< ՅԱԿՈԲՈՒ 4 >

1 Ուրկէ՞ կը ծագին պատերազմներն ու կռիւները ձեր մէջ: Միթէ չե՞ն ծագիր ձեր կիրքերէն, որոնք կը մարտնչին ձեր անդամներուն մէջ:
מאין המלחמות והמדנים אשר ביניכם הלא מתוך התאות המתגרות באבריכם׃
2 Կը ցանկաք, բայց չունիք. կը սպաննէք ու կը նախանձիք, սակայն չէք կրնար հասնիլ ձեր ուզածին: Կը կռուիք եւ կը պատերազմիք, բայց չունիք՝ որովհետեւ չէք խնդրեր:
אתם מתאוים ואין לכם תרצחו ותקנאו והשג לא תשיגו תריבו ותלחמו ואין לכם יען אשר לא התפללתם׃
3 Կը խնդրէք՝ սակայն չէք ստանար, որովհետեւ կը խնդրէք չարամտօրէն՝ որպէսզի վատնէք ձեր կիրքերուն համար:
הן אתם מבקשים ואינכם מקבלים על אשר תתפללו ברעה למען תבלו בתאותיכם׃
4 Շնացողնե՛ր, չէ՞ք գիտեր թէ այս աշխարհի բարեկամութիւնը՝ Աստուծոյ դէմ թշնամութիւն է. ուրեմն ո՛վ որ կը փափաքի բարեկամ ըլլալ աշխարհի, ինքզինք թշնամի կ՚ընէ Աստուծոյ:
הנאפים והמנאפות הלא ידעתם כי אהבת העולם איבת אלהים היא ועתה החפץ להיות אהב העולם יהיה איב לאלהים׃
5 Կամ կը կարծէք թէ Գիրքը ընդունա՞յն կ՚ըսէ. «Նախանձի կը տենչայ մեր մէջ բնակող հոգին»՝՝:
או התדמו בנפשכם כי לריק אמר הכתוב בקנאה יתאוה לרוח השכן בקרבנו׃
6 Սակայն աւելի մեծ շնորհք մը կու տայ, ուստի կ՚ըսէ. «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
וגם יגדיל לתת חן על כן אומר אלהים ללצים יליץ ולענוים יתן חן׃
7 Ուրեմն հպատակեցէ՛ք Աստուծոյ: Դիմադրեցէ՛ք Չարախօսին, եւ ան պիտի փախչի ձեզմէ:
לכן הכנעו לאלהים התיצבו נגד השטן ויברח מפניכם׃
8 Մօտեցէ՛ք Աստուծոյ, եւ ան պիտի մօտենայ ձեզի: Մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը, մեղաւորնե՛ր, ու սրբացուցէ՛ք ձեր սիրտերը, երկմիտնե՛ր:
קרבו לאלהים ויקרב אליכם רחצו ידיכם החטאים טהרו לבבכם חלוקי הלבב׃
9 Զգացէ՛ք ձեր թշուառութիւնը, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր խնդուքը թող փոխուի սուգի, ու ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:
התענו והתאבלו ובכו שחקכם יהפך לאבל ושמחתכם ליגון׃
10 Խոնարհեցէ՛ք Տէրոջ առջեւ, եւ ան պիտի բարձրացնէ ձեզ:
הכנעו לפני יהוה והוא ירים אתכם׃
11 Մի՛ բամբասէք զիրար, եղբայրնե՛ր: Ա՛ն որ կը բամբասէ իր եղբայրը կամ կը դատէ իր եղբայրը, կը բամբասէ Օրէ՛նքը եւ կը դատէ Օրէ՛նքը: Իսկ եթէ դատես Օրէնքը, ա՛լ Օրէնքը գործադրող չես, հապա՝ դատաւոր:
אחי אל תחרפו איש את רעהו המחרף את רעהו ודן את אחיו הוא מחרף את התורה ודן את התורה ואם תדין את התורה אינך עשה התורה כי אם שפטה׃
12 Միայն մէ՛կ Օրէնսդիր (ու Դատաւոր) կայ, որ կարող է փրկել եւ կորսնցնել: Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշը:
אחד הוא המחקק אשר יכול להושיע ולאבד ומי אתה כי תדין את עמיתך׃
13 Հիմա գա՛նք ձեզի՝ որ կ՚ըսէք. «Այսօր կամ վաղը պիտի երթանք այսինչ քաղաքը, հոն տարի մը պիտի կենանք, առեւտուր պիտի ընենք ու պիտի շահինք»:
הוי האמרים נלכה היום ומחר לעיר פלונית אלמונית ונעשה שם שנה אחת לסחר בה ולהרבות רוח׃
14 (Դո՛ւք՝ որ չէք գիտեր թէ ի՛նչ պիտի ըլլայ վաղը:
ולא תדעו מה ילד יום מחר כי מה חייכם עשן הם אשר נראה כמעט רגע ואחר כלה וילך׃
15 Քանի որ ի՞նչ է ձեր կեանքը. արդարեւ շոգի մըն է, որ քիչ մը ատեն կ՚երեւնայ, յետոյ կ՚աներեւութանայ: ) Փոխարէնը ըսելու էիք. «Եթէ Տէրը կամենայ, պիտի ապրինք եւ պիտի ընենք այս կամ այն բանը»:
תחת אשר תאמרו אם ירצה יהוה ונחיה נעשה כזה וכזה׃
16 Բայց հիմա կը պարծենաք ձեր պոռոտախօսութեամբ. այդպիսի ամէն պարծանք չար է:
עתה תתגאו בפחזותכם וכל גאוה אשר כזאת רעה היא׃
17 Ուրեմն ո՛վ որ գիտէ բարին ընել՝ բայց չ՚ըներ, ատիկա մեղք է իրեն համար:
לכן היודע לעשות הטוב ולא יעשנו והיה בו חטא׃

< ՅԱԿՈԲՈՒ 4 >