< ՅԱԿՈԲՈՒ 5 >

1 Հիմա գա՛նք ձեզի՝ հարուստնե՛ր. լացէ՛ք եւ վայեցէ՛ք այն թշուառութիւններուն համար՝ որ պիտի պատահին ձեզի՝՝:
הוי העשירים בכו והילילו על הצרות אשר תבאנה עליכם׃
2 Ձեր հարստութիւնը փտած է, ու ձեր հանդերձները ցեցի կեր եղած են:
עשרכם בלה ובגדיכם אכלם עש׃
3 Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են. անոնց ժանգը վկայ պիտի ըլլայ ձեզի դէմ ու կրակի պէս պիտի ուտէ ձեր մարմինը: Գանձ դիզեցիք վերջին օրերուն համար.
זהבכם וכספכם כסתם חלאה והיתה חלאתם בכם לעדות ואכלה כמו אש את בשרכם אצרתם לכם אוצרות בקץ הימים׃
4 սակայն ահա՛ ձեր արտերը քաղող գործաւորներուն վարձքը՝ որմէ զրկեցիք զանոնք՝ կ՚աղաղակէ, եւ հնձուորներուն կանչը հասաւ զօրքերու Տէրոջ ականջներուն:
הנה שכר הפעלים אספי קציר שדתיכם אשר עשקתם צעק עליכם וצעקת הקוצרים באה באזני יהוה צבאות׃
5 Հեշտանքով ու ցոփութեամբ ապրեցաք երկրի վրայ, կերակրեցիք ձեր սիրտերը՝ որպէս թէ մորթուելու օրուան համար:
התעדנתם בארץ והתענגתם והשמנתם את לבכם כמו ליום טבחה׃
6 Դատապարտեցի՛ք, սպաննեցի՛ք արդարը՝ որ չէր ընդդիմանար ձեզի:
הרשעתם והמתם את הצדיק והוא נענה לא יפתח פיו׃
7 Ուրեմն համբերատա՛ր եղէք, եղբայրնե՛ր, մինչեւ Տէրոջ գալուստը: Ահա՛ մշակը կը սպասէ երկրի պատուական պտուղին՝ համբերատար ըլլալով անոր համար, մինչեւ որ ստանայ առաջին անձրեւն ու վերջին անձրեւը:
לכן אחי דמו והוחילו עד בוא האדון הנה האכר מחכה לטוב תבואת האדמה בהוחילו כי ירד עליה גשם יורה ומלקוש׃
8 Դո՛ւք ալ համբերատար եղէք եւ ամրացուցէ՛ք ձեր սիրտերը, որովհետեւ Տէրոջ գալուստը կը մօտենայ:
כן הוחילו גם אתם ואמצו לבבכם כי קרוב האדון לבא׃
9 Մի՛ հառաչէք իրարու դէմ, եղբայրնե՛ր, որպէսզի չդատապարտուիք: Ահա՛ Դատաւորը կայնած է դրան առջեւ:
אחי אל תתאוננו איש על רעהו פן תשפטו הנה השופט עמד לפתח׃
10 Եղբայրնե՛րս, չարչարանքներու եւ համբերատարութեան համար օրինա՛կ առէք մարգարէներէն, որոնք խօսեցան Տէրոջ անունով:
אחי הנביאים אשר דברו בשם יהוה הם יהיו לכם למופת העני והתוחלת׃
11 Ահա՛ երանելի կը կոչենք տոկացողները: Դուք լսեցի՛ք Յոբի համբերութեան մասին, եւ տեսա՛ք Տէրոջ անոր շնորհած վախճանը, որովհետեւ Տէրը բազմագութ է, եւ արգահատող:
הנה מאשרים אנחנו את הסבלים את סבלנות איוב שמעתכם ואת אחרית האדון ראיתם כי רחום וחנון יהוה׃
12 Բայց ամէն բանէ առաջ, եղբայրնե՛րս, երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ, ո՛չ երկրի վրայ. ո՛չ ալ ուրիշ որեւէ երդում: Հապա ձեր «այո՛»ն՝ այո՛ ըլլայ, ու «ո՛չ»ը՝ ո՛չ, որպէսզի չիյնաք դատապարտութեան տակ:
וראש דבר אחי לא תשבעו לא בשמים ולא בארץ ולא בכל שבועה אחרת ויהי הן שלכם הן ולא שלכם לא פן תפלו בידי הדין׃
13 Ձեզմէ մէկը կը չարչարուի՞. թող աղօթէ: Մէկը ոգեւորուա՞ծ է. թող սաղմոս երգէ:
כי יצר לאיש בכם הוא יתפלל ואשר ייטב לבו הוא יזמר׃
14 Ձեզմէ մէկը հիւա՞նդ է. թող կանչէ եկեղեցիին երէցները, եւ անոնք թող աղօթեն իր վրայ՝ իւղով օծելով զինք Տէրոջ անունով:
איש כי יחלה בכם יקרא את זקני הקהלה ויתפללו בעדו ויסוכהו שמן בשם יהוה׃
15 Հաւատքով եղած աղօթքը պիտի փրկէ հիւանդը, եւ Տէրը ոտքի պիտի հանէ զայն. ու եթէ մեղք ալ գործած է, պիտի ներուի անոր:
ותפלת האמונה תושיע את החולה ויהוה יקימנו ואשר חטא יסלח לו׃
16 Խոստովանեցէ՛ք իրարու ձեր յանցանքները, եւ աղօթեցէ՛ք իրարու համար, որպէսզի բժշկուիք: Արդարին ներգործող աղերսանքը շատ ազդեցիկ է:
התודו עונותיכם איש לפני רעהו והתפללו איש בעד רעהו למען תרפאו כי גדול כח תפלת הצדיק הקרא אל אלהים בחזקה׃
17 Եղիա կիրքերու ենթակայ մարդ մըն էր՝ մեզի նման: Ան աղօթեց որ անձրեւ չտեղայ, ու երկրի վրայ անձրեւ չտեղաց երեք տարի եւ վեց ամիս:
אליהו אנוש אנוש היה כמנו והתפלל תפלה שלא יהיה מטר ולא היה מטר בארץ שלש שנים וששה חדשים׃
18 Ապա դարձեալ աղօթեց, ու երկինք անձրեւ տուաւ եւ երկիր ծաղկեցուց իր պտուղը:
וישב ויתפלל והשמים נתנו מטר והארץ הצמיחה את פריה׃
19 Եղբայրնե՛ր, եթէ ձեզմէ ոեւէ մէկը մոլորի ճշմարտութենէն, ու մէկը վերադարձնէ զայն,
אחי כי יתעה איש בכם מן האמת ואיש אחר ישיבנו׃
20 թող գիտնայ թէ ա՛ն՝ որ կը վերադարձնէ մեղաւորը իր մոլորութեան ճամբայէն, կը փրկէ անձ մը մահէն, ու կը ծածկէ մեղքերու բազմութիւն մը:
ידוע ידע כי המשיב את החוטא מעקשות דרכו הוא יושיע את נפשו ממות ויכסה על המון פשעים׃

< ՅԱԿՈԲՈՒ 5 >