< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >

1 «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ դռնէն չի մտներ ոչխարներուն բակը՝ հապա ուրիշ տեղէ կը բարձրանայ, անիկա գող եւ աւազակ է.
אמן אמן אני אמר לכם איש אשר לא יבוא דרך השער אל מכלא הצאן כי אם יעלה בדרך אחר גנב ופריץ הוא׃
2 բայց ա՛ն որ դռնէն կը մտնէ՝ ոչխարներուն հովիւն է”:
ואשר יבוא דרך השער הוא רעה הצאן׃
3 Դռնապանը կը բանայ անոր, եւ ոչխարները կը լսեն անոր ձայնը. իր ոչխարները կը կանչէ իրենց անունով ու դուրս կը հանէ զանոնք:
לו יפתח שמר הסף והצאן את קלו תשמענה והוא לצאנו בשם יקרא ויוציאם׃
4 Երբ հանէ իր ոչխարները՝ կ՚երթայ անոնց առջեւէն, ու ոչխարները կը հետեւին իրեն՝ որովհետեւ կը ճանչնան իր ձայնը:
ואחרי הוציאו את צאנו הוא יעבר לפניהן והצאן הלכות אחריו כי ידעו את קולו׃
5 Սակայն չեն հետեւիր օտարի մը՝ հապա կը փախչին անկէ, որովհետեւ չեն ճանչնար օտարներու ձայնը»:
ואחרי זר לא תלכנה כי אם ינוסו מפניו כי את קול הזרים לא ידעו׃
6 Յիսուս ըսաւ անոնց այս առակը, բայց անոնք չէին հասկնար թէ ի՛նչ էր՝ որ կը խօսէր իրենց:
המשל הזה דבר ישוע באזניהם והמה לא ידעו מה זאת אשר אמר אליהם׃
7 Ուրեմն Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ե՛ս եմ ոչխարներուն դուռը”:
ויוסף ישוע וידבר אליהם אמן אמן אני אמר לכם אני הוא דלת הצאן׃
8 Բոլոր անոնք՝ որ եկան ինձմէ առաջ, գող եւ աւազակ էին, բայց ոչխարները մտիկ չըրին անոնց:
כל אשר באו לפני גנבים המה ופריצים והצאן לא שמעו לקולם׃
9 “Ե՛ս եմ դուռը”. եթէ մէկը ներս մտնէ ինձմէ՝ պիտի փրկուի. պիտի մտնէ ու ելլէ, եւ արօտ գտնէ:
אנכי הדלת איש כי יבוא בי יושע ובצאתו ובבואו ימצא מרעה׃
10 Գողը ուրիշ բանի համար չի գար, բայց միայն՝ գողնալու, սպաննելու եւ կորսնցնելու համար: Ես եկայ որ կեա՛նք ունենան, եւ ճոխութեա՛մբ ունենան:
הגנב לא יבוא כי אם לגנוב ולהרוג ולאבד ואני באתי לבעבור הביא להם חיים ומלא ספקם׃
11 “Ե՛ս եմ բարի հովիւը”. բարի հովիւը կ՚ընծայէ իր անձը ոչխարներուն համար:
אנכי הוא הרעה הטוב הרעה הטוב יתן את נפשו בעד צאנו׃
12 Բայց վարձկանը՝ որ հովիւ չէ եւ ոչխարները իր սեփականը չեն, երբ տեսնէ թէ գայլը կու գայ՝ կը թողու ոչխարները ու կը փախչի. եւ գայլը կը յափշտակէ ոչխարները ու կը ցրուէ զանոնք:
והשכיר אשר לא רעה הוא והצאן לא לו הנה בראותו כי בא הזאב יעזב את הצאן ונס והזאב יחטף ויפיץ את הצאן׃
13 Եւ վարձկանը կը փախչի՝ որովհետեւ ինք վարձկան է, ու չի հոգար ոչխարները:
השכיר ינוס כי שכיר הוא ולא ידאג לצאן׃
14 “Ե՛ս եմ բարի հովիւը”. կը ճանչնամ իմիններս ու կը ճանչցուիմ իմիններէս:
אני הרעה הטוב וידעתי את אשר לי ונודעתי לאשר לי׃
15 Ինչպէս Հայրը կը ճանչնայ զիս՝ ես ալ կը ճանչնամ Հայրը, եւ իմ անձս կ՚ընծայեմ ոչխարներուն համար:
כאשר האב ידעני ואני ידעתי את האב ואת נפשי אתן בעד הצאן׃
16 Ուրիշ ոչխարներ ալ ունիմ՝ որոնք այս բակէն չեն. զանո՛նք ալ պէտք է բերեմ. ու իմ ձայնս պիտի լսեն, եւ ըլլան մէ՛կ հօտ ու մէ՛կ հովիւ:
וצאן אחרות יש לי אשר אינן מן המכלה הזאת ועלי לנהל גם אתן ותשמענה קולי והיה עדר אחד ורעה אחד׃
17 Իմ Հայրս կը սիրէ զիս՝ քանի որ ես իմ անձս կ՚ընծայեմ, որպէսզի դարձեալ առնեմ զայն:
על כן אהב אתי אבי כי את נפשי אתן למען אשוב ואקחה׃
18 Ո՛չ մէկը կ՚առնէ զայն ինձմէ, հապա ե՛ս ինձմէ կ՚ընծայեմ զայն: Իշխանութիւն ունիմ ընծայելու զայն, եւ իշխանութիւն ունիմ դարձեալ առնելու զայն. այս պատուէրը ստացայ իմ Հօրմէս»:
ואיש לא יקחנה מאתי כי אם אני מעצמי אתננה יש בידי לתת אתה ובידי לשוב לקחתה את המצוה הזאת לקחתי מעם אבי׃
19 Այս խօսքերուն համար՝ դարձեալ պառակտում եղաւ Հրեաներուն մէջ:
ותהי מחלקת גם בפעם הזאת בין היהודים על הדברים האלה׃
20 Անոնցմէ շատեր կ՚ըսէին. «Դե՛ւ կայ ատոր մէջ, ու խելագարած է. ինչո՞ւ մտիկ կ՚ընէք ատոր»:
ויאמרו רבים מהם שד בו ומשגע הוא למה תשמעו אליו׃
21 Ուրիշներ կ՚ըսէին. «Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. միթէ դեւը կրնա՞յ բանալ կոյրերուն աչքերը»:
ואחרים אמרו לא כאלה ידבר איש אחוז שד היוכל שד לפקח עיני עורים׃
22 Այդ ատեն Երուսաղէմի մէջ Նաւակատիքի տօնը կը կատարուէր՝՝, ու ձմեռ էր.
ויהי חג חנכת הבית בירושלים וסתיו היה׃
23 Յիսուս կը քալէր տաճարին մէջ՝ Սողոմոնի սրահը:
ויתהלך ישוע במקדש באולם של שלמה׃
24 Ուստի Հրեաները շրջապատեցին զինք եւ ըսին իրեն. «Մինչեւ ե՞րբ պիտի մտատանջես մեզ. եթէ Քրիստոսը դո՛ւն ես՝ բացորոշապէս ըսէ՛ մեզի»:
ויסבו אתו היהודים ויאמרו אליו עד אנה תתלה את נפשנו את המשיח אתה הגידה לנו ברור׃
25 Յիսուս պատասխանեց անոնց. «Ըսի՛ ձեզի, ու չէք հաւատար: Այն գործերը՝ որ ես կ՚ընեմ իմ Հօրս անունով, անո՛նք կը վկայեն իմ մասիս:
ויען אתם ישוע הן אמרתי אליכם ולא האמנתם בי המעשים אשר אני עשה בשם אבי הם יעידו עלי׃
26 Բայց դուք չէք հաւատար՝ որովհետեւ իմ ոչխարներէս չէք, ինչպէս ըսի ձեզի՝՝:
אבל אתם לא תאמינו יען לא מצאני אתם כאשר אמרתי לכם׃
27 Իմ ոչխարներս կը լսեն իմ ձայնս, ես ալ կը ճանչնամ զանոնք, եւ կը հետեւին ինծի:
צאני תשמענה את קולי ואני ידעתין ואחרי תלכנה׃
28 Ես կու տամ անոնց յաւիտենական կեանքը, ու յաւիտեա՛ն պիտի չկորսուին, եւ ո՛չ մէկը պիտի յափշտակէ զանոնք իմ ձեռքէս: (aiōn g165, aiōnios g166)
ואני אתן להן חיי עולמים ולא תאבדנה לנצח ואיש לא יחטף אתהן מידי׃ (aiōn g165, aiōnios g166)
29 Իմ Հայրս՝ որ ինծի տուաւ զանոնք՝ բոլորէն մեծ է, ու ո՛չ մէկը կրնայ յափշտակել իմ Հօրս ձեռքէն:
האב אשר נתנן לי גדול הוא על כל ואיש לא יחטף אתהן מיד האב׃
30 Ես եւ Հայրը մէկ ենք»:
אני ואבי אחד אנחנו׃
31 Ուստի Հրեաները դարձեալ քարեր վերցուցին՝ որպէսզի քարկոծեն զինք:
אז ירימו היהודים כפעם בפעם אבנים לסקלו׃
32 Յիսուս պատասխանեց անոնց. «Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզի՝ իմ Հօրմէս. անոնցմէ ո՞ր գործին համար կը քարկոծէք զիս»:
ויען אתם ישוע מעשים טובים רבים הראיתי אתכם מאת אבי על אי זה מן המעשים ההם תסקלני׃
33 Հրեաները պատասխանեցին անոր. «Քեզ չենք քարկոծեր բարի գործի համար, հապա՝ հայհոյութեան համար. որովհետեւ դո՛ւն՝ որ մարդ ես, դուն քեզ Աստուա՛ծ կ՚ընես»:
ויענו היהודים אתו לאמר על מעשה טוב לא נסקל אתך כי אם על גדפך את אלהים ועל כי אדם אתה ותעש את עצמך לאלהים׃
34 Յիսուս պատասխանեց անոնց. «Միթէ ձեր Օրէնքին մէջ գրուած չէ՞. “Ես ըսի. "Դուք աստուածներ էք"”:
ויען אתם ישוע הלא כתוב בתורתכם אני אמרתי אלהים אתם׃
35 Եթէ աստուածներ կը կոչէ անոնք՝ որոնց տրուեցաւ Աստուծոյ խօսքը, (ու կարելի չէ որ այդ գրուածը աւրուի, )
הן קרא שם אלהים לאלה אשר היה דבר האלהים אליהם והכתוב לא יופר׃
36 հապա զայն՝ որ Հայրը սրբացուց եւ աշխարհ ղրկեց, դուք ի՞նչպէս կ՚ըսէք անոր. “Կը հայհոյե՛ս”, որովհետեւ ըսի. “Աստուծոյ Որդի եմ”:
ואיך תאמרו על אשר קדשו האב ושלחו לעולם מגדף אתה יען אמרתי בן אלהים אני׃
37 Եթէ չեմ ըներ իմ Հօրս գործերը՝ մի՛ հաւատաք ինծի:
אם לא אעשה את מעשי אבי אל תאמינו לי׃
38 Իսկ եթէ կ՚ընեմ, թէպէտ չէք հաւատար ինծի՝ գոնէ գործերո՛ւն հաւատացէք, որպէսզի գիտնաք եւ հաւատաք թէ Հայրը իմ մէջս է, ու ես՝ անոր մէջ»:
ואם עשיתי ולא תאמינו לי האמינו נא למעשי למען תדעו ותאמינו כי בי האב ואני בו׃
39 Դարձեալ կը ջանային ձերբակալել զայն. բայց գնաց անոնց ձեռքէն,
אז ישובו ויבקשו לתפשו וימלט מידם׃
40 եւ դարձեալ մեկնեցաւ Յորդանանի միւս կողմը, այն տեղը՝ ուր Յովհաննէս նախապէս կը մկրտէր, ու մնաց հոն:
וילך וישב אל עבר הירדן אל המקום אשר הטביל שם יוחנן בתחלה וישב שם׃
41 Շատեր գացին անոր եւ ըսին. «Իրա՛ւ Յովհաննէս նշա՛ն մը չըրաւ.
ויבאו אליו רבים ויאמרו הנה יוחנן לא עשה אות אבל כל אשר דבר יוחנן על האיש הזה אמת היה׃
42 բայց ի՛նչ որ Յովհաննէս ըսաւ ասոր մասին՝ ամէնը ճշմարիտ էր»: Ու հոն շատեր հաւատացին անոր:
ויאמינו בו רבים במקום ההוא׃

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >