< ԵԲՐԱՅԵՑԻՍ 6 >

1 Ուստի՝ ձգե՛նք Քրիստոսի վերաբերեալ նախաբանը ու յառաջանա՛նք դէպի կատարելութիւն, փոխանակ դարձեալ հիմը դնելու մեռած գործերէն ապաշխարութեան եւ Աստուծոյ հանդէպ հաւատքին,
על כן בעזב כעת ראשית דבר המשיח נעבר אל השלמות ולא נשוב לשית יסודי התשובה ממעשי מות והאמונה באלהים׃
2 մկրտութիւններու ուսուցումին ու ձեռնադրութեան, մեռելներու յարութեան եւ յաւիտենական դատաստանին. (aiōnios g166)
ותורת הטבילות וסמיכת ידים ותחית המתים והדין הנצחי׃ (aiōnios g166)
3 ա՛յս է որ պիտի ընենք՝ եթէ գէթ Աստուած արտօնէ:
ואת זאת נעשה אם יתן האל׃
4 Արդարեւ անկարելի է անոնց՝ որոնք անգամ մը լուսաւորուեցան, համտեսեցին երկնային պարգեւը, բաժնեկից դարձան Սուրբ Հոգիին,
כי אלה אשר נגה עליהם האור וטעמו ממתנת השמים ונתן להם חלקם ברוח הקדש׃
5 եւ համտեսեցին Աստուծոյ բարի խօսքն ու գալիք աշխարհին սքանչելիքները, (aiōn g165)
וטעמו את דבר אלהים הטוב וכחות העולם הבא וימעלו מעל׃ (aiōn g165)
6 որ վերանորոգուին ապաշխարութեամբ՝ եթէ սայթաքին. քանի որ կրկին կը խաչեն Աստուծոյ Որդին իրենք իրենց համար, ու կը խայտառակեն զայն:
נמנעו מהתחדש עוד לתשובה כי צלבו להם מחדש את בן האלהים ויתנוהו למשל׃
7 Որովհետեւ այն երկիրը՝ որ կը խմէ իր վրայ յաճախ եկած անձրեւը, եւ կ՚արտադրէ յարմար բոյսեր անոնց՝ որոնց համար կը մշակուի, օրհնութիւն կը ստանայ Աստուծմէ.
כי האדמה השותה את הגשם הירד עליה למכביר ומוציאה עשב טוב לעבדיה תשא ברכה מאת האלהים׃
8 բայց ան որ կ՚արտադրէ փուշեր ու տատասկներ՝ անպէտ է եւ անիծուելու մօտ. անոր վախճանն է այրուիլ:
ואשר תוציא קוץ ודרדר נמאסה היא וקרובה למארה וסופה להשרף׃
9 Թէպէտ այսպէս կը խօսինք, ձեր մասին՝ սիրելինե՛ր՝ մենք համոզում ունինք լաւագոյն բաներու, որոնք կը վերաբերին փրկութեան:
אמנם ידידי מבטחים אנחנו בכם טבות מאלה וקרבות לישועה אף כי דברנו כזאת׃
10 Քանի որ Աստուած անիրաւ չէ՝ որ մոռնայ ձեր գործը, եւ այն սէրը՝ որ ցոյց տուիք իր անունին համար, երբ սպասարկեցիք սուրբերուն ու կը սպասարկէք ալ:
כי האלהים לא יעות צדק לשכח את מעשיכם ואת עמל אהבתכם אשר הראיתם לשמו ששרתם ועודכם משרתים את הקדשים׃
11 Սակայն կը ցանկանք որ ձեզմէ իւրաքանչիւրը ցոյց տայ նոյն փութաջանութիւնը՝ մինչեւ վախճանը պահելու համար յոյսի լման վստահութիւնը.
אבל חפצנו שכל אחד מכם גם ישקד שקוד להחזיק בשלמות התקוה עד הקץ׃
12 որպէսզի դուք անփոյթ չըլլաք, հապա նմանիք անոնց՝ որ հաւատքով ու համբերատարութեամբ ժառանգեցին խոստումները:
שלא תעצלו כי אם תלכו בעקבות היורשים באמונה וארך רוח את ההבטחות׃
13 Արդարեւ, երբ Աստուած խոստում ըրաւ Աբրահամի, քանի որ իրմէ մեծը չկար՝ որ երդում ընէր անոր վրայ,
כי בהבטיח אלהים את אברהם נשבע בנפשו יען אשר אין גדול ממנו להשבע בו׃
14 երդում ըրաւ ինքնիր վրայ եւ ըսաւ. «Այո՛, մեծապէս պիտի օրհնեմ քեզ ու մեծապէս պիտի բազմացնեմ քեզ»:
ויאמר כי ברך אברכך והרבה ארבה אותך׃
15 Եւ այսպէս՝ ան համբերատարութեամբ հասաւ խոստումին:
ויהי בהאריך נפשו השיג את ההבטחה׃
16 Արդարեւ մարդիկ երդում կ՚ընեն իրենցմէ մեծին վրայ, ու իրենց համար՝ երդո՛ւմը կը հաստատէ ամէն հակաճառութեան աւարտը:
בני האדם ישבעו בגדול מהם והשבועה להם קץ כל ערעור לקיום הדבר׃
17 Ուստի Աստուած, փափաքելով աւելի ճոխութեամբ ցոյց տալ իր ծրագիրին անփոփոխ ըլլալը խոստումի ժառանգորդներուն, միջնորդեց երդումով մը,
על כן כאשר רצה האלהים להראות ביותר את ירשי ההבטחה כי לא תשתנה עצתו ערב אתה בשבועה׃
18 որպէսզի երկու անփոփոխելի բաներով - որոնց մէջ անկարելի է որ Աստուած ստէ - հզօր մխիթարութիւն ունենանք մենք՝ որ իբր ապաստան ամուր բռնեցինք մեզի առաջարկուած յոյսը:
למען על פי שני דברים בלתי משתנים אשר חלילה לאלהים לשקר בם יהיה לנו אשר נסנו עליו זרוז גדול לאחז בתקוה הנתונה לפנינו׃
19 Մենք ունինք զայն որպէս ապահով եւ հաստատ խարիսխ մեր անձին. ան կը մտնէ վարագոյրին ներսի կողմն ալ,
אשר היא לנפשנו לעוגין נכון וחזק ומגיע אל מבית לפרכת׃
20 հոն ուր Յիսուս՝ իբր յառաջընթաց՝ մտաւ մեզի համար, յաւիտենական Քահանայապետ եղած՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ: (aiōn g165)
אשר בא שמה ישוע העבר לפנינו ויהי כהן גדול לעולם על דברתי מלכי צדק׃ (aiōn g165)

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 6 >