< ՂՈԻԿԱՍ 12 >

1 Այդ միջոցին, երբ բիւրաւոր բազմութիւններ հաւաքուեցան, - ա՛յնքան՝ որ զիրար կը կոխկռտէին, - սկսաւ նախ ըսել իր աշակերտներուն. «Զգուշացէ՛ք՝՝ Փարիսեցիներու խմորէն, որ կեղծաւորութիւնն է:
ויהי עד כה ועד כה בהתאסף רבבות עם עד כי לחצו איש את רעהו ויחל לדבר אל תלמידיו בראשונה השמרו לנפשתיכם משאור הפרושים שהוא החנפה׃
2 Որովհետեւ ոչինչ կայ ծածկուած՝ որ պիտի չյայտնուի, ո՛չ ալ գաղտնի՝ որ պիտի չգիտցուի:
ואין דבר מכסה אשר לא יגלה ואין נעלם אשר לא יודע׃
3 Ուստի ինչ որ ըսիք խաւարին մէջ՝ պիտի լսուի լոյսի՛ն մէջ, եւ այն որ ականջին խօսեցաք ներքին սենեակներուն մէջ՝ պիտի հրապարակուի տանիքներո՛ւն վրայ»:
לכן כל אשר דברתם בחשך באור ישמע ואת אשר לחשתם לאזן בחדרים קרא יקרא על הגגות׃
4 «Բայց ձեզի՝ իմ բարեկամներուս՝ կ՚ըսեմ. “Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ կը սպաննեն մարմինը, եւ կարողութիւն չունին անկէ աւելի բան մը ընելու:
ואני אמר לכם ידידי אל תיראו מן הממיתים את הגוף ואחרי זאת אין לאל ידם לעשות עוד דבר׃
5 Հապա ձեզի ցոյց տամ թէ որմէ՛ պէտք է վախնաք: Վախցէ՛ք անկէ՝ որ սպաննելէ ետք իշխանութիւն ունի գեհենը նետելու: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, անկէ՛ վախցէք”: (Geenna g1067)
אבל אורה אתכם את אשר תיראו יראו את אשר יש לו שלטן אחרי המיתו להשליך אל גיהנם הן אני אמר לכם אותו תיראון׃ (Geenna g1067)
6 Հինգ ճնճղուկ երկու դանգի չե՞ն ծախուիր. սակայն անոնցմէ ո՛չ մէկը մոռցուած է Աստուծոյ առջեւ:
הלא חמש צפרים תמכרנה בשני אסרים ואין אחת מהן נשכחת לפני האלהים׃
7 Բայց ձեր գլուխին բոլոր մազերն ալ համրուած են. ուրեմն մի՛ վախնաք, որովհետեւ դուք շատ ճնճղուկներէ աւելի կ՚արժէք»:
ואתם גם שערות ראשכם נמנות כלן לכן אל תיראו יקרתם מצפרים רבות׃
8 «Կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ դաւանի զիս մարդոց առջեւ, մարդու Որդին ալ պիտի դաւանի զայն Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
ואני אמר לכם כל אשר יודה בי לפני האדם גם בן האדם יודה בו לפני מלאכי אלהים׃
9 Բայց ա՛ն որ ուրանայ զիս մարդոց առջեւ, ի՛նք ալ պիտի ուրացուի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
ואשר יכחש בי לפני האדם הוא יכחש לפני מלאכי אלהים׃
10 Ո՛վ որ խօսք մը ըսէ մարդու Որդիին դէմ՝ պիտի ներուի անոր, բայց ա՛ն որ հայհոյէ Սուրբ Հոգիին դէմ՝ պիտի չներուի անոր”:
וכל אשר ידבר דבר חרפה על בן האדם יסלח לו והמגדף את רוח הקדש לא יסלח לו׃
11 Երբ տանին ձեզ ժողովարաններու, իշխանութիւններու եւ պետութիւններու առջեւ, մի՛ մտահոգուիք թէ ի՛նչպէս կամ ի՛նչ բանով պիտի ջատագովէք դուք ձեզ, կամ ի՛նչ պիտի ըսէք.
וכאשר יביאו אתכם אל בתי הכנסיות ולפני הרשיות והשלטונים אל תדאגו איך או במה תצטדקו ומה תדברו׃
12 որովհետեւ Սուրբ Հոգին պիտի սորվեցնէ ձեզի նոյն ժամուն՝ ի՛նչ որ պէտք է խօսիլ»:
כי רוח הקדש הוא יורה אתכם בשעה ההיא את הנכון לדבר׃
13 Բազմութեան մէջէն մէկը ըսաւ անոր. «Վարդապե՛տ, ըսէ՛ եղբօրս՝ որ ինծի հետ բաժնէ մեզի ինկած ժառանգութիւնը»:
ויאמר אליו אחד מן העם רבי אמר נא אל אחי ויחלק אתי את הירשה׃
14 Ան ալ ըսաւ անոր. «Մա՛րդ, ո՞վ նշանակեց զիս իրաւարար կամ բաժնող՝ ձեր վրայ»:
ויאמר אליו בן אדם מי שמני עליכם לשפט ולמחלק׃
15 Ապա ըսաւ անոնց. «Ուշադի՛ր եղէք եւ զգուշացէ՛ք ագահութենէ. որովհետեւ մէկուն ստացուածքներուն առատութենէն կախուած չէ իր կեանքը»:
ויאמר אליהם ראו והשמרו לכם מבצע בצע כי חיי האדם אינם תלוים בהרבות נכסיו׃
16 Առակ մըն ալ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Հարուստ մարդու մը արտերը տուին առատ բերքեր,
וישא משלו ויאמר אליהם לאמר שדה איש עשיר אחד עשה תבואה הרבה׃
17 եւ ան կը մտածէր ինքնիրեն՝ ըսելով. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տեղ չունիմ՝ ուր բերքերս ժողվեմ”: Եւ ըսաւ.
ויחשב בלבו לאמר מה אעשה כי אין לי מקום לכנוס בו את תבואתי׃
18 “Սա՛ պիտի ընեմ. պիտի քանդեմ ամբարներս, պիտի կառուցանեմ աւելի՛ մեծերը, հոն պիտի ժողվեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս,
ויאמר את זאת אעשה הרס את אסמי ובנה גדולים מהם ואכנסה שמה את כל יבולי וטובי׃
19 եւ պիտի ըսեմ անձիս. «Ո՛վ իմ անձս, շատ բարիքներ ունիս՝ դիզուած շատ տարիներու համար. հանգչէ՛, կե՛ր, խմէ՛ եւ զուարճացի՛ր»”:
ואמר לנפשי נפשי יש לך עתודות הרבה לשנים רבות הנפשי אכלי שתי ושישי׃
20 Բայց Աստուած ըսաւ անոր. “Անմի՛տ, այս գիշեր անձդ պիտի պահանջուի քեզմէ. ուստի որո՞ւ պիտի ըլլան այդ պատրաստած բաներդ”:
והאלהים אמר לו אתה הכסיל בעצם הלילה הזה ידרשו ממך את נפשך ואשר הכינות לך למי יהיה׃
21 Այսպէս է ան՝ որ գանձ կը դիզէ ինքնիրեն համար, բայց չի հարստանար Աստուծոյ մօտ»:
זה חלק האצר לו אצרות ולא יעשיר באלהים׃
22 Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին համար՝ թէ ի՛նչ պիտի ուտէք, ո՛չ ալ մարմինին համար՝ թէ ի՛նչ պիտի հագնիք.
ויאמר אל תלמידיו לכן אני אמר לכם אל תדאגו לנפשכם מה תאכלו ולגופכם מה תלבשו׃
23 որովհետեւ անձը կերակուրէն աւելի է, ու մարմինը՝ հագուստէն:
הנפש יקרה היא מן המזון והגוף יקר מן המלבוש׃
24 Դիտեցէ՛ք ագռաւները, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, որոնք ո՛չ շտեմարաններ ունին, ո՛չ ալ ամբարներ, բայց Աստուած կը կերակրէ զանոնք. դուք ո՜րչափ աւելի կ՚արժէք թռչուններէն:
התבוננו אל הערבים אשר אינם זרעים ואינם קצרים וגם אין להם מגורה ואוצר והאלהים מכלכל אותם ומה מעלים אתם מן העוף׃
25 Ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով կանգո՛ւն մը աւելցնել հասակին վրայ:
ומי זה מכם אשר בדאגתו יוכל להוסיף אמה אחת על קומתו׃
26 Հապա եթէ չէք կրնար ամենափոքր բանը փոխել, ինչո՞ւ կը մտահոգուիք ուրիշ բաներու համար:
ועתה הן מעט מזער אין ביכלתכם וליותר מה תדאגו׃
27 Դիտեցէ՛ք շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին: Ո՛չ կ՚աշխատին եւ ո՛չ կը մանեն. բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
התבוננו אל השושנים הצמחות ואינן טות ואינן ארגות ואני אמר לכם כי גם שלמה בכל הדרו לא היה לבוש כאחת מהנה׃
28 Ուստի եթէ խոտը, որ այսօր դաշտի մէջ է ու վաղը փուռը պիտի նետուի, Աստուած ա՛յդպէս կը հագուեցնէ, ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
ואם ככה ילביש אלהים את חציר השדה אשר היום ישנו ומחר ישלך לתוך התנור אף כי אתכם קטני האמונה׃
29 Ա՛լ դուք մի՛ փնտռէք թէ ի՛նչ պիտի ուտէք եւ ի՛նչ պիտի խմէք, ու մի՛ շփոթիք.
גם אתם אל תדרשו מה תאכלו ומה תשתו ואל תהלכו בגדלות׃
30 որովհետեւ աշխարհի ազգե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները, եւ ձեր Հայրը գիտէ թէ ասոնք պէտք են ձեզի:
כי את כל אלה מבקשים גויי הארץ ואביכם הוא יודע כי צריכים אתם לאלה׃
31 Հապա դուք խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնը, ու այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի”»:
אך בקשו את מלכות האלהים ונוסף לכם כל אלה׃
32 «Մի՛ վախնար, պզտի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը բարեհաճեցաւ՝ որ ձեզի տայ թագաւորութիւնը:
אל תירא העדר הקטן כי רצה אביכם לתת לכם את המלכות׃
33 Ծախեցէ՛ք ձեր ինչքը եւ ողորմութի՛ւն տուէք. չմաշո՛ղ քսակներ պատրաստեցէք ձեզի համար, ու չպակսո՛ղ գանձ մը՝ երկինքը, ուր ո՛չ գողը կը մօտենայ եւ ո՛չ ցեցը կ՚ապականէ:
מכרו את רכושכם ותנו צדקה עשו לכם כיסים אשר לא יבלו ואוצר בשמים אשר לא יגרע לעולם אשר גנב לא יקרב אליו וסס לא יאכלהו׃
34 Որովհետեւ ո՛ւր որ է ձեր գանձը, հո՛ն պիտի ըլլայ նաեւ ձեր սիրտը»:
כי במקום אשר אוצרכם בו שם יהיה גם לבבכם׃
35 «Ձեր մէջքերը թող գօտեւորուած ըլլան, ու ճրագները՝ վառուած.
מתניכם יהיו חגורים והנרות דלקים׃
36 եւ դուք նմա՛ն եղէք այն մարդոց, որ կը սպասեն իրենց տիրոջ թէ ե՛րբ պիտի վերադառնայ հարսանիքէն. որպէսզի երբ գայ ու դուռը բախէ՝ իսկոյն բանան անոր:
ואתם היו דמים לאנשים המחכים לאדניהם מתי ישוב מן החתנה וכאשר יבוא ודפק יפתחו לו כרגע׃
37 Երանի՜ այն ծառաներուն, որ տէրը արթուն պիտի գտնէ՝ երբ գայ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ի՛նք գօտին մէջքը պիտի կապէ, սեղան բազմեցնէ զանոնք, եւ առջեւ անցնելով՝ պիտի սպասարկէ անոնց:
אשרי העבדים ההם אשר בבוא האדון ימצאם שקדים אמן אמר אני לכם כי יתאזר ויושיבם וילך לשרת אותם׃
38 Եթէ գիշերուան երկրորդ պահուն գայ, կամ երրորդ պահուն գայ եւ այնպէս գտնէ՝ երանելի՛ են այդ ծառաները:
ואם יבוא באשמרה השנית או באשמרה השלישית וכן ימצא אשרי העבדים ההם׃
39 Բայց սա՛ հասկցէք. եթէ տանուտէրը գիտնար թէ գողը ո՛ր ժամուն պիտի գայ, արթուն կը կենար ու թոյլ չէր տար՝ որ ծակէ իր տունը:
וזאת דעו אשר אם ידע ידע בעל הבית באי זו שעה יבוא הגנב כי עתה שקד שקוד ולא יתן לחתר את ביתו׃
40 Ուրեմն դո՛ւք ալ պատրաստ կեցէք, քանի որ մարդու Որդին պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք կարծեր»:
לכן גם אתם היו נכונים כי בשעה אשר לא פללתם יבוא בן האדם׃
41 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, այդ առակը մեզի՞ կ՚ըսես՝ թէ բոլորին ալ»:
ויאמר פטרוס אדנינו הלנו אתה אמר את המשל הזה אם גם לכל אדם׃
42 Տէրը ըսաւ. «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որ տէրը պիտի նշանակէ իր ծառաներուն վրայ՝ որպէսզի ատենին տայ անոնց ուտելիքը:
ויאמר האדון מי הוא אפוא הסכן הנאמן והנבון אשר יפקידהו האדון על עבדתו לתת את ארחתם בעתו׃
43 Երանի՜ այդ ծառային, որուն տէրը՝ երբ գայ՝ պիտի գտնէ թէ այդպէս կ՚ընէ:
אשרי העבד ההוא אשר בבא אדניו ימצאהו עשה כן׃
44 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ պիտի նշանակէ զայն իր ամբողջ ինչքին վրայ:
אמת אמר אני לכם כי על כל אשר יש לו יפקידהו׃
45 Հապա եթէ այդ ծառան ըսէ իր սիրտին մէջ. “Իմ տէրս կ՚ուշացնէ իր գալը”, եւ սկսի ծեծել ծառաներն ու աղախինները, ուտել, խմել եւ արբենալ,
והעבד ההוא אם יאמר בלבו בשש אדני לבוא והחל להכות את העבדים ואת השפחות ולאכל ולשתות ולשכר׃
46 այդ ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը՝ երբ չի սպասեր, եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր. երկուքի պիտի կտրէ զայն, ու պիտի դնէ անոր բաժինը անհաւատարիմներուն հետ:
בוא יבוא אדני העבד ההוא ביום לא יצפה ובשעה לא ידע וישסף אותו וישים את חלקו עם הסוררים׃
47 Այն ծառան՝ որ գիտէ իր տիրոջ կամքը եւ չի պատրաստուիր, ո՛չ ալ կը գործէ անոր կամքին համաձայն, շա՛տ պիտի ծեծուի:
והעבד ההוא אשר ידע את רצון אדניו ולא הכין ולא עשה כרצונו יכה מכות רבות, ואשר לא ידע ועשה דברים אשר עליהם בן הכות הוא לא יכה כי אם מעט כי כל איש אשר נתן לו הרבה דרוש ידרש ממנו הרבה ואשר הפקידו בידו הרבה ישאלו מאתו יותר׃
48 Բայց ա՛ն որ չի գիտեր ու ծեծի արժանի բաներ ընէ, քիչ պիտի ծեծուի: Որո՛ւն որ շատ տրուեցաւ՝ շատ պիտի պահանջուի անկէ, եւ որո՛ւն որ աւելի յանձնուեցաւ՝ ա՛լ աւելի պիտի ուզուի անկէ»:
49 «Ես կրակ ձգելու եկայ երկրի վրայ, եւ ի՞նչ կ՚ուզեմ՝ եթէ արդէն բորբոքած է:
להפיל אש על הארץ באתי ומה חפץ אני כי כבר בערה׃
50 Բայց մկրտութիւնո՛վ մը պիտի մկրտուիմ, եւ ի՜նչպէս կը կսկծիմ՝ մինչեւ որ կատարուի:
ועלי טבילה להטבל ומה יצר לי עד כי תשלם׃
51 Կը կարծէք թէ ես եկայ՝ երկրի վրայ խաղաղութի՞ւն տալու: Կ՚ըսեմ ձեզի. “Ո՛չ, հապա՝ բաժանում”:
החשבים אתם כי באתי לתת שלום בארץ אני אמר לכם לא כי אם מחלקת׃
52 Որովհետեւ ասկէ ետք՝ մէ՛կ տան մէջ հինգը բաժնուած պիտի ըլլան իրարմէ. երեքը՝ երկուքէն, ու երկուքը՝ երեքէն:
כי מעתה חמשה בבית אחד יחלקו שלשה על שנים ושנים על שלשה׃
53 Հայրը պիտի բաժնուի որդիէն, ու որդին՝ հօրմէն. մայրը՝ աղջիկէն, եւ աղջիկը՝ մօրմէն. կեսուրը՝ իր հարսէն, ու հարսը՝ իր կեսուրէն»:
האב יחלק על הבן והבן על האב האם על הבת והבת על האם החמות על הכלה והכלה על החמות׃
54 Նաեւ ըսաւ բազմութիւններուն. «Երբ տեսնէք ամպ մը՝ արեւմուտքէն ելած, իսկոյն կ՚ըսէք. “Անձրեւ պիտի գայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
ויאמר גם אל המון העם כראתכם את הענן עלה במערב ואמרתם גשם בא וכן יהיה׃
55 Ու երբ հարաւային հովը փչէ, կ՚ըսէք. “Տաք պիտի ըլլայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
ואם נשבה רוח הנגב תאמרו הנה חם בא וגם יבוא׃
56 Կեղծաւորնե՛ր, գիտէ՛ք երկրի ու երկինքի երեսը քննել, հապա ի՞նչպէս չէք քններ այս ժամանակը»:
החנפים את פני הארץ והשמים ידעתם לבחן ואת העת הזאת איך לא תבחנו׃
57 «Եւ ինչո՞ւ դուք ձեզմէ չէք որոշեր իրաւունքը:
למה אף מנפשכם לא תשפטו את הישר׃
58 Երբ ոսոխիդ հետ երթաս իշխանին, ճամբան փութա՛ ազատիլ անկէ, որպէսզի դատաւորին առջեւ չքաշկռտէ քեզ, դատաւորը՝ ոստիկանին չյանձնէ քեզ, ու ոստիկանն ալ բանտը չնետէ:
כי כאשר תלך אל השר עם איש ריבך בעודך בדרך השתדל להנצל ממנו פן יסחב אותך אל השפט והשפט ימסרך אל השוטר והשוטר ישליכך אל בית הכלא׃
59 Կը յայտարարեմ քեզի. “Դուրս պիտի չելլես անկէ, մինչեւ որ վճարես վերջին լուման”»:
ואני אמר לך לא תצא משם עד אם שלמת גם את הפרוטה האחרונה׃

< ՂՈԻԿԱՍ 12 >