղ փնտռելու անոր վրայ, բայց չգտաւ:
ישוע סיפר להם את המשל הבא:”אדם נטע בגנו עץ תאנה, אולם בכל פעם שבא לחפש תאנים ציפתה לו אכזבה כי העץ לא נשא כל פרי.
7 Ուստի ըսաւ այգեպանին. “Ահա՛ երեք տարի է, որ կու գամ՝ պտուղ կը փնտռեմ այդ թզենիին վրայ, ու չեմ գտներ. ա՛լ կտրէ՛ զայն, ինչո՞ւ խափանէ գետինը”:
לבסוף אמר לגנן:’חיכיתי שלוש שנים ולא זכיתי אף בתאנה אחת! הבה נעקור את העץ וניטע אחר במקומו; חבל שיגזול חלקת אדמה יקרה‘.
8 Ան ալ պատասխանեց անոր. “Տէ՛ր, ա՛յս տարի ալ ձգէ զայն, մինչեւ որ բրեմ անոր շուրջը ու թրիք դնեմ:
”’חכה עוד שנה אחת, אדוני‘, ביקש הגנן.’אני אקדיש לתאנה תשומת לב מיוחדת, אעדור סביבה ואזבל את האדמה.
9 Եթէ պտուղ տայ՝ լա՛ւ. այլապէս՝ յետագայի՛ն կտրէ զայն”»:
אם התאנה תשא פרי בשנה הבאה מה טוב, ואם לא – אעקור אותה‘. “
10 Շաբաթ օրը՝ ինք կը սորվեցնէր ժողովարաններէն մէկուն մէջ:
בשבת אחת כשלימד ישוע בבית־הכנסת,
11 Եւ ահա՛ կին մը կար հոն, որ տասնութ տարիէ ի վեր ունէր հիւանդութեան ոգի մը. կքած էր, եւ ամե՛նեւին չէր կրնար շիտակ կայնիլ:
ראה אישה שהייתה בעלת־מום במשך שמונה־עשרה שנה. הגב שלה היה כפוף והיא לא יכלה להזדקף.
12 Յիսուս տեսնելով զայն՝ կանչեց ու ըսաւ անոր. «Կի՛ն, արձակուած ես հիւանդութենէդ»,
ישוע קרא אליו את האישה ואמר לה:”אישה, הרפאי ממחלתך!“
13 եւ ձեռքը դրաւ անոր վրայ: Ան անմի՛ջապէս շտկուեցաւ, ու փառաբանեց Աստուած:
הוא נגע בה, והיא מיד הזדקפה והחלה להלל את אלוהים.
14 Քանի որ Յիսուս բուժեց Շաբաթ օրը, ժողովարանին պետը ընդվզելով ըսաւ բազմութեան. «Վեց օր կայ՝ որոնց մէջ պէտք է գործէք. ուրեմն ա՛յդ օրերը եկէք ու բուժուեցէք, ո՛չ թէ Շաբաթ օրը»:
ראש בית־הכנסת כעס מאוד על שישוע ריפא את האישה בשבת.”שישה ימים בשבוע נועדו לעבודה!“קרא בזעם אל הקהל.”בואו להירפא בימי חול ולא בשבת!“
15 Ուստի Տէրը պատասխանեց անոր. «Կեղծաւո՛ր, ձեզմէ իւրաքանչիւրը Շաբաթ օրը իր եզը կամ էշը մսուրէն չ՚ա՞րձակեր, որպէսզի տանի՝ ջուր տայ:
”צבוע שכמוך!“הייתה תשובתו של האדון.”אתם כולם, האם אינכם מתירים את הבהמות שלכם ומוליכים אותם אל השוקת בשבת לשתות מים?
16 Հապա ասիկա՝ որ Աբրահամի աղջիկ էր, եւ ահա՛ տասնութ տարի Սատանան կապած էր զայն, պէտք չէ՞ր որ Շաբաթ օրը արձակուէր այդ կապէն»:
והאם אסור לי, רק משום ששבת היום, להתיר אישה זאת, יהודייה, מכבלי השטן שאסר אותה במשך שמונה־עשרה שנים?“
17 Երբ այս բաները ըսաւ, իր բոլոր հակառակորդները ամօթահար եղան. իսկ ամբողջ բազմութիւնը ուրախացաւ այն բոլոր փառաւոր գործերուն համար՝ որ ան կը կատարէր:
דבריו ביישו את מתנגדיו ואילו כל העם שמח על הנפלאות שחולל.
18 Եւ ըսաւ. «Ի՞նչ բանի նման է Աստուծոյ թագաւորութիւնը, կամ ի՞նչ բանի նմանցնեմ զայն:
ישוע חזר ולימד את העם על מלכות האלוהים:”כיצד אוכל לתאר לכם את מלכות האלוהים, למה היא דומה?
19 Նման է մանանեխի հատիկի մը, որ մարդ մը առաւ՝ իր պարտէզը ցանեց. եւ աճեցաւ, մեծ ծառ մը եղաւ, ու երկինքի թռչունները բնակեցան անոր ճիւղերուն վրայ»:
היא דומה לגרגר זעיר של צמח החרדל אשר נזרע בגינה. כעבור זמן מה גדל הגרגר הזעיר והופך לעץ, והציפורים בונות קן בין ענפיו.“
20 Դարձեալ ըսաւ. «Ի՞նչ բանի նմանցնեմ Աստուծոյ թագաւորութիւնը:
ועוד שאל:”אל מה אדמה את מלכות האלהים?
21 Նման է խմորին, որ կին մը առաւ ու երեք գրիւ ալիւրի մէջ պահեց, մինչեւ որ ամբողջը խմորուեցաւ»:
מלכות האלוהים דומה לשמרים בבצק – מעט השמרים מחמיצים את הבצק כולו.“
22 Եւ քաղաքներն ու գիւղերը շրջելով՝ կը սորվեցնէր, եւ դէպի Երուսաղէմ կը ճամբորդէր:
בדרכו לירושלים עבר ישוע מעיר לעיר ומכפר לכפר ולימד את האנשים.
23 Մէկը ըսաւ անոր. «Տէ՛ր, քիչուո՞ր են անոնք՝ որ պիտի փրկուին»:
פעם שאל מישהו את ישוע:”אדון, האם ייוושעו רק אנשים מעטים?“
24 Ան ալ ըսաւ անոնց. «Պայքարեցէ՛ք՝ որ մտնէք նեղ դռնէն. քանի որ կ՚ըսեմ ձեզի թէ շատե՛ր պիտի ջանան մտնել՝ բայց պիտի չկարողանան:
השיב לו ישוע:”הואיל ושער הכניסה צר מאוד, עליכם להתאמץ מאוד כדי להיכנס דרכו. דעו לכם שאנשים רבים ירצו להיכנס דרך השער, אבל הם לא יוכלו; לאחר שבעל־הבית ינעל את השער יהיה מאוחר מדי. גם אם תעמדו בחוץ, תדפקו על השער ותתחננו:’אדוננו, פתח לנו את הדלת!‘הוא יענה לכם:’אינני מכיר אתכם כלל, מאיפה אתם?‘
25 Անկէ ետք՝ երբ տանուտէրը ոտքի ելլէ, գոցէ դուռը եւ դուք մնաք դուրսը, ու սկսիք բախել դուռը եւ ըսել. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”, ան ալ պիտի պատասխանէ ձեզի. “Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք”:
26 Այն ատեն պիտի սկսիք ըսել. “Մենք քու առջեւդ կերանք ու խմեցինք, եւ դուն մեր հրապարակներուն մէջ սորվեցուցիր”:
”’אבל אכלנו ושתינו איתך ואף לימדת ברחוב שלנו‘, תגידו.
27 Բայց ան պիտի ըսէ. “Կ՚ըսեմ ձեզի. "Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք. հեռացէ՛ք ինձմէ բոլորդ՝ անիրաւութիւն գործողներ"”:
והוא ישיב:’אני אומר לכם שאני לא מכיר אתכם. הסתלקו מכאן, רשעים שכמותכם!‘
28 Հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում, երբ տեսնէք Աբրահամը, Իսահակը, Յակոբը եւ բոլոր մարգարէները՝ Աստուծոյ թագաւորութեան մէջ, իսկ դուք՝ դուրս հանուած:
”אתם תהיו מחוץ למלכות האלוהים, במקום שיש בכי וחריקת שיניים, כשתראו את אברהם, יצחק, יעקב וכל הנביאים.
29 Այնտեղ պիտի գան արեւելքէն եւ արեւմուտքէն, հիւսիսէն ու հարաւէն, եւ պիտի բազմին Աստուծոյ թագաւորութեան մէջ:
מכל קצוות תבל יבואו אנשים אל מלכות האלוהים.
30 Ու ահա՛ յետիններ կան՝ որոնք պիտի ըլլան առաջին, եւ առաջիններ՝ որոնք պիտի ըլլան յետին»:
דעו לכם כי יש כאלה שעתה נחשבים נחותים, אולם במלכות האלוהים הם יהיו גדולים. לעומתם יש כאלה שעתה הם אנשים חשובים וגדולים, אולם במלכות האלוהים יהיו קטנים ולא חשובים.“
31 Նոյն օրը քանի մը Փարիսեցիներ եկան քովը եւ ըսին իրեն. «Ելի՛ր ու հեռացի՛ր ասկէ, որովհետեւ Հերովդէս կ՚ուզէ սպաննել քեզ»:
באותה שעה באו פרושים אחדים אל ישוע והזהירו אותו:”המלך הורדוס רוצה להרוג אותך! אם ברצונך לחיות, ברח מכאן!“
32 Ինք ալ ըսաւ անոնց. «Գացէ՛ք, ըսէ՛ք այդ աղուէսին. “Ահա՛ ես դեւեր դուրս կը հանեմ ու բժշկութիւններ կ՚ընեմ այսօր եւ վաղը, ու երրորդ օրը աւարտած պիտի ըլլամ”:
ישוע השיב להם:”לכו ואמרו לשועל הזה שאמשיך לגרש שדים ולרפא את החולים היום ומחר, וביום השלישי אשלים את משימתי.
33 Սակայն պէտք է որ այսօր եւ վաղը ու միւս օր քալեմ, որովհետեւ կարելի չէ որ մարգարէ մը կորսուի Երուսաղէմէն դուրս:
כן, עלי להמשיך בדרכי היום, מחר ומחרתיים, כי לא ייתכן שנביא אלוהים ייהרג מחוץ לירושלים.
34 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, դուն որ կը սպաննէիր մարգարէները եւ կը քարկոծէիր քեզի ղրկուածները. քանի՜ անգամ ուզեցի հաւաքել զաւակներդ, ինչպէս հաւը թեւերուն տակ կը հաւաքէ իր ձագերը, բայց դո՛ւք չուզեցիք:
”ירושלים, ירושלים, ההורגת את הנביאים ורוגמת באבנים את שליחי אלוהים! פעמים רבות חפצתי לאסוף את בנייך, כתרנגולת האוספת את אפרוחיה תחת כנפיה, אולם לא רצית.
35 Ահա՛ ձեր տունը ամայի պիտի մնայ ձեզի: Սակայն կ՚ըսեմ ձեզի թէ ա՛լ պիտի չտեսնէք զիս, մինչեւ որ գայ այն ժամանակը՝ երբ պիտի ըսէք. “Օրհնեա՜լ է ա՛ն՝ որ կու գայ Տէրոջ անունով”»:
והנה אלוהים נוטש את ביתכם, ואני אומר לכם שלא תראו אותי שוב עד אשר תאמרו:’ברוך הבא בשם ה׳!‘“

< ՂՈԻԿԱՍ 13 >