< ԵԲՐԱՅԵՑԻՍ 7 >

1 Արդարեւ այս Մելքիսեդեկն էր, Սաղէմի թագաւորն ու Ամենաբարձր Աստուծոյ քահանան, որ դիմաւորեց Աբրահամը՝ երբ ան կը վերադառնար թագաւորներու կոտորածէն, եւ օրհնեց զայն.
כי זה מלכי צדק מלך שלם כהן לאל עליון אשר יצא לקראת אברהם בשובו מהכות את המלכים ויברכהו׃
2 Աբրահամ ալ տասանորդ տուաւ անոր իր բոլոր բաներէն: Ան նախ Արդարութեան թագաւոր է՝ թարգմանութեան համաձայն, ու յետոյ՝ նաեւ Սաղէմի թագաւոր, այսինքն՝ Խաղաղութեան թագաւոր:
ואשר חלק לו אברהם מעשר מכל שמו יפרש מלך הצדק ועוד מלך שלם הוא מלך השלום׃
3 Առանց հօր, առանց մօր, առանց ազգաբանութեան, ան ունի ո՛չ օրերու սկիզբ, ո՛չ ալ կեանքի վախճան. բայց նմանցուած է Աստուծոյ Որդիին եւ մշտնջենապէս կը մնայ քահանայ:
באין אב באין אם באין יחש ולימיו אין תחלה ולחייו אין סוף כי אם נדמה לבן האלהים הוא עומד בכהנתו לנצח׃
4 Ուրեմն տեսէ՛ք թէ ի՜նչ մեծ մէկն էր ան՝ որուն Աբրահամ նահապետն ալ տուաւ աւարին տասանորդը:
ראו עתה מה גדול הוא אשר גם אברהם אבינו נתן לו מעשר מראשית השלל׃
5 Արդարեւ Ղեւիի որդիներէն եղողները, որոնք քահանայութիւն կը ստանան, Օրէնքին համաձայն պատուէր ունին տասանորդ առնելու ժողովուրդէն, այսինքն՝ իրենց եղբայրներէն, թէպէտ անոնք Աբրահամի մէջքէն ելած են:
הן אלה מבני לוי אשר נחלי את הכהנה יש להם חק על פי התורה לקחת את המעשרות מן העם מן אחיהם אשר אף הם יצאי ירך אברהם׃
6 Բայց ա՛ն՝ որուն ազգաբանութիւնը անոնցմէ չէր, տասանորդ ստացաւ Աբրահամէն եւ օրհնեց խոստումները ունեցողը:
ואשר איננו מתיחש למשפחתם הוא לקח את המעשר מן אברהם ויברך את אשר היתה לו ההבטחה׃
7 Իսկ առանց որեւէ հակաճառութեան՝ կրտսե՛րը կ՚օրհնուի գերադասէն:
והנה נכון הדבר כי הקטן יברך על ידי הגדול ממנו׃
8 Հոս՝ մահկանացո՛ւ մարդիկ տասանորդ կը ստանան, բայց հոն կը ստանայ ա՛ն՝ որուն համար վկայուած է թէ կ՚ապրի:
ופה בני אדם שימותו לקחים את המעשר אבל שם לקחו מי שהועד עליו כי הוא חי׃
9 Նաեւ կրնայ ըսուիլ թէ Ղեւի՛ ալ, որ տասանորդ կը ստանայ, տասանորդ տուաւ Աբրահամի միջոցով.
ויתכן לומר כי גם לוי הלקח את המעשרות היה מעשר בעשר אברהם׃
10 որովհետեւ տակաւին իր հօր մէջքն էր՝ երբ Մելքիսեդեկ դիմաւորեց զայն:
כי עוד בירך האב היה בצאת מלכי צדק לקראתו׃
11 Ուրեմն, եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեամբ ըլլար, (քանի որ ժողովուրդը Օրէնքին տակ դրուեցաւ անոր ատենը, ) ա՛լ ի՞նչ պէտք կար որ ուրի՛շ քահանայ մը ելլէր՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ, եւ չկոչուէր Ահարոնի կարգին համեմատ:
על כן אלו היתה שלמות על ידי כהנת בני לוי אשר בה נתנה התורה לעם למה זה צריך לקום עוד כהן אחר על דברתי מלכי צדק ולא יאמר על דברתי אהרן׃
12 Արդարեւ՝ քահանայութեան փոփոխումով՝ հարկ էր որ փոփոխութիւն ըլլար նաեւ Օրէնքին:
כי בהשתנות הכהנה מן הצרך שתשתנה גם התורה׃
13 Եւ իրաւ եղաւ, որովհետեւ ա՛ն՝ որուն մասին կ՚ըսուին այս բաները, կը պատկանէր ուրի՛շ տոհմի, որմէ ո՛չ մէկը մօտեցած էր զոհասեղանին.
כי אשר מדבר בו כזאת הוא משבט אחר אשר מעולם לא שרת איש ממנו את המזבח׃
14 քանի որ յայտնի է թէ մեր Տէրը սերած է Յուդայի տոհմէն: Իսկ այդ տոհմին մասին Մովսէս ոչինչ ըսաւ՝ քահանայութեան վերաբերեալ:
כי גלוי לכל אשר אדנינו זרח מיהודה מן השבט אשר משה לא דבר אליו דבר על הכהנה׃
15 Ասիկա ա՛լ աւելի յայտնի է, քանի որ Մելքիսեդեկի նմանութեամբ ուրի՛շ քահանայ մը կ՚ելլէ,
ועוד יותר ברור הוא אם יוקם על דמיון מלכי צדק כהן אחר׃
16 որ եղած է ո՛չ թէ մարմնաւոր պատուէրի մը Օրէնքին համաձայն, հապա՝ անքակտելի կեանքի մը զօրութեան համեմատ:
אשר איננו על פי חקת בשר ודם אלא על פי כח חיים בלתי נפסקים׃
17 Որովհետեւ կը վկայէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»: (aiōn g165)
כי העיד עליו אתה כהן לעולם על דברתי מלכי צדק׃ (aiōn g165)
18 Արդարեւ նախկին պատուէրը կը ջնջուի իր տկարութեան ու անշահեկանութեան համար,
בעבור כי המצוה הקדמת הוסרה בהיותה חלושה וקצרת יד מהועיל׃
19 (որովհետեւ Օրէնքը ոչի՛նչ կատարեալ ըրաւ, ) եւ անոր տեղ կը մտնէ լաւագոյն յոյս մը՝ որով կը մօտենանք Աստուծոյ:
כי התורה לא השלימה דבר והנה נכנסה במקומה תקוה טובה ממנה אשר נקרב על ידה לאלהים׃
20 Եւ քանի որ ասիկա չեղաւ առանց երդումի, (որովհետեւ անոնք քահանայ եղած են առանց երդումի,
וכפי אשר לא היתה זאת בלי שבועה׃
21 իսկ ասիկա՝ երդումով, անո՛ր միջոցով՝ որ ըսաւ իրեն. «Տէրը երդում ըրեր է ու պիտի չզղջայ. “Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ”», ) (aiōn g165)
כי המה נתכהנו בלי שבועה וזה בשבועה על ידי האמר לו נשבע יהוה ולא ינחם אתה כהן לעולם על דברתי מלכי צדק׃ (aiōn g165)
22 Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն ուխտի մը:
גם הברית טובה ויתרה היא אשר ישוע ערב אותה׃
23 Ի՛րապէս շատ եղած են քահանաները, քանի որ մահը կ՚արգիլէր որ անոնք միշտ մնան:
ושם נתכהנו רבים מפני אשר המות לא הניחם להותר בארץ׃
24 Բայց ասիկա ունի անփոփոխ քահանայութիւն, որովհետեւ յաւիտեան կը մնայ: (aiōn g165)
אבל זה בעמדו לעולם יש לו כהנה אשר לא תעבר ממנו׃ (aiōn g165)
25 Ուստի կարող ալ է կատարելապէս փրկել անոնք՝ որ իրմով կու գան Աստուծոյ. որովհետեւ ինք միշտ կ՚ապրի՝ անոնց բարեխօս ըլլալու համար:
אשר על כן יוכל גם להושיע בכל וכל את הנגשים על ידו לאלהים כי חי הוא תמיד להפגיע בעדם׃
26 Արդարեւ ճիշդ այսպիսի քահանայապետ մը կը պատշաճէր մեզի, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած ու երկինքէն աւելի վեր բարձրացած:
כי נאוה לנו כהן כזה שהוא חסיד ותמים וטהור ונבדל מן החטאים ונשא מהשמים׃
27 Անոր հարկաւոր չէ ամէն օր զոհ մատուցանել՝ միւս քահանայապետներուն պէս, նախ իր մեղքերուն համար, յետոյ ժողովուրդին մեղքերուն համար. որովհետեւ ինք ըրաւ ասիկա մէ՛կ անգամ ընդմիշտ՝ մատուցանելով ինքզինք:
אשר איננו צריך יום יום ככהנים הגדולים ההם להקריב בראשונה על חטאתיו ואחרי כן על חטאת העם כי זאת עשה בפעם אחת בהקריבו את נפשו׃
28 Արդարեւ՝ Օրէնքը քահանայապետ կը նշանակէ տկարութիւն ունեցող մարդիկ, բայց երդումին խօսքը՝ որ Օրէնքէն ետք էր՝ Որդի՛ն, որ կատարեալ եղած է յաւիտեան: (aiōn g165)
כי התורה העמידה לכהנים גדולים בני אדם חלשים אבל דבר השבועה הבאה אחרי התורה העמיד את הבן המשלם לעולם׃ (aiōn g165)

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 7 >