< ԵԲՐԱՅԵՑԻՍ 9 >

1 Արդարեւ առաջին ուխտն ալ ունէր պաշտամունքի կանոններ, նաեւ աշխարհային սրբարան մը.
הן היה גם לברית הראשונה משפטי העבודה ומקדש ארצי׃
2 որովհետեւ խորան մը կառուցանուած էր: Առաջինը, որուն մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջադրութեան հացը, Սրբութիւն կը կոչուէր:
כי הוקם המשכן החיצון אשר בו המנורה והשלחן ומערכת הלחם והוא נקרא קדש׃
3 Իսկ երկրորդ վարագոյրին ետեւ կար խորան մը՝ որ Սրբութիւններու սրբութիւն կը կոչուէր.
ומבית לפרכת השנית משכן הנקרא קדש הקדשים׃
4 անոր մէջ էին ոսկիէ բուրվառը եւ ամէն կողմէ ոսկեպատ ուխտին տապանակը, որուն մէջ կային ոսկիէ սափորը՝ մանանայով լեցուն, Ահարոնի գաւազանը՝ որ ծաղկեցաւ, եւ ուխտին տախտակները:
אשר לו מזבח הזהב לקטרת וארון הברית מצפה זהב כלו ובו צנצנת זהב אשר המן בתוכו ומטה אהרן אשר פרח ולוחות הברית׃
5 Անոր վրայ ալ՝ փառքի քերովբէները, որ հովանի կ՚ընէին Քաւութեան վրայ: Այս մասին հիմա մանրամասն խօսելու կարիք չկայ:
וממעל לו כרובי הכבוד הסככים על הכפרת לא נדבר כעת על כל אחד מהם בפרט׃
6 Ասոնք այսպէս կառուցանուած ըլլալով, քահանաները ամէն ատեն կը մտնէին առաջին խորանը՝ պաշտամունք կատարելու:
ואחרי שהוכנו אלה ככה באו הכהנים תמיד אל המשכן החיצון לעבד שם את עבודתם׃
7 Իսկ միայն քահանայապետը կը մտնէր երկրորդին մէջ, տարին մէ՛կ անգամ. բայց ո՛չ առանց արիւնի, որ կը մատուցանէր իրեն համար, նաեւ ժողովուրդին անգիտութեան մեղքերուն համար:
ואל המשכן אשר לפנים ממנו בא שמה הכהן הגדול לבדו פעם אחת בשנה לא בבלי דם אשר יקריב בעד נפשו ובעד שגגות העם׃
8 Սուրբ Հոգին սա՛ կը բացայայտէր, թէ սրբարանին ճամբան յայտնաբերուած չէր, քանի դեռ կը կենար առաջին խորանը,
ורוח הקדש מודיע בזאת כי לא נגלה הדרך אל הקדש כל הימים אשר המשכן החיצון יש לו לעמד׃
9 որ նախատիպար մըն էր ներկայ ատենին համար: Անոր մէջ կը մատուցանուէին ընծաներ ու զոհեր, որոնք չէին կրնար կատարեալ ընել պաշտամունք կատարողը՝ խղճմտանքին հանդէպ. հապա՝ կերակուրներով, խմելիքներով
והוא משל על העת ההוה אשר בה מקריבים מנחות וזבחים אשר לא יוכלו להשלים את לבב העבד׃
10 եւ տարբեր լուացումներով՝ միայն մարմնաւոր կանոններ էին, որոնք կը պարտադրուէին մինչեւ ուղղումի ատենը:
אך משפטי הגוף המה עם המאכלות והמשקים והטבילות השנות אשר הושמו עד עת התקון׃
11 Բայց երբ Քրիստոս եկաւ իբր գալիք բարիքներու Քահանայապետ, անցաւ աւելի մեծ ու կատարեալ խորանին մէջէն՝ որ անձեռակերտ է, (այսինքն՝ այս արարչութենէն չէ, )
אבל המשיח בבאו להיות כהן גדול לטבות העתידות עבר בתוך המשכן המעלה בגדלה ושלמות אשר לא נעשה בידים כלומר אשר איננו בכלל הבריאה הזאת׃
12 եւ ի՛ր իսկ արիւնով - ո՛չ թէ նոխազներու եւ զուարակներու արիւնով - մէ՛կ անգամ ընդմիշտ մտաւ սրբարանը, յաւիտենական ազատագրութիւն ստանալով: (aiōnios g166)
גם לא בא בדם שעירים ועגלים אלא בדם נפשו בא בפעם אחת אל הקדש פנימה וימצא גאלת עולם׃ (aiōnios g166)
13 Որովհետեւ եթէ ցուլերուն ու նոխազներուն արիւնը, եւ պիղծերուն վրայ սրսկուող երինջին մոխիրը, կը սրբացնէին՝ մարմինի մաքրութեան համար,
כי אם דם הפרים והשעירים ואפר הפרה אשר יזה על הטמאים יקדשם לטהרת גופם׃
14 ա՛լ ո՜րչափ աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական Հոգիին միջոցով մատուցանեց ինքզինք Աստուծոյ՝ իբր անարատ զոհ, պիտի մաքրէ ձեր խղճմտանքը մեռած գործերէն՝ պաշտելու համար ապրող Աստուածը: (aiōnios g166)
אף כי דם המשיח אשר הקריב את עצמו לאלהים ברוח נצחי ובלי מום יטהר לבבכם ממעשי מות לעבד את אלהים חיים׃ (aiōnios g166)
15 Հետեւաբար ինք նոր ուխտին միջնորդն է, քանի որ իր մահը եղաւ առաջին ուխտին ժամանակ գործուած օրինազանցութիւններուն ազատագրութեան համար, որպէսզի կանչուածները ստանան յաւիտենական ժառանգութեան խոստումը: (aiōnios g166)
ובעבור זאת הוא גם סרסר לברית חדשה למען אשר יירשו המקראים את הבטחת נחלת עולם אחרי אשר מת לפדות מן הפשעים אשר נעשו תחת הברית הראשונה׃ (aiōnios g166)
16 Որովհետեւ հո՛ն՝ ուր կտակ մը կայ, հարկ է որ կտակարարը մեռնի:
כי במקום שיש דיתיקי צריך לדעת מות מקימה׃
17 Արդարեւ կտակը կը հաստատուի մահէն ետք. այլապէս ոյժ չունի՝ այնքան ատեն որ կտակարարը ողջ է:
כי רק במות המת תכון דיתיקי ואיננה בתקפה בעוד מקימה בחיים׃
18 Հետեւաբար առաջին ուխտն ալ չէր կրնար հաստատուիլ՝՝ առանց արիւնի.
לכן גם הראשונה לא חנכה בלא דם׃
19 քանի որ երբ Մովսէս ամբողջ ժողովուրդին հաղորդեց Օրէնքին բոլոր պատուէրները, ցուլերուն եւ նոխազներուն արիւնը առաւ ու նոյնինքն Գիրքին եւ ամբողջ ժողովուրդին վրայ սրսկեց՝ ջուրով, որդան կարմիր բուրդով ու զոպայով,
כי ככלות משה להגיד לכל העם את כל המצות כתורה לקח דם העגלים והשעירים עם מים ותולעת שני ואזוב ויזרק על הספר ועל כל העם׃
20 եւ ըսաւ. «Ա՛յս է արիւնը այն ուխտին՝ որ Աստուած հրահանգեց ձեզի»:
ויאמר הנה דם הברית אשר צוה אלהים אליכם׃
21 Ու խորանին վրայ, եւ պաշտօնին բոլոր առարկաներուն վրայ նոյնպէս սրսկեց արիւնը:
וכן הזה מן הדם על המשכן ועל כל כלי השרת׃
22 Օրէնքին համաձայն՝ գրեթէ ամէն բան կը մաքրուի արիւնով. եւ առանց արիւն թափելու՝ ներում չ՚ըլլար:
וכמעט הכל יטהר בדם על פי התורה ואין כפרה בלי שפיכת דם׃
23 Ուրեմն հարկ էր որ երկնային բաներուն օրինակները մաքրուէին ասոնցմով, իսկ նոյնինքն երկնաւորները՝ ասոնցմէ լաւագոյն զոհերով:
לכן דמיוני הדברים שבשמים צריכים להטהר באלה והדברים שבשמים בעצמם צריכים להטהר בזבחים טובים מאלה׃
24 Քանի որ Քրիստոս մտաւ ո՛չ թէ ձեռակերտ սրբարանը, որ ճշմարիտին կրկնատիպն էր, հապա նոյնինքն երկինքը, որպէսզի հիմա Աստուծոյ առջեւ երեւնայ մեզի համար.
כי המשיח לא בא אל הקדש הנעשה בידים שהוא רק דמות האמתי כי אם בא אל עצם השמים לראות עתה בעדנו את פני האלהים׃
25 ո՛չ ալ մտաւ՝ ինքզինք յաճախ իբր զոհ մատուցանելու համար, ինչպէս քահանայապետը՝ որ ամէն տարի սրբարանը կը մտնէ ուրիշին արիւնով.
אף לא להקריב את נפשו פעמים רבות ככהן הגדול אשר בא שנה בשנה אל הקדש בדם אחרים׃
26 այլապէս, պէտք էր որ յաճախ չարչարուէր՝ աշխարհի հիմնադրութենէն ի վեր: Բայց հիմա, դարերու վախճանին, մէ՛կ անգամ երեւցաւ՝ ջնջելու համար մեղքը ինքզինք զոհելով: (aiōn g165)
כי אם כן הוא הלא היה לו לענות פעמים רבות מראשית העולם ועתה בקץ העתים נגלה בפעם אחת כדי לבטל את החטא בזבח נפשו׃ (aiōn g165)
27 Եւ ինչպէս մարդոց վերապահուած է մէ՛կ անգամ մեռնիլ, իսկ անկէ ետք՝ դատաստանը,
וכאשר נגזר על בני אדם פעם אחת המות ואחריו הדין׃
28 նոյնպէս ալ Քրիստոս մէ՛կ անգամ իբր զոհ մատուցանուեցաւ՝ քաւելու համար շատերու մեղքերը, ու երկրորդ անգամ պիտի երեւնայ՝ առանց մեղքի, փրկելու համար անոնք՝ որ կը սպասեն իրեն:
כן הקרב המשיח פעם אחת למען שאת חטאי רבים ופעם שנית יראה בלי חטא לישועה למחכים לו׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 9 >