< ԵԲՐԱՅԵՑԻՍ 8 >

1 Ահա՛ւասիկ մեր ըսած խօսքերուն գլխաւորը.- մենք ունինք այնպիսի քահանայապետ մը, որ բազմած է երկինքը՝ Աստուծոյ մեծափառութեան գահին աջ կողմը,
Глава же о глаголемых: такова имамы Первосвященника, Иже седе о десную престола величествия на небесех,
2 իբր պաշտօնեայ սրբարանին ու ճշմարիտ խորանին՝ որ Տէ՛րը կանգնեց, եւ ո՛չ թէ մարդը:
святым служитель и скинии истинней, юже водрузи Господь, а не человек.
3 Քանի որ ամէն քահանայապետ նշանակուած է ընծաներ ու զոհեր մատուցանելու համար, հարկ էր որ ասիկա՛ ալ ունենար մատուցանելիք բան մը:
Всяк бо первосвященник, во еже приносити дары же и жертвы, поставляемь бывает: темже потреба имети что и Сему, еже принесет.
4 Ան քահանայ անգամ պիտի չըլլար՝ եթէ երկրի վրայ ըլլար, որովհետեւ կա՛ն քահանաներ՝ որ ընծաներ կը մատուցանեն Օրէնքին համաձայն:
Аще бы бо был на земли, не бы был священник, сущым священником приносящым по закону дары,
5 (Անոնք պաշտամունք կը կատարեն երկնային բաներուն օրինակով եւ շուքով, ինչպէս Աստուած պատգամ տուաւ Մովսէսի՝ երբ պիտի շինէր խորանը, քանի որ ըսաւ. «Տե՛ս, որպէսզի ամէն բան ընես լեռը քեզի ցոյց տրուած տիպարին համաձայն»: )
иже образу и стени служат небесных, якоже глаголано бысть Моисею, хотящу сотворити скинию: виждь бо, рече, сотвориши вся по образу показанному ти на горе.
6 Իսկ հիմա Յիսուս հասաւ գերազանց պաշտօնի մը, քանի որ միջնորդ է լաւագոյն ուխտի մը՝ որ օրինադրուած է լաւագոյն խոստումներու վրայ:
Ныне же лучшее улучи служение, по елику и лучшаго завета есть ходатай, иже на лучших обетованиих узаконися.
7 Արդարեւ եթէ առաջինը անմեղադրելի ըլլար, բնա՛ւ տեղ չէր փնտռուեր երկրորդին համար:
Аще бо бы первый он непорочен был, не бы второму искалося место.
8 Որովհետեւ կ՚ըսէ՝ մեղադրելով զանոնք. «Ահա՛ կու գան օրերը, - կ՚ըսէ Տէրը, - երբ նոր ուխտ մը պիտի կնքեմ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ:
Укоряя бо их глаголет: се, дние грядут, глаголет Господь, и совершу на дом Израилев и на дом Иудов завет нов,
9 Սակայն ո՛չ այն ուխտին պէս՝ որ կնքեցի անոնց հայրերուն հետ, այն օրը երբ բռնեցի անոնց ձեռքէն՝ Եգիպտոսի երկրէն հանելու համար զանոնք. քանի անոնք չյարատեւեցին իմ ուխտիս մէջ, ես ալ անհոգ եղայ անոնց հանդէպ, - կ՚ըսէ Տէրը: -
не по завету, егоже сотворих отцем их в день, в оньже емшу ми их за руку, извести их от земли Египетския: зане тии не пребыша в завете Моем, и Аз нерадих о них, глаголет Господь.
10 Արդարեւ սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ Իսրայէլի տան հետ այդ օրերէն ետք, - կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց միտքին մէջ, զանոնք պիտի գրեմ անոնց սիրտին վրայ, ու ես պիտի ըլլամ անոնց Աստուածը, անոնք ալ պիտի ըլլան իմ ժողովուրդս:
Яко сей завет, егоже завещаю дому Израилеву по онех днех, глаголет Господь, дая законы Моя в мысли их, и на сердцах их напишу их, и буду им Бог, и тии будут Мне людие.
11 Ա՛լ իւրաքանչիւրը պիտի չսորվեցնէ իր ընկերին, ո՛չ ալ իւրաքանչիւրը իր եղբօր՝ ըսելով. “Ճանչցի՛ր Տէրը”, քանի որ անոնց պզտիկէն մինչեւ մեծը՝ պիտի ճանչնան զիս.
И не имать научити кийждо искренняго своего и кийждо брата своего, глаголя: познай Господа: яко вси уведят Мя от мала даже и до велика их,
12 արդարեւ ես պիտի քաւեմ անոնց անիրաւութիւնները, եւ ա՛լ պիտի չյիշեմ անոնց մեղքերն ու անօրէնութիւնները»:
зане милостив буду неправдам их и грехов их и беззаконий их не имам помянути ктому.
13 “Նոր ուխտ” կոչելով՝ հինցուց առաջինը. իսկ ի՛նչ որ կը հիննայ եւ կը ծերանայ՝ մօտ է աներեւութանալու:
Внегда же глаголет нов, обветши перваго: а обветшавающее и состаревающееся близ есть истления.

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 8 >