< ՂՈԻԿԱՍ 10 >

1 Ասկէ ետք՝ Տէրը ուրիշ եօթանասուն ալ որոշեց, եւ իր առջեւէն երկու-երկու ղրկեց զանոնք բոլոր քաղաքներն ու տեղերը՝ ուր ինք պիտի երթար:
ואחרי כן הבדיל האדון עוד שבעים אחרים וישלחם לפניו שנים שנים אל כל עיר ומקום אשר בקש לבוא שמה׃
2 Եւ ըսաւ անոնց. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ. ուրեմն հունձքին Տէրո՛ջ աղերսեցէք, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին:
ויאמר להם הן הקציר רב והפעלים מעטים לכן התחננו אל אדון הקציר וישלח פעלים לקצירו׃
3 Գացէ՛ք. ահա՛ ես կը ղրկեմ ձեզ իբր գառնուկներ՝ գայլերու մէջ:
לכו נא הנני שלח אתכם ככבשים בין הזאבים׃
4 Ձեզի հետ մի՛ առնէք՝՝ ո՛չ քսակ, ո՛չ պարկ, ո՛չ ալ կօշիկներ, ու ճամբան ո՛չ մէկը բարեւեցէք:
אל תשאו כיס ולא תרמיל ולא נעלים ואל תשאלו לשלום איש בדרך׃
5 Որեւէ տուն որ մտնէք՝ նախ ըսէք. “Բարե՛ւ այս տան”:
ולכל בית אשר תבאו שם אמרו בראשונה שלום לבית הזה׃
6 Եթէ հոն բարեւի արժանի մարդ կայ, ձեր բարեւը պիտի հանգչի անոր վրայ. այլապէս՝ պիտի դառնայ ձեզի:
והיה כי יהיה שם בן שלום ונח עליו שלומכם ואם לא אליכם ישוב׃
7 Մնացէ՛ք այդ տան մէջ, եւ կերէ՛ք ու խմեցէ՛ք անոնց քով, որովհետեւ գործաւորը արժանի է իր վարձքին. մի՛ երթաք տունէ տուն:
ובבית ההוא תשבו ותאכלו ותשתו משלהם כי שוה הפועל בשכרו אל תסעו מבית לבית׃
8 Որեւէ քաղաք որ մտնէք եւ ընդունին ձեզ, կերէ՛ք ի՛նչ որ հրամցնեն ձեզի:
וכל עיר אשר תבאו בה וקבלו אתכם אכלו שם את אשר ישימו לפניכם׃
9 Բուժեցէ՛ք անոր մէջի հիւանդները եւ ըսէ՛ք անոնց. “Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
ורפאו את החולים אשר בקרבה ואמרו להם קרבה אליכם מלכות האלהים׃
10 Բայց որեւէ քաղաք որ մտնէք ու չընդունին ձեզ, երթալով անոր հրապարակները՝ ըսէ՛ք.
וכל עיר אשר תבאו בה ולא יקבלו אתכם צאו לכם אל רחובותיה ואמרו׃
11 “Այն փոշին ալ՝ որ մեր ոտքերուն փակած է ձեր քաղաքէն, կը թօթուենք ձեզի. բայց սա՛ գիտցէ՛ք, որ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
אף את עפר עירכם הנדבק ברגלינו ננערהו לכם אך ידע תדעו כי קרבה אליכם מלכות האלהים׃
12 Կը յայտարարեմ ձեզի. “Այն օրը Սոդոմի դատաստանը աւելի դիւրին պիտի ըլլայ, քան այդ քաղաքին”»:
אני אמר אלכים כי לסדום יקל ביום ההוא מן העיר ההיא׃
13 «Վա՜յ քեզի, Քորազի՛ն, վա՜յ քեզի, Բեթսայիդա՛. որովհետեւ եթէ Տիւրոսի ու Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք կատարուեցան ձեր մէջ, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային՝ քուրձով եւ մոխիրի մէջ նստելով:
אוי לך כורזין אוי לך בית צידה כי הגבורות אשר נעשו בקרבכן אלו נעשו בצור ובצידון הלא כבר ישבו בשק ואפר ושבו׃
14 Բայց դատաստանին օրը՝ աւելի դիւրին պիտի ըլլայ Տիւրոսի ու Սիդոնի, քան ձեզի:
אכן לצור וצידון יקל בדין מכם׃
15 Եւ դո՛ւն, Կափառնայո՛ւմ, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք: (Hadēs g86)
ואת כפר נחום אשר עד השמים התרוממת אל שאול תורדי׃ (Hadēs g86)
16 Ա՛ն որ մտիկ կ՚ընէ ձեզի՝ մտիկ կ՚ընէ ինծի՛. իսկ ա՛ն որ կ՚անարգէ ձեզ՝ կ՚անարգէ զի՛ս, եւ ա՛ն որ կ՚անարգէ զիս՝ կ՚անարգէ զիս ղրկո՛ղը»:
השומע אליכם אלי הוא שומע והבוזה אתכם אותי הוא בוזה והבוזה אותי הוא בוזה את אשר שלחני׃
17 Եօթանասուն աշակերտները վերադարձան ուրախութեամբ, եւ ըսին. «Տէ՛ր, քու անունովդ՝ դեւե՛րն ալ կը հպատակէին մեզի»:
וישובו השבעים בשמחה ויאמרו אדנינו גם השדים נכנעים לנו בשמך׃
18 Յիսուս ըսաւ անոնց. «Կը տեսնէի Սատանան, որ վար կ՚իյնար երկինքէն՝ փայլակի նման:
ויאמר אליהם ראיתי את השטן נפל כברק מן השמים׃
19 Ահա՛ ձեզի իշխանութիւն կու տամ՝ կոխելու օձերու, կարիճներու, եւ թշնամիին ամբողջ զօրութեան վրայ. բնա՛ւ բան մը պիտի չվնասէ ձեզի:
הנה השלטתי אתכם לדרך על נחשים ועקרבים ועל כל גבורת האיב וכל דבר לא יזיק לכם׃
20 Բայց դուք մի՛ ուրախանաք՝ որ չար ոգիները կը հպատակին ձեզի. այլ մանաւանդ ուրախացէ՛ք՝ որ ձեր անունները գրուած են երկի՛նքը»:
אך בזאת אל תשמחו כי נכנעים לכם הרוחות כי אם שמחו על אשר נכתבו שמותיכם בשמים׃
21 Այդ նոյն ժամուն՝ Յիսուս Հոգիով ցնծաց եւ ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, Հա՜յր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն: Այո՛, Հա՜յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
בשעה ההיא עלץ ישוע ברוח ויאמר אודך האב אדון השמים והארץ כי הסתרת את אלה מן החכמים והנבונים וגליתם לעללים הן אבי כי כן היה רצון מלפניך׃
22 Ամէն բան յանձնուեցաւ ինծի՝ իմ Հօրմէս, ու ո՛չ մէկը գիտէ թէ ո՛վ է Որդին, բայց միայն՝ Հայրը, եւ թէ ո՛վ է Հայրը, բայց միայն՝ Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել»:
הכל נמסר לי מאת אבי ואין יודע מי הוא הבן בלתי האב ומי הוא האב בלתי הבן ואשר יחפץ הבן לגלותו לו׃
23 Աշակերտներուն դառնալով՝ առանձին ըսաւ. «Երանի՜ այն աչքերուն՝ որ կը տեսնեն ձեր տեսածները.
ויפן אל תלמידיו לבדם ויאמר אשרי העינים הראות את אשר אתם ראים׃
24 արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Շատ մարգարէներ ու թագաւորներ ուզեցին տեսնել ձեր տեսածները՝ բայց չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ բայց չլսեցին”»:
כי אני אמר לכם נביאים ומלכים רבים חפצו לראות את אשר אתם ראים ולא ראו ולשמע את אשר אתם שמעים ולא שמעו׃
25 Ահա՛ օրինական մը կանգնեցաւ, ու փորձելով զայն՝ ըսաւ. «Վարդապե՛տ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
והנה אחד מבעלי התורה קם לנסותו ויאמר מורה מה אעשה ואירש חיי עולם׃ (aiōnios g166)
26 Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ գրուած է Օրէնքին մէջ, ի՞նչպէս կը կարդաս»:
ויאמר אליו מה כתוב בתורה ואיך אתה קורא׃
27 Ան պատասխանեց. «Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ զօրութեամբդ եւ ամբողջ միտքովդ, ու ընկերդ՝ քու անձիդ՝՝ պէս»:
ויען ויאמר ואהבת את יהוה אלהיך בכל לבבך ובכל נפשך ובכל מאדך ובכל מדעך ואת רעך כמוך׃
28 Ինք ալ ըսաւ անոր. «Շիտա՛կ պատասխանեցիր, ըրէ՛ ատիկա՝ ու պիտի ապրիս»:
ויאמר אליו כן השיבות עשה זאת וחיה׃
29 Իսկ ան՝ ուզելով արդարացնել ինքզինք՝ ըսաւ Յիսուսի. «Բայց ո՞վ է իմ ընկերս»:
והוא חפץ להצטדק ויאמר אל ישוע ומי הוא רעי׃
30 Յիսուս պատասխանեց. «Մէկը Երուսաղէմէն Երիքով կ՚իջնէր եւ աւազակներու ձեռքը ինկաւ, որոնք մերկացուցին զայն, վիրաւորելով կիսամեռ թողուցին ու գացին:
ויען ישוע ויאמר איש אחד ירד מירושלים ליריחו ונפל בידי שדדים והם הפשיטהו וגם פצעהו ויעזבו אותו בין חיים למות וילכו להם׃
31 Պատահեցաւ որ քահանայ մը իջնէ այդ ճամբայէն. տեսնելով զայն՝ միւս կողմէն անցաւ:
ויקר המקרה כי ירד כהן אחד בדרך ההוא וירא אתו ויעבר מעליו׃
32 Նմանապէս Ղեւտացի մը հասնելով այդ տեղը՝ գնաց եւ տեսաւ, ու միւս կողմէն անցաւ:
וכן גם איש לוי פגע במקום ויגש וירא אתו ויעבר מעליו׃
33 Բայց Սամարացի մը՝ որ կը ճամբորդէր, եկաւ անոր քով, եւ տեսնելով զայն՝ գթաց:
ואיש שמרוני הלך בדרך ויבא עליו וירא אתו ויהמו רחמיו׃
34 Մօտեցաւ, փաթթեց անոր վէրքերը, վրան ձէթ ու գինի թափելով եւ իր գրաստին վրայ դնելով՝ տարաւ զայն պանդոկ մը, ու հոգ տարաւ անոր:
ויגש אליו ויחבש את פצעיו ויסוכם בשמן ויין ויעלהו על בהמתו ויוליכהו אל המלון ויכלכלהו׃
35 Հետեւեալ օրը՝ երբ կը մեկնէր անկէ, հանեց երկու դահեկան, տուաւ պանդոկապետին եւ ըսաւ անոր. «Հո՛գ տար ատոր, ու ի՛նչ որ աւելի ծախսես՝ պիտի վճարեմ քեզի երբ վերադառնամ»:
ולמחרת בנסעו הוציא שני דינרים ויתנם לבעל המלון ויאמר כלכל אותו ואת אשר תוסיף עוד להוציא עליו אני בשובי אשלמנו לך׃
36 Ուրեմն այս երեքէն ո՞վ կը կարծես թէ ընկերը եղաւ աւազակներու ձեռքը ինկողին»:
ועתה מי מאלה השלשה היה בעיניך הרע לנפל בידי השדדים׃
37 Ան ալ ըսաւ. «Ա՛ն՝ որ կարեկցեցաւ անոր»: Ուստի Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, դո՛ւն ալ նոյնպէս ըրէ»:
ויאמר העשה עמו את החסד ויאמר אליו ישוע לך ועשה כן גם אתה׃
38 Երբ անոնք կ՚երթային՝ ինք գիւղ մը մտաւ, եւ կին մը՝ Մարթա անունով՝ ընդունեց զայն իր տունը:
ויהי בנסעם ויבא אל כפר אחד ואשה אחת ושמה מרתא אספה אותו אל ביתה׃
39 Ան քոյր մը ունէր՝ որուն անունը Մարիամ էր. ան եկաւ, նստաւ Յիսուսի ոտքերուն քով, եւ մտիկ կ՚ընէր անոր խօսքերը:
ולה היתה אחות ושמה מרים אשר ישבה לרגלי ישוע לשמע אל דברו׃
40 Բայց Մարթա շատ զբաղած էր սպասարկութեամբ: Եկաւ անոր քով ու ըսաւ. «Տէ՛ր, հոգ չե՞ս ըներ՝ որ քոյրս մինակ ձգեց զիս սպասարկութեան մէջ. ուրեմն ըսէ՛ իրեն՝ որ օգնէ ինծի»:
ומרתא יגעה ברב שרותה ותגש ותאמר הלא תשים על לבך אדני אשר אחותי עזבתני לשרת לבדי אמר נא אליה ותעזר לי׃
41 Յիսուս պատասխանեց անոր. «Մարթա՛, Մարթա՛, դուն շատ բաներու համար կը մտահոգուիս եւ իրար կ՚անցնիս.
ויען ישוע ויאמר לה מרתא מרתא את דאגת ומבהלת על הרבה׃
42 բայց մէ՛կ բան պէտք է, ու Մարիամ ընտրեց այդ լաւ բաժինը, որ պիտի չառնուի իրմէ»:
אבל אחת היא מן הצרך ומרים בחרה לה החלק הטוב אשר לא יקח ממנה׃

< ՂՈԻԿԱՍ 10 >