< ՅՈՎՀԱՆՆՈԻ 13 >

1 Զատիկի տօնէն առաջ՝ Յիսուս, գիտնալով թէ իր ժամը հասած է՝ որ մեկնի այս աշխարհէն Հօրը քով, սիրած ըլլալով իրենները՝ որոնք աշխարհի մէջ էին, սիրեց զանոնք մինչեւ վախճանը:
ולפני חג הפסח כשידע ישוע כי באה שעתו לעבר מן העולם הזה אל אביו כאשר אהב את בחיריו אשר בעולם כן אהבם עד הקץ׃
2 Երբ ընթրիքը կ՚ըլլար, (Չարախօսը արդէն Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան դրդած էր՝ որ մատնէ զայն, )
ויהי אחרי החל הסעודה והשטן נתן בלב יהודה בן שמעון איש קריות למסרו׃
3 Յիսուս՝ գիտնալով թէ Հայրը ամէն բան տուաւ իր ձեռքը, եւ թէ ինք եկաւ Աստուծմէ ու կ՚երթայ Աստուծոյ քով,
וידע ישוע כי נתן אביו את הכל בידו וכי מאלהים בא ואל אלהים ישוב׃
4 ոտքի ելաւ ընթրիքէն, մէկդի դրաւ հանդերձները, եւ առնելով ղենջակ մը՝ կապեց մէջքին:
ויקם מעל השלחן ויפשט את בגדיו ויקח מטפחת ויחגרה׃
5 Յետոյ ջուր լեցուց կոնքին մէջ, եւ սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը ու սրբել մէջքին կապած ղենջակով:
ואחר יצק מים בכיור ויחל לרחץ את רגלי תלמידיו ולנגב במטפחת אשר הוא חגור בה׃
6 Ուստի եկաւ Սիմոն Պետրոսի. ան ալ ըսաւ իրեն. «Տէ՛ր, դո՞ւն պիտի լուաս իմ ոտքերս»:
ויקרב אל שמעון פטרוס והוא אמר אליו אדני האתה תרחץ את רגלי׃
7 Յիսուս պատասխանեց անոր. «Ինչ որ ես կ՚ընեմ՝ դուն հիմա չես ըմբռներ, բայց յետոյ պիտի ըմբռնես»:
ויען ישוע ויאמר אליו את אשר אני עשה אינך ידע כעת ואחרי כן תדע׃
8 Պետրոս ըսաւ անոր. «Դուն բնա՛ւ պիտի չլուաս իմ ոտքերս»: Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ չլուամ քեզ, դուն բաժին չունիս ինծի հետ»: (aiōn g165)
ויאמר אליו פטרוס לעולם לא תרחץ את רגלי ויען ישוע אם לא ארחץ אתך אין לך חלק עמי׃ (aiōn g165)
9 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՛չ միայն ոտքերս, այլ նաեւ՝ ձեռքերս ու գլուխս»:
ויאמר אליו שמעון פטרוס אדני לא לבד את רגלי כי אם גם את ידי ואת ראשי׃
10 Յիսուս ըսաւ անոր. «Ա՛ն որ լոգցած է՝ միայն ոտքերը լուալու պէտք ունի, որ ամբողջովին մաքուր ըլլայ. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»:
ויאמר אליו ישוע המרחץ אין לו לרחץ עוד כי אם את הרגלים כי כלו טהור הוא ואתם טהורים אך לא כלכם׃
11 Արդարեւ գիտէր թէ ո՛վ պիտի մատնէր զինք: Ուստի ըսաւ. «Բոլորդ մաքուր չէք»:
כי ידע מי ימסרהו על כן אמר לא כלכם טהורים׃
12 Երբ լուաց անոնց ոտքերը, եւ առնելով իր հանդերձները՝ դարձեալ սեղան նստաւ, ըսաւ անոնց. «Գիտէ՞ք ի՛նչ ըրի ձեզի:
ויהי אחרי אשר רחץ את רגלים וילבש את בגדיו וישב להסב ויאמר אליהם הידעתם מה הדבר אשר עשיתי לכם׃
13 Դուք Վարդապետ ու Տէր կը կոչէք զիս, եւ ճիշդ կ՚ըսէք, որովհետեւ այնպէս եմ:
אתם קראים לי רב ואדון והיטבתם אשר דברתם כי אני הוא׃
14 Ուստի եթէ ես՝ Տէրս ու Վարդապետս՝ լուացի ձեր ոտքերը, դո՛ւք ալ պարտաւոր էք լուալ իրարու ոտքերը:
לכן אם אני המורה והאדון רחצתי את רגליכם גם אתם חיבים לרחץ איש את רגלי אחיו׃
15 Որովհետեւ օրինակ մը տուի ձեզի, որպէսզի ինչպէս ես ըրի ձեզի՝ դուք ալ ընէք:
כי מופת נתתי לכם למען תעשו גם אתם כאשר עשיתי לכם׃
16 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ, ո՛չ ալ ղրկուածը՝ զինք ղրկողէն մեծ է”:
אמן אמן אני אמר לכם כי העבד איננו גדול מאדניו והשלוח איננו גדול משלחו׃
17 Եթէ գիտէք այս բաները, երանելի՜ էք՝ եթէ ընէք զանոնք:
אם ידעתם זאת אשריכם אם כן תעשו׃
18 Ես կը խօսիմ՝ ո՛չ թէ ձեր բոլորին համար, որովհետեւ ես կը ճանչնամ իմ ընտրածներս. հապա՝ որպէսզի իրագործուի այն գրուածը. “Ան որ հաց կ՚ուտէր ինծի հետ՝ կրունկ վերցուց ինծի դէմ”:
לא על כלכם דברתי יודע אני את אשר בחרתי בהם אך למען ימלא הכתוב אוכל לחמי הגדיל עלי עקב׃
19 Այժմէ՛ն կ՚ըսեմ ձեզի՝ ըլլալէ՛ն առաջ, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք թէ ես ան եմ:
מעתה אני אמר לכם בטרם היותה למען בבואה תאמינו כי אני הוא׃
20 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ընդունի ա՛ն՝ որ ես կը ղրկեմ, կ՚ընդունի զի՛ս, եւ ո՛վ որ կ՚ընդունի զիս՝ կ՚ընդունի զիս ղրկո՛ղը”»:
אמן אמן אני אמר לכם כי כל המקבל את אשר אשלחהו אתי הוא מקבל והמקבל אתי הוא מקבל את שלחי׃
21 Երբ Յիսուս ըսաւ ասիկա՝ վրդովեցաւ իր հոգիին մէջ, եւ վկայեց՝ ըսելով. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»:
ויהי ככלות ישוע לדבר הדברים האלה ויבהל ברוחו ויעד ויאמר אמן אמן אני אמר לכם כי אחד מכם ימסרני׃
22 Ուստի աշակերտները իրարու կը նայէին, վարանած՝ թէ որո՛ւ մասին կը խօսէր:
ויתראו תלמידיו ויתמהו איש אל רעהו לדעת על מי דבר׃
23 Աշակերտներէն մէկը կար՝ Յիսուսի քով նստած, որ Յիսուս կը սիրէր:
ואחד מתלמידיו מסב על חיק ישוע אשר ישוע אהבו׃
24 Ուրեմն Սիմոն Պետրոս նշան կ՚ընէր անոր, հարցափորձելու թէ ո՛վ պիտի ըլլայ ան՝ որուն մասին կը խօսէր:
וירמז לו שמעון פטרוס לדרש מי הוא זה אשר דבר עליו׃
25 Ան ալ՝ իյնալով Յիսուսի կուրծքին վրայ՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞վ է անիկա»:
ויפל על לב ישוע ויאמר אליו אדני מי הוא׃
26 Յիսուս պատասխանեց. «Ա՛ն է՝ որուն թաթխելով կու տամ այս պատառը»: Եւ թաթխելով պատառը՝ տուաւ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի:
ויען ישוע הנה זה הוא אשר אטבל פתי לתתו לו ויטבל את פתו ויתן אל יהודה בן שמעון איש קריות׃
27 Պատառէն ետք՝ Սատանան մտաւ անոր ներսը. ուստի Յիսուս ըսաւ անոր. «Ինչ որ պիտի ընես՝ շուտո՛վ ըրէ»:
ואחרי בלעו בא השטן אל קרבו ויאמר אליו ישוע את אשר תעשה עשה מהרה׃
28 Բայց սեղան նստողներէն ո՛չ մէկը հասկցաւ թէ ինչո՛ւ ըսաւ անոր ասիկա.
ומן המסבים לא ידע איש על מה דבר אליו כזאת׃
29 որովհետեւ ոմանք կը կարծէին թէ քանի որ Յուդա՛ ունէր գանձանակը՝ Յիսուս կ՚ըսէր անոր. «Գնէ՛ ինչ որ պէտք է մեզի այս տօնին». կամ՝ որպէսզի բան մը տայ աղքատներուն:
כי יש אשר חשבו כי אמר אליו ישוע קנה לנו צרכי החג או לתת לאביונים יען אשר כיס הכסף תחת יד יהודה׃
30 Ան ալ՝ ստանալով պատառը՝ իսկոյն դուրս ելաւ. սակայն գիշեր էր:
והוא בקחתו את פת הלחם מהר לצאת החוצה ויהי לילה׃
31 Երբ ան դուրս ելաւ՝ Յիսուս ըսաւ. «Հի՛մա մարդու Որդին փառաւորուեցաւ, եւ Աստուած փառաւորուեցաւ անով:
הוא יצא וישוע אמר עתה נתפאר בן האדם והאלהים נתפאר בו׃
32 Եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ իրմով պիտի փառաւորէ զայն, ու շուտո՛վ պիտի փառաւորէ զայն:
אם האלהים נתפאר בו גם האלהים הוא יפארהו בעצמו ובמהרה יפארהו׃
33 Որդեակնե՛ր, քիչ մը ատեն ալ ձեզի հետ եմ. պիտի փնտռէք զիս, եւ ինչպէս Հրեաներուն ըսի. “Դուք չէք կրնար գալ ուր որ ես կ՚երթամ”, հիմա ձեզի՛ ալ կ՚ըսեմ:
בני עוד מעט מזער אהיה עמכם אתם תבקשוני וכאשר אמרתי אל היהודים כי אל אשר אני הולך לא תוכלו לבוא שמה כן אליכם אמר אני עתה׃
34 Նոր պատուիրան մը կու տամ ձեզի. “Սիրեցէ՛ք զիրար”. ինչպէս ես սիրեցի ձեզ, դո՛ւք ալ սիրեցէք զիրար:
מצוה חדשה אני נתן לכם כי תאהבו איש את אחיו כאשר אהבתי אתכם כן גם אתם איש את אחיו תאהבון׃
35 Ասո՛վ բոլորը պիտի գիտնան թէ իմ աշակերտներս էք, եթէ սէր ունենաք իրարու հանդէպ»:
בזאת ידעו כלם כי תלמידי אתם בהיות אהבה ביניכם׃
36 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞ւր կ՚երթաս»: Յիսուս պատասխանեց անոր. «Ուր որ ես կ՚երթամ՝ դուն հիմա չես կրնար հետեւիլ ինծի. բայց յետոյ պիտի հետեւիս ինծի»:
ויאמר אליו פטרוס אדני אנה תלך ויען אתו ישוע אל אשר אני הולך שמה לא תוכל עתה ללכת אחרי אך אחרי כן תלך אחרי׃
37 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կրնար հետեւիլ քեզի. ես իմ ա՛նձս ալ պիտի ընծայեմ քեզի համար»:
ויאמר אליו פטרוס מדוע לא אוכל עתה ללכת אחריך הן נפשי בעד נפשך אתן׃
38 Յիսուս պատասխանեց անոր. «Քու ա՞նձդ պիտի ընծայես ինծի համար: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Աքաղաղը պիտի չկանչէ՝ մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս զիս”»:
ויען אתו ישוע הכי תתן נפשך בעד נפשי אמן אמן אני אמר לך בטרם יקרא התרנגל תכחש בי שלש פעמים׃

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 13 >