< ՂՈԻԿԱՍ 12 >

1 Այդ միջոցին, երբ բիւրաւոր բազմութիւններ հաւաքուեցան, - ա՛յնքան՝ որ զիրար կը կոխկռտէին, - սկսաւ նախ ըսել իր աշակերտներուն. «Զգուշացէ՛ք՝՝ Փարիսեցիներու խմորէն, որ կեղծաւորութիւնն է:
О нихже собравшымся тмам народа, яко попирати друг друга, начат глаголати учеником Своим первее: внемлите себе от кваса фарисейска, еже есть лицемерие.
2 Որովհետեւ ոչինչ կայ ծածկուած՝ որ պիտի չյայտնուի, ո՛չ ալ գաղտնի՝ որ պիտի չգիտցուի:
Ничтоже бо покровено есть, еже не открыется, и тайно, еже не уразумеется:
3 Ուստի ինչ որ ըսիք խաւարին մէջ՝ պիտի լսուի լոյսի՛ն մէջ, եւ այն որ ականջին խօսեցաք ներքին սենեակներուն մէջ՝ պիտի հրապարակուի տանիքներո՛ւն վրայ»:
зане, елика во тме ресте, во свете услышатся: и еже ко уху глаголасте во храмех, проповестся на кровех.
4 «Բայց ձեզի՝ իմ բարեկամներուս՝ կ՚ըսեմ. “Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ կը սպաննեն մարմինը, եւ կարողութիւն չունին անկէ աւելի բան մը ընելու:
Глаголю же вам другом Своим: не убойтеся от убивающих тело и потом не могущих лишше что сотворити:
5 Հապա ձեզի ցոյց տամ թէ որմէ՛ պէտք է վախնաք: Վախցէ՛ք անկէ՝ որ սպաննելէ ետք իշխանութիւն ունի գեհենը նետելու: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, անկէ՛ վախցէք”: (Geenna g1067)
сказую же вам, кого убойтеся: убойтеся имущаго власть по убиении воврещи в дебрь огненную: ей, глаголю вам, того убойтеся. (Geenna g1067)
6 Հինգ ճնճղուկ երկու դանգի չե՞ն ծախուիր. սակայն անոնցմէ ո՛չ մէկը մոռցուած է Աստուծոյ առջեւ:
Не пять ли птиц ценится пенязема двема? И ни едина от них несть забвена пред Богом.
7 Բայց ձեր գլուխին բոլոր մազերն ալ համրուած են. ուրեմն մի՛ վախնաք, որովհետեւ դուք շատ ճնճղուկներէ աւելի կ՚արժէք»:
Но и власи главы вашея вси изочтени суть. Не убойтеся убо: мнозех птиц унши есте вы.
8 «Կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ դաւանի զիս մարդոց առջեւ, մարդու Որդին ալ պիտի դաւանի զայն Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
Глаголю же вам: всяк, иже аще исповесть Мя пред человеки, и Сын Человеческий исповесть его пред Ангелы Божиими:
9 Բայց ա՛ն որ ուրանայ զիս մարդոց առջեւ, ի՛նք ալ պիտի ուրացուի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
а отвергийся Мене пред человеки отвержен будет пред Ангелы Божиими.
10 Ո՛վ որ խօսք մը ըսէ մարդու Որդիին դէմ՝ պիտի ներուի անոր, բայց ա՛ն որ հայհոյէ Սուրբ Հոգիին դէմ՝ պիտի չներուի անոր”:
И всяк иже речет слово на Сына Человеческаго, оставится ему: а на Святаго Духа хулившему не оставится.
11 Երբ տանին ձեզ ժողովարաններու, իշխանութիւններու եւ պետութիւններու առջեւ, մի՛ մտահոգուիք թէ ի՛նչպէս կամ ի՛նչ բանով պիտի ջատագովէք դուք ձեզ, կամ ի՛նչ պիտի ըսէք.
Егда же приведут вы на соборища и власти и владычества, не пецытеся, како или что отвещаете, или что речете:
12 որովհետեւ Սուրբ Հոգին պիտի սորվեցնէ ձեզի նոյն ժամուն՝ ի՛նչ որ պէտք է խօսիլ»:
Святый бо Дух научит вы в той час, яже подобает рещи.
13 Բազմութեան մէջէն մէկը ըսաւ անոր. «Վարդապե՛տ, ըսէ՛ եղբօրս՝ որ ինծի հետ բաժնէ մեզի ինկած ժառանգութիւնը»:
Рече же Ему некий от народа: Учителю, рцы брату моему разделити со мною достояние.
14 Ան ալ ըսաւ անոր. «Մա՛րդ, ո՞վ նշանակեց զիս իրաւարար կամ բաժնող՝ ձեր վրայ»:
Он же рече ему: человече, кто Мя постави судию или делителя над вами?
15 Ապա ըսաւ անոնց. «Ուշադի՛ր եղէք եւ զգուշացէ՛ք ագահութենէ. որովհետեւ մէկուն ստացուածքներուն առատութենէն կախուած չէ իր կեանքը»:
Рече же к ним: блюдите и хранитеся от лихоимства: яко не от избытка кому живот его есть от имения его.
16 Առակ մըն ալ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Հարուստ մարդու մը արտերը տուին առատ բերքեր,
Рече же притчу к ним, глаголя: человеку некоему богату угобзися нива:
17 եւ ան կը մտածէր ինքնիրեն՝ ըսելով. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տեղ չունիմ՝ ուր բերքերս ժողվեմ”: Եւ ըսաւ.
и мысляше в себе, глаголя: что сотворю, яко не имам где собрати плодов моих?
18 “Սա՛ պիտի ընեմ. պիտի քանդեմ ամբարներս, պիտի կառուցանեմ աւելի՛ մեծերը, հոն պիտի ժողվեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս,
И рече: се сотворю: разорю житницы моя, и болшыя созижду, и соберу ту вся жита моя и благая моя:
19 եւ պիտի ըսեմ անձիս. «Ո՛վ իմ անձս, շատ բարիքներ ունիս՝ դիզուած շատ տարիներու համար. հանգչէ՛, կե՛ր, խմէ՛ եւ զուարճացի՛ր»”:
и реку души моей: душе, имаши многа блага, лежаща на лета многа: почивай, яждь, пий, веселися.
20 Բայց Աստուած ըսաւ անոր. “Անմի՛տ, այս գիշեր անձդ պիտի պահանջուի քեզմէ. ուստի որո՞ւ պիտի ըլլան այդ պատրաստած բաներդ”:
Рече же ему Бог: безумне, в сию нощь душу твою истяжут от тебе: а яже уготовал еси, кому будут?
21 Այսպէս է ան՝ որ գանձ կը դիզէ ինքնիրեն համար, բայց չի հարստանար Աստուծոյ մօտ»:
Тако собираяй себе, а не в Бога богатея.
22 Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին համար՝ թէ ի՛նչ պիտի ուտէք, ո՛չ ալ մարմինին համար՝ թէ ի՛նչ պիտի հագնիք.
Рече же ко учеником Своим: сего ради глаголю вам: не пецытеся душею вашею, что ясте: ни телом, во что облечетеся:
23 որովհետեւ անձը կերակուրէն աւելի է, ու մարմինը՝ հագուստէն:
душа болши есть пищи, и тело одежды.
24 Դիտեցէ՛ք ագռաւները, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, որոնք ո՛չ շտեմարաններ ունին, ո՛չ ալ ամբարներ, բայց Աստուած կը կերակրէ զանոնք. դուք ո՜րչափ աւելի կ՚արժէք թռչուններէն:
Смотрите вран, яко не сеют, ни жнут: имже несть сокровища, ни житницы, и Бог питает их: кольми паче вы есте лучши птиц?
25 Ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով կանգո՛ւն մը աւելցնել հասակին վրայ:
Кто же от вас пекийся может приложити возрасту своему лакоть един?
26 Հապա եթէ չէք կրնար ամենափոքր բանը փոխել, ինչո՞ւ կը մտահոգուիք ուրիշ բաներու համար:
Аще убо ни мала чесо можете, что о прочих печетеся?
27 Դիտեցէ՛ք շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին: Ո՛չ կ՚աշխատին եւ ո՛չ կը մանեն. բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
Смотрите крины, како растут: не труждаются, ни прядут: глаголю же вам, яко ни Соломон во всей славе своей облечеся, яко един от сих.
28 Ուստի եթէ խոտը, որ այսօր դաշտի մէջ է ու վաղը փուռը պիտի նետուի, Աստուած ա՛յդպէս կը հագուեցնէ, ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
Аще же траву, на селе днесь сущу и утре в пещь вмещему, Бог тако одевает: кольми паче вас, маловери?
29 Ա՛լ դուք մի՛ փնտռէք թէ ի՛նչ պիտի ուտէք եւ ի՛նչ պիտի խմէք, ու մի՛ շփոթիք.
И вы не ищите, что ясте, или что пиете: и не возноситеся:
30 որովհետեւ աշխարհի ազգե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները, եւ ձեր Հայրը գիտէ թէ ասոնք պէտք են ձեզի:
всех бо сих языцы мира сего ищут: ваш же Отец весть, яко требуете сих:
31 Հապա դուք խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնը, ու այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի”»:
обаче ищите Царствия Божия, и сия вся приложатся вам.
32 «Մի՛ վախնար, պզտի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը բարեհաճեցաւ՝ որ ձեզի տայ թագաւորութիւնը:
Не бойся, малое стадо: яко благоизволи Отец ваш дати вам Царство.
33 Ծախեցէ՛ք ձեր ինչքը եւ ողորմութի՛ւն տուէք. չմաշո՛ղ քսակներ պատրաստեցէք ձեզի համար, ու չպակսո՛ղ գանձ մը՝ երկինքը, ուր ո՛չ գողը կը մօտենայ եւ ո՛չ ցեցը կ՚ապականէ:
Продадите имения ваша и дадите милостыню. Сотворите себе влагалища неветшающа, сокровище неоскудеемо на небесех, идеже тать не приближается, ни моль растлевает.
34 Որովհետեւ ո՛ւր որ է ձեր գանձը, հո՛ն պիտի ըլլայ նաեւ ձեր սիրտը»:
Идеже бо сокровище ваше, ту и сердце ваше будет.
35 «Ձեր մէջքերը թող գօտեւորուած ըլլան, ու ճրագները՝ վառուած.
Да будут чресла ваша препоясана, и светилницы горящии:
36 եւ դուք նմա՛ն եղէք այն մարդոց, որ կը սպասեն իրենց տիրոջ թէ ե՛րբ պիտի վերադառնայ հարսանիքէն. որպէսզի երբ գայ ու դուռը բախէ՝ իսկոյն բանան անոր:
и вы подобни человеком чающым господа своего, когда возвратится от брака, да пришедшу и толкнувшу, абие отверзут ему.
37 Երանի՜ այն ծառաներուն, որ տէրը արթուն պիտի գտնէ՝ երբ գայ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ի՛նք գօտին մէջքը պիտի կապէ, սեղան բազմեցնէ զանոնք, եւ առջեւ անցնելով՝ պիտի սպասարկէ անոնց:
Блажени раби тии, ихже пришед господь обрящет бдящих: аминь глаголю вам, яко препояшется и посадит их, и минув послужит им.
38 Եթէ գիշերուան երկրորդ պահուն գայ, կամ երրորդ պահուն գայ եւ այնպէս գտնէ՝ երանելի՛ են այդ ծառաները:
И аще приидет во вторую стражу, и в третию стражу приидет, и обрящет (их) тако, блажени суть раби тии.
39 Բայց սա՛ հասկցէք. եթէ տանուտէրը գիտնար թէ գողը ո՛ր ժամուն պիտի գայ, արթուն կը կենար ու թոյլ չէր տար՝ որ ծակէ իր տունը:
Се же ведите, яко аще бы ведал господин храмины, в кий час тать приидет, бдел убо бы, и не бы дал подкопати дому своего:
40 Ուրեմն դո՛ւք ալ պատրաստ կեցէք, քանի որ մարդու Որդին պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք կարծեր»:
и вы убо будите готови: яко, в оньже час не мните, Сын Человеческий приидет.
41 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, այդ առակը մեզի՞ կ՚ըսես՝ թէ բոլորին ալ»:
Рече же Ему Петр: Господи, к нам ли притчу сию глаголеши, или ко всем?
42 Տէրը ըսաւ. «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որ տէրը պիտի նշանակէ իր ծառաներուն վրայ՝ որպէսզի ատենին տայ անոնց ուտելիքը:
Рече же Господь: кто убо есть верный строитель и мудрый, егоже поставит господь над челядию своею, даяти во время житомерие?
43 Երանի՜ այդ ծառային, որուն տէրը՝ երբ գայ՝ պիտի գտնէ թէ այդպէս կ՚ընէ:
Блажен раб той, егоже пришед господь его обрящет творяща тако:
44 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ պիտի նշանակէ զայն իր ամբողջ ինչքին վրայ:
воистинну глаголю вам, яко над всем имением своим поставит его.
45 Հապա եթէ այդ ծառան ըսէ իր սիրտին մէջ. “Իմ տէրս կ՚ուշացնէ իր գալը”, եւ սկսի ծեծել ծառաներն ու աղախինները, ուտել, խմել եւ արբենալ,
Аще же речет раб той в сердцы своем: коснит господин мой приити: и начнет бити рабы и рабыни, ясти же и пити и упиватися:
46 այդ ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը՝ երբ չի սպասեր, եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր. երկուքի պիտի կտրէ զայն, ու պիտի դնէ անոր բաժինը անհաւատարիմներուն հետ:
приидет господин раба того в день, в оньже не чает, и в час, в оньже не весть: и растешет его, и часть его с неверными положит.
47 Այն ծառան՝ որ գիտէ իր տիրոջ կամքը եւ չի պատրաստուիր, ո՛չ ալ կը գործէ անոր կամքին համաձայն, շա՛տ պիտի ծեծուի:
Той же раб ведевый волю господина своего, и не уготовав, ни сотворив по воли его, биен будет много:
48 Բայց ա՛ն որ չի գիտեր ու ծեծի արժանի բաներ ընէ, քիչ պիտի ծեծուի: Որո՛ւն որ շատ տրուեցաւ՝ շատ պիտի պահանջուի անկէ, եւ որո՛ւն որ աւելի յանձնուեցաւ՝ ա՛լ աւելի պիտի ուզուի անկէ»:
неведевый же, сотворив же достойная ранам, биен будет мало. Всякому же, емуже дано будет много, много взыщется от него: и емуже предаша множайше, множайше просят от него.
49 «Ես կրակ ձգելու եկայ երկրի վրայ, եւ ի՞նչ կ՚ուզեմ՝ եթէ արդէն բորբոքած է:
Огня приидох воврещи на землю, и что хощу, аще уже возгореся?
50 Բայց մկրտութիւնո՛վ մը պիտի մկրտուիմ, եւ ի՜նչպէս կը կսկծիմ՝ մինչեւ որ կատարուի:
Крещением же имам креститися, и како удержуся, дондеже скончаются?
51 Կը կարծէք թէ ես եկայ՝ երկրի վրայ խաղաղութի՞ւն տալու: Կ՚ըսեմ ձեզի. “Ո՛չ, հապա՝ բաժանում”:
Мните ли, яко мир приидох дати на землю? Ни, глаголю вам, но разделение:
52 Որովհետեւ ասկէ ետք՝ մէ՛կ տան մէջ հինգը բաժնուած պիտի ըլլան իրարմէ. երեքը՝ երկուքէն, ու երկուքը՝ երեքէն:
будут бо отселе пять во единем дому разделени, трие на два, и два на три:
53 Հայրը պիտի բաժնուի որդիէն, ու որդին՝ հօրմէն. մայրը՝ աղջիկէն, եւ աղջիկը՝ մօրմէն. կեսուրը՝ իր հարսէն, ու հարսը՝ իր կեսուրէն»:
разделится отец на сына, и сын на отца: мати на дщерь, и дщи на матерь: свекры на невесту свою, и невеста на свекровь свою.
54 Նաեւ ըսաւ բազմութիւններուն. «Երբ տեսնէք ամպ մը՝ արեւմուտքէն ելած, իսկոյն կ՚ըսէք. “Անձրեւ պիտի գայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
Глаголаше же и народом: егда узрите облак восходящь от запада, абие глаголете: туча грядет: и бывает тако:
55 Ու երբ հարաւային հովը փչէ, կ՚ըսէք. “Տաք պիտի ըլլայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
и егда юг веющь, глаголете: зной будет: и бывает.
56 Կեղծաւորնե՛ր, գիտէ՛ք երկրի ու երկինքի երեսը քննել, հապա ի՞նչպէս չէք քններ այս ժամանակը»:
Лицемери, лице небу и земли весте искушати: времене же сего како не искушаете?
57 «Եւ ինչո՞ւ դուք ձեզմէ չէք որոշեր իրաւունքը:
Что же и о себе не судите праведное?
58 Երբ ոսոխիդ հետ երթաս իշխանին, ճամբան փութա՛ ազատիլ անկէ, որպէսզի դատաւորին առջեւ չքաշկռտէ քեզ, դատաւորը՝ ոստիկանին չյանձնէ քեզ, ու ոստիկանն ալ բանտը չնետէ:
Егда бо грядеши с соперником твоим ко князю, на пути даждь делание избыти от него: да не како привлечет тебе к судии, и судия тя предаст слузе, и слуга всадит тя в темницу:
59 Կը յայտարարեմ քեզի. “Դուրս պիտի չելլես անկէ, մինչեւ որ վճարես վերջին լուման”»:
глаголю тебе: не изыдеши оттуду, дондеже и последнюю медницу воздаси.

< ՂՈԻԿԱՍ 12 >