< ՂՈԻԿԱՍ 10 >

1 Ասկէ ետք՝ Տէրը ուրիշ եօթանասուն ալ որոշեց, եւ իր առջեւէն երկու-երկու ղրկեց զանոնք բոլոր քաղաքներն ու տեղերը՝ ուր ինք պիտի երթար:
לאחר מכן בחר האדון שבעים תלמידים נוספים, ושלח אותם לפניו בזוגות אל הערים והכפרים שבהם עמד לבקר.
2 Եւ ըսաւ անոնց. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ. ուրեմն հունձքին Տէրո՛ջ աղերսեցէք, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին:
”מאחר שהקציר רב והפועלים מעטים, “אמר להם ישוע,”התחננו לאלוהים שישלח פועלים נוספים לעזור לכם בעבודתכם למענו.
3 Գացէ՛ք. ահա՛ ես կը ղրկեմ ձեզ իբր գառնուկներ՝ գայլերու մէջ:
לכו עתה וזכרו שאני שולח אתכם כשלוח כבשים בין זאבים.
4 Ձեզի հետ մի՛ առնէք՝՝ ո՛չ քսակ, ո՛չ պարկ, ո՛չ ալ կօշիկներ, ու ճամբան ո՛չ մէկը բարեւեցէք:
אל תיקחו אתכם כסף, חפצים אישיים ואף לא זוג נעליים נוסף, ואל תעצרו בדרך לשוחח עם איש.
5 Որեւէ տուն որ մտնէք՝ նախ ըսէք. “Բարե՛ւ այս տան”:
”בכניסתכם לכל בית ברכו אותו תחילה לשלום.
6 Եթէ հոն բարեւի արժանի մարդ կայ, ձեր բարեւը պիտի հանգչի անոր վրայ. այլապէս՝ պիտի դառնայ ձեզի:
אם באותו בית גר אדם אוהב שלום, הברכה תתקיים, ואם אין אוהב שלום באותו בית – הברכה תשוב אליכם.
7 Մնացէ՛ք այդ տան մէջ, եւ կերէ՛ք ու խմեցէ՛ք անոնց քով, որովհետեւ գործաւորը արժանի է իր վարձքին. մի՛ երթաք տունէ տուն:
”בבואכם אל כפר או עיר אל תעברו מבית מארח אחד לאחר, אלא התארחו בבית אחד בלבד, ואל תהססו לאכול ולשתות כל מה שמגישים לכם, כי הפועל ראוי לשכרו.
8 Որեւէ քաղաք որ մտնէք եւ ընդունին ձեզ, կերէ՛ք ի՛նչ որ հրամցնեն ձեզի:
”בכל עיר שבה מקבלים אתכם בשמחה איכלו את המוגש לפניכם,
9 Բուժեցէ՛ք անոր մէջի հիւանդները եւ ըսէ՛ք անոնց. “Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
רפאו את החולים ואמרו להם:’מלכות האלוהים קרובה אליכם‘.
10 Բայց որեւէ քաղաք որ մտնէք ու չընդունին ձեզ, երթալով անոր հրապարակները՝ ըսէ՛ք.
”בעיר שבה לא מקבלים אתכם צאו לרחובות וקראו:
11 “Այն փոշին ալ՝ որ մեր ոտքերուն փակած է ձեր քաղաքէն, կը թօթուենք ձեզի. բայց սա՛ գիտցէ՛ք, որ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
’כמחאה על התנהגותכם אנחנו מנערים את אבק עירכם שדבק ברגלינו, אולם דעו לכם שאכן קרובה מלכות האלוהים!‘
12 Կը յայտարարեմ ձեզի. “Այն օրը Սոդոմի դատաստանը աւելի դիւրին պիտի ըլլայ, քան այդ քաղաքին”»:
אני אומר לכם שאפילו לסדום המרושעת יהיה קל יותר ביום הדין מאשר לעיר הזאת.
13 «Վա՜յ քեզի, Քորազի՛ն, վա՜յ քեզի, Բեթսայիդա՛. որովհետեւ եթէ Տիւրոսի ու Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք կատարուեցան ձեր մէջ, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային՝ քուրձով եւ մոխիրի մէջ նստելով:
”אוי ואבוי לכן, כורזין ובית־צידה! אילו חוללתי בצור ובצידון את הנסים שחוללתי בקרבכן, מזמן היו שם כולם חוזרים בתשובה ולובשים שק ואפר לאות חרטה.
14 Բայց դատաստանին օրը՝ աւելի դիւրին պիտի ըլլայ Տիւրոսի ու Սիդոնի, քան ձեզի:
כן, צור וצידון תקבלנה עונש קל משלכן ביום הדין!
15 Եւ դո՛ւն, Կափառնայո՛ւմ, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք: (Hadēs g86)
ואתם, אנשי כפר־נחום, החושבים אתם שירוממו אתכם לשמים? לגיהינום תרדו!“ (Hadēs g86)
16 Ա՛ն որ մտիկ կ՚ընէ ձեզի՝ մտիկ կ՚ընէ ինծի՛. իսկ ա՛ն որ կ՚անարգէ ձեզ՝ կ՚անարգէ զի՛ս, եւ ա՛ն որ կ՚անարգէ զիս՝ կ՚անարգէ զիս ղրկո՛ղը»:
ישוע המשיך לדבר אל התלמידים:”מי ששומע לכם שומע לי; מי שמזלזל בכם מזלזל בי; ומי שמזלזל בי מזלזל באלוהים אשר שלח אותי.“
17 Եօթանասուն աշակերտները վերադարձան ուրախութեամբ, եւ ըսին. «Տէ՛ր, քու անունովդ՝ դեւե՛րն ալ կը հպատակէին մեզի»:
כעבור זמן־מה חזרו שבעים השליחים אל ישוע ודיווחו לו בשמחה:”אדוננו, אפילו השדים נכנעים לנו כשאנו מצווים עליהם בשמך!“
18 Յիսուս ըսաւ անոնց. «Կը տեսնէի Սատանան, որ վար կ՚իյնար երկինքէն՝ փայլակի նման:
”אכן, “ענה ישוע,”ראיתי את השטן נופל מן השמים כברק!
19 Ահա՛ ձեզի իշխանութիւն կու տամ՝ կոխելու օձերու, կարիճներու, եւ թշնամիին ամբողջ զօրութեան վրայ. բնա՛ւ բան մը պիտի չվնասէ ձեզի:
באמת הענקתי לכם סמכות וכוח להתגבר על כל כוחות האויב, ולרמוס נחשים ועקרבים. דבר לא יוכל לפגוע בכם!
20 Բայց դուք մի՛ ուրախանաք՝ որ չար ոգիները կը հպատակին ձեզի. այլ մանաւանդ ուրախացէ՛ք՝ որ ձեր անունները գրուած են երկի՛նքը»:
אף־על־פי־כן עליכם לשמוח לא משום שאתם יכולים להתגבר על השדים, אלא משום ששמותיכם כתובים בשמים!“
21 Այդ նոյն ժամուն՝ Յիսուս Հոգիով ցնծաց եւ ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, Հա՜յր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն: Այո՛, Հա՜յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
לאחר מכן נמלא ישוע שמחת רוח הקודש וקרא:”אבי, אדון השמים והארץ, אני מודה לך על שהסתרת דברים אלה מפני חכמים ומשכילים, וגילית אותם לאנשים פשוטים שבוטחים בך כמו ילדים. כן, תודה לך אבי, מפני שכך רצית.
22 Ամէն բան յանձնուեցաւ ինծի՝ իմ Հօրմէս, ու ո՛չ մէկը գիտէ թէ ո՛վ է Որդին, բայց միայն՝ Հայրը, եւ թէ ո՛վ է Հայրը, բայց միայն՝ Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել»:
הכול נמסר לי מאבי; אף אחד אינו מכיר ממש את הבן, מלבד האב, ואף אחד אינו מכיר ממש את האב, מלבד הבן ואלה שהוא בוחר לגלות להם את האב.“
23 Աշակերտներուն դառնալով՝ առանձին ըսաւ. «Երանի՜ այն աչքերուն՝ որ կը տեսնեն ձեր տեսածները.
ישוע פנה אל תלמידיו ואמר להם בשקט:”זכות גדולה נפלה בחלקכם, שיכולים אתם לראות את אשר ראיתם.
24 արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Շատ մարգարէներ ու թագաւորներ ուզեցին տեսնել ձեր տեսածները՝ բայց չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ բայց չլսեցին”»:
נביאים ומלכים רבים השתוקקו לראות את מה שאתם רואים ולשמוע את מה שאתם שומעים, אך לא זכו.“
25 Ահա՛ օրինական մը կանգնեցաւ, ու փորձելով զայն՝ ըսաւ. «Վարդապե՛տ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
פעם רצה אחד מחכמי־התורה לנסות את ישוע.”רבי, “שאל החכם,”מה עלי לעשות כדי לזכות בחיי נצח?“ (aiōnios g166)
26 Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ գրուած է Օրէնքին մէջ, ի՞նչպէս կը կարդաս»:
”מה אומרת על כך התורה?“השיב לו ישוע בשאלה.
27 Ան պատասխանեց. «Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ զօրութեամբդ եւ ամբողջ միտքովդ, ու ընկերդ՝ քու անձիդ՝՝ պէս»:
”התורה אומרת:’ואהבת את ה׳ אלוהיך בכל לבבך, ובכל נפשך ובכל מאודך; ואהבת לרעך כמוך‘“, השיב החכם.
28 Ինք ալ ըսաւ անոր. «Շիտա՛կ պատասխանեցիր, ըրէ՛ ատիկա՝ ու պիտի ապրիս»:
”נכון מאוד“, אישר ישוע.”’אם תקיים מצוות אלה תזכה בחיי נצח‘.“
29 Իսկ ան՝ ուզելով արդարացնել ինքզինք՝ ըսաւ Յիսուսի. «Բայց ո՞վ է իմ ընկերս»:
החכם רצה להצדיק את רגשותיו (מפני שלא אהב אנשים מסוימים), ולכן שאל:”מיהו רעי?“
30 Յիսուս պատասխանեց. «Մէկը Երուսաղէմէն Երիքով կ՚իջնէր եւ աւազակներու ձեռքը ինկաւ, որոնք մերկացուցին զայն, վիրաւորելով կիսամեռ թողուցին ու գացին:
ישוע השיב במשל:”יהודי אחד הלך בדרך מירושלים ליריחו והותקף על־ידי שודדים. הם הפשיטו את בגדיו מעליו, גזלו את כספו, הכו אותו באכזריות והשאירו אותו בצד הדרך פצוע קשות.
31 Պատահեցաւ որ քահանայ մը իջնէ այդ ճամբայէն. տեսնելով զայն՝ միւս կողմէն անցաւ:
במקרה עבר שם כהן אחד, אולם בראותו את הפצוע עבר לצדו השני של השביל.
32 Նմանապէս Ղեւտացի մը հասնելով այդ տեղը՝ գնաց եւ տեսաւ, ու միւս կողմէն անցաւ:
עבר במקום גם איש משבט לוי. הוא הביט בפצוע המוטל בצד הדרך, אולם המשיך בדרכו.
33 Բայց Սամարացի մը՝ որ կը ճամբորդէր, եկաւ անոր քով, եւ տեսնելով զայն՝ գթաց:
הזדמן למקום שומרוני אחד, ובראותו את הפצוע נמלא רחמים.
34 Մօտեցաւ, փաթթեց անոր վէրքերը, վրան ձէթ ու գինի թափելով եւ իր գրաստին վրայ դնելով՝ տարաւ զայն պանդոկ մը, ու հոգ տարաւ անոր:
השומרוני ניגש אל הפצוע, משח את פצעיו וחבש אותם, לאחר מכן הרכיב אותו על חמורו והביאו לאכסניה, שם טיפל בו והאכיל אותו.
35 Հետեւեալ օրը՝ երբ կը մեկնէր անկէ, հանեց երկու դահեկան, տուաւ պանդոկապետին եւ ըսաւ անոր. «Հո՛գ տար ատոր, ու ի՛նչ որ աւելի ծախսես՝ պիտի վճարեմ քեզի երբ վերադառնամ»:
למחרת, לפני שהמשיך בדרכו, שילם השומרוני סכום כסף לבעל האכסניה ואמר:’דאג בבקשה לכל מחסורו של הפצוע, ואם לא יספיק הכסף – אשלם את החסר בשובי‘.
36 Ուրեմն այս երեքէն ո՞վ կը կարծես թէ ընկերը եղաւ աւազակներու ձեռքը ինկողին»:
”מי מהשלושה היה לדעתך רע טוב לאיש הפצוע?“
37 Ան ալ ըսաւ. «Ա՛ն՝ որ կարեկցեցաւ անոր»: Ուստի Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, դո՛ւն ալ նոյնպէս ըրէ»:
”האדם שריחם עליו“, השיב החכם.”נכון“, הסכים איתו ישוע.”לך ועשה כמוהו.“
38 Երբ անոնք կ՚երթային՝ ինք գիւղ մը մտաւ, եւ կին մը՝ Մարթա անունով՝ ընդունեց զայն իր տունը:
ישוע ותלמידיו המשיכו בדרכם, וכשהגיעו לאחד הכפרים הזמינה אותם אישה בשם מרתא להתארח בביתה.
39 Ան քոյր մը ունէր՝ որուն անունը Մարիամ էր. ան եկաւ, նստաւ Յիսուսի ոտքերուն քով, եւ մտիկ կ՚ընէր անոր խօսքերը:
אחותה מרים התיישבה על הארץ לרגלי ישוע והקשיבה לדבריו.
40 Բայց Մարթա շատ զբաղած էր սպասարկութեամբ: Եկաւ անոր քով ու ըսաւ. «Տէ՛ր, հոգ չե՞ս ըներ՝ որ քոյրս մինակ ձգեց զիս սպասարկութեան մէջ. ուրեմն ըսէ՛ իրեն՝ որ օգնէ ինծի»:
מרתא חשה לחץ מהעבודה שבהכנת ארוחה גדולה לכולם, ומשום כך פרצה לחדר וקראה:”נכון שאין זה הוגן שאחותי תשאיר לי את כל העבודה? אמור לה בבקשה שתבוא לעזור לי.“
41 Յիսուս պատասխանեց անոր. «Մարթա՛, Մարթա՛, դուն շատ բաներու համար կը մտահոգուիս եւ իրար կ՚անցնիս.
”מרתא, יקירתי, “השיב לה האדון,”את דואגת לכל כך הרבה דברים. עליך לדאוג לדבר אחד בלבד. מרים בחרה בדבר האחד הזה אשר לא יילקח ממנה.“
42 բայց մէ՛կ բան պէտք է, ու Մարիամ ընտրեց այդ լաւ բաժինը, որ պիտի չառնուի իրմէ»:

< ՂՈԻԿԱՍ 10 >