< ՂՈԻԿԱՍ 11 >

1 Երբ տեղ մը կ՚աղօթէր, դադրելէն ետք իր աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Տէ՛ր, աղօթե՛լ սորվեցուր մեզի, ինչպէս Յովհաննէս սորվեցուց իր աշակերտներուն»:
ויהי הוא מתפלל במקום אחד ויאמר אליו אחד מתלמידיו אחרי כלותו אדני למדנו להתפלל כאשר למד גם יוחנן את תלמידיו׃
2 Ուստի ըսաւ անոնց. «Երբ կ՚աղօթէք՝ ըսէ՛ք. “Հա՛յր մեր՝ որ երկինքն ես՝՝, քու անունդ սուրբ ըլլայ. քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ՝՝:
ויאמר אליהם כי תתפללו אמרו אבינו שבשמים יתקדש שמך תבוא מלכותך יעשה רצונך כמו בשמים כן בארץ׃
3 Մեր ամէնօրեայ հացը՝ տո՛ւր մեզի օրէ օր.
את לחם חקנו תן לנו יום יום׃
4 ներէ՛ մեզի մեր մեղքերը, քանի որ մենք ալ կը ներենք բոլոր անոնց՝ որ պարտապան են մեզի. ու մի՛ տանիր մեզ փորձութեան, հապա ազատէ՛ մեզ Չարէն՝՝”»:
וסלח לנו את חובתנו כי סלחים גם אנחנו לכל החיב לנו ואל תביאנו לידי נסיון כי אם הצילנו מן הרע׃
5 Նաեւ ըսաւ անոնց. «Եթէ ձեզմէ մէկը՝՝ բարեկամ մը ունենայ, ու կէս գիշերին երթայ անոր եւ ըսէ. “Բարեկա՛մ, ինծի երե՛ք նկանակ փոխ տուր.
ויאמר אליהם מי בכם אשר יהיה לו אהב והלך ובא אליו בחצות הלילה ואמר אליו ידידי הלוני שלשת ככרות לחם׃
6 որովհետեւ մէկ բարեկամս ճամբորդած ատեն ինծի եկաւ, եւ ոչինչ ունիմ՝ անոր հրամցնելու”,
כי אהבי בא אלי מן הדרך ואין לי דבר לשום לפניו׃
7 ու եթէ ան ներսէն պատասխանէ. “Զիս մի՛ անհանգստացներ. արդէն դուռը գոցուած է, ու զաւակներս իմ քովս՝ անկողինին մէջ են. չեմ կրնար կանգնիլ եւ քեզի հաց տալ”,
והוא מלפנים יענה ויאמר אל תוגיעני כי כבר נסגרה הדלת וילדי שוכבים עמדי במטה לא אוכל לקום ולתת לך׃
8 կը յայտարարեմ ձեզի. “Թէեւ բարեկամութեան համար ոտքի չելլէ՝ անոր տալու, անոր պատճառած տաղտուկին՝՝ համար պիտի կանգնի ու պէտք եղածը տայ անոր”:
אני אמר לכם גם כי לא יקום לתת לו על היותו אהבו יקום בעבור עזות פניו ויתן לו ככל צרכו׃
9 Ես ալ կը յայտարարեմ ձեզի. “Խնդրեցէ՛ք՝ եւ պիտի տրուի ձեզի. փնտռեցէ՛ք՝ ու պիտի գտնէք. դուռը բախեցէ՛ք՝ եւ պիտի բացուի ձեզի:
וגם אני אמר לכם שאלו וינתן לכם דרשו ותמצאו דפקו ויפתח לכם׃
10 Որովհետեւ ո՛վ որ խնդրէ՝ կը ստանայ, ո՛վ որ փնտռէ՝ կը գտնէ, եւ ո՛վ որ դուռը բախէ՝ պիտի բացուի անոր:
כי כל השאל יקבל והדרש ימצא ולדפק יפתח׃
11 Եթէ որդի մը հաց ուզէ ձեզմէ ոեւէ մէկէն՝ որ հայր է, միթէ քա՞ր պիտի տայ անոր. կամ եթէ ձուկ ուզէ, միթէ ձուկին տեղ օ՞ձ պիտի տայ անոր.
ומי בכם האב אשר ישאל ממנו בנו לחם ונתן לו אבן ואם דג היתן לו נחש תחת הדג׃
12 կամ եթէ հաւկիթ ուզէ, միթէ կարի՞ճ պիտի տայ անոր:
או כי ישאלנו ביצה היתן לו עקרב׃
13 Ուրեմն եթէ դո՛ւք որ չար էք՝ գիտէք ձեր զաւակներուն բարի նուէրներ տալ, ո՜րչափ աւելի ձեր Հայրը երկինքէն Սուրբ Հոգի՛ն պիտի տայ անոնց՝ որ կը խնդրեն իրմէ”»:
הן אתם הרעים ידעים לתת מתנות טבות לבניכם אף כי האב מן השמים יתן את רוח הקדש לשאלים מאתו׃
14 Յիսուս կը հանէր դեւ մը՝ որ համր էր: Երբ դեւը դուրս ելաւ՝ համրը խօսեցաւ, եւ բազմութիւնները սքանչացան:
ויהי היום ויגרש שד והוא אלם ויהי אחרי צאת השד וידבר האלם ויתמהו העם׃
15 Բայց անոնցմէ ոմանք ըսին. «Ան դեւերու Բէեղզեբուղ իշխանին միջոցով կը հանէ դեւերը»:
ויש אשר אמרו בבעל זבוב שר השדים הוא מגרש את השדים׃
16 Ուրիշներ ալ՝ փորձելու համար՝ կը խնդրէին իրմէ նշան մը երկինքէն:
ויש אשר נסוהו וישאלו ממנו אות מן השמים׃
17 Բայց ինք գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ անոնց. «Ինքնիր դէմ բաժնուած որեւէ թագաւորութիւն՝ կ՚աւերի, եւ տուն մը ինքնիր դէմ բաժնուած՝ կը փլչի:
והוא ידע את מחשבותם ויאמר אליהם כל ממלכה הנחלקה על עצמה תחרב ובית יפל על בית׃
18 Հապա եթէ Սատանա՛ն ինքնիր դէմ բաժնուած է, անոր թագաւորութիւնը ի՞նչպէս պիտի կենայ. որովհետեւ կ՚ըսէք թէ Բէեղզեբուղո՛վ կը հանեմ դեւերը:
וגם השטן אם נחלק על עצמו איככה תכון ממלכתו כי אמרתם שבבעל זבוב מגרש אני את השדים׃
19 Իսկ եթէ ես Բէեղզեբուղով կը հանեմ դեւերը, ձեր որդինե՛րը ինչո՞վ կը հանեն. ուստի անո՛նք պիտի ըլլան ձեր դատաւորները:
ואם אני מגרש את השדים בבעל זבוב בניכם במי הם מגרשים אתם על כן המה יהיו שפטיכם׃
20 Բայց եթէ ես Աստուծո՛յ մատով կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը հասած է ձեր վրայ:
ואם באצבע אלהים מגרש אני את השדים הנה הגיעה אליכם מלכות האלהים׃
21 Երբ ուժեղ մարդ մը՝ զէնքերը վրան առած՝ պահպանէ իր տան գաւիթը, անոր ինչքը կը մնայ խաղաղութեան մէջ:
בהיות הגבור שמר את חצרו והוא מזין והיה רכושו שלום׃
22 Բայց երբ իրմէ աւելի ուժեղը յարձակի վրան ու յաղթէ անոր, կը գրաւէ անոր զէնքերը՝ որոնց ան վստահած էր, եւ կը բաշխէ իրմէ առած կողոպուտը:
ואם יבוא עליו חזק ממנו ותקפו ישא ממנו את נשקו אשר בטח בו ואת מלקחו יחלק׃
23 Ա՛ն որ ինծի հետ չէ՝ ինծի հակառակ է, եւ ա՛ն որ ինծի հետ չի հաւաքեր՝ կը ցրուէ»:
כל אשר איננו אתי הוא לנגדי ואשר איננו מאסף אתי הוא מפזר׃
24 «Երբ անմաքուր ոգին դուրս ելլէ մարդէ մը, կը շրջի անջուր տեղեր, հանգստութիւն կը փնտռէ, ու եթէ չգտնէ՝ կ՚ըսէ. “Վերադառնամ իմ տունս՝ ուրկէ ելայ”:
הרוח הטמאה אחרי צאתה מן האדם תשוטט במקמות ציה לבקש לה מנוחה ולא תמצא אז תאמר אשובה נא אל ביתי אשר יצאתי משם׃
25 Եւ կու գայ, զայն կը գտնէ աւլուած ու զարդարուած:
ובבואה תמצא אתו מטאטא ומהדר׃
26 Այն ատեն կ՚երթայ, եւ իրեն հետ կ՚առնէ ուրիշ եօթը ոգիներ՝ իրմէ աւելի չար, ու մտնելով՝ կը բնակին հոն, եւ այդ մարդուն վերջին վիճակը առաջինէն աւելի գէշ կ՚ըլլայ»:
ואחר תלך ולקחה שבע רוחות אחרות רעות ממנה ובאו ושכנו שם והיתה אחרית האדם ההוא רעה מראשיתו׃
27 Երբ ան այս բաները կը խօսէր, բազմութեան մէջէն կին մը ձայնը բարձրացուց ու ըսաւ անոր. «Երանի՜ այն որովայնին՝ որ կրեց քեզ, եւ այն ծիծերուն՝ որոնք կաթ տուին քեզի՝՝»:
ויהי כדברו את הדברים האלה ואשה אחת מן העם נשאה את קולה ותאמר אליו אשרי הבטן אשר נשאתך והשדים אשר ינקת׃
28 Իսկ ինք ըսաւ. «Մա՛նաւանդ երանի՜ անոնց, որ կը լսեն Աստուծոյ խօսքը ու կը պահեն»:
והוא אמר ואף כי אשרי השמעים והשמרים את דבר האלהים׃
29 Երբ բազմութիւնները կը խռնուէին անոր շուրջ, ինք ըսաւ. «Այս սերունդը չար է, նշան կը խնդրէ. սակայն ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը:
ויקבצו עם רב ויחל לדבר הדור הזה דור רע הוא אות הוא מבקש ואות לא ינתן לו בלתי אם אות יונה הנביא׃
30 Որովհետեւ ինչպէս Յովնան նշան եղաւ Նինուէցիներուն, այնպէս մարդու Որդին պիտի ըլլայ այս սերունդին:
כי כאשר היה יונה לאנשי נינוה לאות כן יהיה גם בן האדם לדור הזה׃
31 Հարաւի թագուհին՝ դատաստանին օրը ոտքի պիտի ելլէ այս սերունդին մարդոց դէմ ու պիտի դատապարտէ ասոնք, որովհետեւ եկաւ երկրի ծայրերէն՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա՛ Սողոմոնէ մեծ մէկը կայ հոս:
מלכת תימן תקום במשפט עם אנשי הדור הזה והרשיעה אותם כי באה מקצות הארץ לשמע את חכמת שלמה והנה יש פה גדול משלמה׃
32 Նինուէի մարդիկը դատաստանին օրը պիտի կանգնին այս սերունդին դէմ ու պիտի դատապարտեն զայն, որովհետեւ զղջացին Յովնանի քարոզութեամբ. եւ ահա՛ Յովնանէ մեծ մէկը կայ հոս»:
אנשי נינוה יקומו במשפט עם הדור הזה והרשיעהו כי הם שבו בקריאת יונה והנה יש פה גדול מיונה׃
33 «Ո՛չ մէկը՝ ճրագը վառելէ ետք՝ կը դնէ ծածուկ տեղ մը, կամ ալ՝ գրուանի տակ, հապա՝ աշտանակի՛ վրայ, որպէսզի ներս մտնողները տեսնեն փայլը:
אין מדליק נר אשר ישימהו בסתר או תחת האיפה כי אם על המנורה למען יראו באי הבית את אורו׃
34 Մարմինին ճրագը աչքն է. ուրեմն երբ աչքդ պարզ է՝ ամբողջ մարմինդ ալ լուսաւոր կ՚ըլլայ, բայց երբ աչքդ չար է՝ մարմինդ ալ խաւարամած կ՚ըլլայ:
נר הגוף הוא העין לכן בהיות עינך תמימה גם כל גופך יאור ובהיותה רעה וחשך גם גופך׃
35 Ուստի ուշադի՛ր եղիր, որ քու մէջդ եղած լոյսը խաւար չըլլայ:
על כן השמר לך פן יחשך האור אשר בקרבך׃
36 Ուրեմն եթէ ամբողջ մարմինդ լուսաւոր է ու մութ մաս մը չունի, ամբողջովին լուսաւոր կ՚ըլլայ, ինչպէս երբ ճրագ մը կը լուսաւորէ քեզ իր փայլով»:
והנה אם גופך כלו אור ואין בו כל דבר חשך אז יאור כלו והיה כהאיר לך הנר בברק נגהו׃
37 Երբ այս բաները կը խօսէր, Փարիսեցի մը կը թախանձէր անոր՝ որ իր քով ճաշէ: Ան ալ մտաւ եւ սեղան նստաւ:
ויהי בדברו ויבקש ממנו פרוש אחד לאכל אתו לחם ויבא הביתה ויסב׃
38 Երբ Փարիսեցին տեսաւ՝ զարմացաւ, որովհետեւ ճաշէն առաջ չլուացուեցաւ:
ויתמה הפרוש בראתו אשר לא נטל ידיו בראשונה לפני הסעודה׃
39 Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ Փարիսեցինե՛ր, կը մաքրէք գաւաթին ու պնակին արտաքինը, բայց ձեր ներքինը լեցուն է յափշտակութեամբ եւ չարութեամբ:
ויאמר אליו האדון כעת אתם הפרושים מטהרים את הכום והקערה מחוץ והפנימי אשר בכם הוא מלא גזל ורשע׃
40 Անմիտնե՛ր, ա՛ն որ արտաքինը ըրաւ, ներքինն ալ ինք չըրա՞ւ:
הכסילים הלא עשה החיצון גם עשה את הפנימי׃
41 Սակայն ողորմութի՛ւն տուէք անոնց մէջ եղածներէն, եւ ահա՛ ամէն բան մաքուր կ՚ըլլայ ձեզի»:
אבל תנו לצדקה את אשר בם והנה הכל טהור לכם׃
42 «Բայց վա՜յ ձեզի՝ Փարիսեցիներուդ, որ կը վճարէք անանուխին, փեգենային եւ ամէն տեսակ բանջարեղէնի տասանորդը, բայց զանց կ՚ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասո՛նք պէտք է ընէիք, ու զանոնք չթողուիք:
אך אוי לכם הפרושים כי תעשרו את המנתא ואת הפיגם ואת כל הירק ותעברו את המשפט ואת אהבת אלהים והיה לכם לעשות את אלה ולא להניח גם את אלה׃
43 Վա՜յ ձեզի՝ Փարիսեցիներուդ, որ կը սիրէք առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ բարեւները՝ հրապարակներուն վրայ:
אוי לכם הפרושים כי תאהבו את מושב הראש בבתי הכנסיות ואת שאלות שלומכם בשוקים׃
44 Վա՜յ ձեզի՝ կեղծաւո՛ր դպիրներ ու Փարիսեցիներ, որ նման էք անյայտ գերեզմաններու, որոնց վրայէն մարդիկ կը քալեն եւ չեն գիտեր»:
אוי לכם הסופרים והפרושים החנפים כי אתם כקברים הנסתרים ובני האדם מתהלכים עליהם ולא ידעו׃
45 Օրինականներէն մէկը ըսաւ անոր. «Վարդապե՛տ, ա՛յսպէս խօսելով՝ մե՛զ ալ կը նախատես»:
ויען אחד מבעלי התורה ויאמר אליו רבי בדבריך אלה תחרף גם אתנו׃
46 Իսկ ան ըսաւ. «Ձեզի՛ ալ վա՜յ՝ օրինականներո՛ւդ, որ դժուարակիր բեռներ կը բեռցնէք մարդոց, բայց դուք՝ ձեր մէ՛կ մատով չէք հպիր այդ բեռներուն:
ויאמר אוי גם לכם בעלי התורה כי עמסים אתם על בני האדם משאות כבדים מסבל ואתם בעצמכם אינכם נגעים במשאות גם באחת מאצבעותיכם׃
47 Վա՜յ ձեզի, որ գերեզմաններ կը կառուցանէք մարգարէներուն, մինչդեռ ձեր հայրե՛րը սպաննեցին զանոնք:
אוי לכם כי בונים אתם את קברות הנביאים ואבותיכם הרגו אותם׃
48 Ուստի կը վկայէք եւ հաւանութիւն կու տաք ձեր հայրերուն գործերուն. որովհետեւ իսկապէս իրե՛նք սպաննեցին զանոնք, ու դուք գերեզմաններ կը կառուցանէք անոնց:
וכן אתם מעידים ורוצים במעשי אבותיכם כי המה הרגו אותם ואתם בונים את קבריהם׃
49 Հետեւաբար՝ Աստուծոյ իմաստութիւնը նաեւ ըսաւ. “Անոնց պիտի ղրկեմ մարգարէներ եւ առաքեալներ: Անոնցմէ ոմանք պիտի սպաննեն ու ոմանք հալածեն,
בעבור זאת גם אמרה חכמת האלהים אשלח אליהם נביאים ושליחים ומהם יהרגו וירדפו׃
50 որպէսզի աշխարհի հիմնադրութենէն ի վեր թափուած բոլոր մարգարէներուն արիւնը պահանջուի այս սերունդէն:
למען ידרש מן הדור הזה דם כל הנביאים אשר נשפך למן הוסד הארץ׃
51 Աբէլի արիւնէն մինչեւ Զաքարիայի արիւնը, որ թափուեցաւ զոհասեղանին ու տաճարին մէջտեղ, այո՛, կը յայտարարեմ ձեզի, պիտի պահանջուի այս սերունդէն”:
מדם הבל עד דם זכריהו אשר נהרג בין המזבח ולבית הן אמר אני לכם דרוש ידרש מן הדור הזה׃
52 Վա՜յ ձեզի՝ օրինականներուդ, որ վերցուցիք գիտութեան բանալին. դո՛ւք չմտաք, եւ մտնողներն ալ արգիլեցիք»:
אוי לכם בעלי התורה כי הסירתם את מפתח הדעת אתם לא באתם ואת הבאים מנעתם׃
53 Երբ այս բաները կ՚ըսէր անոնց, դպիրներն ու Փարիսեցիները սկսան բուռն կերպով ճնշել զինք, եւ խօսեցնել շատ բաներու մասին.
ויהי כדברו להם את אלה ויחלו הסופרים והפרושים לשטם אותו מאד ולהקשות לו בדברים רבים׃
54 անոր դարան պատրաստելով՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս անոր բերանէն խօսք մը՝՝ որսան, որպէսզի ամբաստանեն զինք:
ויארבו לו ויבקשו לצודד דבר מפיהו למען ימצאו עליו שטנה׃

< ՂՈԻԿԱՍ 11 >