< ՅՈՎՀԱՆՆՈԻ 11 >

1 Մարիամի եւ անոր քրոջ՝ Մարթայի գիւղէն, Բեթանիայէն, Ղազարոս անունով մէկը հիւանդ էր:
ויהי איש חולה לעזר שמו מבית היני כפר מרים ומרתא אחותה׃
2 (Ասիկա այն Մարիամն էր՝ որ օծեց Տէրը օծանելիքով ու սրբեց անոր ոտքերը իր մազերով. անոր եղբայրը՝ Ղազարոս հիւանդ էր: )
היא מרים אשר משחה את האדון בשמן המר ותנגב את רגליו בשערותיה ועתה לעזר אחיה חלה׃
3 Ուրեմն իր քոյրերը մարդ ղրկեցին անոր եւ ըսին. «Տէ՛ր, ահա՛ ան՝ որ դուն կը սիրես՝ հիւանդ է»:
ותשלחנה אחיותיו אליו לאמר אדני הנה זה אשר אהבת חלה הוא׃
4 Երբ Յիսուս լսեց՝ ըսաւ. «Այս հիւանդութիւնը մահուան համար չէ՝ հապա Աստուծոյ փառքին համար, որպէսզի Աստուծոյ Որդին փառաւորուի անով»:
וישמע ישוע ויאמר זאת המחלה איננה למות כי אם לכבוד האלהים למען יכבד בה בן האלהים׃
5 Արդարեւ Յիսուս կը սիրէր Մարթան եւ անոր քոյրն ու Ղազարոսը:
וישוע אהב את מרתא ואת אחותה ואת לעזר׃
6 Ուրեմն երբ լսեց թէ հիւանդ է, եղած տեղը երկու օր ալ մնաց.
ויהי כשמעו כי חלה ויתמהמה וישב יומים במקום אשר הוא שם׃
7 յետոյ ըսաւ աշակերտներուն. «Եկէ՛ք, դարձեալ Հրէաստան երթանք»:
מאחרי כן אמר לתלמידיו לכו ונשובה לארץ יהודה׃
8 Աշակերտները ըսին իրեն. «Ռաբբի՛, Հրեաները հի՛մա կը փնտռէին քեզ՝ քարկոծելու համար, ու դա՞րձեալ հոն կ՚երթաս»:
ויאמרו אליו תלמידיו רבי עתה זה בקשו היהודים לסקלך ואתה תשוב שמה׃
9 Յիսուս պատասխանեց. «Օրը տասներկու ժամ չէ՞: Եթէ մէկը ցերեկը քալէ՝ չի սայթաքիր, որովհետեւ այս աշխարհի լոյսը կը տեսնէ.
ויען ישוע הלא שתים עשרה שעות ליום איש כי ילך ביום לא יכשל כי יראה אור העולם הזה׃
10 բայց եթէ մէկը գիշերուան մէջ քալէ՝ կը սայթաքի, որովհետեւ իրեն հետ լոյս չկայ»:
אבל ההלך בלילה יכשל כי האור אין בו׃
11 Այս բաները խօսելէ ետք՝ ըսաւ անոնց. «Ղազարոս՝ մեր բարեկամը՝ քնացած է. բայց կ՚երթա՛մ՝ որպէսզի արթնցնեմ զայն»:
כזאת דבר ואחרי כן אמר אליהם לעזר ידידנו ישן הוא ואנכי הלך למען אעירנו׃
12 Իր աշակերտները ըսին. «Տէ՛ր, եթէ քնացած է՝ պիտի առողջանայ»:
ויאמרו תלמידיו אדני אם ישן הוא יושע׃
13 Յիսուս կը խօսէր անոր մահուան մասին, բայց անոնք կը կարծէին թէ քունո՛վ հանգստանալուն մասին կը խօսէր:
וישוע דבר על מותו והמה חשבו כי על מנוחת השנה דבר׃
14 Այն ատեն Յիսուս բացորոշապէս ըսաւ անոնց. «Ղազարոս մեռաւ.
אז גלה ישוע את אזנם ויאמר אליהם לעזר מת׃
15 ու ես ուրախ եմ ձեզի համար՝ որ հոն չէի, որպէսզի դուք հաւատաք. բայց եկէ՛ք՝ երթանք անոր»:
ושמח אני בגללכם כי לא הייתי שם למען תאמינו ועתה נסעה ונלכה אליו׃
16 Թովմաս, որ Երկուորեակ կը կոչուէր, ըսաւ աշակերտակիցներուն. «Մե՛նք ալ երթանք՝ որպէսզի մեռնինք անոր հետ»:
ויאמר תומא הנקרא דידומוס אל התלמידים חבריו נלכה גם אנחנו למען נמות עמו׃
17 Երբ Յիսուս եկաւ, գտաւ որ ան արդէն չորս օրէ ի վեր գերեզմանը դրուած էր:
ויבא ישוע וימצאהו זה ארבעה ימים שכב בקבר׃
18 Բեթանիա Երուսաղէմի մօտ էր՝ տասնհինգ ասպարէզի չափ.
ובית היני היה קרוב לירושלים כדרך חמש עשרה ריס׃
19 եւ Հրեաներէն շատեր եկած էին Մարթայի ու Մարիամի, որպէսզի սփոփեն զանոնք իրենց եղբօր համար:
ורבים מן היהודים באו בית מרתא ומרים לנחם אתהן על אחיהן׃
20 Ուստի՝ երբ Մարթա լսեց թէ Յիսուս կու գայ՝ գնաց դիմաւորելու զայն. բայց Մարիամ նստած էր տան մէջ:
ויהי כשמע מרתא כי ישוע בא ותצא לקרתו ומרים יושבת בבית׃
21 Մարթա ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր, եղբայրս չէր մեռներ.
ותאמר מרתא אל ישוע אדני אלו היית פה כי אז לא מת אחי׃
22 Բայց գիտեմ թէ հիմա ալ՝ դուն ի՛նչ որ խնդրես Աստուծմէ, Աստուած պիտի տայ քեզի»:
וגם עתה ידעתי כי כל אשר תשאל מאת אלהים יתן לך אלהים׃
23 Յիսուս ըսաւ անոր. «Եղբայրդ յարութիւն պիտի առնէ»:
ויאמר אליה ישוע קום יקום אחיך׃
24 Մարթա ըսաւ անոր. «Գիտեմ թէ յարութեան ժամանակը՝ վերջին օրը՝ յարութիւն պիտի առնէ»:
ותאמר אליו מרתא ידעתי כי יקום בתקומה ביום האחרון׃
25 Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ յարութիւնն ու կեանքը: Ա՛ն որ կը հաւատայ ինծի, թէեւ մեռնի՝ պիտի ապրի.
ויאמר אליה ישוע אנכי התקומה והחיים המאמין בי יחיה גם כי ימות׃
26 Եւ ո՛վ որ կ՚ապրի եւ կը հաւատայ ինծի, յաւիտեա՛ն պիտի չմեռնի: Դուն կը հաւատա՞ս ասոր»: (aiōn g165)
וכל החי אשר יאמין בי לא ימות לעולם התאמיני זאת׃ (aiōn g165)
27 Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես կը հաւատամ թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին, որ աշխարհ պիտի գար»:
ותאמר אליו כן אדני האמנתי כי אתה המשיח בן האלהים הבא לעולם׃
28 Երբ ըսաւ ասիկա՝ գնաց, ու ծածկաբար կանչեց իր քոյրը՝ Մարիամը, ըսելով. «Վարդապետը եկած է, եւ կը կանչէ քեզ»:
ויהי אחר דברה זאת ותלך ותקרא למרים אחותה בסתר לאמר הנה המורה פה וקרא לך׃
29 Երբ ան լսեց՝ շուտով ոտքի ելաւ ու եկաւ անոր քով:
היא שמעה ותמהר לקום ותבא אליו׃
30 Յիսուս դեռ եկած չէր գիւղը, հապա այն տեղն էր՝ ուր Մարթա դիմաւորեց զինք:
וישוע טרם יבא אל הכפר כי עודנו עמד במקום אשר פגשתו שם מרתא׃
31 Բայց Հրեաները, որ տան մէջ էին անոր հետ եւ կը սփոփէին զայն, երբ տեսան թէ Մարիամ շուտով կանգնեցաւ ու գնաց, իրենք ալ հետեւեցան անոր՝ ըսելով. «Գերեզմանը կ՚երթայ՝ որպէսզի հոն լայ»:
והיהודים אשר באו אל ביתה לנחמה כראותם את מרים כי קמה פתאם ותצא הלכו אחריה באמרם כי הלכה לה אל הקבר לבכות שמה׃
32 Իսկ Մարիամ, երբ հասաւ Յիսուսի եղած տեղը ու տեսաւ զինք, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ եղբայրս չէր մեռներ»:
ותבא מרים אל המקום אשר ישוע עמד שם ותרא אתו ותפל לרגליו ותאמר לו אדני אלו היית פה כי אז לא מת אחי׃
33 Ուրեմն երբ Յիսուս տեսաւ զայն՝ որ կու լար, եւ անոր հետ եկող Հրեաները՝ որոնք կու լային, սրդողեցաւ իր հոգիին մէջ ու վրդովեցաւ,
ויהי כראות ישוע אתה בכיה וגם היהודים אשר באו אתה בכים ותזעם רוחו ויהי מרעיד׃
34 եւ ըսաւ. «Ո՞ւր դրած էք զայն»: Ըսին իրեն. «Տէ՛ր, եկո՛ւր ու տե՛ս»:
ויאמר איפה שמתם אתו ויאמרו אליו אדני בא וראה׃
35 Յիսուս լացաւ:
ויבך ישוע׃
36 Ուստի Հրեաները կ՚ըսէին. «Նայեցէ՛ք, ո՜րչափ կը սիրէր զայն»:
ויאמרו היהודים הנה מה גדלה אהבתו אתו׃
37 Անոնցմէ ոմանք ալ կ՚ըսէին. «Ասիկա՝ որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար այնպէս ընել՝ որ ա՛յս ալ չմեռնէր»:
ומקצתם אמרו הפקח עיני העור הלא יכל לעשות שגם זה לא ימות׃
38 Ուրեմն Յիսուս՝ դարձեալ սրդողելով ինքնիր մէջ՝ գնաց գերեզման. ան քարայր մըն էր, որուն վրայ քար մը դրուած էր:
ויוסף עוד ישוע להזעם ברוחו ויבא אל הקבר והוא מערה ואבן על מבואה׃
39 Յիսուս ըսաւ. «Վերցուցէ՛ք այդ քարը»: Մեռելին քոյրը՝ Մարթա՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, արդէն նեխած պիտի ըլլայ, որովհետեւ չորս օրուան է»:
ויאמר ישוע שאו את האבן מעליה ותאמר אליו מרתא אחות המת אדני הנה כבר באש כי ארבעה ימים לו׃
40 Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չըսի՞ թէ պիտի տեսնես Աստուծոյ փառքը՝ եթէ հաւատաս»:
ויאמר אליה ישוע הלא אמרתי לך כי אם תאמיני תחזי את כבוד האלהים׃
41 Ուստի վերցուցին քարը: Յիսուս բարձրացուց իր աչքերը եւ ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ՝ որ լսեցիր զիս:
וישאו את האבן אשר המת הושם שם וישוע נשא את עיניו למרום ויאמר אודך אבי כי עניתני׃
42 Ու ես գիտէի թէ ամէն ատեն կը լսես զիս. բայց ըսի շուրջս կայնող բազմութեան համար, որպէսզի հաւատան թէ դո՛ւն ղրկեցիր զիս»:
ואני ידעתי כי בכל עת תענני אולם בעבור העם הזה אשר סביבותי דברתי למען יאמינו בי כי אתה שלחתני׃
43 Ասիկա ըսելէն ետք՝ բարձրաձայն պոռաց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկուր»:
ויהי ככלותו לדבר ויקרא בקול גדול לעזר קום צא׃
44 Մեռելն ալ ելաւ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապուած, եւ դէմքը՝ վարշամակով պատուած: Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք զինք, ու թո՛յլ տուէք որ երթայ»:
ויצא המת וידיו ורגליו כרוכת בתכריכין ופיו לוטים בסודר ויאמר אליהם ישוע התירו אתו וילך לדרכו׃
45 Հրեաներէն շատեր՝ որ եկած էին Մարիամի քով, երբ տեսան Յիսուսի ըրածը՝ հաւատացին իրեն:
ורבים מן היהודים אשר באו אל מרים בראותם את אשר עשה ישוע האמינו בו׃
46 Բայց անոնցմէ ոմանք գացին Փարիսեցիներուն ու պատմեցին անոնց Յիսուսի ըրածը:
ומקצתם הלכו אל הפרושים ויגידו להם את אשר עשה ישוע׃
47 Ուստի քահանայապետներն ու Փարիսեցիները ժողով գումարեցին՝՝ եւ ըսին. «Ի՞նչ ընենք, քանի որ այս մարդը բազմաթիւ նշաններ կ՚ընէ:
אז יקהילו הכהנים הגדולים והפרושים את הסנהדרין ויאמרו מה נעשה כי האיש הלזה עשה אתות הרבה׃
48 Եթէ թոյլ տանք անոր՝ որ այսպէս շարունակէ, բոլորն ալ պիտի հաւատան անոր, ու Հռոմայեցիները պիտի գան եւ կործանեն մեր տեղն ու ազգը»:
אם נניח לו לעשות כלם יאמינו בו ובאו הרומיים ולקחו גם את אדמתנו וגם את עמנו׃
49 Անոնցմէ մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուան քահանայապետն էր, ըսաւ անոնց.
ואחד מהם קיפא שמו והוא כהן גדול בשנה ההיא אמר אליהם הן לא תדעו מאומה׃
50 «Դուք ոչինչ գիտէք, ու չէք ալ մտածեր թէ աւելի օգտակար է մեզի՝ որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար, եւ ամբողջ ազգը չկորսուի»:
אף לא תתבוננו כי טוב לנו מות איש אחד בעד הגוי מאבד העם כלו׃
51 Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այդ տարուան քահանայապետը ըլլալով՝ մարգարէացաւ թէ Յիսուս պիտի մեռնէր ազգին համար.
וזאת לא דבר מלבו כי אם בהיותו כהן גדול בשנה ההיא נבא כי ישוע ימות בעד העם׃
52 եւ ո՛չ միայն ազգին համար, այլ նաեւ հաւաքելով միացնելու համար Աստուծոյ ցրուած որդիները:
ולא בעד העם לבד כי אם לקבץ גם את בני אלהים המפזרים והיו לאחדים׃
53 Ուրեմն այդ օրէն ետք խորհրդակցեցան՝ որ սպաննեն զայն:
ויועצו יחדו להמיתו מהיום ההוא והלאה׃
54 Ուստի ա՛լ Յիսուս բացորոշապէս չէր շրջեր Հրեաներուն մէջ, հապա անկէ գնաց անապատին մօտ երկրամաս մը, քաղաք մը՝ որ Եփրայիմ կը կոչուէր, եւ հոն կեցաւ իր աշակերտներուն հետ:
על כן לא התהלך ישוע עוד בתוך היהודים בגלוי כי אם סר משם לארץ הקרובה אל המדבר אל עיר עפרים ויגר שם עם תלמידיו׃
55 Երբ Հրեաներուն Զատիկը մօտեցաւ, այդ երկրամասէն շատեր Երուսաղէմ բարձրացան Զատիկէն առաջ՝ որպէսզի մաքրագործեն իրենք զիրենք:
ויקרבו ימי הפסח ליהודים ועם רב עלו מן הארץ ירושלימה לפני הפסח למען יטהרו׃
56 Ուստի կը փնտռէին Յիսուսը, ու տաճարին մէջ կեցած ատեն՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ձեր կարծիքը. արդեօք բնա՛ւ պիտի չգա՞յ այս տօնին»:
ויבקשו את ישוע ובעמדם בבית המקדש נדברו לאמר מה תחשבו הכי לא יבוא אל החג׃
57 Իսկ քահանայապետներն ու Փարիսեցիները պատուիրեր էին, որ եթէ մէկը գիտնայ անոր ո՛ւր ըլլալը՝ ցոյց տայ, որպէսզի ձերբակալեն զայն:
והכהנים הגדולים והפרושים גזרו גזרה אשר אם ידע איש את מקומו יודיענו למען יתפשהו׃

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 11 >