< ԵԲՐԱՅԵՑԻՍ 5 >

1 Արդարեւ, մարդոց մէջէն առնուած ամէն քահանայապետ՝ նշանակուած է մարդո՛ց համար, որպէսզի Աստուծոյ մատուցանէ ընծաներ ու մեղքերու համար զոհեր:
כי כל כהן גדול הלקוח מתוך בני אדם מפקד הוא בעבור בני אדם בעניני אלהים להקריב מנחה וזבח על החטאים׃
2 Ան կրնայ հասկացող ըլլալ անոնց՝ որ անգէտ եւ մոլորեալ են, որովհետեւ ի՛նք ալ համակուած է տկարութեամբ.
והוא יכול לחמל על השגגים והתעים בהיותו גם הוא ידוע חלי׃
3 եւ այս պատճառով պարտաւոր է մեղքի պատարագ մատուցանել՝ ինչպէս ժողովուրդին համար, նոյնպէս ալ իրեն համար:
אשר על כן חיב להקריב על החטאים גם בעד העם גם בעד נפשו׃
4 Ո՛չ մէկը ինքնիրեն կ՚առնէ այս պատիւը, հապա միայն ա՛ն՝ որ կանչուած է Աստուծմէ, ինչպէս Ահարոն:
ואת הגדלה הזאת לא יקח איש לעצמו רק הקרוא לה מאת האלהים כמו אהרן׃
5 Նոյնպէս ալ ո՛չ թէ Քրիստո՛ս փառաւորեց ինքզինք՝ քահանայապետ ըլլալու համար, հապա ա՛ն՝ որ ըսաւ իրեն. «Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ»:
כן גם המשיח לא כבד את עצמו להיות כהן גדול כי אם האמר אליו בני אתה אני היום ילדתיך׃
6 Ինչպէս ուրիշ տեղ մըն ալ կ՚ըսէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»: (aiōn g165)
כמו שאמר גם במקום אחר אתה כהן לעולם על דברתי מלכי צדק׃ (aiōn g165)
7 Ան՝ իր մարմինին օրերը, սաստիկ գոչիւնով եւ արցունքով, աղերսանք ու պաղատանք մատուցանեց անոր՝ որ կարող էր մահէն փրկել զինք. եւ ընդունուեցաւ՝ իր բարեպաշտութեան պատճառով՝՝:
אשר בימי היותו בבשר הקריב תפלות ותחנונים בצעקה גדולה ובדעות לפני מי שיכול להושיעו ממות ויעתר לו מפני יראתו׃
8 Թէպէտ ինք Որդի էր, հնազանդութիւն սորվեցաւ իր չարչարանքներէն.
ואף כי היה הבן למד מענותו לשמוע׃
9 ու երբ կատարեալ եղաւ, յաւիտենական փրկութիւն պատճառեց բոլոր իրեն հնազանդողներուն, (aiōnios g166)
ואחרי אשר השלם היה ממציא תשועת עולמים לכל שמעיו׃ (aiōnios g166)
10 եւ Աստուծմէ յորջորջուեցաւ՝ Քահանայապետ Մելքիսեդեկի կարգին համեմատ:
והאלהים קרא לו כהן גדול על דברתי מלכי צדק׃
11 Անոր մասին ունինք շատ ըսելիք, որ դժուար է մեկնաբանել, քանի որ լսելու մէջ անփոյթ էք:
על זאת יש לנו לדבר הרבה וקשות לבאר לכם במלין יען כי כבדו אזניכם׃
12 Արդարեւ, մինչ ժամանակին համեմատ պարտաւոր էիք վարժապետ ըլլալ, դո՛ւք պէտք ունիք դարձեալ սորվելու թէ որո՛նք են Աստուծոյ պատգամներուն նախաքայլերը: Դուք պէտք ունիք կաթի՛, ո՛չ թէ ամուր կերակուրի.
כי תחת אשר היה ראוי לכם לפי ארך הזמן להיות מלמדים עתה מן הצרך לשוב וללמד אתכם עקרי ראשית דברי אלהים ונצרכתם לחלב ולא למאכל בריא׃
13 քանի որ ամէն կաթնկեր՝ արդարութեան խօսքին անհմուտ է, որովհետեւ երախայ է.
כי כל אשר מאכלו חלב איננו מבין בדבר צדק כי עודנו עולל׃
14 բայց ամուր կերակուրը չափահասներուն համար է, որոնց զգայարանքները սովորութեամբ վարժուած են զատորոշել բարին ու չարը:
אך לשלמים המאכל הבריא אשר על פי ההרגל יש להם חושים מנסים להבדיל בין טוב לרע׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 5 >