< ԵԲՐԱՅԵՑԻՍ 8 >

1 Ահա՛ւասիկ մեր ըսած խօսքերուն գլխաւորը.- մենք ունինք այնպիսի քահանայապետ մը, որ բազմած է երկինքը՝ Աստուծոյ մեծափառութեան գահին աջ կողմը,
וזה ראש הנאמרים כי יש לנו כהן גדול היושב לימין כסא הגבורה בשמים׃
2 իբր պաշտօնեայ սրբարանին ու ճշմարիտ խորանին՝ որ Տէ՛րը կանգնեց, եւ ո՛չ թէ մարդը:
והוא משרת הקדש והמשכן האמתי אשר כוננו אדני ולא אדם׃
3 Քանի որ ամէն քահանայապետ նշանակուած է ընծաներ ու զոհեր մատուցանելու համար, հարկ էր որ ասիկա՛ ալ ունենար մատուցանելիք բան մը:
כי כל כהן גדול הוא מפקד להקריב מנחות וזבחים ועל כן צריך שיהיה גם לזה דבר להקריב׃
4 Ան քահանայ անգամ պիտի չըլլար՝ եթէ երկրի վրայ ըլլար, որովհետեւ կա՛ն քահանաներ՝ որ ընծաներ կը մատուցանեն Օրէնքին համաձայն:
והנה אלו היה בארץ לא היה כהן כי יש פה הכהנים המקריבים הקרבנות לפי התורה׃
5 (Անոնք պաշտամունք կը կատարեն երկնային բաներուն օրինակով եւ շուքով, ինչպէս Աստուած պատգամ տուաւ Մովսէսի՝ երբ պիտի շինէր խորանը, քանի որ ըսաւ. «Տե՛ս, որպէսզի ամէն բան ընես լեռը քեզի ցոյց տրուած տիպարին համաձայն»: )
ומכהנים לדמות וצל הדברים שבשמים כדבר יהוה אל משה בבאו לכלות את המשכן כי אמר אליו ראה ועשה הכל בתבניתו אשר אתה מראה בהר׃
6 Իսկ հիմա Յիսուս հասաւ գերազանց պաշտօնի մը, քանի որ միջնորդ է լաւագոյն ուխտի մը՝ որ օրինադրուած է լաւագոյն խոստումներու վրայ:
ועתה הוא קבל שרות מעלה כפי מעלת הברית הנעשה על ידו אשר הוקמה על הבטחות טבות ויתרות׃
7 Արդարեւ եթէ առաջինը անմեղադրելի ըլլար, բնա՛ւ տեղ չէր փնտռուեր երկրորդին համար:
כי אלו היתה הראשונה ההיא תמימה לא יבקש מקום לשניה׃
8 Որովհետեւ կ՚ըսէ՝ մեղադրելով զանոնք. «Ահա՛ կու գան օրերը, - կ՚ըսէ Տէրը, - երբ նոր ուխտ մը պիտի կնքեմ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ:
כי כה אמר בהוכיח אתם הנה ימים באים נאם יהוה וכרתי את בית ישראל ואת בית יהודה ברית חדשה׃
9 Սակայն ո՛չ այն ուխտին պէս՝ որ կնքեցի անոնց հայրերուն հետ, այն օրը երբ բռնեցի անոնց ձեռքէն՝ Եգիպտոսի երկրէն հանելու համար զանոնք. քանի անոնք չյարատեւեցին իմ ուխտիս մէջ, ես ալ անհոգ եղայ անոնց հանդէպ, - կ՚ըսէ Տէրը: -
לא כברית אשר כרתי את אבותם ביום החזיקי בידם להוציאם מארץ מצרים אשר המה הפרו את בריתי ואנכי בחלתי בם נאם יהוה׃
10 Արդարեւ սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ Իսրայէլի տան հետ այդ օրերէն ետք, - կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց միտքին մէջ, զանոնք պիտի գրեմ անոնց սիրտին վրայ, ու ես պիտի ըլլամ անոնց Աստուածը, անոնք ալ պիտի ըլլան իմ ժողովուրդս:
כי זאת הברית אשר אכרת את בית ישראל אחרי הימים ההם נאם יהוה נתתי את תורתי בקרבם ועל לבם אכתבנה והייתי להם לאלהים והמה יהיו לי לעם׃
11 Ա՛լ իւրաքանչիւրը պիտի չսորվեցնէ իր ընկերին, ո՛չ ալ իւրաքանչիւրը իր եղբօր՝ ըսելով. “Ճանչցի՛ր Տէրը”, քանի որ անոնց պզտիկէն մինչեւ մեծը՝ պիտի ճանչնան զիս.
ולא ילמדו עוד איש את רעהו ואיש את אחיו לאמר דעו את יהוה כי כולם ידעו אותי למקטנם ועד גדולם׃
12 արդարեւ ես պիտի քաւեմ անոնց անիրաւութիւնները, եւ ա՛լ պիտի չյիշեմ անոնց մեղքերն ու անօրէնութիւնները»:
כי אסלח לעונם ולחטאתם ולפשעיהם לא אזכר עוד׃
13 “Նոր ուխտ” կոչելով՝ հինցուց առաջինը. իսկ ի՛նչ որ կը հիննայ եւ կը ծերանայ՝ մօտ է աներեւութանալու:
הנה באמרו ברית חדשה ישן את הראשונה ומה שהוא נושן ומזקין קרוב הוא אל קצו׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 8 >