< ՅՈՎՀԱՆՆՈԻ 5 >

1 Ասկէ ետք Հրեաներուն տօնն էր, ու Յիսուս Երուսաղէմ բարձրացաւ:
こののち、ユダヤ人の祭があったので、イエスはエルサレムに上られた。
2 Երուսաղէմի մէջ՝ Ոչխարներու դրան քով աւազան մը կայ, որ եբրայերէն Բեթհեզդա կը կոչուի եւ հինգ սրահ ունի:
エルサレムにある羊の門のそばに、ヘブル語でベテスダと呼ばれる池があった。そこには五つの廊があった。
3 Ասոնց մէջ պառկած էր հիւանդներու մեծ բազմութիւն մը՝ կոյրեր, կաղեր, չորցածներ, որոնք կը սպասէին ջուրին խառնուելուն.
その廊の中には、病人、盲人、足なえ、やせ衰えた者などが、大ぜいからだを横たえていた。〔彼らは水の動くのを待っていたのである。
4 որովհետեւ հրեշտակ մը ատեն-ատեն կ՚իջնէր աւազանը ու կը խառնէր ջուրերը, եւ ո՛վ որ ջուրին խառնուելէն ետք անոր մէջ առաջինը մտնէր՝ կ՚առողջանար, ի՛նչ ախտ ալ ունենար:
それは、時々、主の御使がこの池に降りてきて水を動かすことがあるが、水が動いた時まっ先にはいる者は、どんな病気にかかっていても、いやされたからである。〕
5 Հոն մարդ մը կար, որ հիւանդութիւն մը ունէր երեսունութ տարիէ ի վեր:
さて、そこに三十八年のあいだ、病気に悩んでいる人があった。
6 Երբ Յիսուս տեսաւ զայն՝ պառկած, ու գիտցաւ թէ արդէն շատ ժամանակէ ի վեր հիւանդ էր, ըսաւ անոր. «Կ՚ուզե՞ս առողջանալ»:
イエスはその人が横になっているのを見、また長い間わずらっていたのを知って、その人に「なおりたいのか」と言われた。
7 Հիւանդը պատասխանեց անոր. «Տէ՛ր, մա՛րդ մը չունիմ, որ երբ ջուրերը խառնուին՝ ձգէ զիս աւազանը. հապա՝ մինչ կ՚երթամ՝ ինձմէ առաջ ուրի՛շ մը կ՚իջնէ»:
この病人はイエスに答えた、「主よ、水が動く時に、わたしを池の中に入れてくれる人がいません。わたしがはいりかけると、ほかの人が先に降りて行くのです」。
8 Յիսուս ըսաւ անոր. «Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու քալէ՛»:
イエスは彼に言われた、「起きて、あなたの床を取りあげ、そして歩きなさい」。
9 Իսկոյն մարդը առողջացաւ, եւ առնելով իր մահիճը՝ կը քալէր. իսկ այդ օրը Շաբաթ էր:
すると、この人はすぐにいやされ、床をとりあげて歩いて行った。その日は安息日であった。
10 Ուրեմն Հրեաները ըսին բժշկուած մարդուն. «Շաբա՛թ է, եւ արտօնուած չէ՝ որ վերցնես մահիճդ»:
そこでユダヤ人たちは、そのいやされた人に言った、「きょうは安息日だ。床を取りあげるのは、よろしくない」。
11 Պատասխանեց անոնց. «Ա՛ն որ բժշկեց զիս, ի՛նք ըսաւ ինծի. “Ա՛ռ մահիճդ ու քալէ՛”»:
彼は答えた、「わたしをなおして下さったかたが、床を取りあげて歩けと、わたしに言われました」。
12 Ուրեմն հարցուցին անոր. «Ո՞վ է այն մարդը, որ ըսաւ քեզի. “Ա՛ռ մահիճդ ու քալէ՛”»:
彼らは尋ねた、「取りあげて歩けと言った人は、だれか」。
13 Եւ բժշկուողը չէր գիտեր թէ ո՛վ է ան, որովհետեւ Յիսուս մէկդի քաշուեցաւ՝ այնտեղ բազմութիւն ըլլալուն համար:
しかし、このいやされた人は、それがだれであるか知らなかった。群衆がその場にいたので、イエスはそっと出て行かれたからである。
14 Անկէ ետք Յիսուս՝ գտնելով զայն տաճարին մէջ՝ ըսաւ անոր. «Ահա՛ բժշկուեցար. ա՛լ մի՛ մեղանչեր, որ աւելի գէշ բան մը չպատահի քեզի»:
そののち、イエスは宮でその人に出会ったので、彼に言われた、「ごらん、あなたはよくなった。もう罪を犯してはいけない。何かもっと悪いことが、あなたの身に起るかも知れないから」。
15 Մարդը գնաց ու հաղորդեց Հրեաներուն թէ Յիսո՛ւս էր՝ որ բժշկեց զինք:
彼は出て行って、自分をいやしたのはイエスであったと、ユダヤ人たちに告げた。
16 Ուստի Հրեաները կը հալածէին Յիսուսը եւ կը ջանային սպաննել զայն՝ քանի որ Շաբաթ օրը կ՚ընէր այս բաները:
そのためユダヤ人たちは、安息日にこのようなことをしたと言って、イエスを責めた。
17 Բայց Յիսուս պատասխանեց անոնց. «Իմ Հայրս մինչեւ հիմա կը գործէ, ե՛ս ալ կը գործեմ»:
そこで、イエスは彼らに答えられた、「わたしの父は今に至るまで働いておられる。わたしも働くのである」。
18 Ուստի Հրեաները ա՛լ աւելի կը ջանային սպաննել զայն, քանի որ ո՛չ միայն Շաբաթ օրը կը լուծէր, հապա նաեւ Աստուած իր Հայրը կը կոչէր, եւ այսպէս՝ ինքզինք Աստուծոյ հաւասար կ՚ընէր:
このためにユダヤ人たちは、ますますイエスを殺そうと計るようになった。それは、イエスが安息日を破られたばかりではなく、神を自分の父と呼んで、自分を神と等しいものとされたからである。
19 Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Որդին ինքնիրմէ ոչինչ կրնայ ընել, հապա միայն ինչ որ տեսնէ՝ որ Հայրը կ՚ընէ. որովհետեւ ինչ որ ա՛ն կ՚ընէ, նմանապէս Որդի՛ն ալ կ՚ընէ այդ բաները”:
さて、イエスは彼らに答えて言われた、「よくよくあなたがたに言っておく。子は父のなさることを見てする以外に、自分からは何事もすることができない。父のなさることであればすべて、子もそのとおりにするのである。
20 Քանի որ Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան ցոյց կու տայ անոր՝ ինչ որ ինք կ՚ընէ: Ասոնցմէ աւելի մեծ գործեր ալ ցոյց պիտի տայ անոր, որպէսզի դուք զարմանաք.
なぜなら、父は子を愛して、みずからなさることは、すべて子にお示しになるからである。そして、それよりもなお大きなわざを、お示しになるであろう。あなたがたが、それによって不思議に思うためである。
21 որովհետեւ ինչպէս Հայրը մեռելները կը յարուցանէ եւ կեանք կու տայ, նոյնպէս ալ Որդին կեանք կու տայ՝ անոնց որ ուզէ:
すなわち、父が死人を起して命をお与えになるように、子もまた、そのこころにかなう人々に命を与えるであろう。
22 Քանի որ Հայրը ո՛չ մէկը կը դատէ, հապա ամէն դատաստան Որդիին տուաւ.
父はだれをもさばかない。さばきのことはすべて、子にゆだねられたからである。
23 որպէսզի բոլորը պատուեն Որդին, ինչպէս կը պատուեն Հայրը: Ա՛ն որ չի պատուեր Որդին, չի պատուեր Հա՛յրը՝ որ ղրկեց զայն:
それは、すべての人が父を敬うと同様に、子を敬うためである。子を敬わない者は、子をつかわされた父をも敬わない。
24 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կ՚ընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ ղրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չ՚իյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”: (aiōnios g166)
よくよくあなたがたに言っておく。わたしの言葉を聞いて、わたしをつかわされたかたを信じる者は、永遠の命を受け、またさばかれることがなく、死から命に移っているのである。 (aiōnios g166)
25 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՛րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. եւ անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին”:
よくよくあなたがたに言っておく。死んだ人たちが、神の子の声を聞く時が来る。今すでにきている。そして聞く人は生きるであろう。
26 Որովհետեւ ինչպէս Հայրը ինքնիր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքնիր մէջ կեանք ունենայ.
それは、父がご自分のうちに生命をお持ちになっていると同様に、子にもまた、自分のうちに生命を持つことをお許しになったからである。
27 նաեւ անոր տուաւ դատաստան կիրարկելու իշխանութիւն, քանի որ ան մարդու Որդին է:
そして子は人の子であるから、子にさばきを行う権威をお与えになった。
28 Մի՛ զարմանաք ասոր վրայ. որովհետեւ ժամը պիտի գայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները պիտի լսեն անոր ձայնը,
このことを驚くには及ばない。墓の中にいる者たちがみな神の子の声を聞き、
29 ու դուրս պիտի գան. անոնք որ բարիք գործեր են՝ կեանքի յարութեան համար, եւ անոնք որ չարիք գործեր են՝ դատապարտութեան յարութեան համար»:
善をおこなった人々は、生命を受けるためによみがえり、悪をおこなった人々は、さばきを受けるためによみがえって、それぞれ出てくる時が来るであろう。
30 «Ես ինձմէ ոչինչ կրնամ ընել. ինչպէս կը լսեմ՝ այնպէս կը դատեմ, եւ իմ դատաստանս արդար է. որովհետեւ ո՛չ թէ իմ կամքս կը փնտռեմ, հապա անոր կամքը՝ որ ղրկեց զիս:
わたしは、自分からは何事もすることができない。ただ聞くままにさばくのである。そして、わたしのこのさばきは正しい。それは、わたし自身の考えでするのではなく、わたしをつかわされたかたの、み旨を求めているからである。
31 Եթէ ես վկայեմ իմ մասիս՝ իմ վկայութիւնս ճշմարիտ չէ:
もし、わたしが自分自身についてあかしをするならば、わたしのあかしはほんとうではない。
32 Ուրի՛շ մըն է՝ որ կը վկայէ իմ մասիս. ու ես գիտեմ թէ ճշմարի՛տ է այն վկայութիւնը՝ որ ինք վկայեց իմ մասիս:
わたしについてあかしをするかたはほかにあり、そして、その人がするあかしがほんとうであることを、わたしは知っている。
33 Դուք մարդ ղրկեցիք Յովհաննէսի, եւ ինք վկայ եղաւ ճշմարտութեան:
あなたがたはヨハネのもとへ人をつかわしたが、そのとき彼は真理についてあかしをした。
34 Բայց ես ո՛չ թէ մարդոցմէ վկայութիւն կը ստանամ, հապա այս բաները կ՚ըսեմ՝ որպէսզի դուք փրկուիք:
わたしは人からあかしを受けないが、このことを言うのは、あなたがたが救われるためである。
35 Ան ճրագ մըն էր՝ որ կը վառէր ու կը փայլէր, եւ դուք ուզեցիք ժամանակ մը ցնծալ անոր լոյսով:
ヨハネは燃えて輝くあかりであった。あなたがたは、しばらくの間その光を喜び楽しもうとした。
36 Սակայն ես ունիմ աւելի մեծ վկայութիւն՝ քան Յովհաննէսինը. որովհետեւ այն գործերը որ Հայրը տուաւ ինծի՝ որպէսզի աւարտեմ զանոնք, այդ նոյն գործերը որ ես կ՚ընեմ՝ կը վկայեն իմ մասիս թէ Հա՛յրը ղրկեց զիս:
しかし、わたしには、ヨハネのあかしよりも、もっと力あるあかしがある。父がわたしに成就させようとしてお与えになったわざ、すなわち、今わたしがしているこのわざが、父のわたしをつかわされたことをあかししている。
37 Եւ Հայրը, որ ղրկեց զիս, ի՛նք վկայեց իմ մասիս: Դուք բնա՛ւ լսած չէք անոր ձայնը, ո՛չ ալ տեսած անոր կերպարանքը.
また、わたしをつかわされた父も、ご自分でわたしについてあかしをされた。あなたがたは、まだそのみ声を聞いたこともなく、そのみ姿を見たこともない。
38 անոր խօսքն ալ բնակած չէ ձեր մէջ, որովհետեւ դուք չէք հաւատար անոր՝ որ ինք ղրկեց:
また、神がつかわされた者を信じないから、神の御言はあなたがたのうちにとどまっていない。
39 Զննեցէ՛ք Գիրքերը, որովհետեւ դուք կը կարծէք անոնցմո՛վ ունենալ յաւիտենական կեանքը. բուն անո՛նք են՝ որ կը վկայեն իմ մասիս: (aiōnios g166)
あなたがたは、聖書の中に永遠の命があると思って調べているが、この聖書は、わたしについてあかしをするものである。 (aiōnios g166)
40 Դուք չէք ուզեր ինծի գալ՝ որ կեանք ունենաք:
しかも、あなたがたは、命を得るためにわたしのもとにこようともしない。
41 Ես փառք չեմ ստանար մարդոցմէ.
わたしは人からの誉を受けることはしない。
42 բայց գիտեմ ձեզ, որ չունիք ձեր մէջ Աստուծոյ սէրը:
しかし、あなたがたのうちには神を愛する愛がないことを知っている。
43 Ես եկայ իմ Հօրս անունով՝ ու չէք ընդունիր զիս. եթէ ուրիշ մէկը գայ ինքնիր անունով՝ պիտի ընդունիք զինք:
わたしは父の名によってきたのに、あなたがたはわたしを受けいれない。もし、ほかの人が彼自身の名によって来るならば、その人を受けいれるのであろう。
44 Ի՞նչպէս կրնաք հաւատալ, դո՛ւք որ փառք կը ստանաք իրարմէ՛, եւ չէք փնտռեր այն փառքը՝ որ կու գայ միայն Աստուծմէ:
互に誉を受けながら、ただひとりの神からの誉を求めようとしないあなたがたは、どうして信じることができようか。
45 Մի՛ կարծէք թէ ե՛ս պիտի ամբաստանեմ ձեզ Հօրը առջեւ: Կա՛յ մէկը՝ որ կ՚ամբաստանէ ձեզ, Մովսէ՛ս՝ որուն կը յուսաք:
わたしがあなたがたのことを父に訴えると、考えてはいけない。あなたがたを訴える者は、あなたがたが頼みとしているモーセその人である。
46 Որովհետեւ եթէ Մովսէսի հաւատայիք, ինծի՛ ալ պիտի հաւատայիք, քանի որ ան գրեց իմ մասիս:
もし、あなたがたがモーセを信じたならば、わたしをも信じたであろう。モーセは、わたしについて書いたのである。
47 Բայց եթէ չէք հաւատար անոր գրածներուն, ի՞նչպէս պիտի հաւատաք իմ խօսքերուս»:
しかし、モーセの書いたものを信じないならば、どうしてわたしの言葉を信じるだろうか」。

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 5 >