< ՅԱԿՈԲՈՒ 1 >

1 Յակոբոս, Աստուծոյ ու Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ, տասներկու տոհմերուն՝ որ ցրուած են ամէն կողմ. ողջո՜յն:
יעקב עבד אלהים ואדנינו ישוע המשיח שאל לשלום שנים עשר השבטים הנפוצים׃
2 Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախութի՛ւն համարեցէք՝ երբ զանազան փորձութիւններու մէջ իյնաք,
אך לשמחה חשבו לכם אחי כאשר תבאו בנסינות שונים׃
3 գիտնալով թէ ձեր հաւատքին փորձը համբերութիւն կ՚իրագործէ:
בדעתכם כי בחן אמונתכם מביא לידי סבלנות׃
4 Բայց համբերութիւնը թող ունենայ իր կատարեալ գործը, որպէսզի կատարեալ եւ ամբողջ ըլլաք, եւ ոչինչ պակսի ձեզի:
והסבלנות שלמה תהיה בפעלה להיותכם שלמים ותמימים ולא תחסרו כל דבר׃
5 Իսկ եթէ իմաստութիւն կը պակսի ձեզմէ մէկուն, թող խնդրէ Աստուծմէ՝ որ բոլորին կու տայ առատապէս՝ առանց կշտամբելու, եւ պիտի տրուի անոր:
ואיש מכם כי יחסר חכמה יבקשנה מאלהים הנותן לכל בנדיבה ובאין גערה ותנתן לו׃
6 Բայց հաւատքո՛վ թող խնդրէ, առանց տատամսելու. որովհետեւ ա՛ն որ կը տատամսի՝ նման է ծովուն հողմակոծեալ ու տատանեալ ալիքներուն:
רק יבקש באמונה ובבלי ספק כי בעל ספק דומה לגלי הים הסער והנגרש׃
7 Այդ մարդը թող չկարծէ թէ որեւէ բան պիտի ստանայ Տէրոջմէն.
והאיש ההוא אל ידמה בנפשו כי ישא דבר מאת יהוה׃
8 երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճամբաներուն մէջ:
איש אשר חלק לבו הפכפך הוא בכל דרכיו׃
9 Նուաստ եղբայրը թող պարծենայ իր բարձրացումով,
אבל האח השפל יתהלל ברוממתו׃
10 իսկ հարուստը՝ իր նուաստացումով, որովհետեւ ինք պիտի անցնի խոտի ծաղիկին պէս.
והעשיר יתהלל בשפלותו כי יעבר כציץ החציר׃
11 քանի որ արեւը կը ծագի այրող տաքութեամբ ու կը չորցնէ խոտը, անոր ծաղիկը կը թափի, եւ անոր տեսքին վայելչութիւնն ալ կը կորսուի: Այդպէս ալ հարուստը պիտի թառամի իր ճամբաներուն մէջ:
כי זרח השמש בחמתו וייבש את החציר ויבל ציצו וחסד מראהו אבד כן יבול העשיר בהליכותיו׃
12 Երանի՜ այն մարդուն՝ որ կը տոկայ փորձութեան. որովհետեւ երբ փորձարկուի եւ ընտիր գտնուի՝ պիտի ստանայ կեանքի պսակը, որ Տէրը խոստացաւ զինք սիրողներուն:
אשרי האיש העמד בנסיונו כי כאשר נבחן ישא עטרת החיים אשר הבטיח יהוה לאהביו׃
13 Ո՛չ մէկը թող ըսէ՝ երբ կը փորձուի. «Աստուծմէ՛ կը փորձուիմ». որովհետեւ Աստուած չարէն չի փորձուիր, ո՛չ ալ ի՛նք կը փորձէ ոեւէ մէկը:
אל יאמר המנסה האלהים נסני כי האלהים איננו מנסה ברע והוא לא ינסה איש׃
14 Սակայն իւրաքանչիւրը կը փորձուի՝ հրապուրուած ու խաբուած իր ցանկութենէն.
כי אם ינסה כל איש בתאות נפשו אשר תסיתהו ותפתהו׃
15 Յետոյ՝ ցանկութիւնը յղանալով մեղք կը ծնանի, իսկ երբ մեղքը կատարուի՝ մահ կը ծնանի:
ואחרי כן הרתה התאות ותלד חטא והחטא כי נשלם יוליד את המות׃
16 Մի՛ մոլորիք, սիրելի՛ եղբայրներս.
אל תתעו אחי אהובי׃
17 ամէն բարի նուէր եւ ամէն կատարեալ պարգեւ՝ վերէն է, ու կ՚իջնէ լոյսի Հօրմէն, որուն մէջ բնա՛ւ փոփոխութիւն չկայ, ո՛չ ալ դառնալու շուք:
כל מתנה טובה וכל מנחה שלמה תרד ממעל מאת אבי האורות אשר חלוף וכל צל שנוי אין עמו׃
18 Ան ի՛ր փափաքով ծնաւ մեզ՝ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք երախայրիք մը ըլլանք իր արարածներուն:
הוא בחפצו ילד אותנו בדבר האמת להיותנו כמו ראשית בכורי יצוריו׃
19 Հետեւաբար, սիրելի՛ եղբայրներս, ամէն մարդ թող արագ ըլլայ՝ լսելու մէջ, դանդաղ՝ խօսելու մէջ, դանդաղ՝ բարկանալու մէջ.
על זאת אחי אהובי יהי כל איש מהיר לשמע קשה לדבר וקשה לכעוס׃
20 որովհետեւ մարդուն բարկութիւնը չ՚իրագործեր Աստուծոյ արդարութիւնը:
כי כעס אדם לא יפעל צדקת אלהים׃
21 Ուստի, թօթափելով ամէն աղտեղութիւն ու չարամտութեան աւելցուք, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ տնկուած խօսքը, որ կարող է փրկել ձեր անձերը:
לכן הסירו מעליכם כל טנוף ותרבות רעה וקבלו בענוה את הדבר הנטוע בכם אשר יכל להושיע את נפשתיכם׃
22 Սակայն խօսքը գործադրողնե՛ր եղէ՛ք, եւ ո՛չ թէ միայն լսողներ՝ դուք ձեզ խաբելով:
והיו עשי הדבר ולא שמעיו לבד לרמות את נפשכם׃
23 Արդարեւ, եթէ մէկը միայն լսէ խօսքը ու չգործադրէ, կը նմանի մարդու մը՝ որ հայելիի մէջ կը դիտէ իր բնական երեսը,
כי האיש אשר רק שמע את הדבר ולא עשהו נמשל לאיש מביט את תאר הויתו במראה׃
24 որովհետեւ կը դիտէ ինքզինք ու կ՚երթայ, եւ իսկոյն կը մոռնայ թէ ի՛նչպէս էր:
כי הביט אל מראהו וילך לו וברגע שכח מה תארו׃
25 Բայց ա՛ն որ ակնկառոյց կը նայի ազատութեան կատարեալ Օրէնքին ու կը կենայ անոր մէջ, - ո՛չ թէ մոռացկոտ լսող մը ըլլալով, հապա՝ գործը կատարող մը, - երանելի պիտի ըլլայ իր ըրածին մէջ:
אבל המשקיף בתורה השלמה תורת החרות ומחזיק בה אשר איננו שמע ושכח כי אם עשה בפעל אשרי האיש ההוא במעשהו׃
26 Եթէ մէկը կը կարծէ կրօնասէր ըլլալ ու չի սանձեր իր լեզուն, այլ կը խաբէ իր սիրտը, անոր կրօնասիրութիւնը փուճ է:
איש מכם אם ידמה להיות עבד אלהים ואיננו שם רסן ללשנו כי אם מתעה הוא את לבבו עבדתו אך לריק תהיה׃
27 Աստուծոյ եւ Հօրը առջեւ՝ մաքուր ու անարատ կրօնասիրութիւնը սա՛ է.- այցելել որբերուն եւ այրիներուն՝ իրենց տառապանքին մէջ, ու ինքզինք անբիծ պահել աշխարհէն:
זאת העבודה הטהורה והברה לפני האלהים אבינו לבקר את היתומים והאלמנות בלחצם ולשמר את עצמו נקי מחלאת העולם׃

< ՅԱԿՈԲՈՒ 1 >