< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >

1 Փարիսեցիներէն մարդ մը կար՝ Նիկոդեմոս անունով, որ Հրեաներու պետ մըն էր:
ויהי איש אחד בתוך הפרושים ושמו נקדימון שר ליהודים׃
2 Ասիկա գիշերուան մէջ եկաւ Յիսուսի քով եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, գիտենք թէ դուն Աստուծմէ վարդապետ եկած ես. որովհետեւ մէ՛կը չի կրնար ընել այն նշանները՝ որ դուն կ՚ընես, եթէ Աստուած իրեն հետ չըլլայ»:
ויבא אל ישוע לילה ויאמר אליו רבי ידענו כי אתה מורה מאת אלהים באת כי לא יוכל איש לעשות האתות אשר אתה עשה בלתי אם האלהים עמו׃
3 Յիսուս պատասխանեց անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը վերստին չծնի՝ չի կրնար տեսնել Աստուծոյ թագաւորութիւնը”»:
ויען ישוע ויאמר אליו אמן אמן אני אמר לך אם לא יולד איש מלמעלה לא יוכל לראות מלכות האלהים׃
4 Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ծնիլ մարդ մը՝ որ ծերացած է: Կարելի՞ է, որ երկրորդ անգամ մտնէ իր մօր որովայնը եւ ծնի»:
ויאמר אליו נקדימון איך יולד אדם והוא זקן הכי שוב ישוב אל בטן אמו ויולד׃
5 Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը ջուրէն ու Հոգիէն չծնի՝ չի կրնար մտնել Աստուծոյ թագաւորութիւնը”:
ויען ישוע אמן אמן אני אמר לך אם לא יולד איש מן המים והרוח לא יוכל לבוא אל מלכות האלהים׃
6 Մարմինէն ծնածը՝ մարմին է, եւ Հոգիէն ծնածը՝ հոգի է:
הנולד מן הבשר בשר הוא והנולד מן הרוח רוח הוא׃
7 Դուն մի՛ զարմանար որ ըսի քեզի. “Դուք պէտք է վերստին ծնիք”:
אל תתמה על אמרי לך כי עליכם להולד מלמעלה׃
8 Հովը կը փչէ ո՛ւր որ ուզէ. կը լսես անոր ձայնը, բայց չես գիտեր ուրկէ՛ կու գայ, կամ ո՛ւր կ՚երթայ: Ո՛վ որ Հոգիէն կը ծնի՝ ա՛յսպէս է»:
הרוח באשר יחפץ שם הוא נשב ואתה תשמע את קולו אך לא תדע מאין בא ואנה הוא הולך כן כל הנולד מן הרוח׃
9 Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ըլլալ ատիկա»:
ויען נקדימון ויאמר אליו איכה תהיה כזאת׃
10 Յիսուս պատասխանեց անոր. «Դուն Իսրայէլի մէջ վարդապետ մըն ես, ու չե՞ս գիտեր այս բաները:
ויען ישוע ויאמר אליו רבן של ישראל אתה וזאת לא ידעת׃
11 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի թէ ինչ որ գիտենք՝ կը խօսինք, եւ ինչ որ տեսանք՝ կը վկայենք, ու չէք ընդունիր մեր վկայութիւնը:
אמן אמן אני אמר לך כי את אשר ידענו נדבר ואת אשר ראינו נעיד ואתם לא תקבלו עדותנו׃
12 Եթէ երկրային բաներու մասին խօսեցայ ձեզի եւ չէք հաւատար, ի՞նչպէս պիտի հաւատաք՝ եթէ երկնային բաներու մասին խօսիմ ձեզի:
אם אמרתי אליכם דברי הארץ ואינכם מאמינים איך תאמינו באמרי אליכם דברי השמים׃
13 Ո՛չ մէկը երկինք բարձրացաւ, բացի անկէ՝ որ երկինքէն իջաւ, մարդու Որդին՝ որ երկինքն է:
ואיש לא עלה השמימה בלתי אם אשר ירד מן השמים בן האדם אשר הוא בשמים׃
14 Եւ ինչպէս Մովսէս բարձրացուց օձը անապատին մէջ, այնպէս պէտք է որ բարձրանայ մարդու Որդին.
וכאשר הגביה משה את הנחש במדבר כן צריך בן האדם להנשא׃
15 որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
למען לא יאבד כל המאמין בו כי אם יחיה חיי עולמים׃ (aiōnios g166)
16 Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
כי ככה אהב האלהים את העולם עד אשר נתן את בנו את יחידו למען לא יאבד כל המאמין בו כי אם יחיה חיי עולמים׃ (aiōnios g166)
17 Քանի որ Աստուած աշխարհ ղրկեց իր Որդին՝ ո՛չ թէ աշխարհը դատապարտելու, հապա՝ որպէսզի աշխարհը փրկուի անով:
כי האלהים לא שלח את בנו אל העולם לדין את העולם כי אם למען יושע בו העולם׃
18 Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին:
המאמין בו לא ידון ואשר לא יאמין בו כבר נדון כי לא האמין בשם בן האלהים היחיד׃
19 Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին:
וזה הוא הדין כי האור בא אל העולם ובני האדם אהבו החשך מן האור כי רעים מעשיהם׃
20 Որովհետեւ ո՛վ որ չարիք կը գործէ, անիկա կ՚ատէ լոյսը եւ չի գար լոյսին քով, որպէսզի չկշտամբուին իր գործերը:
כי כל פעל עולה ישנא את האור ולא יבא לאור פן יוכחו מעשיו׃
21 Բայց ա՛ն որ կը կիրարկէ ճշմարտութիւնը՝ կու գայ լոյսին քով, որպէսզի իր գործերը յայտնաբերուին թէ գործուեցան Աստուծմով»:
אבל עשה האמת יבא לאור למען יגלו מעשיו כי נעשו באלהים׃
22 Ասկէ ետք՝ Յիսուս եւ իր աշակերտները եկան Հրէաստանի երկիրը. հոն կը կենար՝ անոնց հետ, ու կը մկրտէր:
ויהי אחרי הדברים האלה ויבא ישוע ותלמידיו אל ארץ יהודה ויגר שם עמהם ויטבל׃
23 Յովհաննէս ալ կը մկրտէր Այենոնի մէջ՝ Սաղիմի մօտ, որովհետեւ հոն շատ ջուր կար. կու գային եւ կը մկրտուէին,
וגם יוחנן היה טבל בעינון קרוב לשלם כי שמה מים לרב ויבאו ויטבלו׃
24 որովհետեւ Յովհաննէս դեռ բանտը նետուած չէր:
כי עוד לא נתן יוחנן אל בית הסהר׃
25 Ուստի վիճաբանութիւն մը եղաւ Յովհաննէսի աշակերտներէն ոմանց եւ Հրեաներուն միջեւ՝ մաքրութեան մասին:
ויהי ריב בין תלמידי יוחנן ובין היהודים על דבר הטהרה׃
26 Ու եկան Յովհաննէսի քով եւ ըսին անոր. «Ռաբբի՛, ա՛ն որ քեզի հետ՝ Յորդանանի միւս կողմն էր, որուն մասին դուն վկայեցիր, ահա՛ ի՛նք կը մկրտէ ու բոլորը կ՚երթան անոր»:
ויבאו אל יוחנן ויאמרו אליו רבי האיש אשר היה עמך בעבר הירדן ואשר העידת לו הנו טבל וכלם באים אליו׃
27 Յովհաննէս պատասխանեց. «Մարդ մը ոչինչ կրնայ ստանալ՝ եթէ երկինքէն տրուած չըլլայ իրեն:
ויען יוחנן לא יוכל איש לקחת דבר בלתי אם נתן לו מן השמים׃
28 Դո՛ւք ձեզմէ կը վկայէք ինծի համար՝ թէ ըսի. “Ես Քրիստոսը չեմ, հապա ղրկուած եմ անոր առջեւէն”:
ואתם עדי כי אמרתי אנכי אינני המשיח רק שלוח אני לפניו׃
29 Ա՛ն որ ունի հարսը՝ անիկա՛ է փեսան. բայց փեսային բարեկամը, որ կը կենայ եւ կը լսէ զայն, մեծապէս կ՚ուրախանայ փեսային ձայնին համար: Ուրեմն ահա՛ լիացած է իմ ուրախութիւնս:
אשר לו הכלה הוא החתן ורע החתן העמד ושמע אתו שמוח ישמח לקול החתן הנה שמחתי זאת עתה שלמה׃
30 Պէտք է որ ան մեծնայ, իսկ ես՝ պզտիկնամ»:
הוא יגדל הלוך וגדל ואני אחסר הלוך וחסור׃
31 Ա՛ն որ կու գայ վերէն՝ բոլորէն վեր է: Ա՛ն որ երկրէն է՝ երկրաւոր է, ու կը խօսի երկրէն. ա՛ն որ կու գայ երկինքէն՝ բոլորէն վեր է,
הבא ממעל נעלה על כל ואשר מארץ מארץ הוא ומארץ ידבר הבא משמים נעלה על כל׃
32 եւ ինչ որ տեսաւ ու լսեց՝ կը վկայէ անոնց մասին, եւ ո՛չ մէկը կ՚ընդունի անոր վկայութիւնը:
ואת אשר ראה ושמע את זאת יעיד ואין מקבל עדותו׃
33 Ա՛ն որ կ՚ընդունի անոր վկայութիւնը, կը կնքէ թէ Աստուած ճշմարտախօս է.
ואשר קבל עדותו חתום חתם כי האלהים אמת׃
34 որովհետեւ ա՛ն որ Աստուած ղրկեց՝ կը քարոզէ Աստուծոյ խօսքերը, քանի որ Աստուած անոր չափով չի տար Հոգին:
כי את אשר שלחו אלהים דברי אלהים ידבר כי לא במדה נתן אלהים את הרוח׃
35 Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան տուած է անոր ձեռքը:
האב אהב את בנו ואת כל נתן בידו׃
36 Ա՛ն որ կը հաւատայ Որդիին՝ ունի յաւիտենական կեանքը. իսկ ա՛ն որ չ՚անսար Որդիին՝ պիտի չտեսնէ կեանքը, հապա Աստուծոյ բարկութիւնը կը մնայ անոր վրայ: (aiōnios g166)
כל המאמין בבן יש לו חיי עולמים ואשר לא יאמין בבן לא יראה חיים כי אם חרון אלהים ישכן עליו׃ (aiōnios g166)

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >