< ՅՈՎՀԱՆՆՈԻ 4 >

1 Ուրեմն երբ Տէրը գիտցաւ թէ Փարիսեցիները լսեր են՝ թէ Յիսուս Յովհաննէսէ աւելի աշակերտներ կ՚ընէ ու կը մկրտէ,
예수의 제자를 삼고 침례를 주는 것이 요한보다 많다 하는 말을 바리새인들이 들은 줄을 주께서 아신지라
2 (թէպէտ՝ ո՛չ թէ Յիսուս ինք կը մկրտէր, հապա իր աշակերտները, )
(예수께서 친히 침례를 주신 것이 아니요 제자들이 준 것이라)
3 թողուց Հրէաստանը եւ դարձեալ Գալիլեա գնաց.
유대를 떠나사 다시 갈릴리로 가실새
4 ու պէտք էր որ անցնէր Սամարիայի մէջէն:
사마리아로 통행하여야 하겠는지라
5 Ուստի եկաւ Սամարացիներուն մէկ քաղաքը՝ որ Սուքար կը կոչուէր, այն վայրին մօտ՝ որ Յակոբ տուաւ իր որդիին՝ Յովսէփի:
사마리아에 있는 수가라 하는 동네에 이르시니 야곱이 그 아들 요셉에게 준 땅이 가깝고
6 Հոն կար Յակոբի մէկ աղբիւրը. ուրեմն Յիսուս՝ ճամբորդութենէն յոգնած ըլլալով՝ նստաւ այդ աղբիւրին քով: Գրեթէ վեցերորդ ժամն՝՝ էր:
거기 또 야곱의 우물이 있더라 예수께서 행로에 곤하여 우물 곁에 그대로 앉으시니 때가 제육시쯤 되었더라
7 Սամարիայէն կին մը եկաւ ջուր քաշելու: Յիսուս ըսաւ անոր. «Ինծի ջուր տուր՝ խմելու».
사마리아 여자 하나가 물을 길러 왔으매 예수께서 물을 좀 달라 하시니
8 (քանի որ իր աշակերտները քաղաքը գացեր էին՝ կերակուր գնելու համար: )
이는 제자들이 먹을 것을 사러 동네에 들어갔음이러라
9 Ուստի սամարացի կինը ըսաւ անոր. «Դուն՝ որ Հրեայ ես, ի՞նչպէս կ՚ուզես ջուր խմել ինձմէ՝ սամարացի կնոջմէ մը». որովհետեւ Հրեաները չեն հաղորդակցիր Սամարացիներուն հետ:
사마리아 여자가 가로되 당신은 유대인으로서 어찌하여 사마리아 여자 나에게 물을 달라 하나이까 하니 이는 유대인이 사마리아인과 상종치 아니함이러라
10 Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ դուն գիտնայիր Աստուծոյ պարգեւը, եւ թէ ո՛վ է ա՛ն՝ որ կ՚ըսէ քեզի. “Ինծի ջուր տուր խմելու”, դո՛ւն պիտի ուզէիր իրմէ, ու ինք կենարա՛ր ջուր պիտի տար քեզի»:
예수께서 대답하여 가라사대 네가 만일 하나님의 선물과 또 네게 물좀 달라 하는 이가 누구인 줄 알았더면 네가 그에게 구하였을 것이요 그가 생수를 네게 주었으리라
11 Կինը ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ոչինչ ունիս՝ ջուր քաշելու համար, եւ այս հորը խորունկ է. ուրեմն ուրկէ՞ պիտի ունենաս այդ կենարար ջուրը:
여자가 가로되 주여 물 길을 그릇도 없고 이 우물은 깊은데 어디서 이 생수를 얻겠삽나이까
12 Միթէ դուն աւելի՞ մեծ ես քան մեր հայրը՝ Յակոբ, որ տուաւ մեզի այս հորը, ու ասկէ խմեցին ինք, իր որդիները եւ իր անասունները»:
우리 조상 야곱이 이 우물을 우리에게 주었고 또 여기서 자기와 자기 아들들과 짐승이 다 먹었으니 당신이 야곱보다 더 크니이까
13 Յիսուս պատասխանեց անոր. «Ո՛վ որ խմէ այս ջուրէն՝ դարձեալ պիտի ծարաւնայ,
예수께서 대답하여 가라사대 이 물을 먹는 자마다 다시 목마르려니와
14 բայց ո՛վ որ խմէ այն ջուրէն՝ որ ես պիտի տամ անոր, յաւիտեան պիտի չծարաւնայ: Հապա այն ջուրը՝ որ ես պիտի տամ անոր, պիտի ըլլայ անոր մէջ ջուրի աղբիւր մը՝ որ կը բխի յաւիտենական կեանքի համար»: (aiōn g165, aiōnios g166)
내가 주는 물을 먹는 자는 영원히 목마르지 아니하리니 나의 주는 물은 그 속에서 영생하도록 솟아나는 샘물이 되리라 (aiōn g165, aiōnios g166)
15 Կինը ըսաւ անոր. «Տէ՛ր, տո՛ւր ինծի այդ ջուրը, որպէսզի չծարաւնամ, եւ հոս չգամ՝ ջուր քաշելու»:
여자가 가로되 주여 이런 물을 내게 주사 목마르지도 않고 또 여기 물 길러 오지도 않게 하옵소서
16 Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, կանչէ՛ ամուսինդ ու հո՛ս եկուր»:
가라사대 가서 네 남편을 불러오라
17 Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունիմ»: Յիսուս ըսաւ անոր. «Ճի՛շդ ըսիր. “Ամուսին չունիմ”,
여자가 대답하여 가로되 나는 남편이 없나이다 예수께서 가라사대 네가 남편이 없다 하는 말이 옳도다
18 որովհետեւ դուն հինգ ամուսին ունեցեր ես, եւ ա՛ն որ հիմա ունիս՝ ամուսինդ չէ. ճի՛շդ ըսիր ատիկա»:
네가 남편 다섯이 있었으나 지금 있는 자는 네 남편이 아니니 네 말이 참되도다
19 Կինը ըսաւ անոր. «Տէ՛ր, կը նշմարեմ թէ դուն մարգարէ մըն ես:
여자가 가로되 주여 내가 보니 선지자로소이다
20 Մեր հայրերը երկրպագեցին այս լերան վրայ. բայց դուք կ՚ըսէք թէ Երուսաղէմ է միակ տեղը՝ ուր պէտք է երկրպագել»:
우리 조상들은 이 산에서 예배하였는데 당신들의 말은 예배할 곳이 예루살렘에 있다 하더이다
21 Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, հաւատա՛ ինծի, որ ժամը պիտի գայ, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ Երուսաղէմի մէջ պիտի երկրպագէք Հօրը:
예수께서 가라사대 여자여 내 말을 믿으라 이 산에서도 말고 예루살렘에서도 말고 너희가 아버지께 예배할 때가 이르리라
22 Դուք կ՚երկրպագէք անո՛ր՝ որ չէք ճանչնար. մենք կ՚երկրպագենք անո՛ր՝ որ կը ճանչնանք. որովհետեւ փրկութիւնը Հրեաներէն է:
너희는 알지 못하는 것을 예배하고 우리는 아는 것을 예배하노니 이는 구원이 유대인에게서 남이니라
23 Բայց ժամը պիտի գայ եւ հիմա ալ է, երբ ճշմարիտ երկրպագողները պիտի երկրպագեն Հօրը՝ հոգիով ու ճշմարտութեամբ, որովհետեւ Հայրն ալ կ՚ուզէ այդպիսինե՛ր՝ իրեն երկրպագելու համար:
아버지께 참으로 예배하는 자들은 신령과 진정으로 예배할 때가 오나니 곧 이 때라 아버지께서는 이렇게 자기에게 예배하는 자들을 찾으시느니라
24 Աստուած Հոգի է, եւ իրեն երկրպագողներն ալ պէտք է որ երկրպագեն հոգիով ու ճշմարտութեամբ»:
하나님은 영이시니 예배하는 자가 신령과 진정으로 예배할지니라
25 Կինը ըսաւ անոր. «Գիտեմ թէ Մեսիան պիտի գայ, (Քրիստոս կոչուածը.) երբ ինք գայ՝ պիտի հաղորդէ մեզի ամէն բան»:
여자가 가로되 메시야 곧 그리스도라 하는 이가 오실 줄을 내가 아노니 그가 오시면 모든 것을 우리에게 고하시리이다
26 Յիսուս ըսաւ անոր. «Ես՝ որ քեզի հետ կը խօսիմ՝ ա՛ն եմ»:
예수께서 이르시되 네게 말하는 내가 그로라 하시니라
27 Այդ ատեն իր աշակերտները եկան, ու զարմացան որ կը խօսակցէր այդ կնոջ հետ, բայց անոնցմէ ո՛չ մէկը ըսաւ. «Ի՞նչ կ՚ուզես», կամ. «Ի՞նչ կը խօսիս անոր հետ»:
이 때에 제자들이 돌아와서 예수께서 여자와 말씀하시는 것을 이상히 여겼으나 무엇을 구하시나이까 어찌하여 저와 말씀하시나이까 묻는 이가 없더라
28 Ուստի կինը թողուց իր սափորը եւ գնաց քաղաքը, ու ըսաւ քաղաքացիներուն.
여자가 물동이를 버려두고 동네에 들어가서 사람들에게 이르되
29 «Եկէ՛ք, տեսէ՛ք մարդ մը՝ որ ըսաւ ինծի ամէն ինչ որ գործեր եմ. արդեօք ա՞ն է Քրիստոսը»:
나의 행한 모든 일을 내게 말한 사람을 와 보라 이는 그리스도가 아니냐 하니
30 Անոնք ալ ելան քաղաքէն եւ կու գային անոր:
저희가 동네에서 나와 예수께로 오더라
31 Այդ միջոցին աշակերտները իրեն կը թախանձէին ու կ՚ըսէին. «Ռաբբի՛, կե՛ր»:
그 사이에 제자들이 청하여 가로되 랍비여 잡수소서
32 Ան ալ ըսաւ անոնց. «Ես՝ ուտելու համար՝ ունի՛մ կերակուր մը, որ դուք չէք գիտեր»:
가라사대 내게는 너희가 알지 못하는 먹을 양식이 있느니라
33 Ուրեմն աշակերտները կ՚ըսէին իրարու. «Արդեօք մէկը ուտելիք բերա՞ւ իրեն»:
제자들이 서로 말하되 누가 잡수실 것을 갖다 드렸는가 한대
34 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ կերակուրս՝ գործադրել է զիս ղրկողին կամքը, եւ աւարտել անոր գործը:
예수께서 이르시되 나의 양식은 나를 보내신 이의 뜻을 행하며 그의 일을 온전히 이루는 이것이니라
35 Դուք չէ՞ք ըսեր. “Տակաւին չորս ամիս կայ՝ որ հունձքի ատենը գայ”: Ահա՛ ես կը յայտարարեմ ձեզի. “Բարձրացուցէ՛ք ձեր աչքերը եւ դիտեցէ՛ք արտե՛րը. արդէ՛ն ճերմկած ու հնձուելու պատրաստ են”:
너희가 넉 달이 지나야 추수할 때가 이르겠다 하지 아니하느냐 내가 너희에게 이르노니 눈을 들어 밭을 보라 희어져 추수하게 되었도다
36 Ա՛ն որ կը հնձէ՝ վարձք կը ստանայ, եւ պտուղ կը ժողվէ յաւիտենական կեանքի համար, որպէսզի սերմանողն ու հնձողը ուրախանան միասին: (aiōnios g166)
거두는 자가 이미 삯도 받고 영생에 이르는 열매를 모으나니 이는 뿌리는 자와 거두는 자가 함께 즐거워하게 하려 함이니라 (aiōnios g166)
37 Որովհետեւ այս բանին մէջ ճշմարիտ է այն խօսքը. “Մէկը կը սերմանէ, եւ ուրի՛շ մը կը հնձէ”:
그런즉 한 사람이 심고 다른 사람이 거둔다 하는 말이 옳도다
38 Ես ղրկեցի ձեզ հնձելու զայն՝ որուն համար չաշխատեցաք. ուրիշնե՛րը աշխատեցան, ու դո՛ւք մտաք անոնց աշխատանքին մէջ»:
내가 너희로 노력지 아니한 것을 거두러 보내었노니 다른 사람들은 노력하였고 너희는 그들의 노력한 것에 참예하였느니라
39 Այդ քաղաքէն շատ Սամարացիներ հաւատացին իրեն՝ այդ կնոջ խօսքին համար, որ վկայեց. «Ի՛նչ որ գործեր էի՝ ամէ՛նը ըսաւ ինծի»:
여자의 말이 그가 나의 행한 모든 것을 내게 말하였다 증거하므로 그 동리 중에 많은 사마리아인이 예수를 믿는지라
40 Երբ Սամարացիները եկան իրեն, կը թախանձէին որ մնայ իրենց քով. ու մնաց հոն երկու օր:
사마리아인들이 예수께 와서 자기들과 함께 유하기를 청하니 거기서 이틀을 유하시매
41 Շատե՛ր իրեն հաւատացին՝ իր խօսքին համար,
예수의 말씀을 인하여 믿는 자가 더욱 많아
42 եւ կ՚ըսէին կնոջ. «Ա՛լ կը հաւատանք՝ ո՛չ թէ քու խօսքիդ համար, այլ մենք իսկ լսեցինք, ու գիտենք թէ ա՛յս է ճշմարտապէս աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը»:
그 여자에게 말하되 이제 우리가 믿는 것은 네 말을 인함이 아니니 이는 우리가 친히 듣고 그가 참으로 세상의 구주신 줄 앎이니라 하였더라
43 Երկու օր ետք՝ մեկնեցաւ անկէ եւ գնաց Գալիլեա,
이틀이 지나매 예수께서 거기를 떠나 갈릴리로 가시며
44 որովհետեւ Յիսուս ինք վկայեց թէ “մարգարէ՛ մը պատիւ չ՚ունենար իր բնագաւառին մէջ”:
친히 증거하시기를 선지자가 고향에서는 높임을 받지 못한다 하시고
45 Ուրեմն երբ Գալիլեա հասաւ՝ Գալիլեացիները ընդունեցին զինք, քանի որ տեսած էին այն բոլոր հրաշքները, որ ինք ըրաւ տօնին ատենը՝ Երուսաղէմի մէջ. որովհետեւ իրենք ալ գացեր էին այդ տօնին:
갈릴리에 이르시매 갈릴리인들이 그를 영접하니 이는 자기들도 명절에 갔다가 예수께서 명절 중 예루살렘에서 하신 모든 일을 보았음이더라
46 Յիսուս դարձեալ եկաւ Գալիլեայի Կանա քաղաքը, ուր ջուրը փոխած էր գինիի: Հոն պալատական մը կար, որուն որդին հիւանդ էր՝ Կափառնայումի մէջ:
예수께서 다시 갈릴리 가나에 이르시니 전에 물로 포도주를 만드신 곳이라 왕의 신하가 있어 그 아들이 가버나움에서 병들었더니
47 Ասիկա՝ լսելով թէ Յիսուս Հրէաստանէն եկած է Գալիլեա, եկաւ անոր ու կը թախանձէր՝ որ իջնէ եւ բժշկէ իր որդին, որովհետեւ մեռնելու մօտ էր:
그가 예수께서 유대로부터 갈릴리에 오심을 듣고 가서 청하되 내려오셔서 내 아들의 병을 고쳐 주소서 하니 저가 거의 죽게 되었음이라
48 Իսկ Յիսուս ըսաւ անոր. «Եթէ նշաններ ու սքանչելիքներ չտեսնէք՝ բնա՛ւ պիտի չհաւատաք»:
예수께서 가라사대 너희는 표적과 기사를 보지 못하면 도무지 믿지 아니하리라
49 Պալատականը ըսաւ անոր. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ տղաս մեռած չէ»:
신하가 가로되 주여 내 아이가 죽기 전에 내려오소서
50 Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, որդիդ կ՚ապրի՛»: Մարդն ալ հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուս ըսաւ իրեն, ու գնաց:
예수께서 가라사대 가라 네 아들이 살았다 하신대 그 사람이 예수의 하신 말씀을 믿고 가더니
51 Երբ արդէն կ՚իջնէր, իր ծառաները դիմաւորեցին զինք եւ լուր տուին՝ ըսելով. «Որդիդ ո՛ղջ է»:
내려가는 길에서 그 종들이 오다가 만나서 아이가 살았다 하거늘
52 Ուստի հարցափորձեց զանոնք թէ ո՛ր ժամուն սկսաւ լաւանալ: Ըսին իրեն. «Երէկ եօթներորդ ժամուն՝՝ տենդը թողուց զայն»:
그 낫기 시작한 때를 물은즉 어제 제칠시에 열기가 떨어졌나이다 하는지라
53 Ուստի անոր հայրը գիտցաւ թէ ա՛յն ժամն էր՝ երբ Յիսուս ըսաւ իրեն. «Որդիդ կ՚ապրի՛», ու հաւատաց՝ ինք եւ իր ամբողջ տունը:
아비가 예수께서 네 아들이 살았다 말씀하신 그 때인 줄 알고 자기와 그 온 집안이 다 믿으니라
54 Յիսուս դարձեալ ըրաւ այս երկրորդ նշանը՝ երբ Հրէաստանէն Գալիլեա եկաւ:
이것은 예수께서 유대에서 갈릴리로 오신 후 행하신 두번째 표적이니라

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 4 >