< ԵԲՐԱՅԵՑԻՍ 2 >

1 Ուստի պէտք է ա՛լ աւելի ուշադիր ըլլանք մեր լսած բաներուն, որպէսզի չզրկուինք անոնցմէ:
לכן אנחנו חיבים ביותר להכין לבבנו אל אשר שמענו פן ילוז ויאבד ממנו׃
2 Որովհետեւ եթէ հրեշտակներուն ըսած խօսքը հաստատուեցաւ, եւ որեւէ օրինազանցութիւն ու անհնազանդութիւն՝ ստացաւ արդար վարձատրութիւն,
כי אם הדבר הנאמר על ידי המלאכים היה קים וכל פשע ומרי נשא את ענשו כמשפט׃
3 մենք ի՞նչպէս զերծ պիտի մնանք՝ եթէ անհոգ ըլլանք այնպիսի մեծ փրկութեան մը հանդէպ, որ սկիզբ առաւ Տէրոջ խօսքով ու մեր մէջ հաստատուեցաւ լսողներուն միջոցով.
איך נמלט אנחנו אם לא נשים לב לתשועה גדולה אשר כזאת הנאמרה מתחלה בפי האדון ותקים לנו על ידי שמעיה׃
4 Աստուած ալ վկայեց նշաններով եւ սքանչելիքներով, ու զանազան հրաշքներով եւ Սուրբ Հոգիին բաշխումներով՝ իր կամքին համաձայն:
וגם אלהים העיד עליה באתות ובמופתים ובגבורות שנות ובהאציל מרוח קדשו כרצונו׃
5 Արդարեւ հրեշտակներուն չհպատակեցուց այն գալիք երկրագունդը՝ որուն մասին մենք կը խօսինք,
כי לא תחת יד המלאכים שת את העולם הבא אשר אנחנו מדברים עליו׃
6 հապա մէկը տեղ մը վկայեց եւ ըսաւ. «Մարդը ի՞նչ է՝ որ կը յիշես զայն, կամ մարդու որդին՝ որ կ՚այցելես անոր:
כי אם כאשר העיד האמר במקום אחד מה אנוש כי תזכרנו ובן אדם כי תפקדנו׃
7 Հրեշտակներէն քիչ մը վար ըրիր զայն. փառքով ու պատիւով պսակեցիր զայն, եւ քու ձեռքերուդ գործերուն վրայ նշանակեցիր զայն.
ותחסרהו מעט מאלהים וכבוד והדר תעטרהו ותמשילהו במעשי ידיך׃
8 ամէն բան հպատակեցուցիր անոր ոտքերուն ներքեւ»: Քանի որ բոլորը հպատակեցուց անոր, անոր դէմ ըմբոստացող ոչինչ թողուց. բայց հիմա բոլորը անոր հպատակած չենք տեսներ:
כל שתה תחת רגליו הנה באשר שת כל תחתיו לא השאיר דבר שלא שת תחתיו ועתה זה לא ראינו עדין כי כל הושת תחתיו׃
9 Սակայն փառքով ու պատիւով պսակուած կը տեսնենք Յիսո՛ւսը, որ հրեշտակներէն քիչ մը վար եղած էր մահուան չարչարանքին համար, որպէսզի Աստուծոյ շնորհքով մահ համտեսէ բոլորին համար:
אבל ישוע המחסר מעט ממלאכים אותו ראינו מעטר בכבוד והדר מפני ענותו עד מות למען אשר יטעם בחסד אלהים את המות בעד כלם׃
10 Որովհետեւ կը պատշաճէր անոր, - որուն համար է ամէն բան, եւ անո՛վ եղած է ամէն բան, - որ շատ որդիներ փառքի մէջ մտցնելու համար՝ չարչարանքներո՛վ կատարեալ ընէ անոնց փրկութեան Ռահվիրան:
כי נאה היה לו אשר הכל למענו והכל על ידו בהנחתו בנים רבים לכבוד להשלים בענוים את שר ישועתם׃
11 Արդարեւ ա՛ն որ կը սրբացնէ եւ անո՛նք որ կը սրբանան՝ բոլորն ալ մէկէ՛ մըն են: Այս պատճառով ինք ամօթ չի սեպեր եղբայր կոչել զանոնք՝ ըսելով.
כי גם המקדש גם המקדשים כלם מאחד המה ועל כן לא בוש מקרא להם אחים׃
12 «Քու անունդ պիտի հաղորդեմ եղբայրներուս, համախմբումին մէջ պիտի օրհներգեմ քեզի»:
באמרו אספרה שמך לאחי בתוך קהל אהללך׃
13 Եւ դարձեալ. «Ես պիտի վստահիմ անոր»: Ու դարձեալ. «Ահա՛ւասիկ ես եւ այն զաւակները՝ որ Աստուած տուաւ ինծի»:
ועוד וקויתי לו ועוד הנה אנכי והילדים אשר נתן לי יהוה׃
14 Ուրեմն, քանի որ զաւակները հաղորդակցեցան մարմինին ու արիւնին, ինք ալ նմանապէս բաժնեկից եղաւ անոնց, որպէսզի իր մահով ոչնչացնէ ա՛ն՝ որ մահուան իշխանութիւնը ունէր, այսինքն՝ Չարախօսը,
ויען כי הילדים כלם יחדו בשר ודם אף הוא לבש בשר ודם כמוהם למען אשר יבטל על ידי המות את אשר לו ממשלת המות הוא השטן׃
15 եւ ազատէ անոնք՝ որ, մահուան վախով, ենթակայ էին ստրկութեան՝ իրենց ամբողջ կեանքի ընթացքին:
ולהתיר את אלה אשר מאימת המות היו נתנים לעבדות כל ימי חייהם׃
16 Արդարեւ ան կը բռնէ ո՛չ թէ հրեշտակներուն ձեռքը, հապա կը բռնէ Աբրահամի՛ զարմին ձեռքը:
כי אמנם לא במלאכים החזיק כי אם בזרע אברהם החזיק׃
17 Ուստի պարտաւոր էր բոլորովին նմանիլ իր եղբայրներուն, որպէսզի ըլլար ողորմած ու հաւատարիմ քահանայապետ մը Աստուծոյ քով՝ քաւելու համար ժողովուրդին մեղքերը:
על כן היה עליו להדמות לאחיו בכל דבר למען אשר יהיה כהן גדול רחמן ונאמן בעניני אלהים לכפר על חטאת העם׃
18 Հետեւաբար կարող է օգնել անոնց՝ որ կը փորձուին, որովհետեւ ինք իսկ չարչարուեցաւ՝ փորձուելով:
כי באשר הוא בעצמו ענה ונתנסה יכל לעזר את המנסים׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 2 >